Երևանյան գոգավորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Երևանյան գոգավորություն, գտնվում է Հայաստանում։ Արարատյան դաշտի հյուսիսարևելյան մասն է։ Ունի 900— 1100 մ բարձրություն։ Եզրավորվում է Քանաքեռի ու Նուբարաշենի սարավանդներով, Նորքի ու Կոնդի բարձունքներով։ Տարածված են տուֆեր, լավային հոսքեր, որոնք ծածկված են լճագետային և գետաողողատային նստվածքներով։ Երևանյան գոգավորության տարածքի մեծ մասը զբաղեցնում են Երևան քաղաքը և նրա հարավարևմտյան քաղաքամերձ շրջանները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 582 CC-BY-SA-icon-80x15.png