Երևանի մասին հիշատակությունները մինչ 16-րդ դարը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Երևան քաղաքի մասին հիատակությունները մինչ XVI դարը բազմաթիվ են՝ ներառելով թե՛ մատենագիր, ու թե՛ վիմագիր արձանագրություններ։

Հիշատակությունների անտեսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալ շրջանի արձանագրությունները անտեսվում են այն գիտնականների կողմից, ովքեր որպես Երևան քաղաքի հիմնադրման տարեթիվ են ճանաչում Սեֆյան Պարսկաստանի հիմնադիր շահ Իսմաիլ I-ի վեզիր Ռևան Ղուլու խանի կառուցած բերդի հիմնադրման տարեթիվը։ XVI-XVII դարերի օսմանյան պատմիչ Էվլիա Չելեբին, ինչպես նաև ծնունդով պարսիկ, հետագայում Իսպանիայում կաթոլիկություն ընդունած պատմիչ Դոն Խուան դե Պերսիան որպես Երևանի հիմնադիր է նշում Ռևան խանին, ով 1504 թվականին Իսմաիլ Շահի կողմից ստանալով հրաման՝ 7 տարուց՝ 1511 թվականին կառուցում է Երևանի բերդը[1]։ Ըստ այս տեսակետի բերդի ու քաղաքի հիմնադրումը նույնացվում է, մինչդեռ բերդի հիմնադրումից հարյուրավոր տարիներ առաջ ապագա բերդի հարևանությամբ գոյություն է ունեցել բուն քաղաքը Երևան անունով, հայ բնակչությունով ու հավանական նաև հին բերդով, որոնց մասին կան բազմաթիվ հիշատակություններ, որոնք արվել են Իսմաիլ շահից հարյուրավոր տարիներ առաջ։

Հիշատակությունների ոչ ամբողջական ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Տիպը Աղբյուրը Վերատպություն Տեքստը Նկարագրությունը
1 V դար Մատենագիր «Հնոց ու նորոց պատմութիւն Դավթի և Մովսէսի Խորենացւոյ» «Հնոց ու նորոց պատմութիւն Դավթի և Մովսէսի Խորենացւոյ», Կոնստանդնուպոլիս, 1874 Օրիգինալ աղբյուրի իսկությունը հաստատող վստահելի փաստեր առկա չեն։ Հիշատակարանում գրված է, որ Մովսես Խորենացին և Դավիթ Անհաղթը, տեսնելով իրենց երկրի ավերումը Հազկերտի կողմից, մեծ վիշտ են ապրում և փորձում մեկուսանալ տարբեր տեղերում, Խորենացին` Էջմիածնին մոտ մի գյուղում, Անհաղթը` Հայոց աշխարհից դուրս, «Իսկ Դավիթը, Մամբրեն, Պողոսը և Աբրահամը` Մովսեսի ընկերները, մնացին Երևանում /յերեւանում/: Եվ այդ ժամանակ հայոց կաթողիկոսը Մովսեսի աշակերտ տեր Գյուտն էր»։
2 607 Մատենագիր Գիրք թղթոց - «Ձեռնարկ՝ զոր ետուն Աբրահամու հայոց կաթուղիկոսի ի միաւորութեանն աշխարհիս հայոց, այնոքիկ որ էին ընդ իշխանութեամբ հոռոմոց ի թագաւորութեանըն Մաւրկան» «Գիրք թղթոց. մատենագրութիւն նախնեաց», տպարան Տ․ Ռոտինեանց և Մ․ Շարաձէ, Թիֆլիս 1901, էջ 151[2] Եւթն ու տասներորդ ամի Ապերուէզ Խոսրովու արքայից, իմ՝ Աբրահամու հայոց կաթողիկոսի և աթոռակցաց իմոց […] Դաւիթ Երևանայ […] և այլ վանից երիցամբ հանդերձ, եկեալ յանդիպման մեր զբարեպաշտութիւն խոստովանեցին… 607 թվականին Դվինում Աբրահամ կաթողիկոսի գումարած եկեղեցական ժողովին այլ մասնակիցների թվում ներկա էր նաև Դավիթ անունով մի երեց՝ Երևանից։
3 647 Մատենագիր Պատմութիւն Սեբէոսի «Պատմութիւն Սեբէոսի», Երևան, 2004, էջ 220[3] Եւ եկին ժողովեցան ի Հէրեւան, եւ մարտեան ընդ բերդին, եւ ոչ կարացին առնուլ։ 647 թվականին Հայաստանը պաշարած արաբական զորքը պաշարել է Երևանի բերդը ու չի կարողացել այն գրավել։
4 874 Վիմագիր Սևանավանքի Առաքելոց եկեղեցի Հակոբյան Թադևոս․ «Երևանի պատմությունը (հնագույն ժամանակներից մինչև 1500 թվականը)»[4] Կամաւ այ Սիւնեաց տիկին (բնագրում` տքն) Մարիամ շինեցի զեկեղեցիս յանուն սբ առաքելոյն՝ միաբանութեամբ (բնագրում՝ միայբանութբ || (Աշոտ[ոյ] (բնագրում՝ Ոշոտ) եւ տվնք վախմ սբ առաքելոցն, զՎարսերն, զԳոմաձոր, զՑամաքաբերդ, Բերդք, Ուռե ||— ացտափ, որսն զկռակծնկին, այգի ի Գառնի եւ Երեւան․ և թանկագին նշան || ածընկալ սբ նշանաց տամ ի ժառանգութիւն զկտակելոյ (sic) զկորատեղ, ով խափանէ՝ ՅԺԸ[ից] նզովեալ եղիցի․ թվ. ՅԻԳ։[5] 874 թվականին Աշոտ Բագրատունու դուստր Մարիամը Սևանի Առաքելոց եկեղեցու թմբուկի արևելյան մասում թողել է շինարարական արձանագրություն այն մասին, որ նա կառուցել է եկեղեցին ու նվիրաբերել նրան Գառնիում ու Երևանում գտնվող այգիներ[6]։
5 1163 Վիմագիր Կեչառիսի Սուրբ Նշան եկեղեցի, հյուսիսային պատ Հակոբյան Թադևոս․ «Երևանի պատմությունը (հնագույն ժամանակներից մինչև 1500 թվականը)»[7] Ի ՈԺԲ (1163) կամաւ բարերարին այ ես վարդըմբել որ գնեցի ի յԵրեւան զՄեղինտոնայ գոյն չարէքն եւ ետու ի սբ Գրիգորս սպասավորք սորայ աւանդեցին տարին։ բ։ ժամ որ խափանէ իմ մեղացս տէր է առաջի այ ամէն Վարդըմբելի ՈԺԲ (1163) թ. նվիրագիրն է, որով նվիրատուն տեղեկացնում Է իր կողմից Երևանում գտնվող «Մեղիտինոյ Էգոյն՝ չարէքն» գնելու և Սբ․ Գրիգորի եկեղեցուն նվիրելու մասին։ Նվիրատուն դրա դիմաց ստացել Է տարեկան երկու ժամասացություն։ Հովհաննես Շահխաթունյանցը[8], ինչպես նաև Թադևոս Հակոբյանը[9], հղում անելով Ղևոնդ Ալիշանին[10], թվականը նշում է որպես ՈԾԴ (1204), սակայն

Գարեգին Հովսեփյանը շտկել է թիվը՝ այն համարելով մինչպռոշյանական շրջանի փաստարկ[11]։

6 XII դար Վիմագիր Կեչառիսի Սուրբ Նշան եկեղեցի Հակոբյան Թադևոս․ «Երևանի պատմությունը (հնագույն ժամանակներից մինչև 1500 թվականը)»[7] Կամաւն այ ես պատրոն Վարդ Երեվանայ ետու զիմ հայրենի այգին, որ Չմշկա կոչի, ի հայր Պետրոս․ և արարի ինձ որդի․ և ես հայր Պետրոս ետու ի սուրբ Լուսաւորչիս, որ առնեն ի տարին Ը․ ժամ, Դ․ Վարդին, Դ․ Անիարին, որ հակառակ կա կամ այգոյն կամ ժամին յԺԸ իցն և յայս սրբոց նզովեալ եղիցի Նշվում է, որ երևանցի պատրոն կամ իշխան Վարդը վանքի վանահայր Պետրոսին է փոխանցել իրեն պատկանող Չմշկա այգին։
7 1177 Վիմագիր Գեղարդի քարայրի Աստվածածնի պատ Ողորմութեամբ ա~յ ես Սարգիս Երեւանայ որդի Մեհեվանա թոռն Մարեմտրոյ միաբան եղէ ի սբ ուխտդ հավու թառո եւ յիմ արդար ստացուածոց ուժանդակ եղել ի շինութի եկեղեցոյս եւ սպասաւորք սբ ուխտիախոստացան առնել։ Ժ։ այր ժամ ի տարոջն ի տաւնի Պետրոսի եւ Պաւղոսի։ է։ այր ինձ եւ։ ամուսնոյն իմո Բախտուտին որ խափանէ դատապարտեսցի յայ իւ կատարիչքն օրհնեալ եղիցին յայ ամէն Արձանագրության մեջ ասվում է երևանցի Սարգսի մասին, ով իր արդար ստացածից օգնել է եկեղեցու շինարարությանը ու ուխտավորներին։ Ըստ Գարեգին Հովսեփյանի՝ Սարգիսը եղել է վերոնշյալ Վարդըմբելի բարեկամը[12]։

Կա մեկ այլ արձանագրություն Սարգսի դստեր՝ Գոհարի մասին, ով Գեղարդավանքին նվիրաբերել է 60 դահեկան[13]։

8 XII դար Վիմագիր Գեղարդի քարայրի Աստվածածնի պատ Հակոբյան Թադևոս․ «Երևանի պատմությունը (հնագույն ժամանակներից մինչև 1500 թվականը)»[7] Ես Դոլս և Երևանո տանուտեարքս և պարոնայքս ի ժամ մահուան Դուլիս գիր յղարկեցաք հաղորդեցոյց և ի գերեզմանահանգոյց տուաք զխնեալքն իւր ընծայիւքն ի Այրի վանս․ Ա աւր ժամ Դոլնի Ա Վարդինա Պատրիին Արձանագրության մեջ ասվում է․ «Ես, Դոլս և Երևանի տանուտերերս և պարոններս Դուլի մահվան ժամին հուղարկավորելով գերեզմանում տվեցինք նրա ունեցածը որպես նվեր Այրի վանքին»
9 XIII դար Դրամներ Մոնղոլ տիրակալներ Աբուսաիդը ու Անուշիրվանը դրամներ են թողարկել Երևանում՝ նշելով դրանց վրա Երևան անունը։
10 1201 Վիմագիր Հառիճավանք Կարապետ Կոստանյանց․ «Վիմական տարեգիր, ցուցակ ժողովածոյ արձանագրութեանց հայոց» [14] Ես Զաքարէ, մանդատորթա խուցէս ամիր սպաասալար Հայոց եւ վրաց, որդի մեծի Սարգսի, գանձագին արարի զհռչակաւոր սուրբ ուխտս Հառիճայի յիւր բնական հայրէնատիրացն յաղագս կենդանութեան տեառն իմոյ, բարեպաշտ Թամար թագուհւոյ, եւ փրկութեան ինձ եւ հարազար եղբաւր իմոյ, Յիվանէի, եւ զաւակաց մերոց, Շահնշահի եւ Աւագին, եւ ծնողաց մերոց․ շինեցի ի սմա ամրոց եւ զկաթողիկէս բազում ծախիւք եւ զարդարեցի ամենայն սպասիւք եւ սրբութեամբ․ եւ զիմ գեղն, որ էր մերձ ի սուրբ ուխտս, զՄողորիոն, ընծայեցի սուրբ Աստուածածնիս բոլոր իւր ամէն հաղահատովն սարովն եւ ջրովն, զոր բնական լեալ է․ եւ ետու ջաղաց մի ի Գետիկ, որ Դիւաղաց կոչի, ջաղաց մի յԱնի Գլիձորին եւ պարտէզ մի ի Ծաղկաձորին, այգի մի յԵրեւան եւ այգի մի ի Թալին․ եւ զառաջին սահմանքն, որ բուն լեալ էր, հաստատեցի ի Սահմանախաչէ ի Հառիճա գետն կոռ Մարգով, Գբերովն, Յամաք Ձորով, Ճինարին Հարով, Գոմցեց ձորովն, Արենաղբերով, հին Հառիճաով… նաև գրեցա կտակս հաստատ… Ըստ վիմական արձանագրության՝ Զաքարե Զաքարյանը Երևանում ուներ սեփական այգիներ, որոնցից երկուսը նվիրել է Հառիճի ու Հաղարծնի վանքերին։
11 1215 Վիմագիր Տիգրան Հոնենց եկեղեցի Կարապետ Կոստանյանց․ «Վիմական տարեգիր, ցուցակ ժողովածոյ արձանագրութեանց հայոց»[15] + թվ. ոկդ. շնորհիւն և ոդորմութեամբն այ յորժամ տիրեց քաղաքիս Անոյ… ամիրսպալասար եւ մանդատուրթա խուցէս ԷԶաքարիա եւ որդին նորա Շահնշահ, ես Տիգրան… որդի Սմրատաւրենց Սուլեմա յազգէ Հոնենց… շինեցի ցվանքս սուրբ Գրիգորոյ, որ ի հինն Մատռան Աստուածածին կոչիւր, որ Էր քաղափն եւ մացառ տեղի աէտ, ցոր իմ Հալար գանձով գնեցի ի Հերէնէտիրաց… եւ պարսպեցի… եւ զարդարեցի բազում զարդիւք… եւ պատկերագործ խատելով զարդարեալ ոսկով եւ արծաթով եւ ակամբք եւ մարգրտաւ եւ կանթեղաւք ոսկի եւ արծաթի… եւ բազում զարդաւք, շինեցի զամենայն ցեղ զբնակարան վանականաց եւ իշիւանաց, եւ կարգեցի ի սմայ քահանայք եւ ետու Հայրենիք… Գաւռոխոնեց գեղին կէսն, Քարհտին ե դանկն, Մշակունեց կէսն, Կապղուցն կէսն, Ցամաքծովն բոլոր, Խուզած Մահմունդի ի Կարուց յերկիրն, Ուցնդոյ (ու Ցընդոյ) բ դանկն, Խաչորկանն, եւ փնդուկն ի քաղաքիս, հայրենիք բաղանիսն ու միլն ի մոդենիս, խանապարն կուպակնովն ու կամարակապ փնդուկն ու մարագն հետ բաղնեցն, տէր Սարգսի ախոռն ու մարագն, զոր գնեցի կալն․ և երկու ակն ձիթահանքն եւ ախոռնի եւ մարագն, զոր գնեցի կալն․ ւ երկու ակն ձիթահանքն եւ ախոռնի եւ մարագնի վանիցս ի դռանս վանիցս առջեւ պահեզն ու լանջն ինչուրվի Գլիձորի դուռն, ինչվի գետն ու Գետեզերն պահեզն, զոր գնել էի եւ ինել ի Դվնադռանն, կէս ակն ջաղաց, ա թարփն շատ բ աւր ի Բէշքենակապէն ինչուրվի կարմունջն գետին կէսն իմ գնած է Պապենց խանաբարն չորս դանգն ու դռան կուկակն, բոլոր տներ Հատենցոնց զուկակի, քաղաքիս դըռանս բազում հողեր գնած, այգի ա յԵրեւան, այգի ա յՈշական, այգի ա Կոշ, էգի ա յԱրուճ, որ Սազոտն կոչի, այգի ա ի Մրեն, այգի ա ի Ծմակին, որ Կաթողի հող կոչի - զայս որ գնած է, եւ այլ բազում գրաւկնած էչ, զոր ոչ արձանագրեցի, վանացս էի տվել, ու թէ տէրքն թափեն, ոսկին վանացս, զոր ուրիշ իմ անդարձագրին եմ գրել եւ զվանքն Բեխենց կոչեցեալ, զոր ես շինեցի եւ նորոգեցի, ընձայաւք փարթամեցուցի ԻՂ ԳՉ Իր կառուցած եկեղեցու պատին Տիգրան Հոնենցը թողել է արձանագրություն նվիրաբերած ունեցվածքի մասին, որոնց թվում նաև մի այգի Երևանում։
12 1224 Վիմագիր Սոլակի Մայրավանք եկեղեցի Կարապետ Կոստանյանց․ «Վիմական տարեգիր, ցուցակ ժողովածոյ արձանագրութեանց հայոց»[16] Ես Մխիթար գնեցի յԵրեւան զԵւագրի որդւոյն այգին յարդեանց իմոց եւ ետու Հառիճացու ուխտիս եւ տր Յովհաննես եւ միաբանքս սահմանեցին… …Խաչգիւտի շաբաթ աւրն առնեն զժամն․ ի թվ ոհգ 1224 թվականի այս արձանագրությունը թողել է Մխիթար անունով մեկը, ով գնել է Երևանում մի այգի ու նվիրաբերել այն Հառիճավանքին։
13 XIII դար Վիմագիր Օշականի Սբ․ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի Կարապետ Կոստանյանց․ «Վիմական տարեգիր, ցուցակ ժողովածոյ արձանագրութեանց հայոց»[17] Ի թվ․ ոհ ես… շահ… հայրենի այգին յԵրեւ… առաջնորդութեամբ հայր Մարգարէի… Օշականի եկեղեցու պատին վնասված արձանագրության մեջ նշվում է Երևանը։ Թվականի վերջին նշանը վնասված է, կարող է լինել 1221-1230 թվականների միջև։
14 XIII դար Վիմագիր Հաղարծնի վանք Կարապետ Կոստանյանց․ «Վիմական տարեգիր, ցուցակ ժողովածոյ արձանագրութեանց հայոց» [18] …այս մեր գիր և յիշատակի է եւ արձան մշնջենաւոր որդեաց մեծին Սարգսին յաղգէ Բագրատունեան, Իւանէի եւ Զաքարէի… եւ ետ (աստուած) ի ձեռս մեր յառաջ զանառիկ դզեակն զԱնբերդ եւ թագաւորանիստ քաղաքն Անի եւ ապա զամուրն Բջնի, ըզՄարանդ մինչեւ Գաւազանդ ի Թէվրիզ Կարնոյ քաղաքէն մինչեւ ի Խլաթ, զՇաքի եւ զՇրուան, զԲարտա մինչև ի Պէլուկան եւ այլ բազումս… Աստուած սիրեաց զթագ պարծանաց գլխոյ իմոյ զԶաքարիիայն եւ կոչեաց առ ինքն, որոյ ձեռք եղեւ արիութիւն։ Եւ ես շինեցի մեր հայրենի վանք Հաղարծինս, ժամատուն վիմարդեան կամարակապ ի դրան սբ Գրիգորիս․ եւ մին այգի Երևան ետու վասն յիշատակի եղբաւրն իմոյ… Հաղարծնի Սուրբ Գրիգոր եկեղեցու գավթի արևմտյան պատին 1212-1227 թվականների ընթացքում թողած արձանագրությունում Իվանե Զաքարյանը ի հիշատակ իր լուսահոգի եղբայր Զաքարե Զաքարյանի հայտնում է, որ վանքին է նվիրաբերել է մի շարք տարածքներ, այդ թվում նաև Երևանում գտնվող մի այգի[19]։
15 1264 Վիմագիր Կաթողիկե Սբ. Աստվածածին եկեղեցի Կարո Ղաֆադարյան․ «Երևան․ միջնադարյան հուշարձանները և վիմական արձանագրությունները»[20] Ի Թ (վիս) ՉԺԳ ա(ստուծո)յ ողորմութ(եամ)բն ու Ելղանին ուժովն ես Սահմադինս պարոն Աւետե(ա)ց որդիս զԵրևան գնեցի հողով և ջրով և իրաւունք զայս արարի, հայրենիք որ գնած ելանի ու գիր առած վկաաւք ու դահիաքն տուած կամ հայրենիք որ փոխած լինի ու մին տարի անցե(ւս)լ լինի այլ յետ չհասնի։ Թէ ով էր (թէ ով ոք) ծռէ կամ մարդ որ ի խսմութե(ան) վերա կաշառք ասէ թէ սուտ է ու թէ ղորդ զկաշառնացոդն տայ — ով այս բանիս հակառկա ու զայս դրեալս խափանէ յերից ս(ուր)բ ժողովոցն նզովե(ա)լ եղիցի, մասն զՈւդայի ժառանկէ և ա(ստուծո)յ խռովութի(ւն) անկանի և ամէն յազգէ նալաթ իրեն վերա 1264 արձանագրությւներից մեկը` մեծ վաշխառու և կալվածատեր Պարոն Ավետյաց որղի Սահմադինը գրում է, որ ինքը Երևանը գնեց յուր հողով և ջրով։
16 1299 Մատենագիր Մաքենիս վանքի շինարարական արձանագրություն Ստեփանոս Օրբելյան․ «Պատմութիւն նահանգին Սիսական», Թիֆլիս, 1910 Կամաւն Աստուծոյ ես Սուփան Սիւնեաց իշխան, շինեցի զՄաքենոցաց եկեղեցիս և անխնայաբար զարդարեցի զպատուական սպասուք և աստուածային կտակարանօք․ և ետու զսեփական տեղն մեր ի սա որ ըստ անուան եկեղեցւոյս Աստուածածին ասի, իւր ամենայն սահմանօք, լերամբ և դաշտիւ, և ետու որս ձկանց զԲողաշեն սեղանոյն, և 700 դրամ ի Դեղձանագետոյ ղապալէն, 200 դրամ ի Կթկայ, 350 յԱնմեռէն, որ լինի 1250 դրամ․ ետու և 5 կուղպակս ի յԱնի և 5 այգի յԵրևան և 500 առու այգի ի գիւղաքաղաքն Գառնի, և 2 այգի յԵղեգիս, զամենայն պէտս սուրբ եղբայրութեանս լիցի առատապէս և փարթամացուցի ներքոյ և արտաքոյ․ ետու և ջոլիրս եզանց և ջոկս զուարակաց և անդեայս և հօտս ոշխարաց։ … Ահա այս իսկ էր արձան Մաքենոցաց, բայց վասն հնութեանն և խախտելոյ քարանցն ոչ կարացաք զբովանդակն իմանալ․ այլ բազում բանք և տուրք իշխանացն պակասին․ զայս փոքր ի շատէ եդաք զի մի՝ բնաւին ջնջեալ կորիցէ յիշատակ նոցա․ և այս ամենայն գործեալ եղև յ300 թուականէն (851) մինչև յ350 (901)։ Ստեփանոս Օրբելյանը կրկնօրինակում է Մաքենիս վանքի շինարարական արձանագրությունը՝ ժամանակին արված եկեղեցու պատին, որտեղ ասվում է վանքի կառուցման մասին Սյունաց իշխան Սուփանի կողմից ու վանքին նվիրվաբերված կալվածքների մասին, որոնց թվում նշվում է 5 այգի Երևանում[21][22]։
17 XIII դար Վիմագիր Գեղարդավանք Գարեգին Յովսէփեան․ «Խաղբակեանք կամ Պռոշեանք հայոց պատմութեան մէջ, մասն Բ. Հոգեւոր կեդրոններ եւ Գլաձորի բարձր դպրոցը Պռոշեանց իշխանութեան մէջ»[23] Գեղարդի վանքի պատին թողած արձանագրության մեջ նշվում է, որ ավանդատներից մեկը կառուցել է ոմն Պետրոսը, ով իր Երևանի այգին նվիրաբերել է Այրիվանքին։
18 XIII դար Վիմագիր Հովհաննավանքի Կաթողիկե եկեղեցու հարավային պատին դրսից՝ պատուհանից վերև Կարո Ղաֆադարյան․ «Հովհանավանքը և նրա արձանագրությունները»[24] Շնորհիւն Քի ես Աղբայրոս երեց… ենո, որդի Մնդորա, միաբանեցա սբ ուխտիս, գնեցի զայգին Խառբէլանց եւ ետու ի սբքս եւ սպասաւորք սոցա սահմանեցին ի տարին ։ Դ ։ աւր ժամ ի տաւնին Կիւրդի։ Ով չառնէ՝ նզովեցի ի Քէ։ Ես Վարդ երէց Երևանու Արձանագրության մեջ նշվում է Աղբայրոս երեցի մասին, ով գնել է Խառբելանց այգին ու նվիրաբերել այն Հովհաննավանքին։ Վերջում ավելացված է ստորագրություն՝ Վարդ երէց Երևանու։
19 Վիմագիր Ղևոնդ Ալիշան․ «Շիրակ»[25] Ես Սերոբս որդի Ռատին Երեւանեցի ետու զիմ այգին որ ի Ձորդռանն է ի սուրբ ուխտս եւ պարտին սպասաւորք սորա ի տարին ։ դ ։ այր պատարագել զԹրիստոս յանուն Սերոբին Ըստ Ղևոնդ Ալիշանի՝ տվյալ արձանագրության մեջ ասվում է, որ ոմն Սերոբ՝ երևանցի Ռատինի որդի, Ձորադռանը գտնվող իր այգին նվիրաբերել է սուրբ ուխտին՝ տարեկան 4 պատարագների դիմաց՝ հանուն Սերոբի։
20 XIII-XIV դդ․ Վիմագիր Գեղարդավանքի ձախակողմյան ավանդատան դռան ճակատ Ստեփանոս վարդապետ Մխիթարեանց․ «Ստորագրութիւն հռչակավոր մեծի ուխտին Այրի վանաց Սրբոյն Գեղարդայ»[26] Կամաւն Աստուծոյ ես Ատոմ և ամուսին իմ Արքայ միաբանեցաք սուրբ ուխտի Այրի վանս և տուաք ընծայ զիմ տունն որ յԵրևան է և Սպասաւորք սորա խոստացան ի տարին Զ աւր ժամ Գ Ատոմայ Գ Արքաին Արձանագրության մեջ ասվում է ոմն Ատոմի ու իր կին արքային մասին, ովքեր իրենց Երևանի տունը նվիրաբերել են Գեղարդավանքին։
21 XIII-XIV դդ․ Վիմագիր Կեչառիսի Սուրբ Նշան եկեղեցու արևմտյան պատի ճակատ Գարեգին Յովսէփեան․ «Խաղբակեանք կամ Պռոշեանք հայոց պատմութեան մէջ, մասն Բ. Հոգեւոր կեդրոններ եւ Գլաձորի բարձր դպրոցը Պռոշեանց իշխանութեան մէջ»[27] Արձանագրության մեջ նշվում է, որ Գրիգորի որդի Մխիթարիչը իր «աղբին այգին» (գոմաղբով պարարտացված) տալիս է Կեչառիսի ուխտին ու ստանում «հրամանաւ սն․ Գրիգորիսի և Գրիգոր վարդապետին և յառաջնորդութի Համազասպա» 5 անգամ Մխիթարչին, 3՝ «տիկնացտիկնա Կոկորին մաւրն», 4՝ Գրիգորին, 3՝ Մամիկին»
22 XIII-XIV դդ․ Վիմագիր Գեղարդավանքի ժամատան խաչերի վրա Ստեփանոս վարդապետ Մխիթարեանց․ «Ստորագրութիւն հռչակավոր մեծի ուխտին Այրի վանաց Սրբոյն Գեղարդայ»[28] Ծառայք ի գեղջէ Երևանայ սնեալ ի կաթ… հալալ ընչից իմոց շինեցի զերկու խորանըս և … կաթուղիկէիս և ետու զիմ այգին որ Երևան ի… րոց և Սպասաւորք սորա ի տարին… հոր հոգո ճարին Գ իմ մայր մահառոր…բ, Բ․ Մխիթարին որ խափանէ սև երես… առաջի Քրիստոսի Զ ժամ Յովհաննու և սուրբ Յակոբա… Այս բավական վնասված արձանագրության մեջ ասվում է, որ Երևանի այս անանուն բնակիչը կառուցել է երկու խորան ու նվիրաբերել է Երևանում գտնվող իր այգին Գեղարդի վանքին ու ստացել սպասավորներից խոստում իր, իր հոր ու մոր հիշատակին անցկացնել տարեկան պատարագ։
23 1301 Վիմագիր Կաթողիկե Սբ. Աստվածածին եկեղեցի Կարո Ղաֆադարյան․ «Երևան․ միջնադարյան հուշարձանները և վիմական արձանագրությունները»[20] Շնորհիւն Այ, ես՝ Գէշմարդս միաբանեցա Երեւանո ժամատեղացս եւ տվի զի Բ կուղպակն ներքնատներով ու խղիրովն, եւ այլ բազում արդիւնք։ Եւ քահանայք հաստատեցին ի տարին է պատարագ՝ Ա Գէշմարդին, Ա Ամբարսթե, Ա Մամախաթունին, Ա Պետրոսին, Ա Պուղոսին, Ա Նուրսթի, Ա Մամրին։ Կատարիչքն աւրհնին յԱյ եւ խաչանիչքն դատին։ Թվ ՉԾ (1301) 1301 թվականի արձանագրության մեջ նշվում է, որ Գեշմարդ ամիրան իր երկու կուղպակները (ըստ էության շուկաները ողջ ներքնատներով) նվիրել Երևանի սրբատեղիներին, դրա դիմաց ստացել է տարեկան 7 պատարագի իրավունք իր ու իր հարազատների համար։
24 1318 Վիմագիր Կաթողիկե Սբ. Աստվածածին եկեղեցի Կարո Ղաֆադարյան․ «Երևան․ միջնադարյան հուշարձանները և վիմական արձանագրությունները»[29] Կամաւ բարերարին ա(ստուծո)յ և ողորմութ(եամ)բ ս(ուր)բ հոգոյն ես Գորք մեղուցեալ ծառա ա(ստուծոյ) և ամուսին իմ Դաւլաթ միաբանեցաք Երևանո ժամատեղացս և տվաք ի Նորագաւիթ զմեր հողն որ ի դիւականն է Ծ (50) կապճի տեղ և սպասաւորքս խոստացան ի տարին բ պատարագ զա (զմէկն) ինձ առնեն և զա (զմէկն) Դաւլաթին։ Կատարիչքն ա(ւր)հնի(ն) յա(ստուծո)յ ՉԿԷ 1318 թվականի արձանագրության մեջ նշվում է Գորքի ու իր կնոջ՝ Դավլաթի մասին, ովքեր իրենց 50 կապիճ հողը, որն արժեք այդ օրերին մոտ 50 դահեկան, նվիրաբերել են եկեղեցուն՝ ստանալով տարեկան երկու պատարաքի հնարավորություն՝ մեկը ի պատիվ Գորքի, մյուսը՝ կնոջ[30]։
25 1336 Մատենագիր Տիրացու ժամանակագիր Վարդան Այգեկցու Ժողովածույի վերջում թողած Յիշատակարան Ես` Տիրացու ողորմելի ծոյլ քահանայ մեղօք ի լի, ի գաւառէն Արշատի, ի քաղաքէն Երեւանի, որդի Սարգիս քահանայի, որ է եւ էր ի խեղճ հալի, յօտար աշխարհս այս եկի, ի Ղրիմ քաղաքս Աւզպէկղանի, յեկեղեցիս պարոն Շահնշահի. զգիրքս գրեցի զՎարդանի...[31] Տիրացու անունոց ժամանակագիրը, Վարդան Այգեկցու իր կողմից ընդօրինակած ժողովածուի վերջում նշում է, որ Երևան քաղաքից է, ու գրել է տվյալ գիրքը։
26 1341 Մատենագիր Վարդան Այգեկցի Ես տիրացուս… քհյ… յերկրէն եկի այն Հայաստան

Ի քաղաքէն այն պատուական,

Որ իւր անունն է Երեւան,

Ու Վիրապին ու Էջմիածնին է հարեւան…

27 XV դար Մատենագիր Թովմա Մեծոփեցի - Յիշատակարան Եւ ապա պատահեալ դիպեցաք մեծ վարդապետին մերոյ (Կիրակոս Վիրապեցի) եւ առեալ եկաք ի գիւղաքաղաքն Երեւան… իսկ մյուս օրն եկն հրաման բռնավորէն Աղուպ-պէկէն եւ հասաք առ նա, եւ նա իբրեւ զթագաւոր քրիստոնքից սիրովժողովեալ զզօրս իւր եւ զմեզ զամենեսեան, փողով եւ թմբկով գոչմամբ մտաք ի սուրբ քաղաքն Վաղարշապատ… Եւ հրաման եղաւ ի բռնավորէն օրհնել կաթողիկոս առանց հակառակութեան

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Evliya Çelebi 1611?-1682? (1896)։ Evliya Çelebi seyahatnamesi։ Robarts - University of Toronto։ [stnbl] dm Maba'asi 
  2. Գիրք թղթոց [The Book of Letters] Classical Armenian Text։ Երուսաղեմ։ 1994։ էջ 229 
  3. Եղիազարյան Արման։ «Երևանի հիշատակությունը 7-րդ դարի առաջին կեսին»։ Վերցված է 2019-11-19 
  4. Հակոբյան Թադևոս (1969)։ Երևանի պատմությունը (հնագույն ժամանակներից մինչև 1500 թվականը)։ Երևան։ էջ 200 
  5. Հակոբյան Թադևոս (1969)։ Երևանի պատմությունը (հնագույն ժամանակներից մինչև 1500 թվականը)։ Երևան։ էջ 200 
  6. Երևանի տարեգրությունը։ Երևան քաղաքի պատմության թանգարան։ 2009։ էջ 4 
  7. 7,0 7,1 7,2 Հակոբյան Թադևոս (1969)։ Երևանի պատմությունը (հնագույն ժամանակներից մինչև 1500 թվականը)։ Երևան։ էջ 215 
  8. «Ստորագրութիւն կաթուղիկէ Էջմիածնի - ՆԻԳ ԳԱՒԱՌ ԿԱՄ ՆԳԱՏՈՒՆ»։ digilib.aua.am։ Վերցված է 2020-02-19 
  9. Հակոբյան Թադևոս (1969)։ Երևանի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև 1500 թ․։ Երևան։ էջ 215 
  10. Ալիշան Ղևոնդ։ Այրարատ։ էջ 262 
  11. Հովսեփյան Գարեգին (1944)։ Խաղբակյանք կամ Պռոշյանք Հայոց պատմության մեջ։ Երուսաղեմ։ էջեր հատոր Բ՝ էջ 7,12, 22, հատոր Գ՝ էջ 30 
  12. Յովսէփեան Գարեգին արքեպիսկոպոս։ Խաղբակեանք եւ Պռոշեանք Հայոց պատմութեան մէջ, մաս 2։ էջեր 53–54 
  13. Մխիթարեան Ստեփանոս (1873)։ Ստորագրութիւն հռչակաւոր մեծի ուխտին Այրի Վանաց Սրբոյն Գեղարդայ։ Վաղարշապատ: Սրբոյ Կաթողիկե Էջմիածնի տպարան։ էջ 8 
  14. Կոստանյանց Կարապետ (1913)։ Վիմական տարեգիր, ցուցակ ժողովածոյ արձանագրութեանց հայոց։ Ս․Պետերբուրգ։ էջ 43 
  15. Կոստանյանց Կարապետ։ Վիմական տարեգիր, ցուցակ ժողովածոյ արձանագրութեանց հայոց։ էջեր 58–59 
  16. Կոստանյանց Կարապետ։ Վիմական տարեգիր, ցուցակ ժողովածոյ արձանագրութեանց հայոց։ էջ 68 
  17. Կոստանյանց Կարապետ։ Վիմական տարեգիր, ցուցակ ժողովածոյ արձանագրութեանց հայոց։ էջ 64 
  18. Կոստանյանց Կարապետ (1913)։ Վիմական տարեգիր, ցուցակ ժողովածոյ արձանագրութեանց հայոց։ Ս․ Պետերբուրգ։ էջ 141 
  19. Եղիազարյան Հ․ (1954)։ Հաղարծինի վանքը և նրա վիմագիր արձանագրությունները. Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի, ԺԱ։ էջ 33 
  20. 20,0 20,1 Ղաֆադարյան Կարո (1975)։ Երևան․ միջնադարյան հուշարձանները և վիմական արձանագրությունները։ Երևան։ էջեր 112, 138 
  21. Օրբելյան Ստեփանոս (1910)։ Պատմութիւն նահանգին Սիսական։ Թիֆլիս։ էջեր 179–181 
  22. Հակոբյան Թադևոս (1969)։ Երևանի պատմությունը․հնագույն ժամանակներից մինչև 1500 թվականը։ Երևան: Համալսարանի Հրատարակչություն։ էջ 201 
  23. Յովսէփեան Գարեգին (1944)։ Խաղբակեանք կամ Պռոշեանք հայոց պատմութեան մէջ, մասն Բ. Հոգեւոր կեդրոններ եւ Գլաձորի բարձր դպրոցը Պռոշեանց իշխանութեան մէջ։ Երուսաղէմ։ էջ 62 
  24. Ղաֆադարյան Կարո (1948)։ Հովհանավանքը և նրա արձանագրությունները։ Երևան: ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի հրատարակչություն։ էջ 95 
  25. Ալիշան Ղևոնդ։ Շիրակ։ էջ 117 
  26. Մխիթարեանց Ստեփանոս վարդապետ (1873)։ Ստորագրութիւն հռչակավոր մեծի ուխտին Այրի վանաց Սրբոյն Գեղարդայ։ էջ 9 
  27. Յովսէփեան Գարեգին (1944)։ Խաղբակեանք կամ Պռոշեանք հայոց պատմութեան մէջ, մասն Բ. Հոգեւոր կեդրոններ եւ Գլաձորի բարձր դպրոցը Պռոշեանց իշխանութեան մէջ։ Երուսաղէմ։ էջ 15 
  28. Մխիթարեանց Ստեփանոս վարդապետ (1873)։ Ստորագրութիւն հռչակավոր մեծի ուխտին Այրի վանաց Սրբոյն Գեղարդայ։ էջեր 28–29 
  29. Ղաֆադարյան Կարո (1975)։ Երևան․ միջնադարյան հուշարձանները և վիմական արձանագրությունները։ Երևան։ էջ 113 
  30. Հակոբյան Թադևոս (1975)։ Երևանի պատմությունը (հնագույն ժամանակներից մինչև 1500 թվականը)։ Երևան։ էջ 225 
  31. ՄՄ, Մեսրոպ Մագիստրոսի արխիւ, թղթ. 28։ էջ 335 

Կարդացե՛ք նաև[խմբագրել | խմբագրել կոդը]