Երևանի կենտրոնական գերեզմանատուն
| Երևանի կենտրոնական գերեզմանատուն | |
|---|---|
![]() | |
![]() | |
| Տեսակ | գերեզմանատուն |
| Տեղագրություն | Երևան |
| Երկիր | |
| Հիմնման տարի | 1929 |
Երևանի կենտրոնական գերեզմանատուն (հայտնի է նաև որպես Թոխմախի կենտրոնական գերեզմանատուն, Թոխմախի գերեզմանատուն, Թոխմախի գերեզմանոց), գերեզմանատուն Երևանում, որը գտնվում է Էրեբունի վարչական շրջանում։ Քաղաքի մեծությամբ երկրորդ և ամենահին գերեզմանոցներից է, այն զգալի թվով հայտնի և նշանավոր մարդկանց թաղման վայրն է։
Գերեզմանոցի տարածքը 69,6 հեկտար է[1], այն զիջում է միայն Արին-Բերդի գործող գերեզմանատանը, որի տարածքը 154 հեկտար է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերեզմանատունը հիմնադրվել է 1920-ական թվականների վերջին, Թոխմախում առաջին թաղումները թվագրվում են 1929 թվականով[1]: Նրա հայտնվելը կապված էր քաղաքի վերակառուցման և նախահեղափոխական գերեզմանատների, այդ ժամանակ Երևանի հիմնական գերեզմանոցների՝ Մլերի[2] և Կոզեռնի ոչնչացման հետ: Կոզեռնը Երևանի ամենահին գերեզմանատունն էր. տարբեր ժամանակներում այնտեղ թաղվել են հայ եկեղեցու և մշակույթի ականավոր գործիչներ[3]: Մլերում և Կոզեռնում թաղվածներից մի քանիսը վերաթաղվել են Թոխմախում, ինչը նպաստել է գերեզմանատան արագ աճին և դրա վերածմանը քաղաքի գլխավոր գերեզմանատան:
Հայրենական մեծ պատերազմի հուշահամալիր
[խմբագրել | խմբագրել կոդը]
1941 թվականին Երևանի հիվանդանոցներ սկսեցին բերվել Հայրենական մեծ պատերազմի մարտադաշտերում վիրավորված առաջին զինվորներն ու սպաները։ Բոլորին չէ, որ հաջողվեց փրկել, և Թոխմախի քաղաքային գերեզմանատան տարածքում որոշակի հատված հատկացվեց հիվանդանոցներում մահացածների համար, որը հետագայում դարձավ «Թոխմախ» հուշահամալիր։ Ընդհանուր առմամբ, գերեզմանատանը թաղված է Հայրենական մեծ պատերազմում զոհված մոտ 700 զինվոր և սպա։ Հուշահամալիրը ներառում է 520 գերեզման՝ 500 անվանական և 20 անանուն (այսինքն՝ անհայտ զինվորների գերեզմաններ)[4][5][6]։
Հուշահամալիրի գերեզմանաքարերը նախագծված են բետոնե խորանարդերի տեսքով: Հուշահամալիրը բաժանված է երկու մասի, որոնցից յուրաքանչյուրում կա 260 գերեզման (10-ական գերեզմանով 26 շարք): Յուրաքանչյուր խորանարդ համարակալված է 1-ից մինչև 520. թիվ 1 գերեզմանում թաղված է շարքային Գրիգորի Նիկիֆորովիչ Վշիվկովը, որը մահացել է 1941 թվականին[4], վերջին գերեզմանները պատկանում են ստացած վերքերից արդեն 1950-ական թվականներին մահացած զինվորներին:
Հուշահամալիրի կենտրոնական քանդակը պատրաստված է հրաբխային տուֆից և պատկերում է երկու զինվորների, որոնց դեմքերը ուղղված են դեպի զոհվածների գերեզմանները։ Հուշահամալիրը կանգնեցվել է 1982 թվականին, հեղինակներն են քանդակագործներ Արմեն Սամվելյանը և Արտաշես Հովսեփյանը[4]։
Հայտնի մարդկանց գերեզմաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբեր ժամանակներում Թոխմախի գերեզմանատանը թաղվել են մշակույթի, արվեստի, գիտության ականավոր գործիչներ, ինչպես նաև կուսակցական առաջնորդներ, զինվորականներ, Խորհրդային Միության հերոսներ և այլք: Ի տարբերություն Կոմիտասի անվան պանթեոնում հայտնիների կազմակերպված թաղման, Թոխմախում կազմակերպված պանթեոն չկա, և հայտնի մարդկանց գերեզմանները ցրված են ամբողջ գերեզմանատանը: Սակայն հայտնիների գերեզմանների մեծ մասը կենտրոնացած է մեկ տարածքում, որը ոչ պաշտոնապես կոչվում է Թոխմախի պանթեոն (և, հետևաբար, հաճախ շփոթվում է Կոմիտասի պանթեոնի հետ)[4]:
Թոխմախում թաղված հայտնի մարդկանցից մի քանիսի անունները[4]․

- կոմպոզիտորներ Առնո Բաբաջանյան և Նիկողայոս Տիգրանյան
- քանդակագործ և նկարիչ Երվանդ Քոչար
- նկարիչ Մինաս Ավետիսյան
- ճարտարապետներ Մարկ Գրիգորյան և Ռաֆայել Իսրայելյան
- գիտնականներ Արտեմ Ալիխանյան և Արտաշես Շահինյան
- գրողներ Դերենիկ Դեմիրճյան և Նաիրի Զարյան
- ինժեներ, գյուտարար Հովհաննես Ադամյան
- քաղաքական գործիչներ Աղասի Խանջյան և Յակով Զարոբյան
Ընդհանուր առմամբ, Թոխմախում թաղված է ավելի քան 200 նշանավոր մարդ։
Գերեզմանատունը մնում է թաղման հեղինակավոր վայր, այնտեղ կան խոշոր գործարարների և օրենքով գողերի բազմաթիվ գերեզմաններ, այդ թվում՝ գերեզմանատան մեծ, ցանկապատված տարածքներ, որոնք գնվել են ընտանիքների մի քանի սերունդների համար[7]:
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Նկարիչ և քանդակագործ Երվանդ Քոչարի տապանաքարը
-
Ճարտարապետ Մարկ Գրիգորյանի տապանաքարը
-
Կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի տապանաքարը
-
Նկարիչ Մինաս Ավետիսյանի տապանաքարը
-
Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի տապանաքարը
-
Գրող Դերենիկ Դեմիրճյանի տապանաքարը
-
Գրող և բանաստեղծ Նաիրի Զարյանի տապանաքարը
-
Քանդակագործական խումբ գերեզմանատան զինվորական հուշահամալիրի տարածքում
-
Զինվորի գերեզման գերեզմանատան զինվորական հուշահամալիրի տարածքում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Журнал Ереван
- ↑ Пантеон парка имени Комитаса
- ↑ Дом «святых духов»
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Пантеон Тохмах: не путать с пантеоном Комитаса. Краткий обзор
- ↑ Центральное городское кладбище в Ереване
- ↑ 7 мая 2020 года представители Фонда помощи и содействия российским соотечественникам Республики Армения традиционно возложили цветы к воинским захоронениям на центральном кладбище Еревана (Тохмах Гел)
- ↑ «ԹՈԽՄԱԽԻ» ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆԸ՝ ԹԱՆԳԱՐԱՆ (ՖՈՏՈՇԱՐՔ)

