Ալմաստ (ընկերություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Երևանի Ալմաստ գործարանից)
Ալմաստ
Изображение логотипа
Տեսակհանրային ընկերություն
Հիմնադրված է1964[1]
ՎայրԵրևան, Հայաստան
Երկիր Հայաստան
Կայքalmastcompany.com
ԲորսաՀՖԲALMS

Երևանի «Ալմաստ» գործարան, արհեստական ալմաստափոշիների սինթեզի և քարի ու բնական ոչ մետաղական նյութերի մշակման համար կտրող-հղկող գործիքներ արտադրող ձեռնարկություն։ Հիմնադրվել է 1964 թվականին։ Այժմ ձեռնարկությունը պատկանում է «ԱԼՄԱՍՏ» բաց բաժնետիրական ընկերությանը (տնօրեն Վանիկ Բաբկենի Հովսեփյան, 2015 թ.[2])։ 2011 թվականի դրությամբ ընկերությունում աշխատում էր 65 մարդ՝ 80 հազար դրամ միջին աշխատավարձով[3]։

ԽՍՀՄ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինթետիկ ալմաստների թողարկմամբ երկրորդն էր ԽՍՀՄ-ում։ ԽՍՀՄ տարիներին արտադրանքն իրացվում էր ԽՍՀՄ-ում և արտասահմանում (ԱՄՆ, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն, Հունգարիա, Բուլղարիա1975 թվականին Լայպցիզի միջազգային տոնավաճառում ալմաստե բաժակաձև օղակն արժանացել է ոսկե մեդալի, իսկ ԺՏՆՑ «Ալմաստ-75»-ում բազմաբյուրեղ ալմաստները՝ առաջին կարգի դիպլոմի։ ԽՍՀՄ-ի տարիներին գործարկվել է նաև Ապարանի շրջանի Արագածի արհեստական բազմաբյուրեղ ալմաստների մասնաճյուղը։

2013 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանրածախ գներով 2013 թ –ի ընթացքում արտադրվել է 107.537.000 դրամի արտադրանք։ Արտադրության հումքը (մետաղ, անագ, պղինձ և այլն) ընկերությունը ձեռք է բերել Ռուսաստանից և Չինաստանից։ 2013 թվականին ներմուծել է Չինաստանից 7.122.010 դրամի ալմաստափոշի, իսկ Ռուսաստանից.

  • 3.413.105 դրամի անագի փոշի,
  • 2.265.442 դրամի կարծր համաձուլվածքային փոշի,
  • 4.239.630 դրամի պղնձի փոշի։

Ընկերությունը արտահանել է Լեհաստան 553.205 դրամի ալմաստային գործիքներ։ 2013 թվականին իրացվել է 130.901.000 դրամի արտադրանք։ Արտադրանքի իրացումը հիմնականում եղել է տեղական շուկայում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. ««ԱԼՄԱՍՏ» բաց բաժնետիրական ընկերություն». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 4-ին.
  3. Տ. Դավթյանը այցելեց «Ալմաստ» գործարան
  4. 2013 թվականի ընդհանուր զեկույց
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 566