Երևակայողները Ուգոր գյուղից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երևակայողները Ուգոր գյուղից
ռուս.՝ Фантазёры из деревни Угоры
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
ՌեժիսորԼեոնիդ Նոսիրև
ՍցենարիստԼեոնիդ Նոսիրև
ՀնչյունավորումՅուրի Վոլինցև, Մարիա Վինոգրադովա, Kira Smirnova?, Վսևոլոդ Լարիոնով, Եվգենի Լեոնով, Կլարա Ռումյանովա, Վլադիմիր Ֆերապոնտով, Գեորգի Վիցին և Դմիտրի Նազարով
Բեմադրող նկարիչԼեոնիդ Նոսիրև և Vera Kudryavtseva-Yengalycheva?
ԵրաժշտությունԵվգենի Բոտյարով
Երկիր Ռուսաստան
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
ՊրիկվելՇիկակարմիր, շիկակարմիր, պեպենոտ
Թվական1994

Երևակայողները Ուգոր գյուղից (ռուս.՝ Фантазёры из дере́вни Уго́ры), 1984 թվականին նկարված ռուսական բանաստեղծական հանգով մուլտֆիլմ, որը ստեղծվել է ռեժիսոր Լեոնիդ Նոսիրևի կողմից։ Մուլտֆլմը նկարահանվել է 1983 թվականի վերջին, Եվգենի Լեոնովի կյանքի ընթացքում, որը դարձել է նրա վերջին աշխատանքը մուլտիպլիկացիայի մեջ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեխաների համար ժամանակակից հեքիաթ, որում ուրախ ընկերները` Պապիկը և նրա թոռնիկը` Անտոշկան, և ուրախ սագերը, Բաբա Յագայի, Կոշչեյի, Զմեյ Գորինիչի և Մյաուչեր կատվի հետ պայքարի մեջ են մտնում։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնը զբաղեցնող մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարի հեղինակ և կինոռեժիսոր Լեոնիդ Նոսիրև
Բեմադրող նկարիչներ Լեոնիդ Նոսիրև, Վերա Կուդրյավցևա-Ենգալիչևա
Կոմպոզիտոր  Եվգենի Բոտյարով
Կինոօպերատոր Ալեքսանդր Չեխովսկի
Հնչյունային օպերատոր  Բորիս Ֆիլչիկով
Մոնտաժի ռեժիսոր Օլգա Վասիլենկո
Օգնականներ Ելենա Չերյոմուշկինա (ռեժիսոր), Ելենա Կունակովա (օպերատոր)
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Անատոլի Աբարենով, Գալինա Զեբրովա, Մարինա Ոսկանյանց, Հովսեփ Կուրոյան, Վյաչեսլավ Կայուկով (լուսագրերում սխալմամբ ցուցադրվել է որպես ը. Կայուկով), Էլվիրա Մասլովա
Նկարիչներ Սվետլանա Դավիթովա, Ն. Բելովա, Ի. Եվդոկիմովա, Լյուդմիլա Բիրյուկովա, Օլեգ Պիդան
Խմբագիր Նատալյա Աբրամովա
Պրոդյուսեր Գալինա Վոլկովա

Դերերը հնչյունավորել են[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիկակարմիր Անտոշկան Լեոնիդ Նոսիրևի այցետոմսն է։ Բացի «Երևակայողները Ուգոր գյուղից» մուլտֆիլմից, ռեժիսորն այս կերպարն օգտագործել է «Շիկակարմիր, շիկակարմիր, պեպենոտ», «Անտոշկա» և «Երկու ուրախ սագեր» մուլտիպլիկացիոն ֆիլմերում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]