Երրորդ սեռ

Երրորդ սեռ կամ երրորդ գենդեր, տերմին, որն օգտագործվում է նկարագրելու այն մարդկանց, ովքեր իրենց կամքով կամ հասարակական համաձայնության արդյունքում չեն ճանաչում իրենց որպես տղամարդ կամ կին, ինչպես նաև այն մարդկանց, ովքեր իրենց կամ հասարակության կողմից համարվում են որպես այլ գենդերի ներկայացուցիչ, որը չի ընդունվում սեռի ընկալման երկուական համակարգում: «Երրորդ» տերմինը սովորաբար ընկալվում է որպես «այլ», քանի որ որոշ մարդաբաններ և սոցիոլոգներ նկարագրում են «չորրորդ», «հինգերորդ» և նույնիսկ «որոշ» սեռեր: Այս հասկացությունները կարող են բավականին դժվար ըմբռնվել սովորական հայեցակարգային շրջանակներում[1][2][3][4]։
Երրորդ սեռ ավանդական և ժամանակակից մշակույթներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբեր մշակույթների կամ անհատների համար երրորդ սեռը կարող է ընկալվել տարբեր կերպ, օրինակ՝ որպես միջանկյալ վիճակ տղամարդու և կնոջ միջև, որպես կեցության վիճակ («տղամարդու ոգի կնոջ մարմնում»), որպես երկու սեռերի ժխտման վիճակ, որպես հատելու կամ փոխելու ունակություն, որպես մեկ այլ կատեգորիա, որն ընդհանրապես կախված չէ «տղամարդ» և «կին» կատեգորիաներից:
Տերմինը կիրառվում է մի շարք ժամանակակից ավանդական մշակույթներում ինքնության հատուկ տեսակներ նկարագրելու համար, ինչպիսիք են՝ հիջրաները Հնդկաստանում, Բանգլադեշում և Պակիստանում, ֆաֆաֆինեները, ֆակալեյտիները, մահուները, վակավահինները, ակավայինները Պոլինեզիայում[5], կաթոյները Թաիլանդում, բերդաշները Հյուսիսային Ամերիկայի հնդկական մշակույթում, մուկսիները Մեքսիկայում[6], չիբադոսն, էշթայմը, մաշոգան, մանգաիկոն Աֆրիկայում[7][8][9], երդվյալ կույսերը Ալբանիայում, վիրջինները Չեռնոգորիայում, ֆեմմինիելները Իտալիայի նեապոլիտանական ավանդույթում[10], բակլան Ֆիլիպիններում[11], վարիան, բիսուն, կալալաին, կալաբաին[12][13][14] Ինդոնեզիայի Սուլավեսի բուգիական մշակույթում, հանիտները Օմանում[15], սիպինիկները ինուիտների մշակույթում[16][17] Կանադայում և այլուր։
Ժամանակակից արևմտյան հասարակության մեջ դիտարկվում են նաև մի շարք տրանսգենդեր և ինտերսեքս ինքնություններ՝ գենդերկվիր, շիմեյլ, բիգենդեր և այլն:

Հյուսիսային Ամերիկայի հնդկացիների տարբեր ցեղերի մշակույթում երրորդ սեռի անձինք, որոնք մի կենսաբանական սեռի ներկայացուցիչ են, սակայն ընդունում են մյուսի գենդերային ինքնությունը, կոչվում են բերդաշներ (от ֆր.՝ berdaches), կամ «երկու հոգի ունեցող մարդիկ» (անգլ.՝ two-spirit или two spirit)։ Ենթադրվում է, որ բարդաշի ֆենոմենը հաճախ հանդիպում է Ամերիկայում, և ներկայացված է յուրաքանչյուր խոշոր ցեղում՝ հյուսիս-արևելքում գտնվող իրոկեզներից և ամբողջ Արևելյան ափի երկայնքով մինչև մեծ հարթավայրերում գտնվող պիմա, նավահո, իլինոյս, արապահո և մոհավե, Մեքսիկայի յակի և զապոտեկ ցեղերը, հարավամերիկյան մի քանի ցեղերում և Ալյասկայի էսկիմոսների շրջանում: «Երրորդ սեռ» երևույթը փաստագրվել է հյուսիսամերիկյան առնվազն 155 ցեղերի մարդաբանների կողմից[18]։ Բերդաշ տղամարդիկ հնդկական ցեղերում հարգված մարդիկ են, ովքեր հաճախ դարձել են բուժողներ, իրավաբաններ, խորհրդականներ, դեղագործներ, քրմեր և կախարդներ:
Մասնակի և ամբողջական սեռափոխության հասկացությունները լայնորեն տարածված էին չուկոտական շամաններում: «Նուրբ տղամարդը» նշանակում էր իգական սեռի վերափոխված մարդ, իսկ «տղամարդակերպ կինը»՝ տղամարդ: Նման վերափոխումները կարող էին տեղի ունենալ երիտասարդ շամանների մոտ վաղ պատանեկության տարիներին մի քանի փուլով՝ պարզ ընդօրինակումից և հակառակ սեռի հագուստ կրելուց մինչև ամբողջական վերափոխում, որտեղ երիտասարդն արդեն ամբողջովին կորցնում է իր սեռին բնորոշ սովորություններն ու հմտությունները՝ ձեռք բերելով կանացի սովորություններ և հակումներ: «Նուրբ տղամարդը», ունենալով կանացի հատկություններ, համարվում էր հմուտ էր շամանության բոլոր ձևերում: Սեռը վերափոխած անձինք հանդիպել են նաև հյուսիսարևելյան Սիբիրի ցեղերի՝ կամչադալների, կորյակների, նիվխերի, յուկագիրների, ասիական Էսկիմոսների, իտելմենների, ալեուտների, ինչպես նաև Բերինգի ծովի Կադյակ կղզու բնակիչների մոտ[19][20]։ Նրանք պարտավոր էին զբաղվել կանանց աշխատանքներով, արգելվում էր զենք օգտագործել, որս անել, տղամարդու մուտքով տուն մտնել[21][22]։ Յակուտներն օգտագործել են կանանց հագուստի տարրեր շամանական պրակտիկայում: Նման շամանները կրել են կանացի զգեստ և կանացի ձևով հյուսել են իրենց երկար մազերը[23]։ Հերոդոտոսը և Հիպոկրատը պատմում են սկյութական էնարեյ քրմերի մասին, ովքեր տառապում էին «կանացի հիվանդությամբ», երբ տղամարդիկ բնավորությամբ դառնում էին կանացի, հագնում կանացի զգեստներ և կատարում կանացի աշխատանքներ։ Էնարեյները համարվում էին սկյութական քահանայության մեջ ամենաէկզոտիկ կորպորացիան և մեծ ուշադրություն էին գրավում, կապված էին Աֆրոդիտե աստվածուհու պաշտամունքի հետ[24]։ «Էնարեյ» բառը, ըստ իրանական լեզուների մասնագետների, ծագում է «նար» («տղամարդ») արմատից. «էնարեյ» պետք է նշանակի «ոչ տղամարդ», «տղամարդկությունից զուրկ»[25]։ Բեսոնովա Սերգեյևնան գրել է, որ էնարեյները մոտ էին թագավորական տանը, և նրանց սովորույթները նման են շամանական սովորույթներին: Էնարեյները սեռական առումով անզոր էին զգում, հավատալով, որ մեղավոր են աստվածության առաջ և իրենց նվիրում էին վերջինիս ծառայելուն։ Էնարեյները վերափոխվում էին կանանց և վարում էին կանացի ապրելակերպ՝ ունենալով ժառանգական շնորհ: Ծեսերը լի էին էքստատիկ տարրերով, իսկ «այլ սկյութների համար կանացի հիվանդության Ուսուցիչ» համարվում էր Անախարսիսը, որը հայտնի էր իր իմաստությամբ և Հին Հունաստանում նույնպես վերափոխվել է կնոջ[22][26]։

Հին Հնդկաստանի վեդական գրականության մեջ մարդու սեռը հստակ բաժանված է երեք առանձին կատեգորիաների՝ ըստ նրա ի ծնե տրված բնույթի (prakriti)՝ պումս պրակրիտի՝ արական սեռ, ստրի պրակրիտի՝ իգական սեռ և տրիտյա պրակրիտի՝ երրորդ սեռ[27], որը նկարագրվում է որպես արական և իգական բնույթի խառնուրդ կամ համադրություն այն աստիճանի, որ մարդն այլևս չի կարող դասվել որպես տղամարդ կամ կին՝ այս բառերի ավանդական ըմբռնմամբ[28]։ Երրորդ սեռի հիմնական ներկայացուցիչներն էին հոմոսեքսուալ կողմնորոշում ունեցող մարդիկ, ինչպես նաև տրանսգենդեր և ինտերսեքս անձինք և այլն: Երրորդ սեռի կատեգորիային է դասվել նաև «չեզոք սեռ» կոչվող խումբը՝ նապումսակա անվանմամբ, ովքեր չեն մասնակցում սեռի շարունակությանը: Առանձնացվում են հինգ տարբեր տեսակի նապումսակա մարդիկ՝ ցելիբատ պահպանողներ, երեխաներ, տարեցներ, իմպոտենտներ, երրորդ սեռի անձինք[29]:
«Երրորդ սեռի» մասին հիշատակվում է հնդկական հոգևոր ավանդույթների և ուսմունքների տեքստերում՝ հինդուիզմում, ջայնիզմում [30], և բուդդիզմում[31]։ Վեդաները, որոնք հինդուիզմի սուրբ գրություններն են, պնդում են, որ բոլոր երեք սեռերը (արական, իգական և երրորդ սեռ) որոշվում են բեղմնավորման պահին: Այուրվեդայի բժշկական տեքստերը նկարագրում են երրորդ սեռի առաջացման հատուկ պատճառները և նույն տրակտատներում ասվում է, որ սաղմի սեռը վերջնականապես ձևավորվում է հղիության երկրորդ ամսվա ընթացքում և հետագայում չի կարող փոխվել։
Ընդհանուր առմամբ, վեդական գրություններն ունեն ավելի քան 55 տեսակի երրորդ սեռ՝ նապումսի 8 տեսակ, կլիբայի 5 տեսակ, շանդայի 20 տեսակ, նաստրիայի 10 տեսակ, պանդայի 14 տեսակ և այլն[28]։ Կամաշաստրայում (Կամասուտրա 2.9.1) ասվում է, որ երրորդ սեռի մարդիկ լինում են երկու տեսակի՝ կախված իրենց տղամարդկային կամ կանացի արտաքինից։ Արական սեռի համասեռամոլ մարդիկ կոչվում են կլիբա (գեյ), իսկ իգական սեռի համասեռամոլները՝ սվայրինի (լեսբուհի)[28]։ Կախված տղամարդու կամ կնոջ վարքային հակումից՝ վերոնշյալ խմբերից յուրաքանչյուրը բաժանվում է 2 կատեգորիայի՝ արական և իգական կլիբա, ինչպես նաև լրացուցիչ ենթակատեգորիաների
Շանդան և շանդին պատկանում են երրորդ սեռի ներկայացուցիչներին և, ըստ ժամանակակից գենդերային դասակարգման, կոչվում են տրանսգենդեր մարդիկ[28]։ Շանդաները իրենց ճանաչել են որպես հակառակ սեռի ներկայացուցիչ՝ արտաքինից փորձելով նմանվել նրանց՝ ծածկելով իրենց ֆիզիկական սեռական հատկությունները (տղամարդիկ սեռական օրգանները կապում էին աճուկին, իսկ կանայք կապում էին կրծքերը): Ի տարբերություն կլիբայի և սվայրինիի, շանդան չէր ընդունում նույնասեռ հարաբերությունները: Նապումսա տղամարդիկ, ովքեր ծնվել են տղամարդկանց և կանանց սեռական օրգանների մի մասով, այսօր հայտնի են որպես ինտերսեքսուալ մարդիկ: Այս կատեգորիան կարող է ներառել նաև երրորդ սեռի ցանկացած ներկայացուցչի, որը չի կարող շարունակել սերունդը: Կամիները բիսեքսուալ մարդիկ են, որոնք ունակ են շարունակել սերունդը և չունեն նապումսայի բնավորությունը:[[Պատկեր:Hidras of Panscheel Park-New Delhi-1994-2.jpg|thumb|240px|right|Երրորդ սեռը ժամանակակից Արևելյան հասարակության մեջ, հաջիրա]]

Բուդդայական կանոնը նույնպես չի ենթադրում միայն երկու սեռերի առկայություն՝ արական և իգական, և մատնանշում է սեռերի այլ տեսակներ, ինչպիսիք են «տղամարդը որպես կին» (վեպուրիսիկա)[32], սեռական առումով անորոշ (սամբհինա)[33] և անդրոգեններ (ուբհատոբյանջանաքա)[34]։ Վինայա պիտակայում՝ Տրիպիտակայի երեք մասերից առաջինում, սահմանվել են չորս գենդերային տիպեր՝ արական, իգական, ուբհատոբյանջանաքա (ubhatobyanjanaka) և պանդակա: Պալիական գրականության մեջ նշված է պանդակայի հինգ տեսակ՝ ասիտակապանդակա (asittakapandaka), ուսույապանդակա (ussuyapandaka), օպակամիկապանդակա (opakkamikapandaka), պակխապանդակա (pakkhapandaka), նապումսակապանդակա (napumsakapandaka)[35][36][37]:
Սեռական ինքնության և կենսաբանական սեռի անհամապատասխանության խնդիրները հանդիպել են նաև Ռուսաստանում։ Վառ օրինակ է կոռնետ Ալեքսանդրովը (Նադեժդա Դուրովա)։ Ապրելով 19-րդ դարում՝ Ալեքսանդրովը պատմության մեջ մտել է որպես օրիորդ հեծելազոր։ Ալեքսանդր I-ը անձամբ, որն այդ ժամանակ կայսր էր, նրան որպես «կոռնետ Ալեքսանդրով» ազգանուն տվել է արական անվան փաստաթղթեր։ Այսպես Ալեքսանդրովը ապրել է Ռուսաստանում՝ որպես հերոս, սպա, հարգված մարդ, որին հովանավորում էր Ալեքսանդր I կայսրը[38]։ Դուրովան անձամբ իր «Կավալերիստ օրիորդի գրառումները» գրքում գրել է հետևյալը. «երկու հակառակ զգացողություններ՝ սեր հոր հանդեպ և զզվանք իր սեռի նկատմամբ, հուզել են իմ երիտասարդ հոգին նույն ուժով, և ես համառորեն, որը քիչ բնորոշ է իմ տարիքին, սկսեցի մտածել, թե ինչպես կարող եմ դուրս գալ այն շրջանակից, որը բնությունն ու սովորույթները սահմանել են իգական սեռի համար»[39]։
Երրորդ սեռի իրավական ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխարհի մի շարք երկրներում «երրորդ սեռը» ունի պաշտոնական կարգավիճակ [14]․
Ավստրալիա
Ավստրիա
Արգենտինա
Բանգլադեշ
Անգլիա
Գերմանիա
Դանիա
Հնդկաստան
Կանադա
Քենիա
Մալթա
Նեպալ
Նիդերլանդներ
Նոր Զելանդիա
Պակիստան
ԱՄՆ
Թաիլանդ
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Roscoe, Will (2000). Changing Ones: Third and Fourth Genders in Native North America. Palgrave Macmillan (June 17, 2000) ISBN 0-312-22479-6
See also: Trumbach, Randolph (1994). London’s Sapphists: From Three Sexes to Four Genders in the Making of Modern Culture. In Third Sex, Third Gender: Beyond Sexual Dimorphism in Culture and History, edited by Gilbert Herdt, 111-36. New York: Zone (MIT). ISBN 978-0-942299-82-3 - ↑ Graham, Sharyn (2001), Sulawesi’s fifth gender Արխիվացված է Նոյեմբեր 26, 2014 Wayback Machine-ի միջոցով:, Inside Indonesia, April-June 2001.
- ↑ Martin, M. Kay and Voorhies, Barbara (1975). Supernumerary Sexes, chapter 4 of Female of the Species (New York: Columbia University Press, 1975), 23.
- ↑ McGee, R. Jon and Richard L. Warms 2011 Anthropological Theory: An Introductory History. New York, McGraw Hill.
- ↑ «National fono for Pacific "third sex" communities». Media release from New Zealand Aids Foundation, August 5, 2005. Արխիվացված օրիգինալից 2005-12-16. Վերցված է 2020-09-11-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ unfit URL (link) - ↑ Lynn Stephen. Sexualities and Genders in Zapotec Oaxaca. Latin American Perspectives. 29(2)41-59
- ↑ Bleys, Rudi C. (1995). The Geography of Perversion: Male-to-Male Sexual Behavior Outside the West and the Ethnographic Imagination, 1750—1918. New York University Press. ISBN 978-0-8147-1265-8
- ↑ Donham, Donald (1990). History, Power, Ideology. Central Issues in Marxism and Anthropology, Cambridge
- ↑ Megan Sinnott (January 2004). Toms and Dees: Transgender Identity and Female Same-Sex Relationships in Thailand. University of Hawaii Press. p. 39. ISBN 978-0-8248-2852-3. Towles, Joseph A. (1993). Nkumbi initiation: Ritual and structure among the Mbo of Zaire, Musée royal de l’Afrique Centrale (Tervuren, Belgique)
- ↑ Charlie McNabb Nonbinary Gender Identities: History, Culture, Resources / Library of Congress Cataloging-in-Publication Data. — USA, Rowman & Littlefield, 8 дек. 2017 г.. — 304 с. — ISBN 9781442275522
- ↑ Nanda, Serena (1999). Gender Diversity: Crosscultural Variations. Waveland Pr Inc, 7 October 1999. ISBN 1-57766-074-9
- ↑ Oostvogels, Robert (1995). The Waria of Indonesia: A Traditional Third Gender Role, in Herdt (ed.), op cit
- ↑ Graham Davies, Sharyn (2006). Challenging Gender Norms: Five Genders Among Bugis in Indonesia. Case Studies in Cultural Anthropology. Thomson Wadsworth. p. xi. ISBN 978-0-495-09280-3. OCLC 476076313
- ↑ 14,0 14,1 Владимир Добрынин (2019-01-04). «Третьим будешь: всё больше стран мира признают право граждан на половую неопределенность». IZ.RU. Известия. Արխիվացված օրիգինալից 2020-09-22-ին. Վերցված է 2020-09-14-ին.
- ↑ Wikan, Unni (1991). The Xanith: a third gender role? in Behind the veil in Arabia: women in Oman. Chicago: University of Chicago Press
- ↑ Chiland, Colette (2003-01-01). Transsexualism: Illusion and Reality. SAGE. p. 28. ISBN 978-1-4129-0264-9.
- ↑ Stern, Pamela R. (2010-06-16). Daily Life of the Inuit. ABC-CLIO. pp. 11-12. ISBN 978-0-313-36312-2.
- ↑ William Roscoe Changing Ones - Third and Fourth Genders in Native North America / Palgrave Macmillan, a division of Macmillan Publishers Limited. — Palgrave Macmillan. — USA, 1998. — 320 с. — ISBN 978-0-312-22479-0
- ↑ Богораз В. Г Чукчи и религия. Часть 2.. — Глабсевморпуть при СНК СССР. Научно-исследовательская ассоциация Институтов народов севера имени П. Г. Смидовича. Авторизованный перевод с английского. — Ленинград, 1939. — 206 с.
- ↑ Е.А. Верещака. ««ПРЕВРАЩЕНИЕ ПОЛА» В КУЛЬТУРЕ ЧУКЧЕЙ» (PDF). Электронная библиотека Музея антропологии и этнографии им. Петра Великого (Кунсткамера) РАН © МАЭ РАН. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021-06-27-ին. Վերցված է 2020-09-11-ին.
- ↑ Мурашко О.А. Востребованные // Материалы международного интердисциплинарного научного симпозиума «Психофизиология и социальная адаптация (нео) шаманов в прошлом и настоящем». —М., 2010. — С. 161−170.
- ↑ 22,0 22,1 Е.В. Нам Космология и практика сибирского шаманизма / науч. ред. Д.А. Функ. — Томск: изд-во Том. ун-та, 2017. — 296 с. — ISBN 978-5-7511-2521-9
- ↑ Серошевский В. Л. Якуты. Опыт этнографического исследования. Т. 1. СПб., 1896. 720 с / 631 с
- ↑ Геродот. История в 9 книгах / Геродот. — Л.: Наука, 1972. — 600 с./7, IV: 67-68
- ↑ О НРАВАХ ЖИТЕЛЕЙ «МЕСТНОСТИ, ЗАНИМАЕМОЙ ОДЕССОЙ» В АНТИЧНЫЕ ВРЕМЕНА / Добролюбський Андрій Олегович — доктор історичних наук, профессор кафедри історії України Державного закладу «Південноукраїнський національний педагогічний університет імені. К. Д. Ушинського»
- ↑ Бессонова С.С. Религиозные представления скифов. — Киев: Наукова думка, 1983. — 140 с.
- ↑ В ведической литературе существует много примеров этих трех гендерных разделений. См. Srimad Bhagavatam by His Divine Grace A. C. Bhaktivedanta Swami Prabhupada (4.17.26, 8.3.24, 4. 28.61, and 10.1, notes); The Complete Kama Sutra by Alain Danielou (2.9.1); Beneath a Vedic Sky by William R. Levacy (p. 363) and The Laws of Manu by G. Buhler (p. 84, Manusmriti 3.49).
- ↑ 28,0 28,1 28,2 28,3 Amara Das Wilhelm Tritiya-Prakriti. — United Kingdom: Xlibris Corporation, 2004. — 596 с. — ISBN 9781413435344
- ↑ Согласно всем ведическим текстам по астрологии, эти пять видов людей относятся к нейтральному полу. Основанием этому является их неспособность продолжать род.
- ↑ Leonard Zwilling and Michael J. Sweet "Like a City Ablaze": The Third Sex and the Creation of Sexuality in Jain Religious Literature // University of Texas Press, Journal of the History of Sexuality : Journal Article. — 1996. Архивировано из первоисточника 7 փետրվարի 2021.
- ↑ Jackson, Peter A Non-normative sex/gender categories in the Theravada Buddhist Scriptures // ANU Research Publications : Working/Technical Paper. — 1996. Архивировано из первоисточника 9 մարտի 2021.
- ↑ «Vepurisika, Vepurisikā». Pali-English dictionary - Vin. II, 271; III, 129. (Page 649). Wisdom Library. 2014-08-16.
- ↑ «Sambhinna, Saṃbhinna». Pali-English dictionary. Wisdom Library. 2014-08-03. Արխիվացված օրիգինալից 2018-01-15-ին. Վերցված է 2020-09-14-ին.
- ↑ Karen Derris, Natalie Gummer Defining Buddhism(s): A Reader. — USA, NY 10017: First published 2007 by Equinox an Imprint of Acumen. Published 2014 by Routledge, 8 апр. 2016. — 320 с.
- ↑ Bunmi Methangkun Khon Pen kathoey Dai Yaang-rai (How Can People be kathoeys?). — Abhidhamma Foundation. — Bangkok, 1986.
- ↑ Peter A. Jackson Non-normative Sex/Gender Categories in the Theravada Buddhist Scriptures // Australian Humanities Review. — 1996. Архивировано из первоисточника 4 ապրիլի 2017.
- ↑ «Non-normative Sex/Gender Categories in the Theravada Buddhist Scriptures». Արխիվացված օրիգինալից 2017-04-04. Վերցված է 2019-12-24-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ unfit URL (link) - ↑ Отец Георгий Чистяков (1996). «Ток-шоу Владимира Познера «Человек в маске». Транссексуал». Youtube. ОРТ. Արխիվացված օրիգինալից 2017-04-10-ին. Վերցված է 2017-04-09-ին.
- ↑ Н.А. Дурова Записки кавалерист-девицы. — Лениздат, 1985.