Դիրք (խորեոգրաֆիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Երրորդ դիրքից)

Դիրք, ոտքերի և ձեռքերի հիմնական դրությունը խորեոգրաֆիայում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգանալով` դասական բալետը ստեղծել է իր դպրոցը` հիմնվելով հիմնական դիրքերի վրա, որը հիմք և սկիզբ է հանդիսացել մյուս բոլոր պարային քայլերի համար։

Առաջին խորեոգրաֆը, որը սկսել է ստեղծել բալետի տերմինաբանությունը, եղել է ֆրանսիական թագավոր Լուի XIV-ի պարի ուսուցիչը` Պիեր Բոշանը։ Այդ մշակումները վերաբերում են 17-րդ դարին։ Ֆրանսիական բալետի դպրոցը 1725 թվական դարձել է իր «Պարի վարպետ» (Le Maître à danser) գրքի առաջին պրոֆեսիոնալ բալետային ուսումնարանը (1661 թվականին եղել է երաժշտական ակադեմիա, այնուհետև, 1672 թվականին եղել է թագավորական երաժշտական ակադեմիային կից պարային ակադեմիա, սկսել է ստեղծել բալետային տերմինաբանություն և սահմանել է հիմնական բալետային դիրքերը, որոնք հետագայում դարձել են դասական։ Հիմնական դասական բալետի տերմինները, առաջին հերթին` իտալականները, ամրապնդվել են ֆրանսիական բալետային բառապաշարում, որը մինչև այսօր օգտագործվում է նույն ձևով։

Pierre Rameau
Մենուետի դիրք

Բալետում ոտքի հինգ հիմնական դիրքերը առաջին անգամ սահմանել է ֆրանսիացի պարող, Իսպանիայի թագուհի Մարիա Լուիզա Սավոյացիի, այնուհետև` Ֆրանսիայի թագուհի Մարի Լեշինսկու պալատում պարի ուսուցիչ Պիեռ Ռամոն (1674-1748 թվականներ))։ Գիրքը վերահրատարակվել է երկու անգամ` 1734 և 1748 թվականներին, իսկ 1744 թվականին Ջոն Էսսեքսը թարգմանել է այն անգլերեն The Dancing-Master (Պարող վարպետը) վերնագրով։

Բալետային դիրքերի կատարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասական հիմնական դիրքերն օգնում են արտիստներին ճշգրիտ քայլեր կատարելու գործում` տալով պարին արտահայտչականություն և նրբություն։ Հիմնական դիրքերից ստեղծվում են բազմաթիվ այլ պարային կեցվածքներ[1]։ Բալետային դիրքերը կատարվում են կանգնած դիրքից` միաժամանակ ձգելով բոլոր մկանները, որովայնը, հավաքելով նստատեղը և կեցվածքը պահելով ուղիղ։ Խորեոգրաֆիայի ուսուցումը սկսվում է դանդաղ տեմպով դիրքերի կատարումից։ Դասական բալետում բոլոր դիրքերն արտաշրջված են en dehors (ֆրանսերենից` «դուրս»), միաժամանակ ոտքերը պետք է ձգված լինեն ամբողջ երկայնքով՝ ազդրից մինչև ոտնաթաթ։

Ոտքի դիրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջ. Բերիմեն: Պարային հինգ դիրք Թոմաս Ուիլսոնի դասագրքից (Լոնդոն, 1811)

Հինգ «բաց» դասական պարի դիրքերը խիստ կանոնակարգված են և կատարվում են ոտքերի առավելագույն արտաշրջված վիճակում։ Բոլոր դիրքերում ամբողջ մարմի ծանրությունը հավասարաչափ բախշված է երկու ոտքի վրա։

I դիրք Կրունկները միասին են, թաթերը ուղղված են դեպի կողք (ուսերի ուղղությամբ) այնպես, որ հատակին ստացվի մեկ ուղիղ գիծ։

II դիրք Պահպանվում է առաջին դիրքի ուղիղ գիծը, սակայն կրունկները մեկը մյուսից հեռանում են մեկ ոտնաթաթ կամ ավելի։

III դիրք Մի ոտքը գտնվում է մյուս ոտքի առջև միացրած այնպես, որ մեկ ոտքի կրունկը գտնվի մյուս ոտքի կրունկի մեջտեղում (մեկ ոտքի ոտնաթաթը կիսով չափ փակում է մյուսին)։ III դիրքը լայն կիրառում ունի պատմակենցաղային պարերում, նաև այս դիրքից է սկսվում դասական պարի հիմունքների ուսուցումը. աստիճանաբար զարգացնելով արտաշրջվածքը և մկանների ամրությունը` նաև անցում է կատարվում հինգերրորդ դիրքով վարժությունների կատարմանը։

IV դիրք Մեկ ոտքը գտնվում է մյուս ոտքի առջև, միաժամանակ մեկ ոտքի թաթը գտնվում է մյուս ոտքի կրունկի ուղղությամբ, ոտնաթաթերի միջև հեռավորությունը կազմում է մեկ ոտնաթաթ կամ գերազանցում է այն. արևմտյան դպրոցում այս դիրքը անվանվում է որպես խաչված դիրք (croisé), ի տարբերություն IV բաց դիրքի, որի կատարման ժամանակ երկու կրունկներն էլ գտնվում են մեկ գծի վրա։

Ոտքերի չորրորդ դիրք

V դիրք Մեկ ոտքը գտնվում է մյուս ոտքի առջև, ոտնաթաթերը ամուր կպած են իրար, միաժամանակ մի ոտքի թաթը ամուր կպած է մյուս ոտքի կրունկին։ Այս դիրքը նաև անվանվում է sus-sous (թարգմանաբար` «վեր-վար»։

20-րդ դարում բալետմաստեր և մանկավարժ Սերժ Լիֆարը սկսել է օգտագործել ոտնաթաթեր համար այնպիսի դիրքեր, ինչպիսիք են վեցերորդ և յոթերորդ դիրքերը։

VI դիրք Կրունկները միասին են, ոտքի թաթերը միացված են ոտնաթաթի նեքին հատվածով. այս դիրքը նաև կոչվում է զուգահեռ կամ I ուղիղ դիրք։

VII դիրք Ընդարձակ IV դիրքն է, սակայն կատարվում է կիսամատների, մատների կամ կրնկավոր կոշիկների վրա։ Կա երկու VII դիրք` կախված այն բանից, թե որ ոտքն է գտնվում առջևում` աջը թե ձախը։

Բացի արտաշրջված (բաց) դասական դիրքերից, կան ուղիղ (զուգահեռ) և փակ դիրքերը, որոնք լայն կիրառում ունեն ակադեմիական, բնորոշ, ժողովրդական բեմական և ժամանակակից պարերում։

Ձեռքերի դիրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձեռքերի հիմնական դիրքերը հետևյալն են. ձեռքի դաստակը թուլացած է, բութ մատը և ցուցամատը զուգահեռ են, մնացածը միասին են, բայց միաժամանակ ազատ։

Ձեռքերի փոփոխումը դիրքից դիրք կոորդինացիայով և գլխի և հայացքի ուղեկցությամբ կոչվում է port de bras (տեղափոխել՝ porter):

Ֆրանսիական բալետային դպրոցն օգտագործել են յոթ ձեռքի դիրք` կլորացված (arrondi) և երկարացրած (allongé) ձևերով։

  • Առաջին դիրք՝ ձեռքերը կլորացված իջեցրած են ներքև, ափերն ուղղված են վերև։
  • Երկրորդ դիրք՝ ձեռքերը առաջին դիրքից սահուն բարձրանում են որովայնի բարձրության, ուսերը հանգիստ են և իջեցված ներքև։
  • Երրորդ դիրք՝ ձեռքերը երկրորդ դիրքից սահուն բարձրանում են գլխից վեր, դաստակները պահպանում են բալետային դիրքը։
  • Չորրորդ դիրք՝ մեկ ձեռքը գտնվում է երկրորդ դիրքում (որովայնի բարձրության), մյուս ձեռքը` երրորդ դիրքում (գլխի վերևում)։
  • Հինգերրորդ դիրք՝ մի ձեռքը երրորդ դիրքում է մյուսը՝ ուղիղ, քիչ թեքած դեպի մարմնի ուղղությամբ։
  • Վեցերորդ դիրք՝ մի ձեռքը մնում է մարմնի մոտ, մյուսը սահուն իջնում է ներքև, երկրորդ դիրք։
  • Յոթերրորդ դիրք՝ երկու ձեռքերն ուղղված են կողքի` ստանալով շրջան արմունկից մինչև դաստակը։

Այս դասական ֆրանսիական մեթոդից (7 դիրք) բացի մանկավարժ և բալետմաստեր Էնրիկո Չեկետին առաջ է բերել ձեռքերի հետևյալ դիրքերը.

  • Առաջին դիրք՝ ձեռքերը կլորացված իջեցրած են ազդրերի բարձրության (դիպչելով պարազգեստին)։
  • Երկրորդ դիրք՝ ձեռքերը ուղղված են կողքի` անկյունագծով ներքև և առաջ, ափերն առաջ։ Արմունկները գտնվում են ուսերից մի փոքր ներքև,իսկ դաստակներն ավելի ներքև են, քան արմունկները։ Միջին դիրքը, որը գտնվում է առաջին և երկրորդ դիրքերի միջև, կոչվում է կիսաերկրորդ դիրք (demi-seconde):
  • Երրորդ դիրք՝ մի ձեռքը գտնվում է առաջին դիրքում, երկրորդը՝ կիսաերկրորդ (demi-seconde):
  • Չորրորդ դիրք՝ կա երկու չորրորդ դիրք 1. առաջ չորրորդ դիրք (en avant), որի ժամանակ մի ձեռքը երկրորդ դիրքում է, մյուսը՝ առաջ` հինգերորդ դիրքում (en avant) 2. վերև չորրորդ դիրք (en haut), երբ մի ձեռքը երկրորդ դիրքում է, մյուսը՝ վերև` հինգերրորդ դիրքում (en haut):
  • Հինգերրորդ դիրք՝ ձեռքերը ձվաձև են։ Կա ներքև հինգերրորդ դիրք (en bas), առաջ (en avant) դիրքը համապատասխանում է ռուսական և ֆրանսիական առաջին դիրքին, վերև (en haut) դիրքը համապատասխանում է ռուսական երրորդ դիրքին։

Ագրիպինա Վահանովան իր «Դասական պարի հիմք» աշխատությունում սահմանել է ձեռքերի երեք հիմնական դիրք.

  • I դիրք՝ կլորացված ձեռքերը գտնվում են ստոծանու բարձրության վրա։
  • II դիրք՝ ուղղված են կողք ուսերի բարձրության։
  • III դիրք՝ գտնվում են գլխավերևում։

Այս երեք դիրքերից բաղկացած բանաձևը ժամանակակից դասական բալետի հիմքն է։

Դասական բալետը ժամանակակից բառարաններում սահմանվում է` հիմք ընդունելով հիմնական հինգ ոտքի դիրքերը և երեք ձեռքի դիրքերը[1][2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]