Jump to content

Երրորդ գլուխ (Ամերիկյան սարսափ պատմություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երրորդ գլուխ
ՍերիալԱմերիկյան սարսափ պատմություն
ՌեժիսորJennifer Lynch?
Գլխավոր
դերերում
Jacquie Barnbrook?[1]
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ՍցենարիստJames Wong?
Էպիզոդների հաջորդականություն
← Նախորդ
Երկրորդ գլուխ
Հաջորդ →
Չորրորդ գլուխ

«Երրորդ գլուխը» (անգլ.՝ Chapter 3 ), «Ամերիկյան սարսափ պատմություն» անթոլոգիա հեռուստասերիալի վեցերորդ եթերաշրջանի (Ռոանոկ) երրորդ սերիան է, որի պրեմիերան կայացել է 2016 թվականի սեպտեմբերի 28-ին FX հեռուստաալիքով։ Սցենարի հեղինակն է Ջենիֆեր Լինչը, իսկ ռեժիսորը Ջեյմս Վոնգն է։

Լին, Շելբին և Մեթը ոստիկանների ու կամավորների հետ փնտրում են Ֆլորային։ Հարևան ֆերմայում նրանք գտնում են երկու կեղտոտ պատանիների, ովքեր սնվում էին մեռած խոզի կաթով։ Ոստիկանները երեխաներին տեղափոխում են հիվանդանոց, որտեղ բացահայտվում է, որ տղաները Փոլքերի ընտանիքից են։ Նրանք միայն մեկ բառ գիտեին՝ «Քրոաթում»։ Հարցազրույցի ժամանակ Միլերները բացատրում են, որ այդ բառը նախազգուշացում էր իրենց ընտանիքի համար։

Վերադառնալով տուն՝ նրանք հանդիպում են զայրացած Մեյսոնին, ով մեղադրում է Լիին Ֆլորային մտածված թաքցնելու մեջ։ Վեճի ընթացքում Մեյսոնը ուժեղ հրում է Լիին և հեռանում։ Այդ գիշեր ոստիկանները գտնում են Մեյսոնի այրված դիակը։ Մեթը և Շելբին, դիտելով անվտանգության տեսախցիկների ձայնագրությունները, սկսում են կասկածել, որ սպանությունը Լին է կատարել, ինչը հանգեցնում է նրանց երեքի միջև թեժ վեճի։

Այդ ժամանակ տուն է մտնում Քրիկետ Մարուլո անունով էքստրասենսը, ով պնդում է, որ կարող է գտնել Ֆլորային։ Լին նրան վճարում է 25,000 դոլար, ինչից հետո Քրիկետը պատմում է, որ Պրիսցիլան 1500-ականների ուրվական է և որ Ֆլորային գողացել են Ռոանոկ գաղութի ուրվականները՝ իրենց ղեկավար Թումասին Ուայթի առաջնորդությամբ։ Երբ Ռոանոկի ղեկավար Ջոն Ուայթը՝ Թումասինի ամուսինը, հեռանում է Անգլիա պարենի հետևից, գաղութի անդամները ապստամբում են և գահընկեց անում Թումասինին։ Գաղութի անդամները վտարում են նրան, ով անտառում համարյա սովամահ է լինում։ Սակայն նրան փրկում է անգլիացի կախարդ Սքաթան, և Թումասինը երդվում է նրան հավատարիմ լինել։ Գաղութի կառավարումը նորից իր ձեռքը վերցնելուց հետո Թումասինը գաղութը տեղափոխում է ավելի բարենպաստ տարածք, որտեղ այժմ գտնվում է Միլերների տունը։

Քրիկետը Միլերներին տանում է անտառ, որտեղ նրանք պայմանավորվում են Թումասինի հետ, որ նա կվառի իրենց տունը և հավերժ կհեռանա, եթե վերադարձնի Ֆլորային։ Շելբին հրաժարվում է այդ պայմաններից և ցանկանում է այդ մասին հայտնել Մեթին, սակայն Մեթը անհետանում է։ Նա գտնում է Մեթին՝ Սքաթայի հետ սիրով զբաղվելիս, մինչ Փոլքերը դիտում էին։ Վերադառնալով տուն՝ ոստիկանները ձերբակալում են Լիին։

«Երրորդ գլուխը» հերառձակման առաջին օրը դիտել են շուրջ 3,07 միլիոն մարդ, այն ստացել է 1,7 վարկանիշ 18-49 տարեկանների շրջանակում[2]։

Էպիզոդը դրական արձագանք է ստացել Rotten Tomatoes-ում ստանալով 93% հավանության վարկանիշ՝ հիմնված 14 կարծիքների վրա՝ հավաքելով 6,6/10 միջին գնահատական[3]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Internet Movie Database — 1990.
  2. Welch, Alex (2016 թ․ սեպտեմբերի 29). «Wednesday cable ratings: 'American Horror Story' dips once again». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
  3. «Chapter 3 – American Horror Story: Roanoke, Episode 3». Rotten Tomatoes. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.