Երվանդ Սահառունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երվանդ Սահառունի
Ծնվել էապրիլի 16, 1894(1894-04-16)
Տրապիզոն, Օսմանյան կայսրություն
Երկիր Օսմանյան կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 20, 1967(1967-06-20) (73 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԿրթությունՍանասարյան վարժարան

Երվանդ Մկրտչի (Իվանի) Սահառունի (Տեր-Հակոբյան) (ապրիլի 16, 1894(1894-04-16), Տրապիզոն, Օսմանյան կայսրություն - հունիսի 20, 1967(1967-06-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային կոմպոզիտոր։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1964

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1912 թվականին ավարտել է Էրզրումի Սանասարյան վարժարանը, որտեղ սովորել է նաև ջութակ նվագել։ Ուսումը շարունակել է Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում, Լենինգրադում դասեր առել ջութակահար Հովհաննես Նալբանդյանից։ 1923 թվականից երաժշտական գործունեություն է ծավալել (հիմնականում խմբավարական) Դոնի Ռոստովում, դասավանդել տեղի մանկավարժական տեխնիկումում։ 1930 թվականին ստեղծել է Հյուսիսային Կովկասի առաջին ազգագրական արլ․ անսամբլը (հետագայում՝ Դոնի Ռոստովի ռադիոկոմիտեի ժողովրդական գործիքների անսամբլ), 1938 թվականից ղեկավարել է Հյուսիսային Կովկասի ժողովուրդների երգի-պարի անսամբլը (Կիսլովոդսկ), 1942 թվականից ապրել է Երևանում, կազմակերպել բազմաթիվ պրոֆեսիոնալ և ինքնագործ երաժշտական կոլեկտիվներ Երևանում, Լենինականում, Կիրովականում [դրանց թվում՝ Երևանի Աշխատանքային ռեզերվների կուլտուրայի տան երգի-պարի անսամբլը։

Հեղինակ է վոկալ-գործիքային սյուիտների («Հայրենիք», «Բերքի տոն», «Երիտասարդական», «Գարնանային» և այլն), բազմաթիվ երգերի («Քայլենք խիզախ», «Շարմաղ աղջիկ», «Մի գ՚նա յար», «Մայրիկիս», «Սայաթ-Նովա»), կատարել է ժողովրդական երգերի և պարեղանակների մշակումներ («Թալիշու ճամփեն դուզ ա», «Ալ վարդ», «Կանչում եմ յար արի»)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ստեփանյան Ռ. «Երվանդ Սահառունի», Երևան, 1962։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 139