Երվանդ Նիկողոսյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Նիկողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Երվանդ Նիկողոսյան | |
---|---|
![]() | |
Ի ծնե | Երվանդ Հովհաննեսի Նիկողոսյան |
Ծնվել է | 1920 դեկտեմբերի 6 |
Ծննդավայր | Օդեսա |
Վախճանվել է | մայիսի 26, 2007 | (տարիքը 86)
Մահվան վայր | Բուխարեստ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ |
Ուսուցիչ | Camil Ressu? |
Երվանդ Հովհաննեսի Նիկողոսյան (դեկտեմբերի 6, 1928, Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 26, 2014, Բուխարեստ, Ռումինիա), հայ նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երվանդ Նիկողոսյանը ծնվել է Օդեսայում։ 1941-1948 թվականներին ԽՍՀՄ իշխանությունների կողմից ընտանիքի հետ աքսորվել է Ղազախստան և Սիբիր։ 1948 թվականից բնակվել և ստեղծագործել է Ռումինիայում։ 1954 թվականին ավարտել է Բուխարեստի Ն. Գրիգորեսկուի անվան պլաստիկ արվեստների ինստիտուտը։ Եղել է Ռումինիայի նկարիչների միության անդամ։ 1948 թվականից մասնակցել է Ռումինիայի պաշտոնական սալոնների, ինչպես նաև արտասահմանյան երկրներում ռումինական արվեստի ցուցահանդեսներին։ 1970 թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Բուխարեստում[1][2]։
Գործերից են՝
- «Կոմպոզիցիա Ա Բ Գ Դ»
- «Տուլչայի նավահանգիստը»
- «Ոգեկոչում» («Թրակիացի ասպետը»)
- «Լեռնային բնանկար»
- «Քաղաքի պատուհանները»
- «Գույների բալետը»
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռումինիայի «Մշակութային արժանիք» շքանշան, 1968
- Մրցանակ «Պոսադի ճակատամարտը» ստեղծագործության համար, 1987
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Երվանդ Նիկողոսյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 300)։ ![]() |