Երվանդ Հունանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երվանդ Հունանյան
Ծնվել է1898
Մահացել է1990
Ազգությունհայ

Հունանյան Երվանդ Բաղդասարի (1898 թ. - 1990 թ., Ապարանի շրջան, Արա (գյուղ)), բանասաց, "Սասնա ծռեր" վեպի ասացող, Ապարանի հերոսամարտի, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1914 թ-ին ավարտել է Արայի մեկդասյա դպրոցը։ Նույն թվականին զորակոչվել է ցարական բանակ։ Կռվել է Արևմտյան Հայաստանում։ 1918 թ-ի մայիսի 23-29-ին մասնակցել է Ապարանի հերոսամարտին։ 1918-1920 թթ-ին ծառայել է Հայաստանի Առաջին Հանրապետության բանակում։ 1941-1943 թթ-ին ծառայել է խորհրդային բանակում։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Սկզբում եղել է հողագործ, ապա՝ 1930-1960 թթ-ին՝ որմնադիր։ 1960 թ-ից Արայի կոլտնտեսությունում պահակություն է արել։ Եղել է բանասաց։ Իմացել է բազմաթիվ վեպեր, հեքիաթներ, առակներ, երգել է աշուղական ու ժողովրդական երգեր։ "Սասնա ծռեր" վեպը սովորել է համագյուղացի, հայտնի բանասաց Բարսեղ Սահակյանից։ 1972 թ-ին նրա "Սասնա ծռեր" պատումը գրի են առել բանասերներ Սարգիս Հարությունյանն ու Արուսյակ Սահակյանը և հրատարակել "Սասնա ծռեր" ժողովածուի Գ հատորում (Երևան, 1979 թ., էջ 247-296)։