Երվանդ Թորոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երվանդ Թորոսյան
Ծնվել էապրիլի 5, 1900(1900-04-05)
Բենիամին, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 18, 1943(1943-08-18) (43 տարեկանում)
Ագարակ, Սյունիքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
ԳերեզմանԲենիամին
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունգրականագետ
Հաստատություն(ներ)Մատենադարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Տիրապետում է լեզուներինհայերեն

Երվանդ Սիոնի Թորոսյան (ապրիլի 5, 1900(1900-04-05), Բենիամին, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 18, 1943(1943-08-18), Ագարակ, Սյունիքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ), հայ գրականագետ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1939 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ճլոխան (այժմ՝ Բենիամին, Շիրակի մարզ) գյուղում։ Սովորել է Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) ծխական դպրոցում, ապա իբրև գրաշար աշխատել Ափինյանների տպարանում։ 1924-1927 թվականներին սովորել է Լենինականի Մռավյանի անվան բանֆակում։ Այնուհետև ուսուցչություն է արել տարբեր վայրերում։ 1931-1936 թվականներին սովորել է Երևանի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետում, միաժամանակ, որպես պատմության ուսուցիչ, աշխատել Երևանի ինդուստրիալ բանֆակում։ 1938-1940 թվականներին եղել է Էջմիածնի, ապա Երևանի մատենադարանի տնօրեն։ 1939-1942 թվականներին դասախոսել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտում։

Մկրտիչ Մկրյանի հետ կազմել է Ֆրիկի «Բանաստեղծություններ» ժողովածուն (Երևան, 1941)։ Կազմել է նաև հայ գրականության դասագրքեր միջնակարգ դպրոցի համար։ Հավաքել ու գրի է առել առակներ, հեքիաթներ, մանրավեպեր։ Մահացել է Ղափանի շրջանի Ագարակ գյուղում։ Աճյունը տեղափոխվել է հայրենի գյուղ[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ էջ 197