Jump to content

Երջանկություն կուսակցություն (Թուրքիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երջանկություն կուսակցություն
Изображение логотипа
Տեսակկուսակցություն
Երկիր Թուրքիա
ԱռաջնորդԹեմել Քարամոլլաօղլու
Հիմնադրվածհուլիսի 20, 2001
ԳաղափարախոսությունԱզգային տեսակետ, Իսլամիզմ և եվրոսկեպտիցիզմ
ՇտաբԱնկարա, Թուրքիա
Կայքsaadet.org.tr
 Felicity Party Վիքիպահեստում

Երջանկություն կուսակցություն, քաղաքական կուսակցություն Թուրքիայում, որը ստեղծել են Նեջմեթթին Էրբաքանը և Ռեջաի Քութանը 2001 թվականի հուլիսի 20-ին։ Կուսակցության կանոնադրության համաձայն պաշտոնական կարճ անվանումն է «ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ»: Տարբերանշանը պատկերում է մահիկ և 5 աստղ։ Թուրքիայի ազգային մեծ ժողովում կուսակցությունն ունի 9 պատգամավոր։ Սակայն ընդհանուր խորհրդարանական խմբի աշխատանքի շնորհիվ 9 պատգամավորից 8-ը «Նոր ուղի» կուսակցությունից են ներկայացված, իսկ մեկը՝ «Երջանկություն» կուսակցությունից[1]։ Նախագահը Մահմուդ Արըքանն է[2]։

Թուրքիայի Սահմադրական դատարանի կողմից «Առաքինություն» կուսակցության փակումից հետո վերջինիս պահպանողական թևը ստեղծել է «Երջանկություն» կուսակցությունը[3]։ Իսկ «Առաքինություն» կուսակցության առաջադիմական թևը ստեղծել է «Արդարություն և զարգացում» կուսակցությունը[4]։ Կուսակցության գաղափարական դիրքորոշումը մեծապես հիմնված է Նեջմեթթին Էրբաքանի գաղափարների ու փիլիսոփայության վրա[5]։

Քութանի և Էրբաքանի շրջան (2001-2008)

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ազգային տեսակետի» առաջնորդ Նեջմեթթին Էրբաքանը (ձախից) և «Երջանկություն» կուսակցության առաջին նախագահ Ռեջաի Քութանը (աջից)

2001 թվականի հունիսի 22-ին «Առաքինություն» կուսակցության փակումից հետո ստեղծվել է «Երջանկություն կուսակցությունը»։ Կուսակցությունը կարճ ժամանակահատվածում իր կազմակերպվածությունը հասցրել է բարձր մակարդակի և իրավունք ստացել մասնակցելու ընտրություններին։ Չնայած քաղաքական արգելքներին՝ «Երջանկություն» կուսակցության հանրահավաքներին մասնակցել է նաև «Ազգային տեսակետի» առաջնորդ Նեջմեթթին Էրբաքանը։ Կուսակցությունը ընտրություններում ստացել է 784 087 ձայն և 2,49 տոկոս հավաքելով՝ զբաղեցրել է ութերորդ հորիզոնականը, սակայն չի կարողացել հաղթահարել 10 տոկոսի անցողիկ շեմը[6]։

2003 թվականի մայիսի 11-ին 1-ին հերթական համագումարի ժամանակ նախագահ է ընտրվել Նեջմեթթին Էրբաքանը՝ Ռեջաի Քութանի փոխարեն, որը թեկնածու չի եղել։ Սակայն 2003 թվականի դեկտեմբերի 29-ին Գերագույն դատարանի գլխավոր դատախազությունը Էրբաքանին դիմել է, որ վերջինս հրաժարվի կուսակցության անդամությունից՝ վերջնականացված ազատազրկման պատճառով։ Արդյունքում 2004 թվականի հունվարի 30-ին Էրբաքանը հրաժարվել է ինչպես կուսակցության նախագահի պաշտոնից, այնպես էլ կուսակցության անդամությունից։ Այդ օրվանից ի վեր Ռեջաի Քութանը ստանձնել է կուսակցության նախագահի փոխանորդի պաշտոնը։ 2004 թվականի տեղական ինքնակառավարման ընտրություններում «Երջանկություն» կուսակցությունը հավաքել է ձայների 4,77 տոկոսը՝ ստանալով քաղաքապետի 63 պաշտոն։ Կուսակցության նախագահի փոխանորդի պաշտոնը զբաղեցնող Ռեջաի Քութանը 2006 թվականի ապրիլի 8-ին տեղի ունեցած 2-րդ հերթական համագումարի ժամանակ նախագահությունն արդեն ստանձնել է ընտրության միջոցով։ 2007 թվականի համընդհանուր ընտրություններում կուսակցությունը ստացել է ձայների 2,34 տոկոսը[7]։

Քուրթուլմուշի շրջան (2008-2011)

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի հոկտեմբերի 26-ի 3-րդ հերթական նիստի ժամանակ կուսակցության նախագահ է ընտրվել Նուման Քուրթուլմուշը։ Երկու տարի շարունակ լինելով «Երջանկություն կուսակցության» նախագահի պաշտոնում՝ 2010 թվականի հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Քուրթուլմուշը հայտարարել է, որ հեռանում է կուսակցությունից և վերջինիս նախագահությունից։ Ավելի ուշ նա ստեղծել է «Ժողովրդի ձայնը» կուսակցությունը[8]։

Քուրթուլմուշի հրաժարականից հետո Նեջմեթթին Էրբաքանը, որը 2003-2004 թվականներին 8 ամիս շարունակ զբաղեցրել է կուսակցության նախագահի պաշտոնը, 2010 թվականի հոկտեմբերի 17-ին երկրորդ անգամ ընտրվել է կուսակցության նախագահ։ Նեջմեթթին Էրբաքանի նախագահությունը շարունակվել է մինչև նրա մահը 2011 թվականի փետրվարի 27-ին[9]։

Քամալաքի շրջան (2011-2016)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էրբաքանի թաղումը 2011 թվականին

Նեջմեթթին Էրբաքանի մահվանից հետո կուսակցությունը որոշել է ընտրություններում առաջադրել Մուսթաֆա Քամալաքի թեկնածությունը՝ որպես կուսակցության նախագահի։ Ընտրություններից առաջ օրակարգային է դարձել դաշինքի որոնումները աջերի շրջանում, սակայն «Երջանկություն» կուսակցությունը ընտրություններին միայնակ է մասնակցել։ 2011 թվականի ընտրություններում «Երջանկություն» կուսակցությունը զբաղեցրել է 4-րդ տեղը՝ ստանալով ձայների 1,24 տոկոսը։ Ընտրությունից հետո իրականացած համագումարում Մուսթաֆա Քամալաքը ընտրվել է որպես կուսակցության նախագահ[10]։

2011 թվականի հունիսի 12-ի ընտրություններին «Երջանկություն» կուսակցությունը մասնակցել է Նեջմեթթին Էրբաքանի մահվանից հետո նախագահի պաշտոնը ստանձնած Մուսթաֆա Քամալաքի գլխավորությամբ։ «Երջանկություն» կուսակցությունը, ընտրություններին հանդես գալով «Ազգի տեսակետը» կարգախոսով, ստացել է 543 454 քվե և ձայների 1,27 տոկոսով չի կարողացել հաղթահարել 10 տոկոս անցողիկ շեմը[11]։

2015 թվականի հունիսի 7-ի ընտրություններին «Երջանկություն» կուսակցությունը որոշել է միավորել ուժերը Մեծ միասնություն կուսակցության (ՄՄԿ) հետ և ստեղծել Ազգային դաշինքը։ ՄՄԿ կուսակցության թեկնածուները առաջադրվել են «Երջանկություն» կուսակցության ցուցակներով։ Թեկնածուների շրջանում եղել են նախկինում հայտնի այնպիսի ներկայացուցիչներ, ինչպիսին է նախկին նախագահ Թուրգութ Օզալի որդի Ահմեդ Օզալը[12]։ «Երջանկություն» կուսակցությունն այս ընտրություններին մասնակցել է «Արի Երջանկության մոտ» և «Միասին ենք» կարգախոսներով[13]։

«Երջանկություն» կուսակցությունը նախորդ տարիների համեմատ կրկնապատկել է իր ձայների քանակը ու ստացել 950 359 ձայն և ձայների 2,06 տոկոսով զբաղեցրել 5-րդ հորիզոնականը, սակայն չի կարողացել հաղթահարել 10 տոկոս անցողիկ շեմը[14]։

Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում Արդարություն և զարգացում կուսակցությունը չի կարողացել կառավարություն ձևավորել, արդյունքում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշել է, որ 2015 թվականի նոյեմբերի 1-ին նոր ընտրություններ պետք է անցկացվեն։ Նոյեմբերի 1-ին տեղի ունեցած ընտրություններին «Երջանկություն» կուսակցությունը մասնակցել է առանց դաշնակիցների, ստացել է 325 975 ձայն և ձայների 0,68 տոկոսով կրկին չի կարողացել հաղթահարել 10 տոկոս անցողիկ շեմը, չնայած զբաղեցրել է 5-րդ տեղը[15]։

Քարամոլլաօղլուի շրջան (2016-2024)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեբաստիա քաղաքի նախկին քաղաքապետ Թեմել Քարամոլլաօղլուն 2016 թվականի հոկտեմբերի 30-ին 6-րդ հերթական համագումարի ժամանակ ընտրվել է կուսակցության նախագահ՝ ստանալով 891 ձայներից 871-ը[16]։ 2019 թվականի 7-րդ հերթական համագումարի ժամանակ Քարամոլլաօղլուն երկրորդ անգամ է ընտրվել կուսակցության նախագահ, իսկ 2022 թվականի 8-րդ հերթական համագումարի ժամանակ՝ երրորդ անգամ[17][18]։ Քարամոլլաօղլուի գլխավորությամբ կուսակցությունը մասնակցել է 2017 թվականի հանրաքվեին, 2018 և 2023 թվականների ընտրություններին և 2019 ու 2024 թվականների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին[17]։

«Վեցի սեղանի» առաջնորդները, 2022 թվական

Քարամոլլաօղլուի՝ նախագահ ընտրվելուց մոտավորապես 6 ամիս հետո «Երջանկություն» կուսակցությունը 2017 թվականի հանրաքվեի ժամանակ «Ոչ» է ասել։ 2018 թվականին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ «Երջանկություն» կուսակցությունը, Հանրապետական-ժողովրդական կուսակցությունը, «Լավ» կուսակցությունը և «Ժողովրդավար» կուսակցությունը միասին ստեղծել են Ազգային դաշինքը։

Կուսակցությունը 2018 թվականի նախագահական ընտրություններին ներկայացրել է Քարամոլլաօղլուի թեկնածությունը։ Քարամոլլաօղլուն ստորագրահավաք է կազմակերպել, որպեսզի կարողանա դառնալ թեկնածու։ Առաջին օրը հավաքել է 44 967 ստորագրություն, իսկ հաջորդող երեք օրերի ընթացքում ստորագրությունների թիվն անցել է 100 հազարը, արդյունքում 167 967 ստորագրությամբ նա թեկնածու դառնալու իրավունք է ստացել[19]։

Դաշինքի շրջանակում չկարողանալով հաղթահարել ընտրական շեմը՝ «Երջանկություն» կուսակցությունն իր ցանկով պատգամավորական մանդատ ստանալ չի կարողացել։ Ընտրություններում կուսակցությունը ստացել է 634 731 ձայն՝ ձայների 1,34 տոկոսը։ «Երջանկություն» կուսակցությունը 16 տարի անց վերջապես երկու պատգամավոր է ունեցել Թուրքիայի ազգային մեծ ժողովում՝ ընտրված Հանրապետական-ժողովրդական կուսակցության ցուցակներից[20]։ Իսկ Քարամոլլաօղլուն 443 704 ձայնով և 0,89 տոկոսով ամենաշատ ձայն ստացած 5-րդ թեկնածուն է եղել[21]։

Մարդու իրավունքների ասոցիացիան (Թուրքիա), Թուրքիայի մարդու իրավունքների հիմնադրամը և Անկախ ընտրությունների մոնիթորինգի հարթակը 2018 թվականի ընթացքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ իրենց համատեղ զեկույցում նշել են, որ կուսակցությունը ենթարկվել է 8 հարձակման[22]։

Կուսակցությունը 2019 թվականի տեղական ինքնակառավարման ընտրություններում ստացել է քաղաքապետի 21 մանդատ։ Թուրքիայի առաջին ընտրական թալիսմանը՝ Ազնիվ Սամին (Dürüst Sami), տեղ է գտել «Երջանկություն» կուսակցության քարոզարշավում և լուսաբանվել է լրատվամիջոցների կողմից համացանցի և կինոթատրոնի գովազդային արշավների շնորհիվ[23][24]։ Որոշ լրատվամիջոցներ առաջ են քաշել այն տեսակետը, որ «Երջանկություն» կուսակցությունը, թեկնածու առաջադրելով, մասնատել է պահպանողականների ձայները[25][26]։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է, որ չնայած «Երջանկություն» կուսակցությունը Ստամբուլի ընտրություններից առաջ որպես թեկնածու ներկայացրել է Նեջդեթ Գյոքչընարին, սակայն հետո թեկնածու չառաջադրելով՝ աջակցել է ՀԺԿ-ի թեկնածուին։ Ընտրություններից հետո որոշ լրատվամիջոցներ Ստամբուլում ԱԶԿ-ի պարտության պատճառ են ներկայացրել այն, որ «Երջանկություն» կուսակցությունը թեկնածու չի ներկայացրել[27]։

Ընտրությունների շրջանում կինոթատրոնների սրահներում ցուցադրվել է «Sülün Osman» գովազդային հոլովակը, սակայն հետո այն հեռացվել է[28]։ «Sülün Osman» գովազդային հոլովակի հեռացումից հետո երեք պինգվինների մասնակցությամբ «Bye Bye Happiness» («Ցտեսություն ուրախություն») վերնագրով գովազդային հոլովակն է սկսել ցուցադրվել կինոթատրոններում[29]։

«Երջանկություն» կուսակցությունը 2022 թվականի փետրվարի 12-ին ՀԺԿ-ի, «Լավ» կուսակցության, Ժողովրդավար կուսակցության, Ժողովրդավարություն և առաջընթաց կուսակցության և «Ապագա» կուսակցության հետ հանդիպել է Ահլաթըբելում[25][30]։ Մամուլում «Վեցի սեղան» կոչվող այս խմբավորումը ավելի ուշ «Ուժեղացված խորհրդարանական համակարգի» նպատակով վերածվել է Ազգային դաշինքի։ 2018 թվականի ընտրություններից հետո ԱԶԿ-ը և Ազգայնական շարժում կուսակցությունը փոխել են պատգամավորների թիվը՝ հիմնվելով կուսակցությունների ձայների և ոչ թե դաշինքի ձայների վրա․ նպատակն էր թույլ չտալ, որ ընդդիմությունն ավելի շատ պատգամավորական մանդատ ստանա։ Միևնույն ժամանակ Թեմել Քարամոլլաօղլուն Ժողովրդավարություն և առաջընթաց կուսակցությանն ու «Ապագա» կուսակցությանն առաջարկել է ընտրություններին մասնակցել ընդհանուր ցուցակով, սակայն առաջարկը չի ընդունվել[31][32][33][34]։ 2022 թվականի հոկտեմբերի 30-ին 8-րդ հերթական համագումարի ժամանակ «Երջանկություն» կուսակցությունը ներկայացրել է «Վճռական ենք, ազգի իշխանությունում երջանկություն կա» կարգախոսը, իսկ քարոզարշավի համար՝ նույնանուն երգը[35]։

Ազգային դաշինքի նախագահի թեկնածու է առաջադրվել է Քեմալ Քըլըչդարօղլուն[36]։ ՀԺԿ-ի նախընտրական ցուցակում «Երջանկություն» կուսակցությունից տեղ է գտել պատգամավորական 24 թեկնածու․ առաջադրված թեկնածուներից 10-ը ընտրվել է։ Ազգային դաշինքը պարտվել է ինչպես նախագահական, այնպես էլ խորհրդարանական ընտրություններում։ 2024 թվականի ընտրություններում ներկայացվել է «Այս ընտրությունում ձայները՝ ՀԺԿ-ին, «Երջանկությունը»՝ դեպի խորհրդարան» կարգախոսը[37]։ Միևնույն ժամանակ քարոզարշավի ընթացքում օգտագործվել են նաև «Քեզ խոստանում եմ» և «Դե Թուրքիա» երգերը[38]։

«Երջանկություն» կուսակցության նախագահ Թեմել Քարամոլլաօղլուն կուսակցության հանդիպման ժամանակ ելույթ է ունենում։

2023 թվականի ընտրությունից հետո «Երջանկություն» կուսակցությունը, Ժողովրդավարություն և առաջխաղացում կուսակցությունը և «Ապագա» կուսակցությունը բանակցություններ են սկսել Թուրքիայի ազգային մեծ ժողովում (ԹԱՄԺ) խմբակցություն ստեղծելու վերաբերյալ։ Ժողովրդավարություն և առաջխաղացում կուսակցությունը դուրս է եկել բանակցություններից, սակայն մյուս երկու կուսակցությունները բանակցությունները շարունակել են։ Երկու քաղաքական կուսակցությունները խմբակցություն ձևավորելու և խորհրդարանում ու ապագա ընտրություններում համագործակցելու նպատակով 2023 թվականի հուլիսի 6-ին դաշինքի վերաբերյալ արձանագրություն են ստորագրել։ «Երջանկություն» կուսակցությունը, համաձայն արձանագրության, «Ապագա» կուսակցությունից 10 պատգամավոր է ընդունել իր կուսակցություն և 21 տարի անց ԹԱՄԺ-ում ձևավորել է խորհրդարանական խմբակցություն[39][40][41]։

2024 թվականի մայիսի 3-ին Քարամոլլաօղլուն հայտարարել է, որ առողջական խնդիրների պատճառով ստիպված է հեռանալ կուսակցության նախագահությունից[42]։ Քարամոլլաօղլուի որոշմամբ որոշվել է 2024 թվականի հունիսի 30-ին կազմակերպել 9-րդ արտահերթ համագումար[43]։ Թեկնածություն են ներկայացրել Մահմուդ Արըքանը[44] և Բիրոլ Այդընը[45]։ Մինչև 2024 թվականի նոյեմբերի 24-ը հետաձգված և այնուհետև կազմակերպված հերթական համագումարի ժամանակ Կայսերիից պատգամավոր Մահմուդ Արըքանը դարձել է կուսակցության 6-րդ նախագահը[46]։

Արըքանի շրջան (2024-մինչ օրս)

[խմբագրել | խմբագրել կոդը]

2024 թվականի նոյեմբերի 24-ին տեղի ունեցած 9-րդ հերթական համագումարի ժամանակ Մահմուդ Արըքանը, ստանալով 1026 ձայներից 823-ը, ընտրվել է կուսակցության նախագահ[47]։ 2025 թվականի հունվարի 10-ին «Ապագա» կուսակցության և «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության պատգամավորների մասնակցությամբ և Ջելալ Մյումթազ Աքընջըի գլխավորությամբ «Երջանկություն» կուսակցությունը Թուրքիայի ազգային մեծ ժողովում ստեղծել է խումբ, որն անվանել են «Նոր ուղի» դաշինք[48]։

Քննարկումներ և իրադարձություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր բարօրության կուսակցություն և գլխավոր շտաբի շենք

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Երջանկություն» կուսակցությունը իր գործունեությունը շարունակել է Բալգաթում գտվող այն շենքում, որը տարիներ շարունակ եղել է Ազգային տեսակետի գծով առաջ շարժվող բոլոր քաղաքական կուսակցությունների շտաբը։ Սակայն Նոր բարօրություն կուսակցության նախագահ և Նեջմեթթին Էրբաքանի որդի Ֆաթիհ Էրբաքանը առգրավման վարույթ է սկսել «Երջանկություն» կուսակցության նկատմամբ՝ առաջ քաշելով այն, որ կուսակցությունը դուրս է եկել Ազգային տեսակետի գծից և չի վճարում շենքի վարձը[49]։ Ֆաթիհ Էրբաքանի և Մեհմեդ Ալթընօզի սկսած դատավարության արդյունքում 2018 թվականի դեկտեմբերին որոշվել է կուսակցությանը վտարել շենքից։ Դրան ի պատասխան այդ ժամանակ կուսակցության գլխավոր քարտուղար Թաջեթթին Չեթինքայան պարզաբանել է, որ նրանք հայց են ներկայացրել թիվ 16 Առաջին ատյանի քաղաքացիական դատարան, որպեսզի սեփականության իրավունքի վկայականը չեղարկվի և շենքը գրանցվի որպես իրենց սեփականություն։ Սակայն 2019 թվականի ապրիլի 11-ին «Երջանկություն» կուսակցությունը վտարվել է շենքից՝ չնայած ETAŞ-ին, ում պաշտոնապես պատկանել է շենքը, վճարել է բոլոր տեսակի վարձերը[50]։ Վտարումից հետո Նոր բարօրություն կուսակցությունը տեղափոխվել է «Երջանկություն կուսակցության» նախկին շտաբի շենք[51]։

Այս խնդրի հետ կապված «Երջանկություն» կուսակցության փաստաբան Ֆաթիհ Բեյազիդը հետևյալ պարզաբանումն է արել․ «Սա վեճ է վարձավճարը չվճարելու վերաբերյալ։ Այսինքն՝ մենք պնդում ենք, որ մենք այստեղ սեփականատեր ենք, իսկ նրանք ասում են՝ ոչ, վարձակալ եք։ Անհամաձայնությունն այստեղից է ծագում, և մեր իրավական գործընթացը շարունակվում է։ Սակայն շենքի սեփականության իրավունքի վկայականի համար մեր կողմից հարուցված գործում մեր նկատմամբ խափանման միջոց է կիրառվել։ Մենք նրանց առաջարկեցինք վարձակալության նոր պայմանագիր կնքել, մինչր դատավարական գործընթացը կավարտվի, մինչդեռ այսօր մենք նոր վարձակալության պայմանագիր կնքեցինք մեկ այլ շենքում և սա մյուս կողմին ներկայացրինք, ասացինք՝ թույլ տվեք, որ մինչև կիրակի մնանաք, սակայն նրանք ասացին․ «Ո՛չ, ուզում ենք, որ այսօրվանից չլինեք»։ Մենք չգիտեինք, որ նրանք այսօր գալու են։ Նրանցից խնդրել էինք, որ մինչև կիրակի մեզ թույլ տան, որ մնանք, սակայն չընդունեցին։ Անհարմար իրավիճակում ենք և նույնիսկ չենք կարող խոսել բարի մտադրությունների մասին։ Ընդհանուր առմամբ վճարել ենք 400 հազար լիրա, իսկ որպես տոկոս՝ 100 հազար լիրա»[50]։

Գլխավոր շտաբի նոր շենք

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Երջանկություն» կուսակցության փոխնախագահ Մեսութ Դողանի նախագահությամբ հանձնաժողով է ձևավորվել, և կուսակցությունը որոշել է գլխավոր գրասենյակի շենք գնել։ 2019 թվականի ապրիլի 24-ին որոշվել է Անկարայի Ալթընդաղ շրջանի Զուբեյդե Հանըմ պողոտայի վրա գտնվող, 4 հազար քառակուսի մետր տարածք զբաղեցնող և 20 միլիոն լիրա արժողությամբ շենքը գնել։ Համաձայնություն է ձեռք բերվել, որ շենքն ամբողջությամբ պատկանելու է «Երջանկություն» կուսակցությանը, իսկ վճարումները կատարվելու 5 ամսվա ընթացքում՝ մաս-մաս[52]։

Նոր գնված շտաբի շենքը արտաքին հարդարանքն ավարտված է եղել, սակայն ներքին հարդարանքը դեռևս պատրաստ չի եղել։ Այս թերությունները վերացնելու նպատակով «Երջանկություն» կուսակցությունը «Դու ես, որ կաս» վերնագրով դրամահավաքության արշավ է սկսել[53]։ Արշավի շնորհիվ հավաքվել է 9,5 մլն լիրա գումար[54]։ Արշավին մասնակցել է մոտ 10 հազար հոգի[55]։

«Երջանկություն» կուսակցության նոր շենքի վերանորոգումը տևել է 1,5 տարի։ Բացումը նախատեսված է եղել «Երջանկություն» կուսակցության և Կիպրոս թուրքական ներխուժման օրն իրականացնել՝ 2020 թվականի հուլիսին 20-ին, սակայն COVID-19-ի պատճառով այն չի իրականացվել։ «Երջանկություն» կուսակցությունը նոր շենք է տեղափոխվել 2020 թվականի սեպտեմբերին[56]։

«Երջանկություն» կուսակցության նոր շենքը Քահրամանմարաշում 2023 թվականին տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ օգտագործվել է երկրաշարժից տուժածների կողմից։ Այն հյուրընկալել է «Վեցի սեղանի»՝ երկրաշարժի օրակարգով կազմակերպված ժողովը, ինչպես նաև 2023 թվականի նախագահական ընտրությունների համար նախագահի թեկնածու առաջադրելու համար կազմակերպված ժողովը։ Ազգային դաշինքի 13-րդ նախագահի թեկնածուին հենց այս շենքի դիմաց հանրությանը ներկայացրել է «Երջանկություն» կուսակցության նախագահ Թեմել Քարամոլլաօղլուն։ «Վեցի սեղանի»՝ այստեղ կազմակերպված հաճախակի ժողովների պատճառով Ժողովրդավար կուսակցության նախագահ Գյուլթեքին Ույսալը ասել է․ «Այստեղ երջանկություն գտնելու ենք գալիս»[55][57]։

Հասան Բիթմեզի մահ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի դեկտեմբերի 12-ին ԹԱՄԺ-ի ընդհանուր ժողովի բյուջեի քննարկումների ժամանակ Քոջայելիից պատգամավոր Հասան Բիթմեզը ամբիոնից ելույթ է ունեցել «Մարդասպան Իսրայելի հետ համագործակցող ԱԶԿ» գրությամբ պաստառով։ Ելույթում 2023 թվականի Իսրայելա-պաղեստինյան պատերազմին և այնուհետև Պաղեստինում ապրողներին անդրադառնալով՝ Բիթմեզը Ռեջեփ Թայիփ Էրդողանին հիշեցրել է նախկինում Իսրայելի օգտին արած նրա հայտարարությունները և քննադատել է կառավարությանը Իսրայելի հետ հարաբերությունները շարունակելու, առևտրային հարաբերությունները չխզելու և Թուրքիայից Իսրայել նավերի տեղաշարժի համար։ Բիթմեզի ելույթի ժամանակ ԱԶԿ պատգամավորներ Օզլեմ Զենգինը, Էրջան Օզթյուրքը, Չիղդեմ Քոնջագյուլը, Բյուշրա Փեքերը մի քանի անգամ ընդհատել են նրան։ Հասան Բիթմեզը իր ելույթն ավարտել է Սեզաի Քարաքոչի հետևյալ խոսերով[58]

«Նրանք կարծում են, որ եթե մենք լռենք, խնդիր չի մնա։ Սակայն եթե մենք լռենք, պատմությունը չի լռի։ Եթե պատմությունը լռի, ճշմարտությունը չի լռի։ Նրանք կարծում են, որ եթե մեզնից ազատվեն, խնդիր չի մնա։ Սակայն եթե մեզնից ազատվեն, խղճի խայթից չեն ազատվի, եթե խղճի խայթից ազատվեն, պատմության չարչարանքներից չեն ազատվի։ Եթե պատմության չարչարանքներից ազատվեն, Աստծո զայրույթից չեն ազատվի»։

Խոսքն ավարտելուց անմիջապես հետո Բիթմեզի սիրտը կանգ է առել, և նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։ 2023 թվականի դեկտեմբերի 14-ին Անկարայի Բիլքենթի քաղաքային հիվանդանոցում 53-ամյա Բիթմեզը մահացել է։ Բիթմեզի համար նույն օրը ԹԱՄԺ-ում կազմակերպվել է հուղարկավորության արարողություն։ 2023 թվականի դեկտեմբերի 15-ին Ֆաթիհ մզկիթում իրականացվել է Հասան Բիթմեզի հուղարկավորության նամազը, որից հետո նա հողին է հանձնվել Մերքեզէֆենդի գերեզմանոցում[59]։

# Նախագահ Պաշտոնավարման սկիզբ Պաշտոնավարման ավարտ Պաշտոնավարման ժամկետ
1 Ռեջայի Քութան 2001 թվականի հուլիսի 20 2003 թվականի մայիսի 11 1 տարի, 9 ամիս, 23 օր
2 Նեջմեթթին Էրբաքան 2003 թվականի մայիսի 11 2004 թվականի հունվարի 30 8 ամիս, 20 օր
- Ռեջայի Քութան 2004 թվականի հունվարի 30 2006 թվականի ապրիլի 8 2 տարի, 2 ամիս, 9 օր (վստահված անձի կողմից)
(1) 2006 թվականի ապրիլի 8 2008 հոկտեմբերի 26 2 տարի, 6 ամիս, 19 օր
3 Նուման Քուրթուլմուշ 2008 թվականի հոկտեմբերի 26 2010 թվականի հոկտեմբերի 1 1 տարի, 11 ամիս, 22 օր
(2) Նեջմեթթին Էրբաքան 2010 թվականի հոկտեմբերի 17 2011 թվականի փետրվարի 27 (ցմահ) 4 ամիս, 11 օր
4 Մուսթաֆա Քամալաք 2011 թվականի մարտի 5 2016 թվականի հոկտեմբերի 30 5 տարի, 7 ամիս, 27 օր
5 Թեմել Քարամոլլաօղլու 2016 թվականի հոկտեմբերի 30 2024 թվականի նոյեմբերի 27 8 տարի, 28 օր
6 Մահմուդ Արըքան 2024 թվականի նոյեմբերի 27 մինչ օրս 224 օր

Նախագահական խորհրդի անդամներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
# Անուն Պաշտոն
1 Մահմուդ Արըքան Նախագահ
2 Ադնան Սիմիթ Կազմակերպության ղեկավար
3 Մեսութ Դողան Քաղաքական հարցերով ղեկավար
4 Աբդուլլահ Աքըն Պլանավորման և համակարգման բաժնի ղեկավար
5 Իբրահիմ Յըլդըզ Ընտրական հարցերի բաժնի ղեկավար
6 Մուսթաֆա Յըլմազ Խթանման, ԶԼՄ-ների և հաղորդակցության բաժնի ղեկավար
7 Ահմեդ Յազըջը ՀԿ-ների և հասարակայնության հետ կապերի ղեկավար
8 Մուսա Օզթյուրք Կրթության բաժնի ղեկավար
9 Մուսթաֆա Քայա Արտաքին կապերի բաժնի ղեկավար
10 Մեհմեդ Ֆաթիհ Աքդաղօղլու Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար
11 Հուսեյն Սայդամ Ընդհանուր հաշվառման և ֆինանսական հարցերի բաժնի ղեկավար
12 Սինան Թեքին Սոցիալական հարցերի բաժնի ղեկավար
13 Սաբրի Թեքիր Տնտեսական հարցերի բաժնի ղեկավար
14 Ալև Սեզեն Իրավական հարցերի բաժնի ղեկավար
15 Ջաֆեր Գյունեշ Գլխավոր քարտուղար
16 Նուրգյուլ Բեյթիյե Էքինջի Կանանց թևի ղեկավար
17 Օմեր Ֆարուք Չաղրըջը Երիտասարդական թևի ղեկավար
18 Բյուլենթ Քայա ԹԱՄԺ խմբի փոխնախագահ
19 Յըլմազ Բյոլյուքբաշը Աուդիտոր
20 Հարուն Քըլըչասլան
21 Զեքերիա Հազըրբուլան

Բարձրագույն խորհրդի (ԲԽ) անդամներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
# Անուն Պաշտոն
1 Թեմել Քարամոլլաօղլու ԲԽ նախագահ
2 Մուսթաֆա Քամալաք ԲԽ անդամ
3 Մուհիթթին Համդի Յըլդըրըմ
4 Յասին Հաթիփօղլու
5 Լյութֆի Յալման

Ընդհանուր կառավարման խորհրդի անդամներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
# Անուն Պաշտոն
1 Աբդուլքադիր Քարադուման Ընդհանուր կառավարման խորհրդի անդամ
2 Աբդուլլահ Աքըն
3 Աբդուլլահ Էնդեր
4 Ադեմ Սաղլամ
5 Ադիլ Բարսբայ
6 Ադնան Սիմիթ
7 Դոկտոր Ահմեդ Թարըք Թյուրքմենօղլու
8 Ահմեդ Յազըջը
9 Ալև Սեզեն
10 Արսլան Աթեշ
11 Այշե Զեյնեփ Ալփ
12 Բեքիր Դեմիրքայա
13 Բեքիր Գյունդողմուշ
14 Բիրոլ Այդըն
15 Բյուլենթ Քայա
16 Ջաֆեր Գյունեշ
17 Էբրու Ասըլթյուրք
18 Ֆաիք Չալըք
19 Ֆաթիհ Բեյազիդ
20 Ֆաթիհ Բուդաք
21 Ֆաթիհ Յըլդըրըմ
22 Ֆաթմա Նևին Գյոքչե
23 Ֆեսիհ Բինգյոլ
24 Հաբիբե Էրդողան
25 Հարուն Քըլըչասլան
26 Հասան Ուզուն
27 Հուսեյն Սայդամ
28 Իբրահիմ Յըլդըզ
29 Իսմայիլ Հաքքը Աքքիրազ
30 Իսրաֆիլ Բայրաքչը
31 Մեդենի Քարաքուրթ
32 Մեհմեդ Աթմաջա
33 Մեհմեդ Ջան Թուրան
34 Մեհմեդ Ֆաթիհ Աքդաղօղլու
35 Մեհմեդ Ֆեթհի Օզթյուրք
36 Մերվե Այդըն Քյուչյուք
37 Մեսութ Դաղ
38 Մեսութ Դողան
39 Մեսութ Օզլեմ
40 Միքաիլ Քաբաք
41 Մուհամեդ Չելեբի Քեյհըդըր
42 Մուհամեդ Սաբըր Ֆըրաթ
43 Մուհիթթին Այթունչ
44 Մուրադ Ասիլթյուրք
45 Մուսա Օզթյուրք
46 Մուսթաֆա Հալիթ Քորքուսուզ
47 Մուսթաֆա Քայա
48 Մուսթաֆա Նիյազի Յանմազ
49 Մուսթաֆա Յըլմազ
50 Մուզաֆեր Սերենլի
51 Նեջմեդդին Օսման Այհան
52 Նեջմեթթին Չալըշքան
53 Ներգյուլ Աքսու
54 Նուրգյուլ Բեյթիե Էքինջի
55 Օսման Ջեմալի Մարաշլը
56 Օմեր Ֆարուք Չաղրըջը
57 Ռամազան Դյուզեն
58 Ռեջեփ Սարըդողան
59 Ռեյհան Շենգյուն
60 Սալիհ Բերբեր
61 Սաբրի Թեքիր
62 Սալիհ Շեն
63 Սալիհ Թուրհան
64 Սամեթ Սամի Թեմել
65 Սինան Թեքին
66 Թուղրուլ Յալչընքայա
67 Թուրգութ Սահթիյան
68 Ուսամե Ֆաթիհ Ջենգիզ
69 Յաքուփ Բուդաք
70 Յըլմազ Բայաթ
71 Յըլմազ Բյոլյուքբաշը
72 Յուսուֆ Բայրաքթար
73 Զեքերիա Հազըրբուլան
74 Զեյնեփ Շուլե Ռըդվանօղլու
75 Օմեր Գյունայդըն
76 Ջելալ Քորքմազ
77 Ումիթ Չեբի
78 Զեյնել Քեսքին
79 Սոներ Չոնթար
80 Գյոքհան Գերչեք
81 Մուսթաֆա Էրդուրան
82 Մեհմեդ Փոլաթ
83 Ֆեթուլլահ Թորթումլու
84 Սինան Թոփրաք
85 Հալիմե Քոյա
86 Հյուլա Քարփընար
87 Ալաադդին Չաքմաք
88 Գյուլայ Այվազօղլու
89 Մեհմեդ Գյունեշ
90 Մեհմեդ Սալիհ Քահրաման
91 Մելիք Գալե
92 Ֆաթիհ Աքյուզլու
93 Ահմեդ Թեքին
94 Այշեգյուլ Վոնալ Շահին
95 Ռեջեփ Գյունդուզ
96 Իսմեթ Փիշիրիջի
97 Ահմեդ Բյույուքթերմիեջի
98 Թայֆուն Դուման
99 Մեհմեդ Հայրի Քամալը
100 Նազիլե Ալ
101 Էբրար Բեզջի
102 Ահմեդ Թյուրքջան

Բարձրագույն կարգապահական խորհրդի անդամներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
# Անուն Պաշտոն
1 Բահադդին Էլչի ԲԿԽ նախագահ
2 Դուրսուն Ալի Դյուզենլի Լիիրավ անդամ
3 Ֆեթի Գյորյուր
4 Հասան Գյուլդալ
5 Հուսեյն Օրուչ
6 Մեհմեդ Քարալար
7 Քեմալ Էքսիլմեզ
8 Մուսթաֆա Գեչեր
9 Սելիմ Սաիդ Թերզիօղլու
10 Թալաթ Գիզլի
11 Մեհմեդ Յուջե
12 Ահմեդ Բյուլյուքբաշը Պահեստային անդամ
13 Ալի Իհսան Օթուրաք
14 Դուրսուն Ջոշար
15 Շաբան Շահին
16 Բուրհան Սադաք
17 Մուսթաֆա Այդըն
18 Սաբրի Ույանըք
19 Սալիհ Ուզուն
20 Գյուլթեքին Սոյդան
21 Յաշար Գյուրքան
22 Օմեր Ուզուն

Պատգամավորներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
# Անուն Ընտրատարածք Պաշտոն
1 Մահմուդ Արըքան Կայսերի Նախագահ

Նոր ուղի խմբակցությունում պաշտոն զբաղեցնող պատգամավորներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
# Անուն Ընտրատարածք Պաշտոն
1 Բյուլենթ Քայա Ստամբուլ (III) ԹԱՄԺ Նոր ուղի խմբակցության ղեկավար
2 Մեսութ Դողան Անկարա (III) Պատգամավոր
3 Շերաֆեթթին Քըլըչ Անթալիա
4 Մեհմեդ Աթմաջա Բուրսա (I)
5 Նեջմեթթին Չալըշքան Հաթայի մարզ
6 Բիրոլ Այդըն Ստամբուլ (I)
7 Մուսթաֆա Քայա Ստամբուլ (II)
8 Մեհմեդ Քարաման Սամսուն
# Անուն Նահանգ Շրջան Քաղաք
1 Թունջայ Քասըմ Գիրեսուն Չանաքչը
2 Սաբրի Յըլմազ Էլազըղ Մեզիրե Մոլլաքենդի
3 Ռամազան Այդըն Օխու Սարըջան
4 Սելահաթթին Յալչըն Մուշ Մուշ Մեղտի

Համագումարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Համագումար Տարի Նախագահ Ընտրության պատճառը
1-ին հերթական համագումար 2003 մայիսի 11 Ռեջաի Քութան Նախագահություն (ըստ կանոնադրության և քաղաքական կուսակցությունների օրենքի)
2-րդ հերթական համագումար 2006 ապրիլի 9 Ռեջաի Քութան (ցմահ)
3-րդ հերթական համագումար 2008 հոկտեմբերի 26 Ռեջաի Քութան
4-րդ հերթական համագումար 2010 հուլիսի 11 Նուման Քուրթուլմուշ
1-ին արտահերթ համագումար 2010 հոկտեմբերի 17 Մուսթաֆա Քամալաք, Հասան Բիթմեզ և Շերաֆեթթին Քըլըչ Նուման Քուրթուլմուշի հրաժարական
5-րդ հերթական համագումար 2014 մայիսի 4 Մուսթաֆա Քամալաք Նախագահություն (ըստ կանոնադրության և քաղաքական կուսակցությունների օրենքի)
6-րդ հերթական համագումար 2016 հոկտեմբերի 30
7-րդ հերթական համագումար 2019 նոյեմբերի 3 Թեմել Քարամոլլաօղլու
8-րդ հերթական համագումար 2022 հոկտեմբերի 30
9-րդ հերթական համագումար 2024 նոյեմբերի 24

Երջանկություն կուսակցություն և ընտրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդարանական ընտրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընտրություն Առաջնորդ Ընտրության արդոյւնքներ Մանդատ Կառավարություն
Ձայների քանակ % ± # ±
2002 çerçevesiz

Ռեջաի Քութան

784.087 2,49 (#8) Նոր
0 / 550
Նոր Չի հաղթահարել անցողիկ շեմը
2007 820.289 2,34 (#6) 0,15
0 / 550
Չի հաղթահարել անցողիկ շեմը
2011 çerçevesiz

Մուսթաֆա Քամալաք

543.454 1,27 (#4) 1,07
0 / 550
Չի հաղթահարել անցողիկ շեմը
2015 (հուլիս) [Ն 1] 950.359 2,06 (#5) 0,79
0 / 550
Չի հաղթահարել անցողիկ շեմը
2015 (նոյեմբեր) 325.978 0,68 (#5) 1,38
0 / 550
Չի հաղթահարել անցողիկ շեմը
2018[Ն 2] çerçevesiz

Թեմել Քարամոլլաօղլու

673.731 1,34 (#6) 0,66
2 / 600
2 Ընդդիմություն
2023 Ազգային դաշինիքի լրացուցիչ արձանագրության համաձայն՝

նա ընտրություններին մասնակցել է CHP-ի ցուցակներով[Ն 3]

10 / 600
8 Ընդդիմություն

Նախագահական ընտրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Թեկնածու Առաջին փուլ Երկրորդ փուլ Արդյունք
Ձայների քանակ % ± Ձայների քանակ %
2018
Թեմել Քարամոլլաօղլու
443.704 0,89% (#5) Նոր Չի ընտրվել
2023 Kemal Kılıçdaroğlu
Քեմալ Քըլըչդարօղլու
Ազգային դաշինիքի ընդհանուր թեկնածու
24.595.178 44,88% (#2) Նոր 25.504.724 47,82% (#2) Չի ընտրվել

ՏԻՄ ընտրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Նախագահ Նահանգային ժողով +
Շրջանային խորհուրդ
Մետրոպոլիտեն քաղաք Քաղաք Քաղաքային խորհուրդ
Ձայների քանակ % Մանդատ Ձայների քանակ % Մանդատ Ձայների քանակ % Մանդատ Ձայների քանակ % Մանդատ
2004 çerçevesiz

Ռեջաի Քութան

1.297.681
%4,02
19 / 3208
423.014
%4,04
0 / 16
1.148.920
%4,77
63 / 3193
1.111.017
%4,65
961 / 34 477
2009 çerçevesiz

Նուման Քուրթուլմուշ

2.079.701
%5,20
29 / 3281
689.025
%3,79
0 / 16
1.729.182
%5,37
80 / 2903
1.807.745
%5,64
1081 / 32 392
2014 çerçevesiz

Մուսթաֆա Քամալաք

1.249.354
%2,78
416 / 21 749
579.231
%1,66
0 / 30
1.181.226
%2,84
27 / 1351
1.180.322
%2,84
411 / 20 498
2019 çerçevesiz

Թեմել Քարամոլլաօղլու

1.312.780
%2,84
298 / 22 017
942.939
%2,61
0 / 30
1.256.235
%2,91
21 / 1355
1.291.757
3%
295 / 20 745
2024 594.020
%1,30
72 / 22 325
363.884
%1,02
0 / 30
516.650
%1,20
4 / 1356
561.064
%1,31
72 / 20 953

ՏԻՄ միջանկյալ ընտրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Թեկնածու Արդյունքներ
Ձայների քանակ % ±
Ստամբուլի 2019 թվականի ՏԻՄ ընտրություններ Նեջդեթ Գյոքչընար 47.832 0,55 (#3) 0,66

Կորպորատիվ ինքնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբերանշաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երջանկություն կուսակցության 2001 թվականի կանոնադրության մեջ տարբերանշանը ներկայացված է եղել հետևյալ կերպ՝ «Կուսակցության հատուկ նշանը (խորհրդանիշ) գունավոր հետնապատկերի վրա սպիտակ մահիկ է՝ ներսում 5 հատ սպիտակ աստղով, իսկ մահիկի տակ՝ «Երջանկություն» գրվածքը»[60]։ 2019 թվականին Երջանկություն կուսակցության կորպորատիվ ինքնությունը փոփոխության է ենթարկվել, կուսակցության Քաղաքական հաղորդակցության գրասենյակը 2019 թվականի հունվարի 27-ին հրապարակել է կորպորատիվ ինքնության ուղեցույցը[61][62][63]։ 2022 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած 8-րդ հերթական համագումարի ժամանակ կիրառման մեջ է դրվել լոգոն, որն օգտագործում է 2019 թվականին հրապարակված ուղեցույցում նշված գույնը և տառատեսակը, իսկ պատկերը և տեքստը՝ ուղղահայաց դասավորությամբ։

Նախընտրական երգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երջանկության թյուրքյուների ալբոմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Vur Vur Gümlesin
  • Çare Belli
  • Bayrağımın Hilalisin
  • Benim Ülkem
  • Vakit Tamam
  • Bir Olalım
  • Sana da Yer Var
  • Saadeti Beklerim
  • Haydi Gel
  • Saadet Vakti Geldi
  • Refah ve Fazilet Şimdi Saadet
  • Müjdeler Olsun Saadet Geliyor
  • Önce Sen
  • Sensiz Olmuyor
  • Benim Görüşüm
  • Saadet Kapısı
  • Saadet Kazanacak
  • 2018 ընդհանուր ընտրություններ՝ #Փոխի՛ր (#Değiştir)
  • 2019՝ Լուծում կա (Çare Var!)
  • 2019 ՏԻՄ ընտրություններ՝ Եթե պետք է ազնիվ լինենլ, Ազնիվ նախագահ, ազնիվ կառավարություն, Մարտի 31-ին անգրպան բաճկոնավորները գործի կանցնեն (Dürüst Olmak Gerekirse, Dürüst Başkan Dürüst Yönetim, 31 Mart'ta Cepsiz Ceketliler İş Başında)
  • 2021` Բոլորիս խնդիրը նույնն է․ ապրուստի դաշինք (Hepimizin Derdi Aynı: Geçim İttifakı)
  • 2022՝ Արդար պետություն, արդար բաժանումը կլինի ձեզ հետ (Adil Devlet, Adil Paylaşım Seninle Olur)
  • 2023 ընդհանուր ընտրություններ՝ Մայիսի 14-ին եղանակը փոխվելու է, Ձայները՝ ՀԺԿ-ին, Երջանկությունը՝ խորհրդարանին (14 Mayıs'ta İklim Değişecek, Oylar CHP'ye Saadet Meclise)
  • 2023՝ Հավատքի, հաստատակամության և վճռականության շնորհիվ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ այստեղ է (İnanç Azim ve Kararlılıkla SAADET Burada)
  • 2024 ՏԻՄ ընտրություններ՝ Երջանկությունը գործի է անցնում, տա Տեր աստված, Այժմ ազգային տեսակետի քաղաքապետարանի ժամանակն է, Ավելի լավ կյանք ունենալը քո իրավունքն է (Saadet İş Başına Haydi Bismillah, Haydi Şimdi Milli Görüş Belediyeciliği, Daha İyi bir Yaşam Senin Hakkın)
  1. Մեծ միասնություն կուսակցության թեկնածուները ընտրություններին մասնակցել են Երջանկություն կուսակցության ցուցակով:
  2. Աբդուլքադիր Քարադումանը և Ջիհանգիր Իսլամը, Ազգային դաշինքի շրջանակներում Հանրապետական-Ժողովրդական կուսակցության ցուցակով ընտրվելով, ընտրություններից հետո վերադարձել են իրենց կուսակցություն:
  3. Ընտրված պատգամավորներն են Մեսութ Դողանը, Շերաֆեթթին Չալըշքանը, Բիրոլ Այդընը, Մուսթաֆա Քայան, Մահմուդ Արըքաը, Հասան Բիթմեզը և Մեհմեդ Քարամանը:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Gelecek, Saadet ve DEVA partileri yeni "çatı partiyi" kuruyor... Bazı milletvekilleri yeni partide görev almayacak». ankahaber.net. Վերցված է 2025 թ․ ապրիլի 11-ին.
  2. «Mahmut Arıkan: Saadet Partisi'nin yeni lideri kimdir?». BBC News Türkçe (թուրքերեն). 2024 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2025 թ․ ապրիլի 11-ին.
  3. Mercan, M. Hüseyin (2022 թ․ հոկտեմբերի 1). «Seçim Sürecine Doğru İlerlerken Milli Görüş Partileri: Saadet ve Yeniden Refah». Kriter Dergi (թուրքերեն).
  4. Akgün, Mert Hüseyin (2019 թ․ փետրվարի 1). «AK Parti'nin Kaldırdığı 28 Şubat Uygulamaları». Kriter Dergi (թուրքերեն).
  5. Սաֆրաստյան, Ռուբեն, ed. (2014). Թուրքիայի Հանրապետության պատմություն. Երևան: ԵՊՀ հրատարակչություն. ISBN 978-5-8084-1891-2.
  6. Şafak, Yeni (2025 թ․ օգոստոսի 4). «Genel Seçim Sonuçları - Partilerin Oy Oranları - Milletvekili Dağılımı». Yeni Şafak (թուրքերեն). Վերցված է 2025 թ․ ապրիլի 8-ին.
  7. Şafak, Yeni (2025 թ․ օգոստոսի 4). «Genel Seçim Sonuçları - Partilerin Oy Oranları - Milletvekili Dağılımı». Yeni Şafak (թուրքերեն). Վերցված է 2025 թ․ ապրիլի 8-ին.
  8. «Kurtulmuş'un yeni partisi: Halkın Sesi». www.ntv.com.tr (թուրքերեն). Վերցված է 2025 թ․ ապրիլի 15-ին.
  9. «Kurtulmuş SP'den istifa etti». www.hurriyet.com.tr (թուրքերեն). 2010 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2025 թ․ ապրիլի 8-ին.
  10. Göksel, Türkmen; Çınar, Yetkin (2011). «12 Haziran 2011 Seçiminde Seçim Sisteminin Parlamento Yapısına Etkileri» (PDF). Türkiye Ekonomi Politikaları Araştırma Vakfı.
  11. Şafak, Yeni (2025 թ․ օգոստոսի 4). «Genel Seçim Sonuçları - Partilerin Oy Oranları - Milletvekili Dağılımı». Yeni Şafak (թուրքերեն). Վերցված է 2025 թ․ ապրիլի 8-ին.
  12. «Saadet ve Büyük Birlik seçim beyannamesini açıkladı». www.ntv.com.tr (թուրքերեն). Վերցված է 2025 թ․ ապրիլի 8-ին.
  13. «Milli İttifak seçim beyannamesini açıkladı». İstanbul Ses (թուրքերեն). 0000. Վերցված է 2025 թ․ ապրիլի 16-ին.
  14. Şafak, Yeni (2025 թ․ օգոստոսի 4). «Genel Seçim Sonuçları - Partilerin Oy Oranları - Milletvekili Dağılımı». Yeni Şafak (թուրքերեն). Վերցված է 2025 թ․ ապրիլի 8-ին.
  15. Şafak, Yeni (2025 թ․ օգոստոսի 4). «Genel Seçim Sonuçları - Partilerin Oy Oranları - Milletvekili Dağılımı». Yeni Şafak (թուրքերեն). Վերցված է 2025 թ․ ապրիլի 8-ին.
  16. «Saadet Partisi yeni başkanını seçti». www.aa.com.tr. Վերցված է 2025 թ․ ապրիլի 8-ին.
  17. 17,0 17,1 «Anadolu Ajansı». Anadolu Ajansı. Վերցված է 2025 թ․ ապրիլի 8-ին.
  18. «Son Dakika! Kongre sonuçlandı: Karamollaoğlu yeniden başkan seçildi». Milli Gazete (թուրքերեն). 2022 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2025 թ․ ապրիլի 8-ին.
  19. Sozcu.com.tr (2018 թ․ ապրիլի 5). «İmza verme işlemi bitti... İlk gün 186 bini geçti». www.sozcu.com.tr (թուրքերեն). Վերցված է 2025 թ․ ապրիլի 8-ին.
  20. Gürbüz, Emre (2018 թ․ հուլիսի 7). «Saadet Partisi milletvekilleri İslam ve Karaduman Meclis'te yemin etti». Milli Gazete (թուրքերեն). Վերցված է 2025 թ․ ապրիլի 8-ին.
  21. «2018 Temel Karamollaoğlu Kaç Oy Aldı? 24 Haziran Oy Oranı Sayısı Milliyet.com.tr'de». Milliyet (թուրքերեն). Վերցված է 2025 թ․ ապրիլի 17-ին.
  22. «Seçim kampanyasında hangi partiye kaç saldırı oldu? - Rapor». euronews (թուրքերեն). 2018 թ․ հունիսի 22. Վերցված է 2025 թ․ ապրիլի 8-ին.
  23. «Saadet Partisi'nin "cepsiz ceket" objesi nedir?». Milli Gazete (թուրքերեն). 2019 թ․ հունվարի 27. Վերցված է 2025 թ․ ապրիլի 8-ին.
  24. «Saadet Partisi'nden yeni reklam filmi serisi: Dürüst Sami - Son Dakika Haberler». web.archive.org. 2023 թ․ հուլիսի 10. Վերցված է 2025 թ․ ապրիլի 8-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 60 (օգնություն)
  25. 25,0 25,1 «6 muhalefet lideri buluştu: Güçlendirilmiş Parlamenter Sistem'e geçmek ortak ve öncelikli hedefimiz». BBC News Türkçe (թուրքերեն). Վերցված է 2025 թ․ ապրիլի 8-ին.
  26. «Tartışıyorlar: Saadet Partisi oylarımızı böldüğü için İstanbul'u kaybettik - Siyaset - ODATV». web.archive.org. 2023 թ․ ապրիլի 2. Վերցված է 2025 թ․ ապրիլի 25-ին.
  27. «Saadet Partisi'nin İstanbul adayı: 31 Mart'ta yoktuk, şimdi bütün işin sorumlusu biz olduk». T24 (Turkish). Վերցված է 2025 թ․ ապրիլի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  28. «Bir 'organize işler' kulisi: Saadet Partisi'nin reklam filmi Sülün Osman nasıl 'Mars' oldu?». T24 (Turkish). Վերցված է 2025 թ․ ապրիլի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  29. «Saadet Partisi Keyifli Seyirler Diler - Polat S. Alpman». birikimdergisi.com (թուրքերեն). Վերցված է 2025 թ․ ապրիլի 21-ին.
  30. «6 siyasi parti lideri ilk kez bir araya geldi». KARAR (թուրքերեն). 2022 թ․ փետրվարի 12. Վերցված է 2025 թ․ ապրիլի 8-ին.
  31. «Seçim Yasası: İttifak düzenlemesi neden getirildi, muhalefet aleyhine sonuç doğurur mu?». BBC News Türkçe (թուրքերեն). Վերցված է 2025 թ․ ապրիլի 8-ին.
  32. Merkezi, Haber (2018 թ․ փետրվարի 21). «AKP ve MHP'nin ittifak yasası Meclis'te... İşte detaylar». www.sozcu.com.tr (թուրքերեն). Վերցված է 2025 թ․ ապրիլի 8-ին.
  33. «Yeni seçim yasası ve ittifaklar: Kritik değişiklikler!». www.ntv.com.tr (թուրքերեն). Վերցված է 2025 թ․ ապրիլի 8-ին.
  34. «İktidar neyi hedefledi, Millet İttifakı ne yapacak? – DW – 16.03.2022». dw.com (թուրքերեն). Վերցված է 2025 թ․ ապրիլի 8-ին.
  35. «Saadet Partisi 8. Olağan Kongresi: Temel Karamollaoğlu tek aday, slogan 'Milletin iktidarında saadet var'». BBC News Türkçe (թուրքերեն). 2022 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2025 թ․ ապրիլի 21-ին.
  36. «Kemal Kılıçdaroğlu: Millet İttifakı'nın cumhurbaşkanı adayı». BBC News Türkçe (թուրքերեն). 2023 թ․ մարտի 6. Վերցված է 2025 թ․ ապրիլի 21-ին.
  37. «SAADET PARTİSİ VİDEOSU: "BU SEÇİMDE OYLAR CHP'YE, SAADET MECLİS'E"». ankahaber.net. Վերցված է 2025 թ․ ապրիլի 21-ին.
  38. Tüylüoğlu, Esra (2024). «Siyasal Reklamların Göstergebilimsel Analizi: XIV. Cumhurbaşkanlığı Seçimlerinde Kullanılan "Aşkınan Çalışan Yorulmaz" ve "Haydi Türkiye!" Reklam Filmleri Örneği». Alternatif Politika. 16 (2): 327–360.
  39. «Saadet ve Gelecek partileri Meclis'te grup kuracak, yerel seçimde işbirliği yapacak: DEVA Partisi neden çekildi?». BBC News Türkçe (թուրքերեն). 2023 թ․ հուլիսի 6. Վերցված է 2025 թ․ ապրիլի 8-ին.
  40. «Gelecek ve Saadet Partisi Meclis'te ortak grup kurdu – DW – 06.07.2023». web.archive.org. 2023 թ․ հուլիսի 10. Վերցված է 2025 թ․ ապրիլի 8-ին.
  41. «Saadet Partisi ile Gelecek Partisi anlaştı: Meclis'te yeni grup kuruluyor». www.ntv.com.tr (թուրքերեն). Վերցված է 2025 թ․ ապրիլի 8-ին.
  42. «Saadet Partisi Genel Başkanı Temel Karamollaoğlu, genel başkanlığı bırakıyor». Haberler (թուրքերեն). 2024 թ․ մայիսի 3. Վերցված է 2025 թ․ ապրիլի 8-ին.
  43. Gündem, Gerçek (2024 թ․ մայիսի 8). «Karamollaoğlu genel başkanlığı bırakıyor: Saadet Partisi'nin kongre tarihi belli oldu». https://www.gercekgundem.com/siyaset/karamollaoglu-genel-baskanligi-birakiyor-saadet-partisinin-kongre-tarihi-belli-oldu-460181 (թուրքերեն). Վերցված է 2025 թ․ ապրիլի 8-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  44. «Son dakika... Karamollaoğlu duyurdu: Saadet'te genel başkan adayı Mahmut Arıkan». www.cumhuriyet.com.tr (թուրքերեն). 2024 թ․ հունիսի 24. Վերցված է 2025 թ․ ապրիլի 8-ին.
  45. Gazetesi, Dünya (2024 թ․ հունիսի 24). «Birol Aydın Saadet Partisi'nde genel başkanlığa aday oldu». https://www.dunya.com/gundem/birol-aydin-saadet-partisinde-genel-baskanliga-aday-oldu-haberi-733563 (թուրքերեն). Վերցված է 2025 թ․ ապրիլի 8-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  46. «Saadet Partisinin yeni Genel Başkanı Mahmut Arıkan oldu». www.aa.com.tr. Վերցված է 2025 թ․ ապրիլի 22-ին.
  47. «Saadet Partisinin yeni Genel Başkanı Mahmut Arıkan oldu». www.aa.com.tr. Վերցված է 2025 թ․ ապրիլի 16-ին.
  48. «Gelecek, DEVA ve Saadet 'Yeni Yol' çatısı altında buluştu». BBC News Türkçe (թուրքերեն). 2025 թ․ հունվարի 8. Վերցված է 2025 թ․ ապրիլի 16-ին.
  49. «Saadet Partisi Genel Merkez binasına haciz geldi bina boşaltıldı - Internet Haber». web.archive.org. 2019 թ․ ապրիլի 12. Վերցված է 2025 թ․ ապրիլի 8-ին.
  50. 50,0 50,1 «Saadet Partisinden tahliye açıklaması». www.yeniakit.com.tr (թուրքերեն). Վերցված է 2025 թ․ ապրիլի 8-ին.
  51. «Yeniden Refah Partisi tabelasını astı». www.aa.com.tr. Վերցված է 2025 թ․ ապրիլի 8-ին.
  52. Çeribaş, Abdulkadir (2019 թ․ ապրիլի 25). «Saadet Partisi yeni genel merkezine taşınıyor». Milli Gazete (թուրքերեն). Վերցված է 2025 թ․ ապրիլի 8-ին.
  53. Güler, Bünyamin (2019 թ․ սեպտեմբերի 25). «Sen olursan olur!». Milli Gazete (թուրքերեն). Վերցված է 2025 թ․ ապրիլի 8-ին.
  54. Merkezi, Haber (2019 թ․ սեպտեմբերի 24). «Saadet Partisi'nden kampanya: Sen olursan olur». Milli Gazete (թուրքերեն). Վերցված է 2025 թ․ ապրիլի 8-ին.
  55. 55,0 55,1 «Muhalefetin kalbinin attığı o bina nasıl kuruldu?». Independent Türkçe (թուրքերեն). 2023 թ․ մարտի 6. Վերցված է 2025 թ․ ապրիլի 8-ին.
  56. «Tadilatı biten Saadet Partisinin yeni genel merkezi hizmete hazır». www.aa.com.tr. Վերցված է 2025 թ․ ապրիլի 8-ին.
  57. Çeribaş, Abdulkadir (2023 թ․ մարտի 6). «DP Genel Başkanı Gültekin Uysal: Saadet bulmaya geliyoruz». Milli Gazete (թուրքերեն). Վերցված է 2025 թ․ ապրիլի 8-ին.
  58. «Saadet Partili Hasan Bitmez'in bayıldığı anlar Meclis tutanaklarına yansıdı: 'Allah'ın gazabı böyle olur'». KARAR (թուրքերեն). 2023 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2025 թ․ ապրիլի 8-ին.
  59. «Saadet Partisi Kocaeli Milletvekili Hasan Bitmez İstanbul'da son yolculuğuna uğurlandı». www.aa.com.tr. Վերցված է 2025 թ․ ապրիլի 22-ին.
  60. «Saadet Partisi». Saadet Partisi (թուրքերեն). Վերցված է 2025 թ․ ապրիլի 8-ին.
  61. Saadet Partisi "Kurumsal Kimlik Kılavuzu". 2019. Վերցված է 2025-04-08-ին․
  62. «Saadet Partisi kurumsal kimlik kılavuzu: Saadet Partisi'nin yeni logosu - Siyaset haberleri». web.archive.org. 2023 թ․ մարտի 10. Վերցված է 2025 թ․ ապրիլի 8-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 74 (օգնություն)
  63. «Saadet Partisi - "Yaşanabilir Türkiye için; el ele, hep birlikte"». web.archive.org. 2020 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2025 թ․ ապրիլի 8-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]