Երուսաղեմի պաշարում (637)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երուսաղեմի պաշարում (այլ կիրառումներ)
Արաբների նվաճողական պատերազմներ
(Արաբա-բյուզանդական պատերազմներ)

Ալ-Ակսա մզկիթը, որը համարվում է սուննի մուսուլմանների ամենասուրբ վայրերից մեկը
Թվական 636 թվական, նոյեմբեր - 637 թվական փետրվար
Վայր Երուսաղեմ
Արդյունք Արաբների հաղթանակ
Տարածքային
փոփոխություններ
Երուսաղմը միացավ Արաբական խալիֆայությանը
Հակառակորդներ
Արաբական խալիֆայություն Բյուզանդական կայսրություն
Հրամանատարներ
Ամր իբն ալ Աս պատրիարք Սոփրոնիոս Ա
Կողմերի ուժեր
~20 000[1] անհայտ
Ռազմական կորուստներ
անհայտ անհայտ
Տիրոջ Գերեզմանի տաճարի ներկա շինությունը, որտեղ Սոփրոնիոսը Ումարին հրավիրեց նամազ անելու:

Երուսաղեմի պաշարում, ռազմական բախման մի մաս, որը կայացել է Բյուզանդական կայսրության և Արաբական խալիֆայության միջև։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երուսաղեմը եղել է Բյուզանդական Պաղեստին պրովինցիայի կարևոր քաղաքը։ Պաշարումից 23 տարի առաջ (614 թվականին) քաղաքը պաշարել էին պարսից զորքերը, գրավել էին Պաղեստինը և այն միացրել Սասանյան Պարսկաստանին։ Այդ իսկ պատճառով Պաղեստինի, 629 թվականին Բյուզանդիային վերադարձնելուց հետո քաղաը նշանակալիորեն ամրացվել էր։

632 թվականին Մուհամմադ մարգարեի մահից հետո երկրի կառավարումն անցավ Աբու Բաքր խալիֆին։ Նա նվաճողական պատերազնմ սկսեց արևելքում, գրավեց Սիրիան և Իրաքը, և արևմտյան ճակատում, այդ ժամանակ նրա բանակը մարտնչում էր Բյուզանդական կայսրության դեմ[2]։ 634 թվականին Աբու Բաքրը մահացավ, և նրան փոխարինելու եկավ Ումար իբն Ալ-Խաթաբը, ով շարունակեց զավթողական պատերազմները[3]։ 636 թվականի մայիսին կայսր Հերակլիոս Ա-ն անցավ մի խոշոր արշավանքի իրականացմանը, որի նպատակն էր վերադարձնել բոլոր կորցրած տարածքները, սակայն նրա զորքը պարտություն կրեց 636 թվականի օգոստոսն տեղի ունեցած Յարմուքի ճակատամարտում։

Արաբները Երուսաղեմի պատերի մոտ էին հասել դեռևս 634 թվականի վերջին, սակայն միայն Յարմուքի ճակատամարտում հաղթեկուց հետո նրանց հաջողվեց տիրել ողջ Սիրիային և անցնել Երուսաղեմի պաշարմանը։ Քաղաքի պաշտպանությունը հանձն առավ պատրիարք Սոփրոնիոս Ա[4]։

Պաշարումը և հանձնումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երուսաղեմի պաշարումը տևել է 4 ամիս, որից հետո քաղաքը համաձայնվեց հանձնվել։ Վարկածներից մեկի համաձայն, քաղաքը համաձայնվել է հանձնվել անձամբ մուսուլմանների գլխավորին (խալիֆ Ումարին)։ Ըստ մեկ այլ վարկածի, Ումարն այդ ժամանակ գտնվել է Սիրիայում, և Երուսաղեմի բնակիչները նրա մոտ պատվիրակություն են ուղարկել բանակցությունների համար։ Բանակցություններն ընթացել են Ջաբիում, որտեղ էլ կազմվել է հանձնման տեքստը։

Համաձայնության տեքստում Ումարը երաշխավորել է բնակչության ամբողջականությունը, «իրենց, իրենց կարգավիճակով, իրենց եկեղեցով և խաչով, իրենց հիվանդներով և առողջներով, և իրենց հասարակությունով»։

Հանձնումից հետո Ումարն անձամբ այցելեց Երուսաղեմ։ Նա քաղաքի մոտ ռազմական ճամբար, և հնազանդություն ցուցաբերելով, նրա մոտ եկան պատրիարք Սոփրոնիոսը, և քաղաքի հրամանատարը (բիտրիկ)։ Հաջորդ օրը (երեքշաբթի) Ումարը մտավ քաղաք։ Պատրիարքը նրան ցույց տվեց Երուսաղեմի գլխավոր տաճարները։ Տաճարի լեռան վրա Ումարն անձամբ սկսեց հաշվել, թե որքան մակերես է անհրաժեշտ Ալ-Ակսա մզկիթի համար։ Աղոթատեղին կառուցվեց ուրբաթ օրը (այդ ուրբաթ, կամ հաջորդ)։ Ումարը կատարեց երկրպագություն Աստծուն և լքեց քաղաքը։

Ումարի Երուսաղեմ այցելելու ճշգրիտ օրը հայտնի չէ, սակայն այն սահմանվում է Հիջրայի 16-րդ և 17-րդ օրերը։ Հավանաբար, Երուսաղեմի հանձնումը տեղի է ունեցել 637 թվականի ձմռանը, մարտ ամսվա սկզբից ոչ վաղ[5]։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երուսաղեմի հանձնումը արաբական բանակին թույլ տվեց անցում կատարել Անտիոքի և Կեսարիայի պաշարումներին, և վերջանականապես Մերձավոր Արևելքը միացնել խալիֆայությանը։ Հաջորդող 400 տարիների ընթացքում Երուսաղեմը գտնվում էր մուսուլմանների տիրապետության տակ, մինչև 1099 թվականին չգրավվեց խաչակիրների կողմից, Առաջին խաչակրաց արշավանքի ժամանակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Akram 2004, էջ. 431.
  2. Nicolle 1994, էջեր. 12–14.
  3. Lewis 2002, էջ. 65.
  4. Runciman 1987, էջ. 17.
  5. Большаков О. Г. История Халифата. Т. 2. М., 1993.