Երուսաղեմի նկարիչների տուն
Երուսաղեմի նկարիչների տուն | |
---|---|
![]() | |
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Երուսաղեմ |
Հասցե | שמואל הנגיד 12, ירושלים9459212 |
Կայք | art.org.il |
![]() | |
![]() |
Երուսաղեմի նկարիչների տուն (եբրայերեն՝ בית האמנים בירושלים), պատկերասրահ և ցուցասրահ Երուսաղեմում։ Այստեղ է տեղակայված եղել 1906 թվականին հիմնադրված Բեցալելի անվան արվեստի և դիզայնի ակադեմիան։ Երուսաղեմի Ռեհավիա թաղամասում գտնվող 19-րդ դարի պատմական շենքը եղել է Բորիս Շացի տունը, որն իր ընտանեկան կեցավարին կից բացել է արվեստի դպրոց և թանգարան։ Այս շենքում այժմ տեղակայված է Նկարիչների և քանդակագործների երուսաղեմյան ընկերակցությունը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը կառուցվել է 1880-ական թվականներին հարուստ արաբի կողմից և դատարկ է եղել մինչև 1907 թվական, երբ այն ձեռք է բերել Հրեական ազգային հիմնադրամը Բորիս Դով Շացի համար, որը նախատեսում էր այնտեղ արվեստի դպրոց բացել[1]։ Շենքը դարձել է երկրի առաջին հանրային թանգարանը։ Շացի հավաքածուն հենք է հանդիսացել 1965 թվականին հիմնադրված Իսրայելի թանգարանի համար[2]։
Երուսաղեմի նկարիչների տունը կազմակերպում է իսրայելական արվեստի փոփոխվող ցուցահանդեսներ՝ ներկայացնելով ինչպես նոր, այնպես էլ կայացած արվեստագետների աշխատանքներ։ 2001 թվականից այնտեղ է անցկացվում Իսրայելի նկարչական բիենալեն[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Artistic flavor, Jerusalem Post
- ↑ «Jerusalem Artists House»։ art.org.il։ Jerusalem Artists House։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-25-ին։ Վերցված է մայիսի 14, 2015
- ↑ The Biennale for Drawing in Israel Archived 2015-12-10 at the Wayback Machine.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Jerusalem Artists House - Home page Archived 2012-12-18 at Archive.is
- Artists' House Gallery
|