Jump to content

Երուսաղեմի մրցանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երուսաղեմի մրցանակ
Երկիր Իսրայել
Տեսակգրական պարգև
ՊարգևատրողMunicipality of Jerusalem?
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվ1963
Հերթականություն
Կայքjbookforum.com./jerusalem-prize-winner(անգլ.)

Երուսաղեմի մրցանակ (եբրայերեն՝ פרס ירושלים‎), հասարակության մեջ անհատի ազատության համար, երկամյա գրական մրցանակ, որը շնորհվում է այն գրողներին, որոնց ստեղծագործությունները շոշափել են հասարակության մեջ մարդկային ազատության թեմաները[1]։

Այն շնորհվում է Երուսաղեմի միջազգային գրքի ֆորումում (նախկինում հայտնի էր որպես Երուսաղեմի միջազգային գրքի տոնավաճառ), և մրցանակակիրը սովորաբար ելույթ է ունենում մրցանակը ստանալիս: Մրցանակի արժեքը 10,000 դոլար է։

Մրցանակի առաջին տարին 1963 թվականն էր, որը շնորհվել է Բերտրան Ռասելին, ով 1950 թվականին արժանացել էր Նոբելյան մրցանակի: Օկտավիո Պասը, Վ. Ս. Նայփոլը, Ջ. Մ. Կուտզեն և Մարիո Վարգաս Լյոսան բոլորը արժանացել են Երուսաղեմի մրցանակին, նախքան գրականության Նոբելյան մրցանակը շահելը։

2023 թվականին մրցանակ չի շնորհվել, ինչը մրցանակի պատմության մեջ առաջին նման դեպքն էր։

Դափնեկիրների ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Լուսանկար Անուն Երկիր Լեզու(ներ) Ժանր(եր) Ծանոթագրություն
1963 Բերտրան Ռասել
(1872-1970)
Միացյալ Թագավորություն Անգլերեն փիլիսոփայություն, ակնարկ
1965 Մաքս Ֆրիշ
(1911-1991)
Շվեյցարիա Գերմաներեն դրամա, նովել, փիլիսոփայություն
1967 Անդրե Շվարց-Բարտ
(1928-2006)
Ֆրանսիա Ֆրանսերեն նովել
1969 Իգնացիո Սիլոնե
(1900-1978)
Իտալիա Իտալերեն նովել, պատմվածք, ակնարկ
1971 Խորխե Լուիս Բորխես
(1899-1986)
Արգենտինա Իսպաներեն պատմվածք, պոեզիա, ակնարկ, փիլիսոփայություն, գրական քննադատություն, թարգմանություն
1973 Էժեն Իոնեսկո
(1909-1994)
Ռումինիա / Ֆրանսիա Ֆրանսերեն դրամա, նովել
1975 Սիմոնա դը Բովուար
(1908-1986)
Ֆրանսիա Ֆրանսերեն փիլիսոփայություն, նովել, դրամա
1977 Օկտավիո Պաս
(1914-1998)
Մեքսիկա Իսպաներեն պոեզիա, ակնարկ
1979 Իսայա Բեռլին
(1909-1997)
Ռուսաստան / Միացյալ Թագավորություն Անգլերեն փիլիսոփայություն, ակնարկ
1981 Գրեհեմ Գրին
(1904-1991)
Միացյալ Թագավորություն Անգլերեն նովել, պատմվածք, ինքնակենսագրություն, դրամա, ակնարկ, սցենար
1983 Վիդիադհար Սուրաջպրասադ Նայփոլ
(1932–2018)
Տրինիդադ և Տոբագո / Միացյալ Թագավորություն Անգլերեն նովել, պատմվածք, ակնարկ
1985 Միլան Կունդերա
(1929-2023)
Չեխոսլովակիա / Ֆրանսիա Չեխերեն / Ֆրանսերեն նովել, պատմվածք, պոեզիա, ակնարկ, դրամա
1987 Ջոն Մաքսվելլ Կուտզե
(ծնված 1940)
Հարավաֆրիկյան Հանրապետություն / Ավստրալիա Անգլերեն նովել, ակնարկ, թարգմանություն
1989 Էռնեստո Սաբատո
(1911-2011)
Արգենտինա Իսպաներեն նովել, ակնարկ
1991 Զբիգնև Հերբերտ
(1924-1998)
Լեհաստան Լեհերեն պոեզիա, ակնարկ, դրամա
1993 Ստեֆան Հեյմ (1913-2001) Գերմանիա Գերմանիա / Անգլերեն նովել, պատմվածք, ինքնակենսագրություն, ակնարկ
1995 Մարիո Վարգաս Լյոսա
(1936-2025)
Պերու / Իսպանիա Իսպաներեն նովել, պատմվածք, ակնարկ, դրամա, հուշագրություն
1997 Խորխե Սեմպրուն (1923-2011) Իսպանիա Ֆրանսերեն / Իսպաներեն նովել, ակնարկ
1999 Դոն Դելիլո
(ծնված 1936)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Անգլերեն նովել, պատմվածք, դրամա, սցենար, ակնարկ
2001 Սյուզեն Զոնթագ
(1933-2004)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Անգլերեն պատմվածք, նովել, դրամա, ակնարկ
2003 Արթուր Միլլեր
(1915-2005)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Անգլերեն դրամա, սցենար, ակնարկ
2005 Անտոնիո Լոբո Անտունես

(ծնված 1942)

Պորտուգալիա Պորտուգալերեն նովել
2007 Լեշեկ Կոլակովսկի

(1927-2009)

Լեհաստան Լեհերեն փիլիսոփայություն, history
2009 Հարուկի Մուրակամի
(ծնված 1949)
Ճապոնիա Ճապոներեն նովել, պատմվածք
2011 Իեն Մաքյուեն
(ծնված 1948)
Միացյալ Թագավորություն Անգլերեն նովել, պատմվածք, դրամա, սցենար [2]
2013 Անտոնիո Մունյոս Մոլինա

(ծնված 1956)

Իսպանիա Իսպաներեն նովել [3]
2015 Իսմայիլ Կադարե
(1936-2024)
Ալբանիա Ալբաներեն նովել, պատմվածք, պոեզիա, ակնարկ, դրամա, սցենար [4]
2017 Կարլ Ուվե Կնաուսգաարդ

(ծնված 1968)

Նորվեգիա Նորվեգերեն նովել, ինքնակենսագրություն [5]
2019 Ջոյս Քերոլ Օութս
(ծնված 1938)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Անգլերեն նովել, պատմվածք, դրամա, ակնարկ, հուշագրություն, պոեզիա
2021 Ջուլիան Բարնս
(ծնված 1946)
Միացյալ Թագավորություն Անգլերեն նովել, ակնարկ, հուշագրություն, պատմվածք [6]
2025 Միշել Ուելբեք

(ծնված 1956)

Ֆրանսիա Ֆրանսերեն նովել, պոեզիա, ակնարկ [7]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «The Jerusalem Prize». The Jerusalem International Book Forum. Վերցված է 2022 թ․ մարտի 4-ին.
  2. «Israel boycotters target authors, artists». Ynetnews. Associated Press. 2011 թ․ մարտի 5. Վերցված է 2011 թ․ մարտի 23-ին.
  3. «Spanish author Antonio Munoz Molina to receive Jerusalem Prize at book fair». Jewish Telegraphic Agency-JTA. 2013 թ․ հունվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 9-ին.
  4. Wojno, Rebecca (2015 թ․ հունվարի 15). «Albanian writer to receive Jerusalem Prize». The Times of Israel.
  5. Izikovich, Gili (2017 թ․ մայիսի 28). «Karl Ove Knausgaard Named 2017 Laureate for Jerusalem Prize in Literature». Haaretz.
  6. {{cite web|url=https://locusmag.com/2021/05/barnes-wins-jerusalem-prize/#:~:text=Julian%20Barnes%20has%20won%20the,online%20Jerusalem%20International%20Book%20Forum.%7Ctitle=Barnes Wins Jerusalem Prize|website=Locus Online|access-date=25 May 2021|date=4 May 2021}}
  7. «2025 Winner». The Jerusalem International Book Forum (անգլերեն). Վերցված է 2025 թ․ ապրիլի 10-ին.