Երուսաղեմի լույսերի փառատոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երուսաղեմի լույսերի փառատոն, Դավիթի միջնաբերդ և հին քաղաքի պատեր
Երուսաղեմի լույսերի փառատոն, 2012 թվական

Երուսաղեմի լույսերի փառատոնը Երուսաղեմում ամեն ամառ անցկացվող մեկշաբաթյա փառատոն է[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երուսաղեմի լույսերի փառատոնը հիմնադրվել է 2009 թվականին։ Այն ցուցադրում է միջազգային առաջատար նկարիչների աշխատանքը, որոնք լույսն օգտագործում են որպես ստեղծարար միջոց[3]։

2011 թվականի փառատոնին, որը տեղի է ունեցել Երուսաղեմի հին քաղաքում և նրա շրջակայքում, մասնակցել է ավելի քան 200,000 այցելու։ 2012 թվականին ցուցադրությունը տարածվել է հին քաղաքի այլ թաղամասերում, ներառյալ Դամասկոսի դարպասից Ռեհով Հագայ տանող առևտրային փողոցը[4]։

Պահապան հրեշտակ, Մարո Ավրաբոու և Դմիտրի Խանակիս, 2013 թվական
Լոտոսանման գմբեթ, Դան Ռոսեգարդե, 2013 թվական

Մեկ շաբաթ տևող փառատոնը հովանավորվում են Երուսաղեմի քաղաքապետարանի, Վարչապետի գրասենյակի, կիսահասարակական Արիել ընկերության և Երուսաղեմի զարգացման գործակալության կողմից։ 7 միլիոն շեկել մասամբ վճարվել է առևտրային հովանավորների կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Dazzling nights in the Old City", Dani Bronstein, Times of Israel June 8, 2012, http://www.timesofisrael.com/the-lights-are-out-in-jerusalems-old-city/
  2. "Jerusalem Gears Up for Annual Light Show", June 1, 2011, CBN, http://www.cbn.com/cbnnews/insideisrael/2011/June/Jerusalem-Gears-Up-for-Annual-Light-Show/
  3. "The light shines out in Jerusalem", Hello (magazine) http://www.hellomagazine.com/travel/201106155602/jerusalem-festival-of-light/
  4. "Old City to shine during third annual light festival", Melanie Lidman, 05/26/2011 http://www.jpost.com/NationalNews/Article.aspx?id=222396

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]