Երուսաղեմի երաժշտության և պարի ակադեմիա
Երուսաղեմի երաժշտության և պարի ակադեմիա | |
---|---|
![]() | |
Տեսակ | երաժշտական դպրոց |
Հիմնադրված է | 1933 |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Երուսաղեմ |
Կայք | jamd.ac.il(անգլ.)(եբրայերեն)(արաբ.) |
![]() ![]() Երուսաղեմի երաժշտության և պարի ակադեմիա, Իսրայել | |
![]() |
Երուսաղեմի երաժշտության և պարի ակադեմիա (եբրայերեն՝ האקדמיה למוסיקה ולמחול בירושלים), երաժշտության և կատարողական արվեստի դպրոց Երուսաղեմում, Իսրայել։ Գտնվում է Երուսաղեմի հրեական համալսարանի Գիվաթ Ռամ կամպուսում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երուսաղեմի երաժշտական կոնսերվատորիան հիմնադրվել է 1933 թվականի օգոստոսին ջութակահար Էմիլ Հաուսերի կողմից, որը եղել է հաստատության առաջին տնօրենը։ Նրա կինը, մանկաբուժության ռահվիրա Հելենա Կագանը, 1938-1946 թվականներին եղել է ակադեմիայի պատվավոր քարտուղար[1]։ Դպրոցի տնօրենն էր դաշնակահար Յոժեեդ Դոստորևսկին, որը Վիեննայից արտագաղթել էր Երուսաղեմ։ Իսրայելի կոմպոզիտոր Յոզեֆ Թալը ակադեմիան ղեկավարել է 1948-1952 թվականներին[2]։ Դասեր անցկացվում էին Երուսաղեմի կենտրոնում գտնվող Կիկարի Սիոնի անկյունում գտնվող շենքում[3]։ Ուսանողների թվի աճով պայմանավորված դպրոցը տեղափոխվեց Հիլել փողոցի վրա գտնվող Շմիդտ շենք։
1958 թվականին «Նորման» հիմնադրամի (այժմ Ամերիկա-իսրայելական մշակութային հիմնադրամ) նախագահ Սամուել Ռուբինը Երուսաղեմի «Ռեհավիա» թաղամասում գտնվող Սմոլենսկին փողոցի վրա գտնվող շենքի գնման համար մեծ գումար է հատկացրել։ Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Գոլդա Մեիրը, Տեդի Կոլլեկը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Արարողության ժամանակ դպրոցը վերանվանվել է Երուսաղեմի Ռուբինի երաժշտության ակադեմիա[4]։
Նույն տարում ստեղծվել է ակադեմիայի գրադարանը Կլոդ Աբրավանելի ղեկավարությամբ։ Նրա ղեկավարության 35 տարիների ընթացքում գրադարանը հավաքել է գրքեր, ամսագրեր, առաջին հրատարակություններ և այլն։ Հավաքածուն այժմ գտնվում է Ակադեմիայի գրադարանում և Իսրայելի երաժշտական արխիվներում՝ հիմնադրված 1988 թվականին[5]։
Պաղեստինի և Իսրայելի արևելա-հրեական համայնքների էթնիկ երաժշտության մեջ մասնագիտացած Էդիթ Գերսոն-Կիվինը 1942 թվականին ակադեմիայում դասավանդել է երաժշտության պատմություն։ Էմիլ Հաուսերի խրախուսմամբ նա հիմնադրել է Պաղեստինի ժողովրդական բանահյուսության և ազգագրության ինստիտուտի ձայնագրերի արխիվը և ակադեմիայի էթնիկ երաժշտական գործիքներին հավաքածուն[6]։
1965 թվականին Իսրայելում պարային արվեստի ռահվիրա Հասիա Լևի-Ագրոնը ստեղծել է դպրոցի պարային բաժինը[7]։ Իսրայելցի դիրիժոր Մենդի Ռոդանը դպրոցը գլխավորել է 1984-1993 թվականներին[8]։
Աստիճաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դպրոցն ունի ավելի քան 600 ուսանող։ Ակադեմիան անկախ հաստատություն է՝ ճանաչված Իսրայելի բարձրագույն կրթության խորհրդի կողմից։ Համագործակցում է նաև Երուսաղեմի հրեական համալսարանի հետ։ Դպրոցն ունի Կատարողական արվեստի, կոմպոզիցիայի, դիրիժորության և երաժշտական կրթության ֆակուլտետներ և պարային ֆակուլտետ[9]
- Երաժշտության բակալավր (B. Mus.)
- Երաժշտական կրթության բակալավր (B. Ed. Mus.)
- Պարային արվեստի բակալավր (B. Dance) Երուսաղեմի հրեական համալսարանի հետ համատեղ
- Երաժշտության մագիստրոս (M. A. Mus.) Երուսաղեմի հրեական համալսարանի հետ համատեղ
Ավագ դպրոց
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակադեմիայի ավագ դպրոցը գտնվում է Ակադեմիայի գլխավոր շենքի հարևանությամբ գտնվող Գիվատ Ռամում գտնվող Յունես և Սորայա Նազարյան շենքում։ Հիմնադրվել է 1960-ական թվականների վերջին, ուսումնական ծրագիրը համատեղում է ընդհանուր ուսումը երաժշտության և պարային մասնագիտացման հետ[10]։
Ամառային ծրագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակադեմիայում կազմակերպվում է ամենամյա երկշաբաթյա ծրագիր՝ International Summer Institute for Strings[11]:
Կոնսերվատորիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոնսերվատորիան առաջարկում է երաժշտական և պարային անհատական և խմբակային դասընթացներ հինգ տարեկանից սկսած ուսանողների համար։ Ուսանողները մասնակցում են ակադեմիայի ավագ դասախոսների կողմից կազմակերպված հատուկ սեմինարներին և վարպետության դասերին, ինչպես նաև հանդես են գալիս որպես մենակատարներ և անսամբլներ Իսրայելում և արտասահմանում։ Կոնսերվատորիայում սովորում են ավելի քան 700 ուսանողներ[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Jewish Women Encyclopedia: Helena Kagan Արխիվացված Օգոստոս 1, 2016 Wayback Machine
- ↑ «Israel Music Information Center: Composers». Imi.org.il. 1910 թ․ սեպտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ הרסייך ומחריבייך ממך יצאו: סיור בין הבתים הנכחדים של ירושלים Արխիվացված Մարտ 4, 2016 Wayback Machine
- ↑ JAMD, History Արխիվացված Մայիս 28, 2011 Wayback Machine
- ↑ idem.
- ↑ Jewish Women Encyclopedia: Edith Gerson-Kiwi Արխիվացված Օգոստոս 2, 2016 Wayback Machine
- ↑ «Hassia Levy-Agron». Jwa.org. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «Obituary, Mendi Rodan». Thejc.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «JAMD President's message». Jamd.ac.il. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ Dance Program Music Program (2011 թ․ փետրվարի 21). «JAMD website, High School». Jamd.ac.il. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «Summer Institute for Strings». Livemusic.co.il. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «Jerusalem Academy of Music and Dance Conservatory». Jamd.co.il. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 9-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երուսաղեմի երաժշտության և պարի ակադեմիա» հոդվածին։ |