Երուանդ Երկանեան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Երուանդ Վահան Երկանեան (5 Նոյեմբեր, 1951, Գիւմրի), հայ երգահան, ջութակահար։ ՀՀ արուեստի վաստակաւոր գործիչ (2011)։ Դաշնակահար, խմբավար Սեդրակ Երկանեանի եղբայրը։

Կենսագրութիւն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երուանդ Երկանեանը ծնած է 1951-ին Գիւմրի։ Երաժշտական կրթութիւնը ստացած է 5 տարեկանէն սկսեալ՝ հետեւելով ջութակի դասերու։ 1970 թուականին աւարտած է Երեւանի Կոմիտասի անուան բարձրագոյն երաժշտանոցը երգահան (փրոֆեսոր` Գ. Եղիազարեան) եւ ջութակի (փրոֆեսոր` Հ. Վարդանեան) բաժինները։ 1978 թուականին աւարտած է նոյն երաժշտանոցի ասպիրանտուրան՝ փրոֆէօոր Գ. Եղիազարեանի ղեկավարութեամբ։ 1975-1994 թուականներուն դասաւանդած է Երեւանի երաժշտանոցի մէջ։ 1987-1994 թուականներուն եղած է հայկական հնագոյն երաժշտութեան «Տաղարան» անսամպլի գեղարուեստական ղեկավարն ու խմբավարը, որուն ընթացքին մշակած է աւելի քան 150 հին հայկական շարականներ։ 1995 թուականէն սկսեալ եղած է Պէյրութի «Գուսան» երգչախումբի ղեկավարը, 1996 թուականէն՝ «Հայաստան» նուագախումբի ղեկավար, 1999 թուականէն՝ «Մադրիգալ» անսամպլի ղեկավար, 2000 թուականէն՝ «Բարսեղ Կանաչեան» երաժշտանոցի տնօրէն։

Երուանդ Երկանեանին գործերը հնչած են ԱՄՆ-ի, Ֆրանսայի, Անգլիոյ, Շուէտի, Ֆինլանտայի, Ռուսաստանի, Հունգարիայի, Արժանթինի, Լիբանանի եւ այլուր[1]:

Ստեղծագործութիւններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օփերա՝ «Շուշանիկ» (1981)
  • Պալէթ-օփերա՝ «Մոկաց Միրզա» (1978)
  • Խորեոգրաֆիկ կանտատ՝ «Վահագնի Ծնունդը» (1987)
  • Պալէթ՝ «Օրեստ» (1974)
  • Պալէթ՝ «Էտիպ Արքայ» (1976) (Ուաշինկթըն 1983, Մոսկուա 1984)

Սիմֆոնիաներ

  • N 1 «Ինքնադիտողութիւն» (1977)
  • N 2 «Հայկ Եւ Բել» (1978)
  • N 3 «Անցորդների Ձայներ» (1984)
  • N 4 «Նեմեսիս» (1986)

նուագաերգութիւններ

  • Դաշնամուրի համար N 1 եւ N 2 (1975-1980)
  • Ջութակի եւ դաշնամուրի համար (1971)
  • Սրինգի եւ դաշնամուրի համար (1978)

Կոչումներ եւ մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանօթագրութիւններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին յղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]