Երնջակաբերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Երնջակ բերդից)
Երնջակաբերդ
Տեղագրություն Հայաստան Հայաստան, Սյունիքի մարզ
Կապված անձինք Յուսուֆ, Բագրատունի
Ճակատամարտեր 913-912թթ

Երնջակ կամ Երնջակաբերդ , (Ալանա, Ալանջա, Ալանջախանա, Ալանջակ, Ալանջիկ, Ալըճա, Ալընճա, Ալընջա, Ալինգրիա, Ալինգրփա, Ալինջա, Ալինջաբերդ, Ալինջա գալեսի, Ալինջախան, Ալինջակ, Ալինջա կալա, Ալինջա կալեսի, Ալինջի բերդ, Ալիջան, Ալնճա, Ալնճկալեսի, Ալնջա, Ալնջակալա, Ելնճա, Ելնջա, Երանջակ, Երընջակ, Երինջո բերդ, Էլիջեկ, Էրինջագ, Էրինջակ, Էրիջան, Էրնակ, Էրնջակ, Էրջան, Լնճիա, Լինջիա, Շահթախտ), բերդ, ամրոց, գյուղ, ավան, քաղաք Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Երնջակի գավառում , Արաքսի ձախակոմյան վտակ Երնջակ գետի աջ ափին, գրեթե հարթավայրում վեր խոյացած մի ապառաժոտ ժայռի վրա, որը իշխող է շրջապատի նկատմամբ։

Պատմություն[խմբագրել]

Երնջակ-ը Սյունիքի «անմատույց» բերդերի թվին էր պատկանում։ Հավանական է,որ Սյունիքի գահագլուխ իշխանների գանձերի մի մասը պահում էր այստեղ։ Այն տարբեր ժամանակներում, քաղաքական աննպաստ պահերին, ապաստան էր դառնում շրջակայքի բնակչության համար։ Հիմնադրվել է դեռևս մթա առաջ, իսկ մթ 5-րդ դարում վերակառուցվոլ է Սյունյաց խանների ջանքերով։ Առանջնապես հայտնի է եղել 10-11-րդ դդ, երբ բերդի մոտ լեռան ցածրադիր լանջերին առաջացել էր նույն անուն քաղաք։Ուշագրավ էր մանավանդ 913 թվականը Երնջակ-ի հերոսական պաշտպանությունը ընդդեմ՝ Ատրպատականի արաբական Էմիրր Յուսուֆի, որը 921-ին արշավել է Հայաստան և բազմաթիվ գավառներ ու քաղաքներ գրաելուց, ավերելուց հետո՝ 913-ին եկել պաշարել է Երնջակը, որտեղ մի ուժեղ կայազորի հսկողությամբ տեղակայված էին Սյունյաց իշխանների տիկիններն ու գանձերը։ Բերդի պաշտպանները երկար ժամանակ ետ են շպրտում գրոհող թշնամուն ։ Ապարդյուն են դառնում Յուսուֆի ՝ գերեվարված շղթայակապ Սմբատ Ա Բագրատունու միջոցով բերդեցիներին համոզել առանց դիմադրության բերդը հանձնելու փորձերը։

Այնուամենայնիվ, երկար պաշարման հետեվանքով արաբական Էմիրին հաջողվում է գրավել բերդը և ոչնչացնել պաշարվածների մի մասին, իսկ մյուս մասին, որոնց թվում և Սյունյավ իշխանների կանանց, գերեվարել։ Նա Երնջակ բերդը համանուն գավառի հետ միասին տալիս է Գողթնի արաբական Էմիրությանը ։

Երնջակը մի քանի ամիս համառ դիմադրություն է ցույց տվել նաև Լենկթեմուրի հրոսակներին։ Լենկթեմուրից և նրա անմիջական հաջորդներից հետո Երնջակ բերդը գրավում են թուրքմենական ցեղերը։ Երնջակը հին Հայաստանի նշանավոր բերդերից է ։ Դիրքն ամուր էր։ Հյուսիսից և հարավից պատած է զառիվեր լանջերով, արևմուտքում լեռներ են, իսկ արևելքում՝ Երնջակ գետի խոր ու զառիվեր կողերով հունը։Կառուցված էին պաշտպանական պատվարներ, որոնց մնացորդները պահմապնվել են առայսօր։ Ունեցել է եռակի պարիսպ, օժանդակ կառուցվածքներ, արհեստական վիմափոր ջրամբար 20 x 6 քայլ չափով, որտեղ ջուր էր կուտակվում անձրևներց և ձնհալից։ Տեղացիները հաճախ կոչել են Շահթախտը (թագավորագահ)՝նկատի ունենալով նրա հաճախ իշխանանիստ լինելը։ Բերդի ավերակներից ոչ հեռու կան ընդարձակ գերեզմանոցներ։ Հայտնի չէ, թէ բերդը երբ է լքվել և ամայացել։ Բերդի մետ գտնվող ավան - քաղաքի ավերակներն ավելի վատ են պահպանվել։ Այնուամենայնիվ, այստեղ դեռևս գոյություն ունեն գերեզմանոց և եկեղեցիների ավերակներ ու տների հետքեր [1]

Երնջակը այսօր[խմբագրել]

2012 թվականի ապրիլի 28-ին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության կայքում հայտնվել է Երնջակաբերդ այցելած զբոսաշրջիկների մի տեսագրություն, որտեղ պարզ երևում են ամրոցի մնացորդները[2]։

Տես նաև՝[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Հակոբյան Թ.Խ., Մելիք-Բախշյան Ստ.Տ., Բարսեղյան Հ.Խ. // Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան / Մանուկյան Լ. Գ. // Երևան: Երևանի Համալսարանի Հրատարակչություն, 1986. — Հ. 1 [Ա-Գ] — էջ 246-247 — 992 էջ.
  2. Ի՞նչ գաղտնիքներ է թաքցնում Երնջակաբերդը (ադրբ.)


Ծանոթագրություններ[խմբագրել]