Երմեկ Սերկեբաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երմեկ Սերկեբաև
Բնօրինակ անունղազ.՝ Ермек Бекмұхамедұлы Серкебаев
Ծնվել էհուլիսի 4, 1926(1926-07-04)[1]
Պետրոպավլովսկ, Akmola Governorate, Ղազախստանի ինքնավար սոցիալիստական խորհրդային հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Երկիր ԽՍՀՄ և  Ղազախստան
Մահացել էնոյեմբերի 16, 2013(2013-11-16) (87 տարեկան)
Ալմաթի, Ղազախստան
ԳերեզմանԿենսայսկոե գերեզմանատուն
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգիչ, դերասան և քաղաքական գործիչ
Երգչաձայնբարիտոն
Գործիքներվոկալ
ԿրթությունՂազախստանի ազգային կոնսերվատորիա
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ղազախական ԽՍՀ ժողովրդական արտիստ
Օտանի շքանշան
և ԽՍՀՄ պետական մրցանակ

Երմեկ Բեկմուհամեդովիչ Սերկեբաև (հուլիսի 4, 1926(1926-07-04)[1], Պետրոպավլովսկ, Akmola Governorate, Ղազախստանի ինքնավար սոցիալիստական խորհրդային հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - նոյեմբերի 16, 2013(2013-11-16), Ալմաթի, Ղազախստան), ղազախ խորհրդային երգիչ (քնարական բարիտոն)։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1959)։ ԽՄԿԿ անդամ 1958 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1951 թվականին ավարտել է Ալմա Աթայի կոնսերվատորիան։ 1947 թվականից՝ Աբայի անվան ղազախական օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ։

Դերերգերից են՝ Աբայ (Ժուբանովի և Համիդիի «Աբայ»), Կոժագուլ, Ամանգելդի (Տուլեբաևի «Բիրժան և Սառա», «Ամանգելդի»), Օնեգին, Մազեպա (Չայկովսկու «Եվգենի Օնեգին», «Մազեպա»), Էսկամիլիո (Բիզեի «Կարմեն»), Օլեգ Կոշևոյ, Վլադիմիր Ուլյանով (Մեյտուսի «Երիտասարդ գվարդիա», «Ուլյանով եղբայրներ»)։

Նաև կամերային և էստրադային երգիչ էր։ Հյուրախաղերով հանդես է եկել արտասահմանում։

ԽՍՀՄ VII գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր է եղել, ստացել է ԽՍՀՄ պետական մրցանակ (1977

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Серкебаев Ермек Бекмухамедович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։