Երկրորդ սեռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երկրորդ սեռ
Le Deuxième Sexe
Le deuxième sexe.jpg
ՀեղինակՍիմոնա դը Բովուար
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրփիլիսոփայություն
ԹեմաՖեմինիզմ
Բնօրինակ լեզուֆրանսերեն
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
Հրատարակման տարեթիվ1949
ԳՄՍՀ2-07-020513-4
OCLC20905133
Պարգև(ներ)Դարի 100 գրքերն ըստ Լը Մոնդ օրաթերթի

Երկրորդ սեռ (ֆր.՝ Le Deuxième Sexe), ֆրանսիացի էքզիստենցիալիստ Սիմոնա դը Բովուարի գիքը՝ գրված 1949 թվականին, որտեղ հեղինակը քննարկում է համաշխարհային ամբողջ պատմության ընթացքում կանանց նկատմամբ վերաբերմունքը։ Բովուարը հետազոտել և գրել է 14 ամսվա ընթացքում, երբ 38 տարեկան էր[1][2]։ Նա այն հրատարակում է 2 հատորներով՝ «Փաստեր և առասպելներ» և «Կյանքի փորձառնություն» (Les faits et les mythes և L'expérience vécue)։ Գրքի որոշ գլուխներ առաջին անգամ հայտնվել են Les Temps modernes-ում[3][4]։ Բովուարի ամենահայտնի գրքերից մեկը՝ Երկրորդ սեռը հաճախ դիտարկվում է որպես ֆեմինիստական փիլիսոփայության հիմնական աշխատանք և ֆեմինիզմի երկրորդ ալիքի սկզբնակետ[1]։

Համառոտ շարադրանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլուխ առաջին[խմբագրել | խմբագրել կոդը]

Բովուարը հարցնում է․- «ո՞վ է կինը»[5]։ Նա պնդում է, որ տղամարդը անհոգությամբ է խորհում, մինչ կանայք «այլ» կերպ են մտածում․ «այսպիսով, արական սեռի մարդիկ սահմանում են կանանց ըստ իրենց նկատմամբ վերաբերմունքի»։ Նա նկարագրում է տարբեր արարածների (ձուկ, միջատներ, կաթնասուններ) ձվաբջջից դեպի սերմնահեղուկ հարաբերությունները, որը հանգեցնում է մարդկային գոյությանը։ Նա նկարագրել է բազմացման տեսանկյունից կանանց ստորադասումը՝ համեմատելով կանանց և տղամարդկանց ֆիզիոլոգիան, եզրակացնելով, որ արժեքները չեն կարող հիմք լինել ֆիզիոլոգիայում և կենսաբանական այդ փաստը պետք է դիտարկվի ուտոլոգիական, տնտեսական, սոցիալական և հոգեբանական կոնտեքստի լույսի ներքո[6]։ Հեղինակները, ում կարծիքները Բովուարը մերժեց Զիգմունդ Ֆրոյդը, Ալֆրեդ Ադլերը[7] և Ֆրիդրիխ Էնգելսն էին։ Բովուարը պնդում է, որ չնայած Էնգելսն իր՝ «Ընտանիքի, մասնավոր սեփականության և պետության ծագումը» (1884) գրքում հաստատում է, որ «կանանց պատմական մեծագույն պարտությունը» բրոնզի գյուտի և մասնավոր սեփականության ի հայտ գալու արդյունք է, նրա պնդումները չեն աջակցվում[8]։

Ըստ Բովուարի՝ երկու փաստ բացատրում են կանանց էվոլյուցիան․ մասնակցությունն արտադրությունում և վերարտադրողական ծանր աշխատանցից ազատությունը[9]։ Բովուարը գրում է, որ մայրությունը կնոջը «գամել է իր մարմնին» որպես կենդանի և հնարավորություն է ընձեռնել տղամարդուն գերիշխել իր և բնության վրա[10]։ Նա նկարագրում է տղամարդկանց աստիճանական գերիշխանությունը կանանց նկատմամբ, սկսելով Շոշում հայտնաբերված Մեծն Աստվածուհու արձանով և վերջ ի վերջո նշելով անտիկ հույների կարծիքը։ Օրինակ՝ Պյութագորասը գրել է․- «Կա հիանալի սկզբունք, որը ստեղծել է կարգը, լույսն ու տղամարդկանց և կա վատ սկզբունք, որը ստեղծել է քաոսը, մթությունն ու կանանց»։ Տղամարդիկ հաջողության են հասնում շնորհիվ տրանսցենդենտալության, բայց իմանենտությունը ավելի շատ բնորոշ է կնոջը[11]։ Բովուարը գրում է, որ տղամարդիկ ճնշում են կանանց, որ նրանք ձգտում են հավերժացնել ընտնիքը և պահպանել ժառանգական անձեռնմխելիությունը։ Նա համեմատում է հին Հունաստանում կանանց իրավիճակը Հռոմի հետ։ Հունաստանում, բացառությամբ Սպարտայի՝ որտեղ կանանց ազատության վերաբերյալ սահմանափակումներ չկային, կանանց վերաբերվում էին որպես ստրուկների։ Հռոմում, քանի որ տղամարդիկ դեռևս տիրապետում էին, կանայք ունեին բավականին իրավունքներ, այնուամենայնիվ ենթարկվում էին սեռային խտրականության (ունեին միայն կեղծ ազատություն)[12]։

Գլուխ երկրորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացնելով երեխայի կյանքը, սկսած ծննսյան օրից[13], Բովուարը հակադրում է աղջկա դաստիարակությունը տղայի հետ, ում 3-4 տարեկանում ասում են, որ նա «փոքրիկ տղամարդ է»[14]։ Աղջկան սովորեցնում են լինել կին և նրա «կանացիությունը» ճակատագիր է՝ հարկադրված հասարակության կողմից[15]։ Նա ունի ոչ բնածին «մայրական բնազդ»[16]։ Աղջիկը սկսում է հավատալ և երկրպագել տղամարդկային աստվածությանը և ստեղծել երևակայական հասուն սիրեկաններ[17]։ Սեռի բացահայտումը այնպիսի ցավոտ ֆենոմեն է ինչպիսին է՝ կրծքից կտրելը և աղջիկը զզվանքով է դրան նայում[18]։ Երբ նա բացահայտում է, որ տղամարդիկ և ոչ կանայք են աշխարհի տերերը, դա «ստիպողական կերպով ձևափոխում է իր ինքնագիտակցությունը»[19]։ Բովուարը նկարագրում է սեռական հասունացումը դաշտանի սկզբով և թե ինչպես են աղջիկները պատկերացնում տղամարդու հետ սեռական հարաբերությունը[20]։ Նա պատմում է որոշ եղանակների մասին, երբ աղջիկը դեռահասության տարիքում ընդունում է իր «կանացիությունը», ինչը ներառում է տնից փախուստը, գողությունը[21]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 du Plessix Gray, Francine (May 27, 2010), «Dispatches From the Other», The New York Times, https://www.nytimes.com/2010/05/30/books/review/Gray-t.html?pagewanted=all, վերցված է October 24, 2011 
  2. Bauer, 2006, էջ 122
  3. Beauvoir, 2009, էջ Copyright page
  4. Appignanesi, 2005, էջ 82
  5. de Beauvoir Simone։ The Second Sex։ New York: Alfred A. Knopf։ էջեր xv–xxix 
  6. Beauvoir, 2009, էջ 46
  7. Beauvoir, 2009, էջ 59
  8. Beauvoir, 2009, էջ 63–64
  9. Beauvoir, 2009, էջ 139
  10. Beauvoir, 2009, էջ 75
  11. Beauvoir, 2009, էջեր 79, 89, 84
  12. Beauvoir, 2009, էջեր 96, 100, 101, 103
  13. Beauvoir, 2009, էջ 284
  14. Beauvoir, 2009, էջեր 285–286
  15. Beauvoir, 2009, էջեր 294–295
  16. Beauvoir, 2009, էջ 296
  17. Beauvoir, 2009, էջեր 304–305, 306–308
  18. Beauvoir, 2009, էջեր 315, 318
  19. Beauvoir, 2009, էջ 301
  20. Beauvoir, 2009, էջեր 320–330, 333–336
  21. Beauvoir, 2009, էջեր 366, 368, 374, 367–368