Երկրորդ մակարդակի դոմեն
Երկրորդ մակարդակի դոմեն (SLD կամ 2LD), դոմենային անունների համակարգի (DNS) աստիճանակարգում անմիջապես վերին մակարդակի դոմենի (TLD) ներքո գտնվող։ Օրինակ՝ «example.com» հասցեում, «example»-ը «.com» վերին մակարդակի դոմենի երկրորդ մակարդակի դոմենն է։
Երկրորդ մակարդակի դոմենները սովորաբար վերաբերում են այն կազմակերպությանը, որը գրանցել է տվյալ դոմենային անունը դոմենների գրանցողի (registrar) միջոցով։ Որոշ դոմենների ռեգիստրեր (registry) ներմուծում են երկրորդ մակարդակի հիերարխիա՝ ըստ վերին մակարդակի դոմենի, որը ցույց է տալիս, թե ինչ տեսակի կազմակերպությունների համար է նախատեսված տվյալ երկրորդ մակարդակի դոմենի գրանցումը։ Օրինակ՝ «.uk» տիրույթում քոլեջները կամ այլ ակադեմիական հաստատությունները գրանցվում են «.ac.uk» ենթադոմենի ներքո, մինչդեռ ընկերությունները՝ «.co.uk»-ի ներքո։ Խիստ ձևակերպմամբ, «.ac.uk» և «.co.uk» դոմենները նույնպես համարվում են երկրորդ մակարդակի դոմեններ, քանի որ դրանք անմիջապես գտնվում են «TLD»-ի ներքո հիերարխիայում։ Ինտերնետի վերին մակարդակի դոմենների (TLD) ցանկը հասանելի է «IANA»-ի կայքում[1]։ Այն դոմենները, որոնց ներքո օգտատերերը կարող են գրանցել իրենց սեփական դոմենային անունները, անվանվում են հանրային վերջավորությամբ դոմեններ (public suffix domain, PSD)։
Երկրի կոդով երկրորդ մակարդակի դոմեններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալժիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրալիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրիայում հանրության համար հասանելի են երկու երկրորդ մակարդակի դոմեններ`
- .co.at — նախատեսված է առևտրային ձեռնարկությունների համար,
- .or.at — նախատեսված է կազմակերպությունների համար[2]։
Երկրորդ մակարդակի հետևյալ դոմենները ունեն սահմանափակ մուտք`
- .priv.at — հասանելի է միայն Ավստրիայի քաղաքացիներին,
- .ac.at և .gv.at — համապատասխանաբար պահված են կրթական հաստատությունների և պետական մարմինների համար[3][4]։
Բանգլադեշ
[խմբագրել | խմբագրել կոդը]- .com.bd, .net.bd և .org.bd — բաց են բոլոր Բանգլադեշի քաղաքացիների և ընկերությունների համար։
- .edu.bd և .ac.bd — հասանելի են Բանգլադեշի բոլոր տեսակի կրթական հաստատությունների համար։
- .info.bd — սահմանափակված է անձնական օգտագործման համար։
- .co.bd — նախատեսված է ընկերությունների կամ գործակալությունների համար, սակայն ներկայումս գրանցման համար հասանելի չէ։
- .gov.bd — սահմանափակված է միայն պետական կառույցների համար։
- .mil.bd — նախատեսված է բացառապես զինվորական նպատակներով։
- .tv.bd — բաց է հեռարձակման և մեդիա գործակալությունների համար։
Բրազիլիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիայում առկա են մի շարք երկրորդ մակարդակի դոմեններ, որոնք նախատեսված են որոշակի ոլորտների համար, այդ թվում՝
- .avocat.fr — նախատեսված է փաստաբանների համար,
- .aeroport.fr — նախատեսված է օդանավակայանների համար,
- .veterinaire.fr — նախատեսված է անասնաբույժների համար[5]։
Հունգարիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոր Զելանդիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիգերիա
[խմբագրել | խմբագրել կոդը]- .com.ng — բաց դոմեն, նախատեսված է առևտրային կազմակերպությունների և բիզնեսների համար։
- .org.ng — կիսաբաց դոմեն, նախատեսված ոչ առևտրային կազմակերպությունների համար։
- .gov.ng — փակ դոմեն, նախատեսված պետական կառույցների համար։
- .edu.ng — փակ դոմեն, նախատեսված բարձրագույն ուսումնական հաստատությունների համար, որոնք շնորհում են գիտական աստիճաններ։
- .net.ng — փակ դոմեն, նախատեսված ինտերնետ ծառայություններ մատուցող (ISP) կազմակերպությունների ենթակառուցվածքների համար։
- .sch.ng — փակ դոմեն, նախատեսված միջնակարգ դպրոցների համար։
- .name.ng — բաց դոմեն, նախատեսված անհատների համար։
- .mobi.ng — բաց դոմեն, հարմարեցված է բջջային սարքերի համար նախատեսված կայքերի համար։
- .mil.ng — փակ դոմեն, նախատեսված բացառապես Նիգերիայի զինվորական հաստատությունների համար։
- .i.ng — բաց դոմեն, կարելի է օգտագործել ցանկացած նպատակի համար։
Պակիստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնդկաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականից ի վեր «.in» դոմենի համար ներդրված ազատականացված քաղաքականությունը թույլ է տալիս անսահմանափակ երկրորդ մակարդակի գրանցումներ «.in» տիրույթի ներքո։ Բացի այդ, թույլատրված են անսահմանափակ գրանցումներ նաև նախկինում կառուցված ենթադոմենային գոտիներում`
- .in — հասանելի է բոլորին․ օգտագործվում է Հնդկաստանում գործող ընկերությունների, անհատների և կազմակերպությունների կողմից։
- .co.in — նախատեսված է բանկերի, գրանցված ընկերությունների և ապրանքանիշերի համար։
- .com.in — հասանելի է բոլորին․ օգտագործվում է ընկերությունների, անհատների և կազմակերպությունների կողմից։
- .firm.in — նախատեսված է խանութների, գործընկերությունների, ներկայացուցչական գրասենյակների և անհատ ձեռնարկությունների համար։
- .net.in — նախատեսված է ինտերնետ ծառայություններ մատուցող կազմակերպությունների (ISP) համար։
- .org.in — նախատեսված է ոչ առևտրային կազմակերպությունների համար։
- .gen.in — նախատեսված է ընդհանուր կամ բազմազան օգտագործման համար։
- .ind.in — նախատեսված է անհատների համար։
Գոտիներ, որոնք պահպանված են Հնդկաստանի որակավորված հաստատությունների համար`
- .ernet.in — հին գոտի՝ նախատեսված ինչպես կրթական, այնպես էլ գիտահետազոտական հաստատությունների համար։
- .ac.in — նախատեսված է ակադեմիական հաստատությունների համար։
Մինչև «.in» դոմենի ազատականացված գրանցման քաղաքականության ներդրումը՝ 1992–2004 թվականներին ընթացքում գրանցվել էր ընդամենը մոտ 7000 անուն։
2010 թվականի մարտին գրանցված դոմենների քանակը գերազանցել էր 610,000-ը, որոնցից շուրջ 60%-ը գրանցվել էր Հնդկաստանում, իսկ մնացածը՝ արտասահմանում։ 2011 թվականի հոկտեմբերին այդ թիվը գերազանցել էր 1 միլիոնը, իսկ 2016 թվականի մարտինարդեն կրկնակի աճել՝ հասնելով ավելի քան 2 միլիոն դոմենի։
Իսրայել
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճապոնիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարավային Աֆրիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարավային Կորեա
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսպանիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Շրի Լանկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրանցումները կատարվում են ինչպես երկրորդ մակարդակում, այնպես էլ երրորդ մակարդակում՝ տարբեր դասակարգված երկրորդ մակարդակի անունների ներքո։ Երկրորդ մակարդակում գրանցված անունը ավտոմատ կերպով արգելափակում է նույն անվան գրանցումը ցանկացած երրորդ մակարդակի դոմենի ներքո։ Հիմնական երկրորդ մակարդակի դոմեններն են`
- .com.lk — առևտրային կազմակերպությունների համար,
- .org.lk — ոչ առևտրային կազմակերպությունների համար,
- .edu.lk — կրթական կայքերի համար,
- .ngo.lk — ոչ կառավարական կազմակերպությունների համար,
- .soc.lk — գրանցված հասարակական միությունների համար,
- .web.lk — վեբ կայքերի համար,
- .ltd.lk — սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համար,
- .assn.lk — ասոցիացիաների համար,
- .grp.lk — ընկերությունների խմբերի համար,
- .hotel.lk — հյուրանոցների համար։
Թաիլանդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրինիդադ և Տոբագո
[խմբագրել | խմբագրել կոդը]- co.tt
- com.tt
- org.tt
- net.tt
- travel.tt
- museum.tt
- aero.tt
- tel.tt
- name.tt
- charity.tt
- mil.tt
- edu.tt
- gov.tt
Թուրքիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուրքիայում դոմենների գրանցումները, ներառյալ երկրորդ մակարդակի դոմենների գրանցումը, կառավարվում են «TRABİS»-ի կողմից[6]։ «.tr» վերին մակարդակի դոմենի ներքո գործում է 22 ակտիվ երկրորդ մակարդակի դոմեն[7]։ Դոմենների գրանցումը սահմանափակ է՝ թույլատրված է միայն թուրք քաղաքացիներին և բիզնեսներին, ինչպես նաև արտասահմանյան այն ընկերություններին, որոնք ունեն տնտեսական գործունեություն Թուրքիայում[8]։ Երկրորդ մակարդակի դոմենների օրինակներ են՝ «.com.tr»՝ առևտրային բիզնեսների համար, «.edu.tr»՝ ակադեմիական հաստատությունների համար, և «.name.tr»՝ անձնական օգտագործման համար[7]։ Թուրքիայի երկրորդ մակարդակի դոմեններն են՝
- .gov.tr — նախատեսված է Թուրքիայի կառավարության և պետական մարմինների/կազմակերպությունների համար,
- .mil.tr — նախատեսված էր Թուրքիայի Զինված ուժերի համար․ 2010 թ․ դադարեցվել է և փոխարինվել .tsk.tr-ով,
- .tsk.tr — օգտագործվում է Թուրքիայի Զինված ուժերի կողմից (2010 թ․-ից),
- .k12.tr — նախատեսված է Ազգային կրթության նախարարության կողմից հաստատված դպրոցների համար,
- .edu.tr — նախատեսված է Բարձրագույն կրթության խորհրդի կողմից հաստատված բարձրագույն ուսումնական հաստատությունների համար,
- .av.tr — նախատեսված է փաստաբանների, իրավաբանական գրասենյակների և փաստաբանական գործընկերությունների համար,
- .dr.tr — նախատեսված է բժիշկների, բժշկական գործընկերությունների, հիվանդանոցների և առողջապահական ծառայությունների համար,
- .bel.tr — նախատեսված է նահանգային, շրջանային և քաղաքային ինքնակառավարման մարմինների համար,
- .pol.tr — նախատեսված է Անվտանգության գլխավոր տնօրինության և ոստիկանության համար,
- .kep.tr — նախատեսված է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների մարմնի կողմից թույլատրված գրանցված էլեկտրոնային փոստի ծառայություններ մատուցող կազմակերպությունների (KEPHS) համար,
- .com.tr — նախատեսված է առևտրային կազմակերպությունների համար,
- .net.tr — նախատեսված է ցանցային օպերատորների և ինտերնետային մուտքի ծառայություններ մատուցողների (օրինակ՝ պորտալներ, էլ․ փոստ և այլն) համար,
- .org.tr — նախատեսված է ոչ առևտրային կազմակերպությունների, հիմնադրամների և հասարակական միությունների համար,
- .info.tr — նախատեսված է տեղեկատվական կայքերի համար,
- .bbs.tr — նախատեսված է BBS ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար,
- .nom.tr — նախատեսված է անհատական/անձնական օգտագործման համար,
- .tv.tr — նախատեսված է հեռուստատեսային ոլորտի կազմակերպությունների համար,
- .biz.tr — նախատեսված է առևտրային կազմակերպությունների համար,
- .tel.tr — նախատեսված է թուրքական հեռախոսահամարների հետ կապված ծառայությունների համար,
- .gen.tr — նախատեսված է ընդհանուր օգտագործման համար,
- .web.tr — նախատեսված է ընդհանուր օգտագործման համար,
- .name.tr — նախատեսված է անհատների անձնական օգտագործման համար[7]։
Ուկրաինա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուկրաինայում երկրորդ մակարդակի դոմենները ներառում են`
- .gov.ua — նախատեսված է պետական մարմինների և կառավարական գործակալությունների համար,
- .com.ua — նախատեսված է առևտրային օգտագործման համար,
- .in.ua — նախատեսված է առևտրային օգտագործման համար,
- .org.ua — նախատեսված է ոչ առևտրային կազմակերպությունների համար,
- .net.ua — նախատեսված է ինտերնետ ծառայություններ մատուցողների (ISP) համար,
- .edu.ua — նախատեսված է ակադեմիական հաստատությունների համար։
Բացի այդ, առկա են բազմաթիվ աշխարհագրական անվանումներով դոմեններ, որոնք համապատասխանում են Ուկրաինայի տարբեր քաղաքներին և տարածաշրջաններին։
Միացյալ Թագավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միացյալ Նահանգներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկտառ երկրորդ մակարդակի դոմենը պաշտոնապես պահվում է ԱՄՆ յուրաքանչյուր նահանգի, դաշնային տարածքի և Կոլումբիայի շրջանի համար։
Զամբիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմական երկրորդ մակարդակի դոմեններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կան մի քանի երկրորդ մակարդակի դոմեններ, որոնք այլևս հասանելի չեն։
Ավստրալիա
[խմբագրել | խմբագրել կոդը]«.au» վերին մակարդակի տիրույթի ներքո առկա էին մի շարք երկրորդ մակարդակի դոմեններ, որոնք այժմ այլևս հասանելի չեն, օրինակ՝
- .conf.au — նախատեսված էր կոնֆերանսների համար,
- .gw.au — նախատեսված էր Ավստրալիայի ակադեմիական և գիտահետազոտական ցանցերի համար,
- .info.au — նախատեսված էր ընդհանուր տեղեկատվական նպատակների համար,
- .otc.au և .telememo.au — նախատեսված էին X.400 էլ․ փոստային համակարգերի համար[9]։
Կանադա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 2010 թվականի հոկտեմբերի 12-ը գոյություն ունեին նահանգների վրա հիմնված երկրորդ մակարդակի տիրույթներ․ «.ab.ca» — Ալբերտա, «.bc.ca» — Բրիտանական Կոլումբիա, «.mb.ca» — Մանիտոբա, «.nb.ca» — Նոր Բրունսվիկ, «.nf.ca» — Նյուֆաունդլենդ, «.nl.ca» — Նյուֆաունդլենդ և Լաբրադոր, «.ns.ca» — Նովա Սկոտիա, «.nt.ca» — Հյուսիսարևմտյան Տարածքներ, «.nu.ca» — Նունավուտ, «.on.ca» — Օնտարիո, «.pe.ca» — Փրինս Էդուարդ կղզի, .«qc.ca» — Քվեբեկ, «.sk.ca» — Սասկաչևան, «.yk.ca» — Յուկոն։
2010 թվականից ի վեր դրանցից մի քանիսը փոխարինվել են (օրինակ՝ alberta.ca), մինչդեռ մյուսները պահպանվել են նահանգային երկտառանի երկրորդ մակարդակի տիրույթի ներքո (օրինակ՝ Calgary Board of Education www.cbe.ab.ca), իսկ մի մասն էլ տեղափոխվել է ավելի ավանդական ենթատիրույթների՝ ինչպես «www.transportation.alberta.ca»[10]։
Ֆրանսիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիայի համար պատմական երկրորդ մակարդակի դոմեններն էին` «.tm.fr» (բրենդների համար), «.com.fr» (առևտրային օգտագործման համար) և «.asso.fr»[11][12]:
Նիդեռլանդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիդեռլանդների համար պատմական երկրորդ մակարդակի դոմենները ներառում էին` «.co.nl» (առևտրային օգտագործման համար)[13][14]:
Հարավսլավիա
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականին «.yu» երկրի կոդով բարձր մակարդակի տիրույթը (ccTLD) փոխարինվեց «.rs»-ով (Սերբիայի համար) և «.me»-ով (Չեռնոգորիայի համար)։ Երկրորդ մակարդակի տիրույթները «.yu»-ի ներքո ներառում էին՝ «.ac.yu»՝ ակադեմիական հաստատությունների համար, «.co.yu»՝ առևտրային ձեռնարկությունների համար, «.org.yu»՝ կազմակերպությունների համար և «.cg.yu»՝ Չեռնոգորիայի բնակիչների համար։ Միայն իրավաբանական անձինք իրավունք ունեին գրանցելու անուններ «.yu» տիրույթի և դրա երկրորդ մակարդակի տիրույթների ներքո[15]։
Տուվալու
[խմբագրել | խմբագրել կոդը]Տուվալուի պատմական երկրորդ մակարդակի դոմենները ներառված են՝ co.tv
Իրավական խնդիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«ICANN»-ի ընդհանուր բարձր մակարդակի տիրույթների (gTLD) ընդլայնման արդյունքում տիրույթների կիբերսքվատինգի (domain squatting) ռիսկը զգալիորեն աճել է[16][17]։ Օրինակ՝ գործող կանոնակարգերի համաձայն, «gTLD»-ներ՝ ինչպես «.olympics» կամ «.redcross», գրանցել չի կարելի, սակայն «olympics.example» կամ «redcross.example» նման կայքերի գրանցումը չի վերահսկվում[17]։ Փորձագետները նշում են, որ լրացուցիչ սահմանափակումներ են անհրաժեշտ նաև նոր «.health» «gTLD»-ի ներքո գտնվող երկրորդ մակարդակի տիրույթների համար։ Օրինակ՝ «.tobacco.health» կամ «.diet.health» տիրույթների ներքո գտնվող ենթատիրույթները կարող են հեշտությամբ չարաշահվել ընկերությունների կողմից և, հետևաբար, համարվում են հնարավոր սպառնալիք ինտերնետ օգտագործողների համար[18]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.iana.org/domains/root/db
- ↑ «Useful information about .or.at domains». Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «Domain registration». Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «Principles and Grants». Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «Sector-based .fr domains». Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Overview». Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 «Who could register which domain name?». Վերցված է 2024 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «Can an individual or a company in abroad register a ".tr" domain name?». Վերցված է 2024 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «the australian second level domain name system». Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «General Registration Rules, Version 3.21, February 5, 2015» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Useful information about .fr domains». Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «ICANN-Registrar: French Domains with Accents». Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Commercial, national & international character with a .co.nl domain name». Վերցված է 2016 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «.Co.NL WhoIS». Վերցված է 2016 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «.RS - Republic of Serbia .ME - Republic of Montenegro (Former parts of Yugoslavia) Formerly .YU and .CS Country Codes». Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Delegated strings». Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ 17,0 17,1 Easton, Catherine R. (2012). «ICANN's core principles and the expansion of generic top-level domain names». International Journal of Law and Information Technology. 20 (4): 273–290. doi:10.1093/ijlit/eas013.
- ↑ Mackey, TK; Liang, BA; Kohler, JC; Attaran, A (2014 թ․ մարտի 5). «Health Domains for Sale: The Need for Global Health Internet Governance». J Med Internet Res. 16 (3): e62. doi:10.2196/jmir.3276. PMC 3961808. PMID 24598602.