Երկրորդ համաշխարհային պատերազմի կանանց հուշարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկրորդ համաշխարհային պատերազմի կանանց հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակպատերազմի հուշահամալիր և քանդակ
ՔանդակագործJohn W. Mills?
Ստեղծում2005
Երկիր Միացյալ Թագավորություն
Պատմական երկիրՄիդլեքս
ԲնակավայրՎեստմինստեր
 Monument to the Women of World War II, Whitehall, London Վիքիպահեստում

Երկրորդ համաշխարհային պատերազմի կանանց հուշարձան (անգլ.՝ Monument to the Women of World War II), Լոնդոնի Ուայթհոլ փողոցում Կենոտաֆից հյուսիս գտնվող Մեծ Բրիտանիայի ազգային պատերազմի հուշահամալիր։ Ստեղծել է քանդակագործ Ջոն Ու. Միլսը, բացման արարողությունը կատարել է Եղիսաբեթ II2005 թվականի հուլիսին։

Հուշահամալիրի ստեղծման նպատակով կազմակերպվել է դրամահավաք, որին իր մասնակցությունն է բերել Ազգային ժառանգության հիշատակի հիմանդրամը։ Բարոնուհի Բութրոյդը դրամահավաքի գումարը ձեռք է բերել «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստաշոուում։

Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշահամալիրի ստեղծման գաղափարը 1997 թվականին առաջ է քաշել թոշակի անցած դիվանագետ Դեյվիդ Մաքնոլի Ռոբերտսոնը, ով տեղեկացրել էր, որ շատ երկրներ ունեն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կանանց կատարած աշխատանքը հավերժացնող ազգային հուշարձան, մինչդեռ Մեծ Բրիտանիան չուներ[1]։ Նախորդ արշավների արդյունքում Ռոբերտսոնի մասնակցությամբ իրականացված դրամահավաքով հաջողվել էր հուշատախտակ փակցնել Յորքի Սուրբ Պետրոսի տաճարում։ Արշավի առաջատարներն էին նախկին հրացանակիրներ Էդնա Սթորրը և Միլդրեդ Վիլը[2]։ Դրամահավաքին իրենց աջակցությունը բերեցին Բարունուհի Բութրոյդը, բրիտանացի երգչուհի, Բրիտանական Կայսրության շքանշանակիր Վերա Լիննը և Բրիտանական թագավորական ընտանիքի անդամ արքայադուստր Աննան[1]։ Դրամահավաքին աջակցեցին նաև քաղաքական գործիչներ Ջոն Գրոգանը, Հյու Բեյլին, Բարոնուհի Ֆինլայ Լանդաֆցին և Ռոբերտ Քրաուֆորդը[3]։

Ազգային ժառանգության հիշատակի հիմնադրամը հատկացրեց 934,115 ֆունտ ստերլինգ[3], 800,000 ֆունտ ստերլինգ հանգանակեց Բարոնուհի Բութրոյդը, որը 2002 թվականին «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստաշոուում հայտնվեց բարեգործական նպատակով[4]։ Գումարի մնացած մասը հանգանակեց Յորքում հիմնադրված Երկրորդ համաշխարհային պատերազմի հուշահամալիր հիմնադրամը[4]։

Նախագծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագծի նախնական տարբերակը ներկայացնում էր օդային հարձակման հսկիչ կնոջ, որն ապաստան է տալիս երեխաների։ Այս տարբերակը պարզեցվեց, մինչև վերջնական տարբերակը ստացվեց[1]։

Բրոնզե հուշարձանն ունի 6,7 մետր բարձրություն[4], 4,9 մետր երկարություն և 1,8 մետր լայնություն[3]։ Հուշարձանի կողերի գրվածքները կրկնօրինակում են պատերազմի ժամանակի ռացիոնալ գրքերի համար օգտագործվող տառատեսակը։ Հուշարձանի շուրջ 17 անհատական հագուստներ ու համազգեստներ են , որոնք խորհրդանշում են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կանանց ստանձնած տարբեր աշխատանքները[5]։ Հանդերձանքը ներառում է համազգեստներ, որոնք հագել են Կանանց ցամաքային բանակում, Կանանց արքայական ռազմածովային նավատորմում, բուժքրոջ, ոստիկանի հագուստ, զոդման դիմակ[1]։

Հուշարձանի բացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանի բացման արարողությունը տեղի է ունեցել 2005 թվականի հուլիսի 9-ին, Լոնդոնի պայթյուններից երկու օր անց։ Հուշարձանը բացել է Եղիսաբեթ II-ը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 60-ամյա տարեդարձի միջոցառումների շրջանակներում։ Բացման արարողությանը մասնակցել են նաև Բարոնուհի Բութրոյդը, Մարգարետ Թետչերը, Վերա Լիննը, Պաշտպանության քարտուղար Ջոն Ռեյդը, ինչպես նաև պատերազմի վետերան կանայք[5], ինչպես նաև Ֆրանսիական դիմադրության բրիտանացի գործակալ Նենսի Ուեյքը[6]։ Բացման ժամանակ անցել են հինգ ուղղաթիռներ՝ Apache, Sea King, Lynx, Chinook և Merlin, որոնք վարել է կանանց անձնակազմը։ Դրան հաջորդել են կին օդաչուների վարած երկու Tornado ADV-ները[5]։

Վանդալություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի մայիսին ընտրություններում Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցության հաղթանակից հետո, հուշարձանը վանդալների կողմից ներկվել է կարմիր գրաֆիտիով[7]։ Դաունինգ փողոցը վնասը համարել է «վիրավորական», և առնվազն 17 մարդ է ձերբակալվել Ուայթհոլ փողոցի բախումների ժամանակ[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 "Women of World War Two". United Kingdom National Inventory of War Memorials.
  2. «World War II memorial campaigner from Selby dies». BBC News. 2011 թ․ ապրիլի 27. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 16-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Memorial to Women of World War II». National Heritage Memorial Fund. 2004 թ․ ապրիլի 29. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 16-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Memorial to war women unveiled». BBC News. 2005 թ․ հուլիսի 9. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 16-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Women's courage in Second World War commemorated». The Daily Telegraph. 2005 թ․ հուլիսի 9. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 16-ին.
  6. Smith, David (2005 թ․ հուլիսի 10). «Queen honours war's heroines». The Guardian. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 16-ին.
  7. The BBC (2015 թ․ մայիսի 10). «Police arrest 15 in anti-austerity protest in London». The BBC. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.
  8. «Anti-Tory protesters deface war monument on Whitehall». Telegraph.co.uk. 2015 թ․ մայիսի 10. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]