Երկրորդ երջանկություն, կամ Կինո 40 ժամում
Երկիր | ![]() |
---|---|
Ժանր | կատակերգություն |
Թվական | 2016 |
Ռեժիսոր | Կատյա Ռայսկայա |
Օպերատոր | Եվգենի Կորդունսկի, Էդգար Ժամհարյան |
Տևողություն | 99 |
«Երկրորդ երջանկություն, կամ Կինո 40 ժամում» (ռուս.՝ «Второе счастье или кино за 40 часов»), ռուսական լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ, ռեժիսոր Կատյա Ռայսկայայի առաջին աշխատանքը: Ֆիլմը նկարահանվել է կինոկատակերգության և պարոդիայի ժանրերում։ Վարձույթի տարբերակի պրեմիերան կայացել է 2016 թվականի օգոստոսի 7-ին «Պատուհան դեպի Եվրոպա» (ռուս.՝ «Окно в Европу») 24-րդ կինոփառատոնի շրջանակներում։
Ֆիլմը մասնակցել է մի քանի կինոփառատոների, որոնց թվում են՝ «Պատուհան դեպի Եվրոպա» (Վիբորգ)[1][2], «Սկիզբ» կինոփառատոն (ռուս.՝ «Начало», Սանկտ Պետերբուրգ), «Ժպտա՛, Ռուսաստան» (ռուս.՝ «Улыбнись, Россия!», Տուլա)[3]։
2016 թվականի հոկտեմբերին ֆիլմն ստացել է Ալլա Սուրիկովայի «Ժպտա՛, Ռուսաստան» կատակերգության 17-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակներից մեկը[4][5]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկսնակ ռեժիսոր Կատյան մարտահրավեր է նետում ժամանակակից կինոարդյունաբերությանը։ Նա «կինոգործիչներին» մեղադրում է դանդաղկոտության և բյուջեի չարդարացված ծախսերի մեջ։ Մամուլի ասուլիսի ժամանակ Կատյան հայտարարում է, որ կկարողանա արժանի ֆիլմ նկարահանել ընդամենը 40 ժամում և գրեթե անվճար: Այս մտահղացման իրատեսականությունը կասկած է հարուցում ինչպես լրագրողների, այնպես էլ կինոարտադրության ոլորտի ներկայացուցիչների մոտ։ Իր գաղափարը կյանքի կոչելու համար Կատյան իր ծննդյան օրվա նախօրեին կինոստուդիայում նկարահանումների պարտիա է կազմակերպում և ընկերներին խնդրում է կատարել դերեր իր ֆիլմում: Հյուրերը հիմնականում հայտնի մարդիկ են, որոնք հեռու են դերասանական մասնագիտությունից, բայց հանուն Կատյայի և զվարճանքի նրանք համաձայն են ժամանակավորապես մարմնավորել անսովոր կերպարներ: Սարքավորումների հարցում խնայելու համար Կատյան համաձայնում է համագործակցել կինոստուդիայի Ալբերտ անունով սեփականատիրոջ հետ, որը հայտնի է իր բռնապետական և տարփասիրական հակումներով:
40 ժամն սկսվում է։ Բոլոր տաղավարներում նկարահանումներ են ընթանում։ Երեկույթին հյուրերին սպասում են հետաքրքիր սյուժետային խորամանկություններ, ինչպես սցենարով նախատեսված իրենց տեսարաններում, այնպես էլ իրականում նկարահանումների ժամանակ։ Միջոցառումը լուսաբանող լրագրողների շարքում առանձնանում է ուսանողուհի Նինան, որն իբր դիպլոմային աշխատանք է պատրաստում այն մասին, թե ինչպես է նկարահանվում կինոն։ Նրա հետ պրոֆեսիոնալ կինոսարքավորումներով երկու օպերատորներ են, որոնք նկարահանում են այն ամենը, ինչ տեղի է ունենում կինոստուդիայում։ Իրականում Կատյաի ծրագրում Նինային վերապահված է հատուկ դեր։
Ֆիլմի նկարահանումները եռում են, բայց որքան քիչ ժամանակ է մնում, այնքան դժվար է դառնում աշխատել։ Նկարահանող խումբը հոգնել է, հյուրերը հարբել են, կան մարդիկ, որոնք միտումնավոր կերպով ցանկանում են խանգարել նախագծի իրականացմանը: Նինան նկարահանում է, թե ինչպես է Կատյան և նրա թիմը հաղթահարում բոլոր դժվարությունները և հասցնում ժամանակին ավարտել աշխատանքը: Կատյային շնորհավորում են հաղթանակի և ծննդյան օրվա կապակցությամբ: Պարզվում է, որ կինոստուդիայի սեփականատերն իր ծրագրերն ունի Կատյայի և նրա ֆիլմի վերաբերյալ։ Նա սկսում է սիրահետել Կատյային։ Սակայն Կատյայից մերժում ստանալուց հետո նրան վտարում է ստուդիայից՝ իր մոտ թողնելով նկարահանված նյութը։ Կատյան հեռանում է ստուդիայից։
Պարզվում է, որ տեղի ունեցող բոլոր իրադարձությունները նախատեսված էին Կատյայի պլանով։ 40 ժամ շարունակ Նինան երկրորդ ֆիլմն է նկարահանել այն մասին, թե ինչպես է նկարահանվում կինոն։ Հենց նման ֆիլմ էլ ուզում էր նկարահանել Կատյան։ Ալբերտին մնում են նկարահանված, բայց միմյանց հետ ոչնչով չկապված տարբեր ժանրերի տեսարաններ ոչ պրոֆեսիոնալների կատարմամբ, իսկ Կատյայի մոտ ստացվում է սենսացիոն ֆիլմ կինոարդյունաբերության «խոհանոցի» մասին։
Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմում հնչում է 84 երաժշտական հատված։ Ֆիլմի 5 տեսարանների սաունդթրեքը գրել է Deep Purple խմբի կոմպոզիտոր Ալեքս դե Կարվալհոն։
Ֆիլմում հնչում է նաև Ալեքսանդր Մարցինկևիչի, Գենադի Սելեզնյովի («Рождество» խումբ), Սերգեյ Պետրովի, Էդուարդ Մատվեևի, Սերգեյ Ռոգոժինի, Լորա Կվինտի, Վլադիմիր Սայկոյի, Աթենքի, դիջեյ Ցվետկովի և այլոց երաժշտությունը:
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նինա Աբրոսովա - ուսանողուհի
- Վիտալի Պետրով - Ջեյմս Պոնտ
- Սերգեյ Ռոգոժին - դահիճ
- Ալեքսեյ Սերգիենկո - դահիճ
- Ալեքսեյ Լուշնիկով - կաշառակեր
- Աֆինա Դիլիոնիդի - Կլեոպատրա
- Կատյա Սամբուկա - սիմֆոնիկ նվագախմբի ֆլեյտահար
- Ալեքսեյ Վեսելովզորով - սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար
- Բոբ Ջեք - ՃՈ տեսուչ
- Անդրեյ Սեմյոնով - լուսավորող
- Շև Շչեգլով - էլեկտրիկ
- Մաքսիմիլիան Լապին - ամաչկոտ տղա
- Բորիս Սմոլկին - կամեո
- DJ Цветкоff - Անջելինա Ջոլիի երկրպագու
Ընդհանուր առմամբ ֆիլմում նկարահանվել է 132 մարդ, որոնց մեծ մասը պրոֆեսիոնալ դերասաններ չեն[6][7]։
2018 թվականին նկարահանվել է «Կինո 40 ժամում։ Պատմություն» (ռուս.՝ «Кино за 40 часов. История») վավերագրական ֆիլմը, որը պատմում է արտասովոր նախագծի ճակատագրի մասին[8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Рада Эльза (2016-08-06)։ «Подробная программа XXIV кинофестиваля «Окно в Европу»»։ ivbg.ru (ռուսերեն)։ Վերցված է 2018-09-04
- ↑ «Кинофестиваль «Окно в Европу». Расписание»։ vyborg.tv։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-04-ին։ Վերցված է 2018-09-04
- ↑ «XVII фестиваль кинокомедии «Улыбнись, Россия!»: Супербобровы сдали самый лучший день со всеми неудобствами»։ www.proficinema.ru։ Վերցված է 2018-09-04
- ↑ «Кинобизнес / Итоги кинофестиваля «Улыбнись, Россия!»»։ Кинобизнес (ռուսերեն)։ Վերցված է 2018-09-04
- ↑ «На XVII фестивале «Улыбнись, Россия!» выбрали лучшие комедии года»։ MySlo (ռուսերեն)։ 2016-10-21։ Վերցված է 2018-09-04
- ↑ Оксана КУСИК | Сайт «Комсомольской правды» (2016-08-10)։ «На кинофестивале «Окно в Европу» показали фильм с непрофессиональными актерами» (ռուսերեն)։ KP.RU - сайт «Комсомольской правды»։ Վերցված է 2020-06-03
- ↑ «Фильм Второе счастье или кино за 40 часов. (2015)»։ old2019.gosfilmofond.ru։ Վերցված է 2020-06-04
- ↑ «Geometria.ru - КИНОВЕЧЕРИНКА Кати Райской «КИНОПРОБЫ»» (ռուսերեն)։ Geometria։ Վերցված է 2018-09-04
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Второе счастье, или Кино за 40 часов»։ Ленфильм (русский)
- «Кинофестиваль «Окно в Европу» заполонили непрофессионалы» (ռուսերեն)։ Վերցված է 2018-09-04
- «На кинофестивале «Окно в Европу» показали фильм с непрофессиональными актерами»։ KP.RU - сайт «Комсомольской правды» (ռուսերեն)։ 2016-08-10։ Վերցված է 2018-09-04
- russiaartnews։ «События : Премии» (ռուսերեն)։ russiaartnews.com։ Վերցված է 2018-09-04