Երկրորդ եռապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Եռապետություն, Հին Հռոմում պետության բարձրագույն օրենսդիր մարմնի կողմից լիազորված երեք մագիստրոսներից բաղկացած կոլեգիա (լատ.՝ triumvirātus, որտեղ՝ trēs - երեք, vir - մարդ)։ Դասական Հանրապետության շրջանում սովորաբար եռապետներ էին նշանակվում Սենատի անդամները (Ծերակույտի անդամները), որոնք ուղարկվում էին նվաճված տարածքներ` հռոմեական գաղութներ հիմնելու։ Իսկ Հռոմեական հանրապետության ճգնաժամի ժամանակաշրջանում պետական իշխանությունը երկու անգամ անցել է Ծերակույտից և մագիստրոսներից մարդկանց եռյակին (երրորդ մասնակիցը ամեն անգամ ավելի թույլ էր, քան հիմնական երկու մրցակիցները), որոնց, համաձայն ուշ անտիկ ավանդույթի, նույնպես սկսեցին անվանել եռապետներ[1]։

Մ.թ.ա. 43 թ. հոկտեմբերին Օկտավիանոսը, Մարկոս Անտոնիոսը և Մարկոս Լեպիդոսը միավորվեցին ընդդեմ Հուլիոս Կեսարին սպանած Մարկոս Յունիոս Բրուտոսի և Գայոս Կասսիոս Լոնգիոսի։ Զորքերի ուղեկցությամբ նրանք հանդիպեցին Հյուսիսային Իտալիայում Ռենո գետի մոտ և համաձայնություն կնքեցին, որը հայտնի է երկրորդ եռապետություն անունով։

Այդ դաշինքը գոյատևեց մ.թ.ա. 43-36 թթ. (ձևականորեն մինչև մ.թ.ա. 31 թվականը)։ Այն, ի տարբերություն առաջին եռապետության, հաստատվեց կոմիցիաների կողմից և եռապետները ստացան արտակարգ լիազորություններ՝ «պետական գործերի կազմակերպման համար»։ Այսպիսով, երկրորդ եռապետությունը պարզապես մասնավոր անձանց համաձայնություն չէր, ինչպես առաջինը, այլ պաշտոնական բնույթ ունեցող հասարակական-իրավական մարմին։ Եռապետները իրենց իշխանությունը օգտագործում էին պրովինցիաները իրար միջև բաշխելու և քաղաքական հակառակորդների դեմ պայքարելու համար։ Մ.թ.ա. 42 թ. պրովինցիաների բաժանման ժամանակ Լեպիդոսը ստացավ միայն Աֆրիկան, իսկ մ.թ.ա. 36 թ., երբ նա փորձել էր իր կողմը գրավել Օկտավիանոսի լեգեոնները, Օկտավիանոսը նրան զրկեց եռապետի լիազորություններից։

Միությունը կազմալուծվեց եռապետների՝ հիմնականում Օկտավիանոսի և Մարկոս Անտոնիոսի միջև ծագած հակասությունների հետևանքով, ինչն էլ մ.թ.ա. 31 թ. հանգեցրեց նոր արյունահեղ քաղաքացիական պատերազմի։ Մ.թ.ա. 31 թվականի սեպտեմբերի 2-ին Ակտիումի հրվանդանի մոտ Օկտավիանոսի զորավար Ագրիպպան ջախջախիչ պարտության մատնեց Անտոնիոսին։ Մ.թ.ա. 30 թվականի Անտոնիոսի և նրա կնոջ՝ եգիպտական թագուհի Կլեոպատրա VII-ի ինքնասպանությունից հետո Օկտավիանոսը մնաց Հռոմեական կայսրության միանձնյա տիրակալը[2][3]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Eder, Walter. Augustus and the Power of Tradition (неопр.). — Cambridge, MA; New York: Cambridge University Press, 2005. — ISBN 0-521-80796-4 (hbk.); ISBN 0-521-00393-8 (pbk.).
  • Green, Peter. Alexander to Actium: The Historical Evolution of the Hellenistic Age (англ.). — Berkeley, CA; Los Angeles; London: University of California Press (англ.)русск., 1990., (Hellenistic Culture and Society). — ISBN 0-520-05611-6 (hbk.); ISBN 0-520-08349-0 (pbk.).
  • Rowell, Henry Thompson. (1962). The Centers of Civilization Series: Volume 5; Rome in the Augustan Age. Norman: University of Oklahoma Press. ISBN 0-8061-0956-4
  • Scullard, H. H. From the Gracchi to Nero: A History of Rome from 133 B.C. to A.D. 68 (англ.). — 5th edition. — London; New York: Routledge, 1982. — ISBN 0-415-02527-3 (pbk.).
  • Syme, Ronald (англ.)русск.. The Roman Revolution (англ.). — Oxford: Oxford University Press, 1939. — ISBN 0-19-280320-4 (pbk.). The classic revisionist study of Augustus

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Triumvirate – Ancient Roman Office»։ Encyclopædia Britannica 
  2. See Adrian Goldsworthy (2008). Caesar: Life of a Colossus, New Haven, CT:Yale University Press (9780300126891, p. 164, and Suetonius [Gaius Suetonius Tranquillus]| (2003). The Twelve Caesars, with an introduction by Michael Grant [Robert Graves, Transl.], Rev. Ed. London, UK:Penguin Books, p. 21 (0140449213), [1], accessed 18 April 2015.
  3. The First lasted from approximately 59 BC to Crassus' defeat by the Parthians in 53 BC. See Arnold Joseph Toynbee (2014). "Julius Caesar (Roman ruler): The first triumvirate and the conquest of Gaul," and "Julius Caesar (Roman ruler): Antecedents and outcome of the civil war of 49–45 BC," at Encyclopædia Britannica (online), [2] and [3], accessed 18 April 2015.