Երկրի ուղեծիր


Երկրի ուղեծիր Արեգակի շուրջ Երկիր մոլորակի պտույտի ուղեծիրը: Արեգակից միջին հեռավորությունը կազմում է 149,60 միլիոն կիլոմետր[1], պտույտը կատարվում է ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ, ինչպես դա դիտվում է հյուսիսային կիսագնդից։ Մեկ ամբողջական պտույտը տևում է 365,256 օր (1 աստղային տարի), որի ընթացքում Երկիրը անցնու է 940 միլիոն կիլոմետր[2]: Անտեսելով այլ Արեգակնային համակարգի մարմինների ազդեցությունը, Երկրի ուղեծիրը, 0,0167 էքսցենտրիսիտետով էլիպս է, որտեղ Երկիր-Արեգակ բարիկենտրոնը կիզակետն է։ Քանի որ էքսցենտրիսիտետը մոտ է զրոյի, ուղեծրի կենտրոնը համեմատաբար մոտ է Արեգակի կենտրոնին (ուղեծրի չափերի համեմատ)։
Ինչպես երևում է Երկրից, մոլորակի ուղեծրային ուղիղ շարժումը առաջացնում է Արեգակի թվացյալ շարժում այլ աստղերի նկատմամբ մոտ 1° դեպի արևելք արագությամբ յուրաքանչյուր արևային օրվա համար: Երկրի ուղեծրային արագությունը միջինում կազմում է 29,78 կմ/վ, որը բավականաչափ արագ է: Այդ արագությամբ կարելի է անցնել մոլորակի տրամագիծը 7 րոպեում, կամ մինչև Լուսին հեռավորությունը 4 ժամում[3]: Կետը, որի ուղղությամբ Երկիրը իր ուղեծրում շարժվում է, հայտնի է որպես «Երկրի ուղեծրի գագաթնակետ»[4][5]:
Արեգակի կամ Երկրի հյուսիսային բևեռի վերևում գտնվող դիտակետից Երկիրը կթվա, թե պտտվում է Արեգակի շուրջ ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ։ Նույն դիտակետից, թե՛ Երկիրը, թե՛ Արևը կթվա, թե պտտվում են նաև ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ։
Ուսումնասիրության պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևակենտրոն համակարգը գիտական մոդել է, որն առաջին անգամ Արեգակը տեղադրեց Արեգակնային համակարգի կենտրոնում և մոլորակները, այդ թվում՝ Երկիրը, դրեց դրա ուղեծրերի վրա։ Պատմականորեն, հելիոցենտրիզմը հակադրվում է գեոցենտրիզմին, որը Երկիրը տեղադրում է կենտրոնում։ Արիստարքոս Սամոսցին արդեն առաջարկել էր արևկենտրոն մոդել մ.թ.ա. երրորդ դարում։ Տասնվեցերորդ դարում Նիկոլայ Կոպեռնիկոսը De revolutionibus orbium coelestium-ում ներկայացրեց տիեզերքի հելիոցենտրիկ մոդելի լիարժեք քննարկում[6], գրեթե նույն կերպ, ինչպես Պտղոմեոսը ներկայացրել էր իր երկրակենտրոն մոդելը երկրորդ դարում: Այս «Կոպեռնիկոսյան հեղափոխությունը» լուծեց մոլորակային հետադարձ շարժման հարցը՝ պնդելով, որ նման շարժումը միայն թվացյալ է:
Համաձայն պատմաբան Ջերի Բրոտոնի պնդման՝ «Չնայած Կոպեռնիկոսի հեղափոխական գիրքը ... [տպագրվել էր] ավելի քան մեկ դար առաջ, [հոլանդացի քարտեզագիր] Ջոան Բլաուն առաջին քարտեզագիրն էր, որը իր հեղափոխական արևակենտրոն տեսությունը ներառեց աշխարհի քարտեզի մեջ»[7]
Երկրի վրա ազդեցությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրի առանցքի թեքման պատճառով (հաճախ հայտնի է որպես խավարածրի թեքում), Արեգակի հետագծի թեքությունը երկնքում (ինչպես երևում է Երկրի մակերևույթին գտնվող դիտորդի համար) տարվա ընթացքում փոխվում է։ Հյուսիսային լայնության վրա գտնվող դիտորդի համար, երբ հյուսիսային բևեռը թեքված է դեպի Արեգակը, օրը տևում է ավելի երկար, և Արեգակը ավելի բարձր է երևում երկնքում։ Սա հանգեցնում է միջին ջերմաստիճանի ավելի բարձրացման, քանի որ մակերեսին հասնում է լրացուցիչ արեգակնային ճառագայթում։ Երբ հյուսիսային բևեռը թեքված է Արեգակից հակառակն ուղղությամբ, տեղի է ունենում հակառակ էֆեկտ, և եղանակը, որպես կանոն, ավելի զով է։ Արկտիկական շրջանից հյուսիս և Անտարկտիդական շրջանից հարավ, հասնում ենք ծայրահեղ դեպքի, երբ տարվա մի մասում ցերեկային լույս ընդհանրապես չկա, և տարվա հակառակ ժամանակահատվածում անընդհատ ցերեկային լույս է։ Սա կոչվում է համապատասխանաբար բևեռային գիշեր և բևեռային ցերեկ։ Եղանակի այս տատանումը (Երկրի առանցքի թեքման պատճառով) հանգեցնում է տարվա եղանակների առաջացմանը[8]:
Արբանյակի ուղեծրում տեղի ունեցող իրադարձություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աստղագիտական կոնվենցիայի համաձայն, չորս եղանակները իրարաից առանձնանում են արևադարձերով (Երկրի ուղեծրի երկու կետերը, որտեղ Երկրի առանցքի առավելագույն թեքությունն է՝ դեպի Արեգակը կամ Արեգակից հեռու) և գիշերահավասարներով (Երկրի ուղեծրի երկու կետերը, որտեղ Երկրի թեքված առանցքը և Երկրից դեպի Արեգակ գծված երևակայական գիծը ճիշտ ուղղահայաց են միմյանց): Արևադարձերը և գիշերահավասարները տարին բաժանում են չորս մոտավորապես հավասար մասերի: Հյուսիսային կիսագնդում ձմեռային արևադարձը տեղի է ունենում դեկտեմբերի 21-ին կամ մոտավորապես այդ օրը, ամառային արևադարձը հունիսի 21-ի մոտ է, գարնանային գիշերահավասարը՝ մարտի 20-ի մոտ, իսկ աշնանային գիշերահավասարը՝ սեպտեմբերի 23-ի մոտ[9]: Երկրի առանցքի թեքման ազդեցությունը հարավային կիսագնդում հակառակն է, ուստի հարավային կիսագնդում արևադարձերի և գիշերահավասարների եղանակները հակառակն են հյուսիսային կիսագնդում տեղի ունեցածներին (օրինակ՝ հյուսիսային ամառային արևադարձը համընկնում է հարավային ձմեռային արևադարձի հետ)։ Մեր ժամանակներում Երկրի պերիհելիոնը տեղի է ունենում հունվարի 3-ի շուրջ, իսկ աֆելիոնը՝ հուլիսի 4-ի շուրջ։ Այլ կերպ ասած, Երկիրը հունվարին ավելի մոտ է Արեգակին, իսկ հուլիսին՝ ավելի հեռու, ինչը կարող է հակասական թվալ հյուսիսային կիսագնդում բնակվողների համար, որտեղ ավելի ցուրտ է, երբ Երկիրը ամենամոտ է Արեգակին, և ավելի տաք, երբ այն ամենահեռու է։ Երկիր-Արեգակ հեռավորության փոփոխությունը հանգեցնում է պերիհելիոնում Երկրին հասնող ընդհանուր արեգակնային էներգիայի մոտ 7%-ով աճի՝ համեմատած աֆելիոնի հետ[10], քանի որ հարավային կիսագունդը թեքված է դեպի Արեգակը մոտավորապես նույն ժամանակ, երբ Երկիրը հասնում է Արեգակին ամենամոտ մոտեցմանը։ Հարավային կիսագունդը տարվա ընթացքում Արեգակից մի փոքր ավելի շատ էներգիա է ստանում, քան հյուսիսայինը։ Սակայն այս էֆեկտը շատ ավելի քիչ նշանակալի է, քան առանցքի թեքման պատճառով ընդհանուր էներգիայի փոփոխությունը, բացի այդ, ավելորդ էներգիայի մեծ մասը կլանվում է հարավային կիսագնդում ջրով ծածկված մակերեսի ավելի մեծ մասի կողմից[11]:
Երկրի Հիլլի գունդը (ձգողական ազդեցության ոլորտը) մոտ 1500000 կիլոմետր (0,01 ԱՄ) շառավիղ ունի, կամ մոտավորապես չորս անգամ ավելին, քան Լուսնից միջին հեռավորությունը[12]: Սա այն առավելագույն հեռավորությունն է, որի դեպքում Երկրի գրավիտացիոն ազդեցությունն ավելի ուժեղ է, քան ավելի հեռավոր Արեգակի և այլ մոլորակների ազդեցությունները։ Երկրի շուրջը պտտվող մարմինները պետք է լինեն այս շառավղի ներսում, հակառակ դեպքում դրանք կարող են ենթարկվել Արեգակի գրավիտացիոն պերտուրբացիային։
| Էպոխա | J2000.0 |
| Աֆելիոն | 152,10×106 կմ 1,0167 ԱՄ |
| Պերիհելիոն | abbr=on}} 0,98329 ԱՄ |
| Մեծ կիսաառանցք | 149,60×106 կմ 1,0000010178 ԱՄ[13] |
| Էքսցենտրիսիտետ | 0,0167086[13] |
| Թեքում | 7,155° դեպի Արեգակի հասարակած 1,578690°[14] դեպի անփոփոխ հարթություն |
| Ծագման հանգույցի երկայնություն | 174,9°[13] |
| պերիհելիոնի երկայնություն | 102,9°[13] |
| Պերիկենտրոնի արգումենտ | 288,1°[13] |
| Պարբերություն | 365,256 օր[15] |
| միջին ուղեծրային արագություն | 29,78 կմ/վ[3] 107208 կմ/ժ |
| արագությունը աֆելիոնում | 29,29 կմ/վ[3] |
| արագությունը պերիհելիոնում | 30,29 կմ/վ[3] |

Դիագրամը պատկերում է Երկրի էլիպտիկ ուղեծրի արևադարձերի, գիշերահավասարների և ապսիդների գծերի դիրքերը և փոխհարաբերությունները։ Վեց Երկրի պատկերները ուղեծրային էլիպսի երկայնքով դիրքեր են, որոնք հաջորդաբար ներկայացնում են պերիհելիոնը (պերիապսիս՝ Արեգակին ամենամոտ կետը) հունվարի 2-ից 5-ը ընկած ժամանակահատվածում, մարտյան գիշերահավասարի կետը՝ մարտի 19-ին, 20-ին կամ 21-ին, հունիսյան արևադարձի կետը՝ հունիսի 20-ին, 21-ին կամ 22-ին, աֆելիոնը (ապոապսիս՝ Արեգակից ամենահեռու կետը)՝ հուլիսի 3-ից 5-ը ընկած ժամանակահատվածում, սեպտեմբերի գիշերահավասարը՝ սեպտեմբերի 22-ին, 23-ին կամ 24-ին, և դեկտեմբերյան արևադարձը՝ դեկտեմբերի 21-ին, 22-ին կամ 23-ին[9]:
Ապագա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմաթիվ մաթեմատիկոսներ և աստղագետներ (օրինակ՝ Լապլասը, Լագրանժը, Գաուսը, Պուանկարեն, Կոլմոգորովը, Վլադիմիր Առնոլդը և Յուրգեն Մոզերը) փնտրել են մոլորակների շարժման կայունության ապացույցներ, և այս որոնումները հանգեցրել են բազմաթիվ մաթեմատիկական զարգացումների և Արեգակնային համակարգի կայունության մի քանի հաջորդական «ապացույցների»[16]: Ըստ կանխատեսումների, Երկրի ուղեծիրը երկար ժամանակահատվածներում համեմատաբար կայուն կլինի[17]:
1989 թվականին Ժակ Լասկարի աշխատանքը ցույց տվեց, որ Երկրի ուղեծիրը (ինչպես նաև բոլոր ներքին մոլորակների ուղեծրերը) կարող է քաոսային դառնալ, և որ Երկրի սկզբնական դիրքի չափման մեջ մինչև 15 մետր սխալը անհնար կդարձնի կանխատեսել, թե որտեղ կլինի Երկիրը իր ուղեծրում 100 միլիոն տարի անց[18]: Արեգակնային համակարգի մոդելավորումը n-մարմինների խնդիր թեմայի շրջանակներում է։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Sun: Facts & Figures». Solar System Exploration. National Aeronautics and Space Administration. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ Jean Meeus, Astronomical Algorithms 2nd ed, 0-943396-61-1 (Richmond, VA: Willmann-Bell, 1998) 238. See Ellipse\Circumference. The formula by Ramanujan is accurate enough.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Williams, David R. (2004 թ․ սեպտեմբերի 1). «Earth Fact Sheet». NASA. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 17-ին.
- ↑ «1893PA......1..373S Page 373». articles.adsabs.harvard.edu.
- ↑ «Apex». Tidjma.tn.
- ↑ De revolutionibus orbium coelestium. Johannes Petreius. 1543.
- ↑ Jerry Brotton, A History of the World in Twelve Maps, London: Allen Lane, 2012, 9781846140990 p. 262.
- ↑ «What causes the seasons? (NASA)». Վերցված է 2015 թ․ հունվարի 22-ին.
- ↑ 9,0 9,1 «Date & Time of Solstices & Equinoxes». 2013 թ․ օգոստոսի 28. Վերցված է 2015 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Solar Energy Reaching The Earth's Surface». ITACA. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 30. Վերցված է 2022 թ․ հունվարի 30-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link) - ↑ Williams, Jack (2005 թ․ դեկտեմբերի 20). «Earth's tilt creates seasons». USAToday. Վերցված է 2007 թ․ մարտի 17-ին.
- ↑ Vázquez, M.; Montañés Rodríguez, P.; Palle, E. (2006). «The Earth as an Object of Astrophysical Interest in the Search for Extrasolar Planets» (PDF). Instituto de Astrofísica de Canarias. Վերցված է 2007 թ․ մարտի 21-ին.
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 13,4 Simon, J.L.; Bretagnon, P.; Chapront, J.; Chapront-Touzé, M.; Francou, G.; Laskar, J. (1994 թ․ փետրվար). «Numerical expressions for precession formulae and mean elements for the Moon and planets». Astronomy and Astrophysics. 282 (2): 663–683. Bibcode:1994A&A...282..663S.
- ↑ Allen, Clabon Walter; Cox, Arthur N. (2000). Allen's Astrophysical Quantities. Springer. էջ 294. ISBN 0-387-98746-0.
- ↑ The figure appears in multiple references, and is derived from the VSOP87 elements from section 5.8.3, p. 675 of the following: Simon, J. L.; Bretagnon, P.; Chapront, J.; Chapront-Touzé, M.; Francou, G.; Laskar, J. (1994 թ․ փետրվար). «Numerical expressions for precession formulae and mean elements for the Moon and planets». Astronomy and Astrophysics. 282 (2): 663–683. Bibcode:1994A&A...282..663S.
- ↑ Laskar, J. (2001). «Solar System: Stability». In Murdin, Paul (ed.). Encyclopedia of Astronomy and Astropvhysics. Bristol: Institute of Physics Publishing. article 2198.
- ↑ Gribbin, John (2004). Deep simplicity : bringing order to chaos and complexity (1st U.S. ed.). New York: Random House. ISBN 978-1-4000-6256-0.
- ↑ «Earth-Venus smash-up possible». 2009 թ․ հունիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Earth – Speed through space – about 1 million miles an hour – NASA & (WP discussion)