Երկրի խոռոչ
Երկրի խոռոչ | |
---|---|
![]() Երկրի ներքին կառուցվածքը՝ որպես համակենտրոն գնդերի համակարգ, ըստ Էդմունդ Հալլեյի 1708 թվականի ուրվագծի[1] |
Երկրի խոռոչ կամ Սնամեջ Երկիր (անգլ.՝ Hollow Earth), կեղծ գիտական և էզոթերիկ գաղափարների հավաքածու Երկրի ներսում հսկայական խոռոչի կամ խոռոչների գոյության մասին, որոնց չափերը համեմատելի են հենց Երկրի չափերի հետ:
Սնամեջ Երկրի տեսությունը գիտական տեսություն է, որն առաջ է քաշել Էդմունդ Հալլեյը 17-18-րդ դարերում[1]։ Ըստ որի` Երկիրը կազմված է համակենտրոն գնդերից, որոնց մեջտեղում առկա են մթնոլորտ և արևանման լուսավորություն, ինչը ներքին գնդերը դարձնում է բնակելի։ Չնայած գիտականորեն հերքված և մերժված վերջին բացահայտումներով, Սնամեջ Երկրի տեսությունը, ինչպես նաև ներաշխարհային տիեզերքի գաղափարը, դարձել են կեղծ գիտական և դավադրության տեսական շահարկումների առարկա:
Հիպոթեզի որոշ տարբերակներ պնդում են Երկրի ներսում ջրի, ներքին մակերեսը ծածկող մթնոլորտային շերտի և կենտրոնում անօդ տարածությամբ ընդարձակ խոռոչի առկայություն, որի ներսում փայլում է փոքր ներքին աստղը։ Վարկածի հեղինակների կարծիքով՝ նման աշխարհում կարող են ապրել կյանքի որոշ ձևեր։
Խոռոչավոր Երկիր մոլորակի գաղափարը հանդիպում է ժողովրդական բանահյուսության մեջ, օգտագործվում է արկածային, գիտաֆանտաստիկ և ֆենտեզի գեղարվեստական ժանրերում:
Խոռոչավոր Երկրի վարկածի ժամանակակից կողմնակիցները նշում են, որ մարդկությունը 12 կիլոմետրից ավելի խորությամբ հորեր չի փորել և, հետևաբար, չի կարող վստահաբար ասել, թե ինչ կա ավելի մեծ խորության վրա: Մարդկանց համար, ովքեր անծանոթ են Երկիր մոլորակի ձայնատեղորոշման հիմնական սկզբունքներին և արդյունքներին, սեյսմոլոգիայի և ձգողության տեսությանը, նման փաստարկները բավական են խոռոչավոր Երկրի նկատմամբ հավատը ամրապնդելու համար: Սակայն անգամ 19-րդ դարում (և մասամբ 18-րդ դարում) երկրաֆիզիկայում, գեոդեզիայում, աստղագիտության և քիմիայից անկախ ստացված գիտական տվյալները լիովին հերքում են այս վարկածները:

Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիցաբանության և կրոնի մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին աշխարհում Երկրի ներսում ստորգետնյա աշխարհի հասկացությունը հայտնվել է դիցաբանության, բանահյուսության և լեգենդների մեջ: Անդրաշխարհի թագավությունների գաղափարը հավանական է թվացել: Այն միահյուսվել է կյանքի առաջացման «տեղի» կամ հետմահու կյանքի հայեցակարգի հետ, ինչն արտացոլվել է այնպիսի վայրերի հասկացություններում, ինչպիսիք են Հադեսը հունական, Սվարթալֆահեյմը սկանդինավյան դիցաբանություններում, դժոխքը քրիստոնեության մեջ և հուդայականությունում շեոլը (կաբալիստական գրականության մեջ Երկրի ներսը նկարագրող մանրամասներով, ինչպիսիք են Զոհարը, Աբրահամ Ազուլայը): Ստորգետնյա թագավորության գաղափարը հիշատակվում է նաև տիբեթյան բուդդայական հավատքում[2][3]: Տիբեթյան բուդդայական ավանդույթներից մեկի համաձայն, կա մի հնագույն քաղաք, որը կոչվում է Շամբալլա, որը գտնվում է Երկրի ներսում[3]:
Ըստ հին հույների՝ մակերևույթի տակ եղել են քարանձավներ, որոնք մուտքեր էին դեպի անդրաշխարհ, որոնցից էին Տայնարոնի (Լակոնիա), Տրոեզենի (Արգոլիս), Թեսպրոտիայի (Եփիա), Պոնտոսի (Հերակլեայում) և Էրմիոնի քարանձավները[4]: Թրակյան և դակիական լեգենդներում ասվում է, որ կան քարանձավներ, որոնք զբաղեցնում է հնագույն աստված Զալմոքսիսը[5]: Միջագետքի կրոնում կա պատմություն մի մարդու մասին, ով «Մաշու» լեռան թունելի խավարի միջով անցնելուց հետո մտել է ստորգետնյա այգի[6]։

Կելտական դիցաբանության մեջ կա մի լեգենդ քարանձավի մասին, որը կոչվում է «Cruachan», որը նաև հայտնի է որպես «Դեպի դժոխք իռլանդական դարպասներ», առասպելական և հնագույն քարանձավ, որտեղից տարօրինակ արարածներ էին դուրս գալիս Երկրի մակերևույթ[8]: Կան նաև պատմություններ միջնադարյան ասպետների և սրբերի մասին, ովքեր ուխտագնացության են գնացել Իռլանդիայի Դոնեգալ կոմսության Սթեյշն կղզում գտնվող քարանձավը, որտեղից նրանք ուղևորվել են Երկրի ներս` դեպի քավարան[9]: Հյուսիսային Իռլանդիայի Դաուն կոմսությունում կա մի առասպել, որն ասում է, որ թունելները տանում են դեպի ստորգետնյա Դանու աստվածուհու երկիր, և, ենթադրաբար, որի մի խումբ մարդիկ դրուիդիզմը ներմուծել են Իռլանդիա, իսկ հետո վերադարձել գետնի տակ[10]:
Հինդու դիցաբանության մեջ անդրաշխարհը կոչվում է Պատալա: Ռամայանա էպոսի բենգալյան տարբերակում պատկերված է, թե ինչպես դևերի թագավոր Ռավանայի եղբայրը` թագավոր Ահիրավանը տարել է անդրաշխարհ Ռամային և Լակշմանային: Ավելի ուշ նրանց փրկել է Հանումանը։ Հնդկաստանի Անգամի Նագա ցեղերը պնդում են, որ իրենց նախնիները հնագույն ժամանակներում առաջացել են Երկրի ներսում գտնվող ստորգետնյա աշխարհից[11]: Կուբայի Տաինո ցեղը կարծում է, որ իրենց նախնիները հնագույն ժամանակներում առաջացել են ստորգետնյա լեռներից մեկի երկու քարանձավներից[12]:
Տրոբրիանդյան կղզիների բնիկները կարծում են, որ իրենց նախնիները եկել են ստորգետնյա երկրից «Օբուկուլա» կոչվող քարանձավային անցքի միջով[13]։ Մեքսիկական ժողովրդական բանահյուսությունը պատմում է նաև Օջինագայից հինգ մղոն հարավ գտնվող լեռան քարանձավի մասին, և որ Մեքսիկան տիրում է սատանայական արարածներին, որոնք եկել են Երկրի ներսից[14]:
Հին գերմանական առասպելում ասվում է, որ միջնադարում որոշ լեռներ, որոնք գտնվում են Էյզենախ և Գոթա քաղաքների միջև, դեպի Երկրի ներս են տանող պորտալներ են եւնեցել: Ռուսական լեգենդն ասում է, որ սամոյեդները հին սիբիրյան ցեղ են, որոնք ուղևորվել են քարանձավային քաղաք՝ Երկրի ներսում բնակվելու համար[15]: Իտալացի գրող Դանթեն նկարագրում է Սնամեջ Երկիրը 14-րդ դարի իր հայտնի «Դժոխք» ստեղծագործության մեջ, որտեղ Լյուցիֆերի երկնքից ընկնելու պատճառով առաջացրել է հսկայական ձագարը Երկրի նախկինում պինդ և գնդաձև մակերևույթի վրա, ինչպես նաև դրա դիմաց գտնվող հսկայական լեռը՝ «Քավարան»:
Բնիկ ամերիկացիների դիցաբանության մեջ ասվում է, որ մանդան կոչվող ժողովրդի նախնիները հնում եկել են ստորգետնյա աշխարհից՝ Միսսուրի գետի հյուսիսային կողմում գտնվող քարանձավի միջով[16]: Կա նաև մի հեքիաթ Արիզոնայի Սան Կառլոս Ապաչի հնդկական արգելոցում գտնվող թունելի մասին, որը, ինչպես ասում են, տանում է դեպի Երկրի ներս` առեղծվածային ցեղով բնակեցված մի երկիր[17]: Իրոկեզների ցեղերի համոզմունքն է նաև, որ իրենց հնագույն նախնիները առաջացել են Երկրի ներսում գտնվող ստորգետնյա աշխարհից[18]: Հոպի ժողովրդի իմաստունները կարծում են, որ Գրանդ կիրճում գոյություն ունի Սիպապուի մուտքը, որը տանում է դեպի անդրաշխարհ[19][20]:
Բրազիլացի հնդկացիները, ովքեր ապրում են Բրազիլիայի Պարիմա գետի շրջակայքում, պնդում են, որ իրենց նախահայրերը հնագույն ժամանակներում առաջացել են ստորգետնյա աշխարհից, և որ իրենց նախնիներից շատերը դեռևս մնացել են Երկրի ներսում: Ենթադրաբար, ինկերի նախնիները եկել են քարանձավներից, որոնք գտնվում են Պերուի Կուզկո քաղաքից արևելք[21]:
17-18-րդ դարեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռենե Դեկարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռենե Դեկարտը իր «Փիլիսոփայության սկզբունքները» (1644) տրակտատում նկարագրել է, որ Երկիրը ձևավորվել է Արեգակի նման, բայց ավելի փոքր չափերով լուսատուից[22].
Ենթադրենք, որ Երկիրը, որի վրա մենք ապրում ենք, ժամանակին եղել է միայն նախանյութից կազմված լուսատու, որը զբաղեցնում էր տասնչորս հոսքերից մեկի կենտրոնը, որը պարփակված է այն տարածության մեջ, որը մենք անվանում ենք նախաերկինք: Հետևաբար, այն Արեգակից ոչնչով չի տարբերվի, միայն թե ավելի փոքր է։ Ենթադրենք, այնուհետև, որ նրա մատերիայի ոչ այնքան մանրագույն մասնիկները, քիչ-քիչ միանալով միմյանց, կուտակվել են նրա մակերեսին և այնտեղ ձևավորել ամպեր կամ այլ, ավելի խիտ և մուգ մարմիններ՝ նման այն բծերին, որոնք մենք տեսնում ենք, որ անընդհատ հայտնվում և անհետանում են Արևի մակերեսին, և որ այս մութ մարմինները, ցրվելով իրենց ձևավորումից անմիջապես հետո, թողել են որոշ մասեր, որոնք, լինելով ավելի կոպիտ, քան առաջին երկու տարրերի մասնիկները և ունենալով երրորդի ձևը, անկանոն հավաքվել են այս Երկրի շուրջը և, շրջապատելով այն բոլոր կողմերից, կազմել են մի մարմին, որը գրեթե նման է այն օդին, որը մենք շնչում ենք, և վերջապես, երբ այս օդը շատ ավելի խիտ է դարձել, մուգ բծերը շարունակել են առաջանալ Երկրի շուրջը, այլևս չեն կարողացել նախկին թեթևությամբ քայքայվել, և այսպես, կամաց-կամաց ծածկել ու մթնեցրել են այն, և նրանցից շատերը, թերևս, նույնիսկ շեր-շերտ նստել են միմյանց վրա, դրանով իսկ այնպես նվազեցնելով հոսքի ուժը, որ այն ամբողջովին կործանվել է, և Երկիրը օդի և այն շրջապատող մութ մարմինների հետ միասին սուզվել է դեպի Արևը, այնտեղ, որտեղ այն այժմ գտնվում է[23]:
Հայեցակարգն առաջարկել է Աթանասիուս Կիրխերը «Ստորգետնյա աշխարհը, որտեղ գտնվում են բնության բոլոր հարստությունները» (Mundus Subterraneus,1665) գիտահանրամատչելի աշխատության մեջ, որում ենթադրվում է, որ կա «խոռոչների բարդ համակարգ և բևեռները միացնող ջրատար»[24] :
Էդմունդ Հալլեյ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Էդմոնդ Հալլեյը 1692 թվականին[25] պաշտպանել է այն գաղափարը, որ Երկիրը բաղկացած է մոտ 500 մղոն (800 կմ) հաստությամբ խոռոչից, երկու ներքին համակենտրոն թաղանթներից և կենտրոնում միջուկից՝ Վեներա, Մարս և Մերկուրի մոլորակների համապատասխան տրամագծերով։ Թաղանթներն առանձնացված են մթնոլորտներով, և յուրաքանչյուր թաղանթ ունի իր մագնիսական բևեռները[26]: Մթնոլորտները պտտվում են տարբեր արագություններով։ Հալլեյն առաջարկել է այս սխեման՝ որպես կողմնացույցի անոմալ պահվածքի բացատրություն։ Նա պատկերացրել է, որ ներքին մթնոլորտը լուսատու է (և, հնարավոր է, բնակելի) և ենթադրել, որ բևեռափայլի առաջացման պատճառը ներքին լյումինեսցենտ մթնոլորտի արտահոսքն է[27]:
Քեմփի և Լեյի պնդումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Դե Քեմփը և Վիլլի Լեյը պնդել են («Երկրներ սահմանից այն կողմ»)[28][29], որ Լեոնհարդ Էյլերը առաջարկել է նաև մեկ Խոռոչով Երկրի գաղափարը՝ առանց բազմաթիվ թաղանթների և ենթադրելով, որ կա ներքին փոքր արև՝ 1000 կմ (620 մղոն) լայնությամբ, որը լույս է ապահովում Երկրի ներսի զարգացած քաղաքակրթություններին, սակայն հեղինակները հղումներ չեն տալիս: Իրականում Էյլերը չի ենթադրել, որ Երկիրը խոռոչ ունի, բայց որոշակի կապ եղել է այս հիպոթեզի հետ կապված[30]:
Դե Քեմփը և Լեյը նաև պնդել են, որ սըր Ջոն Լեսլին ընդլայնել է Էյլերի գաղափարը՝ առաջարկելով երկու կենտրոնական արև՝ Պլուտոն և Պրոզերպինա[Ն 1]: Լեսլին իսկապես առաջարկել է խոռոչավոր Երկրի գաղափարն իր 1829 թվականի «Բնական փիլիսոփայության տարրեր» (էջ 449–53) գրքում, բայց ոչ մի հիշատակում չի արել ներքին արևների մասին:
Ժյուլ Վեռնը օգտվել է Պլուտոն-Պրոզերպինա տեսությունից իր «Ճանապարհորդություն դեպի Երկրի կենտրոն» (1864) գրքում, որը նա վերագրել է «անգլիացի կապիտանին»:
Միլֆորտի պնդումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1781 թվականին Լը Քլերկ Միլֆորտը հարյուրավոր քրիք հնդկացիների հետ ճանապարհորդել է դեպի Կարմիր գետի մոտ գտնվող մի շարք քարանձավներ՝ Միսիսիպի գետի միախառնման վերևում: Ըստ Միլֆորտի՝ քրիքների հնագույն նախնիները հին ժամանակներում Երկրի երես են դուրս եկել քարանձավներից: Միլֆորտը նաև պնդել է, որ իրենց տեսած քարանձավները «կարող են հեշտությամբ տեղավորել 15000-ից 20000 ընտանիքներ»[31][32]:
«Իկոզամերոն»
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստորգետնյա «Պրոտոկոսմ» մայրցամաքը, որը տեղաշարժվում է Երկրի ներքին մակերեսով, նկարագրել է Ջակոմո Կազանովան «Իկոզամերոն» (հունարեն Icosa «քսան» և êmera «օր» բառերից) 1788 թվականին գրած իր ֆրանսալեզու ուտոպիստական հնգահատոր վեպում[33]։
Քույր ու եղբայր Էլիզաբեթն ու Էդվարդը փոթորիկից հետո, որը կլանել է նրանց նավը, հայտնվում են Երկրի ընդերքում` Պրոտոկոսմում[Ն 2]: Ստորգետնյա ներաշխարհն, այնուամենայնիվ, լուսավորված է արևով: Այնտեղ հանդիպում են Մեգամիկրերին՝ փոքր անդրոգեն և ձվադրող էակների, որոնք չունեն ո՛չ քուն, ո՛չ հիվանդություն, ո՛չ ծերություն: Այնուհետև երկու հերոսները ինցեստային միությամբ ծնում են քառասուն երկվորյակներ, որոնց իրար հետ ամուսնացնում է Էդվարդը: Նրանց թիվը հասնում է չորս միլիոնի: Էդվարդը համարվում է Պրոտոկոսմի աստվածային կառավարիչը և նրանց կրթում է որպես քրիստոնյա: Վերջապես, 81 տարի անց Էլիզաբեթն ու Էդվարդը պայթյունից հետո վերադառնում են Երկրի մակերես՝ առանց ծերացման որևէ ֆիզիկական նշանի[34]:
«Իկոզամերոնը» հաջողություն չի ունեցել և, հետևաբար, չի ազդել ավելի ուշ գրական ստեղծագործությունների վրա, որոնք վերաբերում էին անդրաշխարհին:
«Վոյնիչի ձեռագիր»
[խմբագրել | խմբագրել կոդը]Էզոթերիկ վարկած կա, որ «Վոյնիչի ձեռագիր» գիրքը ալքիմիական տրակտատ է խոռոչավոր Երկրի կառուցվածքի մասին, որը գտնվում է մեկ այլ չափողականությունում, ինչպես նաև նրա բնակիչների մասին:
19-րդ դար
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոն Սիմմս
[խմբագրել | խմբագրել կոդը]
1818 թվականին Ջոն Քլիվս Սիմմս կրտսերը ենթադրել է, որ Երկիրը բաղկացած է 800 մղոն (1300 կմ) հաստությամբ խոռոչային շերտից, երկու բևեռներում էլ 1400 մղոն (2300 կմ) տրամագծով բացվածքներով, չորս ներքին թաղանթներով, որոնցից յուրաքանչյուրը բացվում է բևեռի վրա։ 1818 թվականի ապրիլի 15-ին նա նամակ է ուղարկել կոնգրեսականներին, համալսարանների նախագահներին և որոշ հայտնի գիտնականներին հետևյալ բովանդակությամբ[35].
Ամբողջ աշխարհին։
Ես հայտարարում եմ, որ Երկիրը սնամեջ է և ներսից բնակեցված։ Այն բաղկացած է մի քանի պինդ համակենտրոն գնդերից, որոնք տեղադրված են մեկը մյուսի ներսում, և բևեռներում ունի բացվածքներ 12-ից 16°: Ես պարտավորվում եմ ապացուցել այս հայտարարության ճշմարտացիությունը և պատրաստ եմ ուսումնասիրել Երկրի ներսը, եթե ինձ օգնեն այս գործում:
Ջոն Քլիվս Սիմմս, հետևակի նախկին կապիտան:
Ավելի ուշ՝ 1826 թվականին, Սիմմսն իր գաղափարները հրապարակել է գրքում և դարձել է Սնամեջ Երկրի տեսության ամենահայտնի վաղ կողմնակիցներից մեկը։ ԱՄՆ Համիլթոն քաղաքում (Օհայո), նույնիսկ կանգնեցվել է նրան և նրա գաղափարներին նվիրված հուշարձան[36]: Սիմմսը նույնիսկ փորձել է արշավախումբ ուղարկել Հյուսիսային բևեռ[37]՝ շնորհիվ իր հետևորդներից մեկի՝ Ջեյմս Մաքբրայդի ջանքերի: Սակայն ԱՄՆ-ի նոր նախագահ (1829-1837թթ.) Էնդրյու Ջեքսոնը կասեցրել է այդ փորձը։ Սիմմսը մահացել է 1829 թվականին, նրա որդին շարունակել է հոր գործը և առաջ է քաշել այն միտքը, որ իսրայելցիների կորած տասը պորտերն ապրում են Երկրի ներաշխարհում։
Մեկ այլ հետևորդ՝ Ջերեմիա Ռեյնոլդսը, նույնպես դասախոսություն է կարդացել Սնամեջ Երկրի մասին և նույնպես պաշտպանել է դեպի Հյուսիսային բևեռ արշավախմբի կազմակերպումը, բայց Սիմմսի մահից հետո դադարել է խոսել այդ մասին: Ռեյնոլդսն անձամբ մեկնել է Անտարկտիկա արշավախմբի, բայց չի կարողացել միանալ 1838-1842 թվականների Մեծ ամերիկյան հետազոտական արշավախմբին, չնայած, որ ճամփորդությունն ինքնին նրա ագիտացիայի արդյունքն էր։ Ինքը չի մասնակցել, քանի որ շատերին էր վիրավորել ճանապարհորդության իր կոչերում։
Սիմմսի գաղափարների հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինքը՝ Սիմմսը, գիրք չի գրել իր գաղափարների մասին, բայց շատ այլ հեղինակներ գրել են դրանց մասին։ Մակբրայդը գրել է «Սիմմսի համակենտրոն երկրագնդերի տեսությունը» 1826 թվականին։ Ռեյնոլդսը հոդված է հրապարակել 1827 թվականին որպես առանձին գրքույկ՝ «Notes on Symmes' Theory, Published in the Quarterly Review» վերնագրով։ 1868 թվականին պրոֆեսոր Վ. Ֆ. Լայոնը հրատարակել է «Սնամեջ երկրագունդը», որը մշակել է Սիմմսի տեսության նման տեսություն` չհիշատակելով անձամբ Սիմմսին։ Հետագայում, 1878 թվականին, Սիմմսի որդին՝ Ամերիկուսը, հրապարակել է «Սիմմսի համակենտրոն երկրագնդերի տեսությունը»՝ արդարությունը վերականգնելու համար:
Սըր Ջոն Լեսլին (1766-1832) առաջարկել է Սնամեջ Երկիր տեսությունն իր 1829 թվականին գրած Բնափիլիսոփայության տարրեր գրքում (էջ 449–53):
Ուիլյամ Ֆեյրֆիլդ Ուորենը իր «Գտնված դրախտ. Մարդկային ցեղի բնօրրանը Հյուսիսային բևեռում» (Paradise Found – The Cradle of the Human Race at the North Pole, 1885) գրքում ներկայացրել է իր համոզմունքը, որ մարդկությունը ծագել է Արկտիկայի մի մայրցամաքում, որը կոչվում է Հիպերբորեա: Սա ազդել է Սնամեջ Երկրի որոշ վաղ կողմնակիցների վրա: Ըստ Մարշալ Գարդների՝ և՛ էսկիմոսները, և՛ մոնղոլները եկել էին Երկրի ներսից՝ Հյուսիսային բևեռի մուտքով[38]:
20-րդ դար
[խմբագրել | խմբագրել կոդը]NEQUA-ն կամ «Դարերի խնդիրը» վեպում, որն առաջին անգամ տպագրվել է 1900 թվականին Կանզաս նահանգի Տոպեկա քաղաքում տպագրված թերթում և համարվում է վաղ ֆեմինիստական գիտաֆանտատիկ վեպ, հիշատակվում է Ջոն Քլիվս Սիմմսի տեսությունը՝ բացատրելով, որ իրադարձությունները տեղի են ունենում Սնամեջ Երկրում[39]:
20-րդ դարի սկզբին Սնամեջ Երկրի կողմնակից Ուիլյամ Ռիդը գրել է «Բևեռների ֆանտոմը» (1906)[40]: Նա զարգացրել է Սնամեջ Երկրի գաղափարը, բայց առանց ներքին գնդերի կամ արևի: 1908 թվականի ապրիլին Ռիդը Նյու Յորքում անցկացրել է Սնամեջ Երկրի ուսումնասիրման ակումբի առաջին հանրային հանդիպումը։ Նրա ծրագրել էր երեք նավերից բաղկացած նավատորմ ուղարկել Արկտիկա հատուկ կառուցված սուզանավով՝ Հյուսիսային բևեռի տարածաշրջանում ծովի հատակը հետազոտելու համար, և օդանավ՝ վերևից անցում փնտրելու համար[41]:
Սպիրիտուալ շարժման ներկայացուցիչ Վալբուրգա Լեդի Փեյջն իր «Զրույցներ անտեսանելի ընկերոջ հետ» գրքում (1907) հիշատակել է Սնամեջ Երկրի վարկածը: Նրա պնդմամբ` քաղաքներ կան անապատի տակ, որտեղ վերաբնակվել են Ատլանտիդայի բնակիչները: Նա հավաստիացրել է, որ մուտքը դեպի ստորգետնյա թագավորություն կգտնվի է 21-րդ դարում[42]:
Մարշալ Գարդները 1913 թվականին գրել է «Ճանապարհորդություն դեպի Երկրի ներս» (թարմացված հրատարակությունը լույս է տեսել 1920 թվականին) գիրքը։ Սնամեջ Երկրի մեջ նա դրել է ներքին արև: Նա նույնիսկ կառուցել է Սնամեջ Երկրի աշխատանքային մոդել և արտոնագրել է այն (ԱՄՆ արտոնագիր 1,096,102): Գարդները չի հիշատակել Ռիդին, բայց քննադատել է Սիմմսին: Մոտավորապես նույն ժամանակ Վլադիմիր Օբրուչևը գրել է Պլուտոնիա վերնագրով վեպ, որտեղ Սնամեջ Երկիրն ուներ ներքին Արև և բնակեցված էր նախապատմական տեսակներով: Ներսի մակերեսի հետ կապը Արկտիկայի բացվածքով էր։
1915 թվականին Չարլզ Ֆորտը սկսել է գրել իր երկրորդ գիրքը՝ «Y», որտեղ նա առաջ է քաշել կոմպլեմենտարության (փոխլրացում) գաղափարը, ըստ որի աշխարհում գոյակցում են օրթոգենետիկորեն մեկուսացված, բայց փոխլրացնող քաղաքակրթությունները։ Նա Կասպար Հաուզերին համարել է զուգահեռ քաղաքակրթության սուրհանդակ, ասելով, որ նրա հայրենիքը գտնվում է Երկրի խոռոչի ներսում, որտեղ կարելի է հասնել Արկտիդայով[43]:
Հետախույզ Ֆերդինանդ Օսենդովսկին 1922 թվականին գիրք է գրել «Գազաններ, մարդիկ և աստվածներ» վերնագրով: Օսենդովսկին գրել է, որ իրեն պատմել են ստորգետնյա թագավորության մասին, որը գոյություն ունի Երկրի ներսում: Այն բուդդիստներին հայտնի էր որպես Աղարթի[44]:
Գիորգի Պապաշվիլին իր «Ամեն ինչ կարող է պատահել» (1940) գրքում պնդում է, որ Կովկասյան լեռներում հայտնաբերել է մի քարանձավ, որում մարդկային կմախքներ են եղել «բուշելի զամբյուղների չափ գլուխներով» և հնագույն թունել, որը տանում է դեպի Երկրի կենտրոն: Մի մարդ մտել է թունել և այդպես էլ չի վերադարձել[45]։
Վիպասան Լոբսանգ Ռամպան իր «Անտիկ քարանձավը» գրքում ասում է, որ Տիբեթի Հիմալայների տակ գոյություն ունի ստորգետնյա կամերային համակարգ, որը լցված է հնագույն մեքենաներով, գրառումներով և գանձերով[46]: Կրիպտոկենդանաբան Մայքլ Գրամլին Բիգֆուտին և այլ հոմինիդ կրիպտիդներին կապել է հնագույն թունելային համակարգերի հետ[47]։
Ըստ հնէակոնտակտ գրող Պիտեր Կոլոսիմոյի՝ Մոնղոլիայում տեսել են, որ ռոբոտը մտնում է թունել՝ վանքի տակ: Կոլոսիմոն նաև պնդել է, որ Ադրբեջանում Երկրի ընդերքից լույս է տեսել[48]: Կոլոսիմոն և այլ հնէակոնտակտներ, ինչպիսիք են Ռոբերտ Շառուն, այս գործունեությունը կապում էին ՉԹՕ-ների հետ:
Դոկտոր Ռայմոնդ Բերնարդի գիրքը, որը հայտնվել է 1964 թվականին, «Սնամեջ Երկիրը», ցույց է տալիս Երկրի ներսից են ՉԹՕ-ները գալիս և ավելացնում է այն միտքը, որ Օղակաձև միգամածությունը ապացուցում է խոռոչավոր աշխարհների գոյությունը, ինչպես նաև ենթադրություններ է տալիս Ատլանտիդայի ճակատագրի և թռչող ափսեների ծագման մասին[49]: Մարտին Գարդների հոդվածը ցույց է տվել, որ Ուոլտեր Զիգմայստերն օգտագործել է «Բեռնարդ» կեղծանունը, բայց Բեռնարդ/Զիգմայստերի ամբողջական պատմությունը հայտնի է դարձել միայն 1989 թվականին Ուոլթեր Քաֆթոն-Մինկելի «Ստորգետնյա աշխարհներ. 100,000 տարվա վիշապներ, թզուկներ, մեռելներ, կորած ցեղեր և ՉԹՕ Երկրի ներսից» գրքի հրապարակումից հետո[50]:
1924 թվականին լույս է տեսել Վլադիմիր Օբրուչևի «Պլուտոնիա» գիտաֆանտաստիկ վեպը, որտեղ Երկրի խռոչի կենտրոնում կա աստղ (Պլուտոն), իսկ Երկրի ներքին մակերեսը մասամբ բնակեցված էր նախապատմական կենդանիներով և պարզունակ մարդկանցով։ Երկրի ներսը Արկտիկայի բացվածքով ելք ուներ դեպի Երկրի մակերես: Այնուամենայնիվ, Վլադիմիր Օբրուչևը Սնամեջ Երկրի վարկածը համարել է գիտության կողմից երկար ժամանակ մերժված մի բան և այն օգտագործել է գեղարվեստական ստեղծագործության մեջ միայն որպես ճշմարտանման հորինվածք, որը թույլ է տալիս նախորդ երկրաբանական դարաշրջանների օրգանիզմներին տեղափոխել ժամանակակից աշխարհ՝ ծանոթացնելով ընթերցողներին, կարծես իրական կյանքում[35]:
Սնամեջ Երկրի կողմնակիցները պնդում են, որ մի շարք տարբեր վայրերում կան մուտքեր, որոնք տանում են Երկրի ներս: Բացի Հյուսիսային և Հարավային բևեռներից, մուտքերից են Փարիզը Ֆրանսիայում[51], Սթաֆորդշիրը Անգլիայում[52], Մոնրեալը Կանադայում[53], Հանճոուն՝ Չինաստանում[54] և Ամազոնի խոնավ անտառները[55]:
Կորեշանություն և Բենդերի ուսումնասիրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին համաշխարհային պատերազմի հենց վերջում Բենդեր անունով գերմանացի օդաչուն հայտնվելով ռազմագերիների ֆրանսիաական ճամբարում` պատահաբար հայտնաբերել է «Բոցավառ սուրը» (անգլ.՝ The Flaming Sword) թերթի հին համարները, որում կարդացել է, որ ամերիկացի էլեկտրաֆիզիկոս և ալքիմիական գրականության հետազոտող Կյուրոս Թիդը (Cyrus Teed, 1839-1908), ով, ուսումնասիրելով լեգենդներն ու առասպելները, 1864 թվականին եկել էր այն եզրակացության, որ քանի որ Երկիրը գունդ է, իսկ հորիզոնի վրա Երկրի մակերեսը կորանում է, դա նշանակում է, որ մարդիկ ապրում են անդրաշխարհում, և հիմնել էր «Կորեշանություն» կամ «Կորեշիզմ» (Koreshanity)[Ն 3] օկուլտիստական ուսմունքը:
Գերությունից վերադառնալուց հետո Բենդերը սկսել է խորությամբ ուսումնասիրել կորեշիզմը և նպաստել է Սնամեջ Երկրի վարկածի զարգացմանը։ Նա մոլորակը դիտել է որպես մի մեծ պարկ, որը գտնվում է ժայռի մեջ, որտեղ օդի շերտը զբաղեցնում է 60 կիլոմետր: Դրան հաջորդում է նոսրացած մթնոլորտ՝ հասնելով մինչև բացարձակ դատարկության մեջ գտնվող բուն միջուկին, որտեղ գտնվում էր գոգավոր «նախանյութի» զանգվածը, որի շուրջ պտտվում են փոքրիկ լուսինն ու արևը, ինչպես նաև փոքր լուսավոր մասնիկները՝ գալակտիկաների, աստղերի և մոլորակների տեսքով:
Օրվա և գիշերվա փոփոխությունը գոգավորությունների վրա տեղի է ունենում, երբ արևը մայր է մտնում զանգվածի հետևում: Լուսնի խավարումները տեղի են ունենում, երբ լուսնի ստվերն ընկնում է երկրի վրա: Բենդերը նշել է, որ այս երևույթների ժամանակ լույսի ճառագայթները հեռանում են կոր հետագծով, մինչդեռ ինֆրակարմիր ճառագայթները տարածվում են ուղիղ գծով։
1930-ականներին Գերմանիայում այս գաղափարները լայն արձագանք գտան հասարակության մեջ, քանի որ սովորական քաղաքացին հիացած էր այն փաստով, որ ապրում էր ստորգետնյա աշխարհում, նմանապես, լույսի մշտական արագության և քառաչափ տարածության գոյության մասին գաղափարներով:
Սակայն Բենդերի ճակատագիրը ողբերգական ավարտ է ունեցել։ 1942 թվականի ապրիլին նա մասնակցել է Երրորդ Ռեյխի բարձրագույն ղեկավարության աջակցությամբ արշավախմբին դեպի Ռյուգեն կղզի, որը ղեկավարում էր ինֆրակարմիր տեխնիկայի առաջատար մասնագետ Հայնց Ֆիշերը։ Դրա նպատակն էր ստուգել Բենդերի պնդումները, սակայն դեպի երկինք 45 աստիճան անկյան տակ ուղղված ռադարների օգնությամբ Սկապա Ֆլոուում տեղակայված բրիտանական նավատորմի լուսանկարները ստանալու փորձն ավարտվել է անհաջողությամբ: Բենդերը բանտարկվել է համակենտրոնացման ճամբարում, որտեղ էլ մահացել է[57]։
1969 թվականի «Սնամեջ Երկիրը» գիրքը, որը ենթադրաբար գրել է «Դոկտոր Ռայմոնդ Բերնարդը», շարունակել է այդ միտքը։ Գիրքը պատմում է Ռիդի և Գարդների գաղափարները՝ միաժամանակ անտեսելով Սիմմսին։ Բեռնարդը նաև առաջարկում է իր սեփական գաղափարները. ՉԹՕ-ներ են հայտնվում Երկրի միջից, Օղակաձև միգամածությունը ապացուցում է խոռոչավոր աշխարհների գոյությունը և այլն: Մարտին Գարդներն իր հոդվածում «Բեռնարդին» անվանել է դոկտոր Վալտեր Զիգմայստեր: Բայց նրա մասին ամբողջական պատմությունը անհայտն է մնացել մինչև 1989 թվականին Ուոլտեր Կաֆթոն-Մինկելի «Անդրաշխարհներ. 100,000 տարվա վիշապներ, թզուկներ, մահացածներ, անհետացած ցեղեր և ՉԹՕ-ներ Երկրի ներսում» գրքի հրատարակումը: Ինքը՝ Բերնարդը, անհետացել է Հարավային Ամերիկայի քարանձավներում 1960-ականներին՝ իր երկրպագուներին վստահություն հաղորդելով, որ իրեն հաջողվել է հասնել անդրշիրիմյան աշխարհ։

«Amazing Stories» հայտնի գիտաֆանտաստիկ ամսագրի խմբագիր Ռեյ Փալմերը, 1945-1949 թվականներին այս թեմայով հրատարակել է «Շեյվերի առեղծվածը» պատմվածքների շարքը: Պատմություններն իրենք ներկայացվել են որպես փաստեր ֆանտաստիկ ձևակերպմամբ: Շեյվերը պնդում էր, որ դեռևս նախապատմական ժամանակներում սուպեր ռասան կառուցել է ստորգետնյա կառույցների մի ամբողջ համակարգ, որը նման է հսկա մեղրահացի: Նրանց դեգեներատիվ ժառանգները, որոնք կոչվում են «Դերո», ապրում են այնտեղ մինչ օրս՝ օգտագործելով իրենց նախնիներից մնացած ֆանտաստիկ մեքենաները, որպեսզի տհաճություն պատճառեն նրանց, ովքեր ապրում են Երկրի մակերեսի վրա: Շեյվերը բերում է որպես նման տհաճությունների օրինակ, ինչպես լսել «ձայներ ոչ մի տեղից»: Ամսագրերի հազարավոր ընթերցողներ նամակներ են գրել խմբագիրներին՝ հաստատելով, որ նրանք նույնպես սարսափելի ձայներ են լսել Երկրի ընդերքից։
Գրող Դեյվիդ Հեթչեր Չայլդրեսը հեղինակել է «Կորած մայրցամաքները և սնամեջ Երկիրը» (1998), որտեղ նա վերահրատարակել է Փալմերի պատմությունները և պաշտպանել Սնամեջ Երկրի գաղափարը, որը հիմնված է Հարավային Ամերիկայի և Կենտրոնական Ասիայի տակ գտնվող ենթադրյալ թունելային համակարգերի վրա[58]:
Որոշ հեղինակներ առաջարկել են նաև մեգակառուցվածքներ կառուցելու գաղափարներ, որոնք ունեն որոշակի նմանություն Երկրի խոռոչի հետ, որոնցից են` Դայսոնոլորտը, Կասուս Գլոբուսը:
Գոգավոր սնամեջ աշխարհներ (կոշտ տիեզերքի տեսություն)
[խմբագրել | խմբագրել կոդը]
Նյու Յորքի էքսցենտրիկ բժիշկ Սայրուս Թիդը (Cyrus Teed, 1839-1908) առաջարկել է գոգավոր աշխարհի գաղափարը 1869 թվականին՝ իր սխեման անվանելով «Բջջային կոսմոգնիա» (Cellular Cosmogony): Նա հիմնել է կրոնական պաշտամունք, որը կոչվում էր «Կորեշան միություն» (անգլ.՝ Koreshan Unity ) և հիմնվելով իր հայացքների վրա (նա ինքը դրանք անվանել է «կորեշանիզմ», անգլ.՝ Koreshanity): 1894 թվականին նա ուներ 4000 հետևորդ: Այսօր ոչ մեկը չի մնացել, չնայած նրանց հիմնական գաղութն այժմ պահպանվում է որպես պատմական արգելավայր Ֆլորիդայի Էստերո քաղաքում: Նրանք պնդում էին, որ փորձնականորեն ապացուցել են Երկրի գոգավորությունը Ֆլորիդայի ափի դիտարկումների միջոցով՝ օգտագործելով սարքավորումներ, որոնց անունը կարելի է մոտավորապես թարգմանել որպես «ուղղիչ» (անգլ.՝ rectilineator):
20-րդ դարի մի քանի գերմանացի գրողներ, այդ թվում՝ Պետեր Բենդերը, Յոհաննես Լանգը, Կառլ Նոյպերտը և Ֆրից Բրաունը, հրատարակել են աշխատություններ, որոնք պաշտպանում էին Երկիր խոռոչի մասին տեսությունները (այն անվանում էին գերմ` Hohlweltlehre, «Սնամեջ Երկրի տեսություն»): Նույնիսկ պնդվել է, թեև առանց աղբյուրները վկայակոչելու, որ Հիտլերն այնքան է հավատացել Երկրի գոգավորության տեսություններին, որ արշավախումբ է ուղարկել (որն ավարտվել է անհաջող) բրիտանական նավատորմի լրտեսման համար՝ ինֆրակարմիր տեսախցիկներն ուղղելով դեպի երկինք[59][60]: Գերմանացի օդաչու Բենդերը Երկրի գոգավորության տեսանելությունը բացատրել է որպես օպտիկական պատրանք:
Հերքումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սնամեջ Երկրի հիպոթեզը» հեշտությամբ հերքվում է մեծ քանակությամբ անկախ գիտական տվյալների միջոցով.
- «Սնամեջ երկրի վարկածը» չի համապատասխանում Երկրի խորությամբ սեյսմիկ ալիքների անցման դիտարկումների արդյունքներին։ Երկայնական ալիքները, որոնք առաջանում են խոշոր երկրաշարժերի ժամանակ, անցնում են ցանկացած երևակայած խորդաներից (լար) որևէ մեկի ուղղությամբ, ներառյալ տրամագիծը, որը միացնում է երկրաշարժի և սեյսմիկ կայանների հիպոկենտրոնը: Խոշոր երկրաշարժերի ժամանակ սեյսմիկ ալիքների տարածման կառուցված մոդելները լիովին համընկնում են դիտարկման արդյունքների հետ: Երկրի ներսում խոռոչի առկայության դեպքում դա անհնար կլիներ:
- Երկրի միջին խտությունը (ընդհանուր զանգվածի հարաբերակցությունը երկրակեղևի արտաքին մակերևույթով սահմանափակված ծավալի հետ) կազմում է 5520 կգ/մ³, և հենց երկրակեղևի ապարների խտությունը սովորաբար զգալիորեն պակաս է միջինից, ինչը ենթադրում է մոլորակի ընդերքում եղած նյութի խտությունը պետք է գերազանցի միջինը: Աստղագետների (Լուսնի շարժման տեսության հիման վրա ստացված Երկրի զանգվածը) և գեոդեզիստների (Երկրի ծավալը) ստացված այս տվյալները լավ համահունչ են քիմիկոսների և երկրաբանների կատարած երկրի ընդերքի և մանթիայի քիմիական կազմի և խտության, ինչպես նաև երկրի միջուկի երկաթի տեսության վերաբերյալ ստացված տվյալների հետ, որը հաստատվում է սեյսմոլոգիական դիտարկումներով և երկրի մագնիսականության առկայությամբ: Եթե ընդունենք «սնամեջ Երկրի տեսությունը», ապա պետք է ընդունել, որ Երկրի ամբողջ զանգվածը կենտրոնացած է երկրի ընդերքում, և դրա խտությունը պետք է գերազանցի 30,000 կգ/մ³, այսինքն ՝ ավելի մեծ լինի, քան բնության մեջ գոյություն ունեցող ամենածանր քիմիական տարրերի խտությունը:
- Երկրակեղևի ապարների ամրությունը բավարար չէ այդքան մեծ չափերի խոռոչով ծածկույթ պահելու համար։
- Հայտնի է, որ բնական ծագմամբ ստորգետնյա խոռոչների առավելագույն խորությունը կարող է լինել ոչ ավելի, քան 3000 մետր: Հետևաբար, ցանկացած ավելի խորը խոռոչը կճզմվի դրա վերևի ժայռերի քաշից[61]:
- «Սմանեջ Երկրի վարկածը» հակասում է գազի փոշու ամպի խտացման միջոցով մոլորակների ծագման վերաբերյալ ժամանակակից գիտական պատկերացումներին: Երկրի վրա կան մեծ քանակությամբ քիմիական տարրեր, որոնք ավելի ծանր են երկաթից, ինչը հաստատում է երկրի ձևավորման ժամանակակից վարկածները:
- Մինչ օրս բացակայում է ինչպես սնամեջ մոլորակների, այնպես էլ ներսում աստղ ունեցող սնամեջ մոլորակների առաջացման գիտական տեսությունն ու մոդելը:
- «Սնամեջ Երկրի վարկածը» ի վիճակի չէ բացատրել դիտարկվող ամենապարզ էֆեկտները: Օրինակ, տեկտոնական սալերի շարժումը տեղի է ունենում մոլորակի տաք միջուկից մինչև ընդերքը մագմայի կոնվեկտիվ հոսքերի շարժման արդյունքում: Իսկ «Սնամեջ Երկրի տեսութան» մեջ դա հնարավոր չէ, քանի որ «ներքին» կեղևը ավելի սառն է, քան մագման և ի վիճակի չէ կոնվեկտիվ հոսանքներ ստեղծել:
Ներքին աստղ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Երկրի խոռոչի հիպոթեզը» հուշում է, որ Երկրի ներսում կա ներքին աստղ, սակայն դա հերքվում է հետևյալ փաստերով.
- Աստղի առաջացման համար անհրաժեշտ է զանգված, որը մի քանի անգամ կգերազանցի Երկրի զանգվածը և համեմատելի է արևի զանգվածի հետ: Այսօր հայտնաբերված ամենաթեթև աստղերն ունեն զանգված, որը հարյուրավոր անգամ գերազանցում է ամբողջ Երկրի զանգվածը:
- Ցանկացած աստղ արձակում է հսկայական քանակությամբ էներգիա և ճառագայթում: Եթե Երկրի ներսում աստղ գոյություն ունենար, ապա երկրի մակերեսին մոտ լինելու պատճառով նրա ջերմային էներգիայի ազդեցությունը շատ ավելի մեծ կլիներ, քան Արևի էներգիան է, ինչի հետևանքով տարվա եղանակները չէին փոփոխվի:
- Աստղը մեծ քանակությամբ նյութ է արտանետում տարածություն (արևային քամի) և ճառագայթում է, բայց նման երևույթներ Երկրի վրա չեն արձանագրվում:
- Աստղերի մագնիսական դաշտի բնույթը արմատապես տարբերվում է մոլորակների մագնիսական դաշտի բնույթից։ Աստղերի հասարակածն ավելի արագ է պտտվում, քան բևեռները, ինչը ժամանակի որոշակի պահին հանգեցնում է մագնիսական դաշտի գծերի խոտորման, դրա հզորության մեծ շեղումներին և մագնիսական դաշտի ամպլիտուդին: Երկրի մագնիսական դաշտում նման էֆեկտներ չեն նկատվում, ուստի աստղը չի կարող լինել դրա աղբյուրը:
- Երկրի ներսում մեծ զանգվածի առկայությունը, որը համեմատելի է նրա զանգվածի հետ, կհանգեցներ այդ օբյեկտների փոխադարձ ոչնչացմանը կամ երկրի մակերեսի ոչնչացմանը մակընթացային ուժերի ազդեցության պատճառով: Նույնիսկ եթե հնարավոր լիներ պահպանել նման կոնֆիգուրացիայի կայունությունը, Երկրի և նրա ներքին աստղի պրեցեսիան (աստիճանական շեղումը) Երկրի մակերևույթի վրա կստեղծեր հսկայական մակընթացային կուզեր՝ մոտ տեղակայված մեծ զանգվածի ազդեցության պատճառով (ապսիդի գիծ):
Անցքերի տեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արժե առանձին դիտարկել մոլորակի բևեռներում այսպես կոչված «անցքերի» տեսությունը, որոնք անցումներ են դեպի Երկրի ներքին խոռոչ:
- Բազմաթիվ արշավախմբեր դեպի բևեռներ չեն հայտնաբերել այդ «անցքերը»։ Ամունդսեն-Սքոթ կայանը Երկրի աշխարհագրական հարավային բևեռում գործում է ավելի քան կես դար[Ն 4]:
- Հյուսիսային բևեռում «անցքի» գոյությունն անհնար է օբյեկտիվ պատճառներով. Արկտիկայի սառույցը դրեյֆում է Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսով, հետևաբար, սառույցի ցանկացած խոռոչ, լավագույն դեպքում, սառցանցք կլիներ օվկիանոսում:
- Լիթոսֆերային սալերը[Ն 5] անընդհատ սահում են մոլորակի մակերևույթով, ուստի անցքերը կշարժվեին դրանց հետ միասին: Օրինակ, Անտարկտիդան ժամանակին գտնվել է հասարակածի վրա, ինչի մասին վկայում են այնտեղ հայտնաբերված բույսերի, կենդանիների և միկրոօրգանիզմների մնացորդները: Մոլորակի աշխարհագրական բևեռներում «անցքերի» կայուն տեղակայման հավանականությունը չափազանց անհավանական է թվում։
Եթե նույնիսկ Երկրի ներսում լինեին խոռոչներ, ապա այդ խոռոչների ներսում քաղաքակրթության առաջացումը քիչ հավանական կլիներ հետևյալ պատճառով.
- Սնամեջ Երկրի ներսում ձգողականություն գրեթե չէր լինի: Սա առաջին անգամ ցույց է տվել Նյուտոնը, որի թաղանթի թեորեմը[Ն 6] մաթեմատիկորեն կանխատեսել է, որ սիմետրիկ գնդաձև թաղանթի ցանկացած կետում գրավիտացիոն ուժը զրոյական է: Գրավիտացիայի փոքր քանակություն կառաջանար, քանի որ Երկիրը կատարյալ գնդաձև չէ, նաև ազդում են Լուսնի և Արեգակի արտաքին գրավիտացիոն ուժերը, որոնք թաղանթի մաս չեն կազմում: Երկրի պտույտի հետևանքով առաջացած կենտրոնախույս ուժը մարմինները կձգեր դեպի ներքին մակերեսը, բայց նույնիսկ հասարակածում դա կկազմեր Երկրի սովորական ձգողության 1 / 300-րդ մասը:
Արվեստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրամադրելով հարուստ դաշտ երևակայության համար՝ Սնամեջ Երկրի տեսությունները հայտնվել են գեղարվեստական գրականության, ֆիլմերի և տեսախաղերի մեջ: Այս թեման հաճախ է հանդիպում էզոթերիկ գրականության մեջ։ Կան նաև վավերագրականանման մի շարք ֆիլմեր (քարոզչական, հետազոտական, «վավերագրական» ֆիլմեր անհայտի մասին և այլն):
Գեղարվեստական գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1735 - Շևալյե դե Մուի «Լամեկիս» վեպ[62]
- 1833 - Էդգար Պո, «Շշի մեջ հայտնաբերված ձեռագիրը»
- 1838 - Է. Ա. Պո, «Պատմություն Արթուր Գորդոն ՊԻՄԻ արկածների մասին»
- 1864 - Ժյուլ Վեռն «Ուղևորություն դեպի Երկրի կենտրոն»[63]
- Հզոր ստորգետնյա ցեղերը, որոնք ապրում են երկրի ներսում գտնվող հսկայական խոռոչներում տեղ են գտել Էդգար Պոյի (1809—1849), Բուլվեր Լիտտոնի (1803—1873), Ռոբերտ Սալվատորեի (ծնվ.` 1959) և շատ այլ գիտաֆանտաստիկ գրողների ստեղծագործություններում:
- 1929 - Էդգար Բերոուզը գրել է «Տարզանը` կապիկների տոհմից» ցիկլի շրջանակներում «Արկածներ երկրի ընդերքում» ստեղծագործությունը, որը նկարագրում է նախապատմական արարածներով բնակեցված Պելյուսիդարի անդրաշխարհը, որտեղ այցելում է նաև Տարզանը:
- 1915 - ռուս երկրաբան Վլադիմիր Օբրուչև, «Պլուտոնիում» վեպ, որտեղ հերոսներից մեկը ՝ աստղագիտության պրոֆեսոր Տրուխանովն առաջ է քաշում մի գաղափար, որով պալեոզոյական դարաշրջանի վերջում և մինչև տրիասյան ժամանակաշրջանը Երկրի միջուկը բաղկացած էր տաք գազերից, շրջապատված էր մագմայի շերտով, այնուհետև կոշտ կեղևով: Հետագայում տեղի է ունեցել համաշխարհային աղետ, որը պայմանավորված էր 250 կիլոմետր տրամագծով հսկայական երկնաքարի անկմամբ, որը ճեղքել էր մոլորակի ընդերքը և մնացել ներսում: Մակերևույթ դուրս եկած գազերը ազատել են տարածությունը, և տեղի է ունեցել ստորգետնյա խոռոչի սառում։ Երկրի մակերևույթից, որտեղ սկսվել էր Յուրայի ժամանակաշրջանը, աստիճանաբար սկսել է բուսական և կենդանական աշխարհ ներթափանցել Երկրի ներս: Երկնային արկը, որը կոչվում է Պլուտոն, հանդես է գալիս որպես ստորգետնյա արև[63]:
- 1918 - Աբրահամ Մերիթ, «Լուսնային լճախորշ» վեպ, որում նկարագրվում է քաղաքակրթությունը Երկրի խորքում:
- 1921- Յարոսլավ Հաշեկ, «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները», որտեղ նշվում է այն տեսությունը, ըստ որի` «երկրագնդի ներսում կա մեկ այլ գունդ, որը շատ ավելի մեծ է արտաքինից» (Գլուխ IV, գժանոցում):
- 1940-ամերիկյան «սարսափ գրականության» դասական Հովարդ Լավքրաֆթի "Բլուր" վիպակը, որում նկարագրվում է անդրաշխարհը, որը հայտնաբերել է իսպանացի կոնկիստադորը 16-րդ դարում։
- 1964 - դոկտոր Ռեյմոնդ Բեռնար (Raymond Bernard) կեղծանունով լույս է տեսել «Սնամեջ Երկիր» ("The Hollow Earth") գիրքը, որտեղ պատմվում է ադմիրալ Ռիչարդ Բերդի դեպի հյուսիս` Ալյասկա («Մեծ հյուսիս») բևեռային արշավախմբի մասին, որտեղ նա հայտնաբերում է ստորգետնյա մուտք դեպի արևադարձային կլիմայով հսկայական ստորգետնյա տարածք[64]:
- 1964 - Նիկոլայ Ն. Նոսով, «Անգետիկը Լուսնի վրա»: Լուսնին իջնելուց հետո Անգետիկը և Պոնչիկը սկաֆանդրներով դուրս են գալիս զբոսանքի մոտակա լեռան մոտ: Քարանձավում Անգետիկը հայտնվում է սառցե թունելում, որը տանում է ներքև` դեպի Լուսնի ներքին խոռոչ և ընկնում այնտեղ: Պարաշյուտով իջնելով՝ նա Լուսնի ներքին միջուկում հայտնաբերում է իր նման կարճահասակների քաղաքակրթություն, որոնք ապրում են կապիտալիզմի օրենքներով:
- 1969 - Ստրուգատսկի եղբայրներ, «Բնակեցված կղզի» վեպում Սարակշ մոլորակի բնակիչները հավատում են, որ նրանք ապրում են փուչիկի գոգավոր մակերեսի վրա, որը պարփակված է անսահման Կոշտ Աշխարհով: Այս տեսությունը գերակշռում է Սարակշի մթնոլորտի հատկությունների պատճառով՝ բարդ բեկում, որի պատճառով հորիզոնը «վեր է բարձրանում», և բարձր խտություն, որի պատճառով աստղերը չեն երևում։ Իրականում Սարակշը սովորական երկրային մոլորակ է։
- 1979 - Ֆրեդ Սաբերհագեն, «Տամպլիերների ռադիանտի վրա»[65] պատմվածք, որում նկարագրվում է ձեռակերտ մոլորակը լուսավոր օբյեկտի շուրջ, բացասական ձգողականությամբ ռադիանտ (radiant):
- 1982 - Կիրա Բուլիչև, «Մանուշակագույն գունդ» վեպ «Ալիսա Սելեզնյովայի արկածները» ցիկլից. արհեստական Թափառաշրջիկ մոլորակը սնամեջ գունդ է, որի ձգողականությունն ուղղված է դեպի դուրս։ Մթնոլորտը և ամբողջ կյանքը մոլորակի ներսում է, մետաղական թաղանթի մակերեսի ետևում: Թափառաշրջիկը թռչում է 26 հազար տարի պտտվող ուղեծրով և մոլորակի բնակիչների համար ծառայում է որպես աստղային տապան։
- 1986 - Վիկտոր Ժիլին «Սխրագործությունների օր» վեպ. նկարագրված իրադարձություններից երկու հարյուր տարի առաջ ինչ-որ փոքր երկրի կառավարիչները մի շարք միջուկային պայթյունների օգնությամբ շրջել են երկրի տարածքը, որը վերածվել է հսկա սֆերայի, որը դրսից երևում է որպես սինգուլյար կետ: Պատմության գործողության պահին սֆերայի ներսում նոր մշակույթ և կրոն է զարգացել, բնակիչները ակտիվորեն դիմադրում են Մեծ Երկրից ներս եկած փրկարարական թիմի փորձերին, որոնց նպատակն է հակառակ գործընթացը գործի դնել, սֆերան հետ շրջել և դրա պարունակությունը սովորական տարածք վերադարձնել:
- 1998 - Նիկոլայ Բասով, «Հավերժական կես օրվա աշխարհը» վիպաշար, որոշ ուժեր հսկայական սֆերայի ներսում տեղադրել են տարբեր մոլորակների բնակավայրեր, ներառյալ սովետական շրջկենտրոնը:
- 2006 - Վ. Ի. Վոյցեխովսկի, «Անդրաշխարհի գաղտնիքները» (Պատմության հանելուկներ) ժողովածու, որը ներծված է Սնամեջ Երկրի թեմայի վերաբերյալ զգալի քանակությամբ նյութերով: Ներկայացված են տարատեսակ նկարազարդումներ, ինչպես նաև աղբյուրների ցուցակ:
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ժյուլ Վեռնի «Ճանապարհորդություն դեպի Երկրի կենտրոն» վեպի բազմաթիվ էկրանավորումներ (1907, 1910, 1959, 1967, 1976, 1977, 1993, 1996, 1999, 2001, 2008 թվականներին):
- «Արտասովոր Ճանապարհորդություն դեպի Երկրի կենտրոն», 1976 թվականի բրիտանական ֆանտաստիկ ֆիլմ Դագ Մաքքլուրի և Պիտեր Կաշինգ գլխավոր դերերում: Ֆիլմը նկարահանվել Է. Ռ. Բերրոուզի «Pellucidar» պատմությունների մոտիվներով[66]:
- Երկրագնդի ներսում հսկա խոռոչների գոյության գաղափարը խաղարկվում է «Թռիչք դեպի Անդրաշխարհ. Երկրի միջուկ» (2003) ֆիլմում[67]
- 2009 թվականին թողարկվել է մուլտֆիլմ Սառցե դարաշրջան 3. Դինոզավրերի դարաշրջան, որում գործողության հիմնական վայրը դինոզավրերի ստորգետնյա արևադարձային աշխարհն է:
- 2011 թվականին նկարահանվել է «Հին այլմոլորակայիններ» հեռուստասերիալը, որը քննադատվում էր կեղծ գիտական գաղափարների համար[68][69][70], որն անդրադառնում էր Սնամեջ Երկրի տեսության հարցերին[71].
- «Ապաստան» (2008—2011) գիտաֆանտաստիկ սերիալի եթերաշրջաններից մեկը նվիրված է սնամեջ երկրի թեմային։
- 2011 թվականին թողարկվել է մուլտֆիլմ «Մոռացված բառերի որսորդները», որը տեղի է ունենում Ագարտա անդրաշխարհում
- «Աստղային թավիշ» (Звёздный ворс, 2011), ռուսական ֆանտաստիկ ֆարս-կատակերգություն, պրոֆեսոր Չաշչարսկին մշակել է «պինդ տիեզերքի» տեսությունը. երկրի բնակիչները ապրում են ինչ-որ խոռոչի ներքին կողմում, իսկ դեպի այլ նմանատիպ խոռոչավոր մոլորակներ կարող են հասնել՝ մակերևույթի վրա թունել փորելով։ Տեսությունն ապացուցվել է «Սկրաբեյ» փորող տիեզերանավի միջմոլորակային արշավախմբի ընթացքում:
- «Քոնգ: Գանգի կղզի» ֆիլմում հաստատվում է սնամեջ Երկրի վարկածը։ Հենց «ներքին մակերեսից» են գալիս գանգազավրերը:
- «Երկաթե երկինք. գալիք ռասա» (2019) ֆիլմում գործողությունների մի մասը տեղի է ունենում Սնամեջ Երկրի ներսում:
- «Գոձիլան ընդդեմ Քոնգի» ֆիլմում (2021)[72] գործողության մի մասը տեղի է ունենում Սնամեջ Երկրի ներսում:
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Hollow Earth Theory մետալ խումբը թողարկել է «Rise Of Agartha» (Հասնել Ագարտա) ալբոմը 2008 թվականին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Սա կապ չուներ Պլուտոն մոլորակի հետ, որը հայտնաբերվել և անվանվել է մեկ դար անց, կամ Պրոզերպինա աստերոիդի հետ:
- ↑ Պրոտոկոսմը (Protocosm) կամ «առաջին աշխարհը» գտնվում է անդրաշխարհում, որը կրկնում է պատմության սկզբին նախորդող աստվածաշնչյան մեկնաբանությունը՝ Եդեմի պարտեզը, որտեղ Էդվարդն ու Էլիզաբեթը մարմնավորում են նոր Ադամին և Եվային:
- ↑ Սայրոս կամ Կյուրոս Թիդը (Cyrus Teed) վերցրել է «Կորեշ» անունը՝ իր Կյուրոս անվան եբրայերեն թարգմանությունը, որը նշանակում է հովիվ[56]:
- ↑ Ամունդսեն-Սքոթ կայանը գործում է սկսած 1956 թվականից, որը կոչվել է ի պատիվ Հարավային բևեռը հայտնագործողներ Ամունդսենի և Սքոթի, որոնք բևեռ են հասել են 1911–1912 թվականներին։
- ↑ Լիթոսֆերային սալերը երկրակեղևի մեծ, դանդաղ շարժվող հատվածն է, որը լիթոսֆերայի մի մասն է:
- ↑ Նյուտոնի գնդային թաղանթի թեորեմը երկու պնդումների մի շարք է, որոնք նկարագրում են հավասարաչափ բաշխված զանգվածով բարակ գնդաձև թաղանթի գրավիտացիոն ձգողականությունը։ Թեորեմի առաջին մասն այն է, որ նման գունդը արագացում չի հաղորդում իր ներսում գտնվող մարմիններին։ Երկրորդ մասն այն է, որ որոշակի զանգվածով նման գունդը ձգում է արտաքին մարմիններն այնպես, ինչպես գնդի կենտրոնում գտնվող նույն զանգվածի նյութական կետը։ Թեորեմն ապացուցել է Իսահակ Նյուտոնը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Halley, Edmond; Hodgson, James; Mead, Richard; Fontenelle; Gucht, Michael van der (1708). Miscellanea curiosa. ... [Հետքրքրաշարժ ժողովածու: Պարունակում է բնության որոշ հիմնական երևույթների հավաքածու, որոնք գրառել են այս դարաշրջանի մեծագույն փիլիսոփաները. եղել են ամենաարժեքավոր ելույթները, որոնք կարդացվել և հանձնվել են Թագավորական ընկերությանը՝ ֆիզիկական և մաթեմատիկական գիտելիքների առաջխաղացման համար: Ինչպես նաև հետաքրքիր ուղևորությունների, ճանապարհորդությունների, հնությունների և երկրների բնական պատմությունների ժողովածու` ներկայացված նույն ընկերությանը:] (Երկրորդ հրատարակություն, որին ավելացված է Ռ. Միդի «Մարդկային մարմինների վրա արևի և լուսնի ազդեցության դիսկուրս և այլն», նաև Ֆոնտենելի «Մաթեմատիկական ուսուցման օգտակարության նախաբանը»: ed.). London, Royal Society (Great Britain): Printed by J. M. for R. Smith, at the Bible under the piazza of the Royal Exchange, in Cornhill.
{{cite book}}
: Missing|author2=
(օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Hollow Earth in the Puranas [«Սնամեջ Երկիրը Պուրանաներում»]
- ↑ 3,0 3,1 Edwin Bernbaum, The Way to Shambhala [«Ճանապարհ դեպի Շամբալա»], Anchor Books; 1st edition, 1980 0-385-12794-4
- ↑ Sherwood Fox, William (1916), Greek and Roman, vol. 1, Boston, Marshall Jones Company, էջ 143
- ↑ Mircea Eliade. Zalmoxis, the vanishing God: comparative studies in the religions and folklore of Dacia and Eastern Europe. [«Զալմոքսիս, անհետացող Աստված. Դակիայի և Արևելյան Եվրոպայի կրոնների և բանահյուսության համեմատական ուսումնասիրություններ»] 1959, pp. 24–30
- ↑ G. S. Kirk. Myth: its meaning and functions in ancient and other cultures [«Առասպել. դրա նշանակությունն ու գործառույթները հին և այլ մշակույթներում»], 1970, էջ 136
- ↑ Սուրբ Պատրիկ քավարանի պաշտոնական կայք
- ↑ T. Write, Saint Patrick's Purgatory: A medieval Pilgrimage in Ireland, 1918, p. 107
- ↑ John A MacCulloch, Celtic Mythology, Rowman & Littlefield Pub Inc, 1932, pp. 125–26
- ↑ Harold Bayley, Archaic England: An Essay in Deciphering Prehistory from Megalithic Monuments, 1919 Online Edition: Link
- ↑ Angami NagaBrown, Account of Munnipore, 1968., p. 113
- ↑ Ellen Russell Emerson, Indian Myths, 1965 "It is to the Cubans we are indebted for the following version of man's origin: It was from the depths of a deep cavern in the earth that mankind issued."
- ↑ Philip Freund, Myths of Creation; 1965, pp. 131–32
- ↑ George, Wally –"Pilgrimage To The Devil"., Article in Fate magazine, Aug. 1957, pp. 38–52
- ↑ Clark B Firestone and Ruth Hambidge, The Coasts of Ilusion, Harper & Bros; First Edition, 1924
- ↑ Martha Warren Beckwith, Mandan-Hidatsa myths and ceremonies, G. E. Stechert, 1937, p. 10
- ↑ Grenville Goodwin, Myths and Tales of the White Mountain Apache, 1939, p. 20 (Kessinger Publishing have reprinted the book in 2011)
- ↑ William Martin Beauchamp, Iroquois folk lore: gathered from the Six Nations of New York, I. J. Friedman, 1965, pp. 152–153
- ↑ Pages from Hopi history, Harry Clebourne James, University of Arizona Press, 1974, Chapter 6
- ↑ Arizona and the West, Volume 17, University of Arizona Press., 1975, p. 179
- ↑ Harold Osbourne, South American Mythology. New York: Peter Bedrick Books, 1986, pp. 42, 119
- ↑ Декарт Р. Сочинения в 2 т. Արխիվացված է Սեպտեմբեր 30, 2011 Wayback Machine-ի միջոցով: // Т. 1. — М.: Мысль, 1989. — 654 с. — («Философское наследие»; Т. 106). — С. 400—401.
- ↑ Декарт Р. «ПЕРВОНАЧАЛ ФИЛОСОФИИ. ЧЕТВЕРТАЯ ЧАСТЬ О ЗЕМЛЕ. 2. Каково, согласно этой гипотезе, происхождение Земли». filosof.historic.ru. էջ 399, 400. Վերցված է 2025-03-13-ին.
- ↑ Stableford, Brian M. (2006). Science Fact and Science Fiction: An Encyclopedia (անգլերեն). Taylor & Francis. էջեր 137–139. ISBN 978-0-415-97460-8.
- ↑ Halley, Edmond, An Account of the cause of the Change of the Variation of the Magnetic Needle; with an Hypothesis of the Structure of the Internal Parts of the Earth [«Մագնիսական սլաքի շարժման փոփոխության պատճառի գնահատական; Երկրի ներսի մասերի կառուցվածքի վարկածով»], Philosophical Transactions of Royal Society of London, No. 195, 1692, pp. 563–578
- ↑ Kollerstrom, N. (1992-08-01). «The Hollow World of Edmond Halley». Journal for the History of Astronomy (անգլերեն). 23 (3): 185–192. doi:10.1177/002182869202300304. ISSN 0021-8286.
- ↑ Halley, Edmond, An Account of the Late Surprizing [sic!] Appearance of the Lights Seen in the Air, on the Sixth of March Last; With an Attempt to Explain the Principal Phaenomena thereof. [«Հաշվետվություն մարտի 6-ին օդում լույսերի անակնկալ հայտնվելու [sic!] մասին, փորձելով բացատրել դրա հիմնական երևույթները»], Philosophical Transactions of Royal Society of London, No. 347 (1716), pp. 406–28
- ↑ «Lands Beyond by de Camp, L. Sprague; Ley, Willy: Very Good Hardcover (1952) First Edition. | Turn-The-Page Books». www.abebooks.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2025-03-13-ին.
- ↑ L. Sprague de Camp, Willy Ley (1952). «Title: Lands Beyond». www.isfdb.org. Վերցված է 2025-03-13-ին.
- ↑ Sandifer, Edward (April 2007). «Euler and the Hollow Earth: Fact or Fiction?» (PDF). The Mathematical Association of America. էջեր 209–214. Վերցված է 12 September 2021-ին.
- ↑ Migration Legend of the Creek Indians, Volumes 1–2, Albert S. Gatschet, Ams Pr Inc, 1969
- ↑ The Franco-American Review, Volumes 1–2, the Yale University Press, 1938, p. 111. Also see The Venus Calendar Observatory at Aztec New Mexico, Allan Macgillivray III, 2010, p. 25
- ↑ Casanova J. «Icosameron ou histoire d'Edouard, et d'Elisabeth qui passèrent quatre vingts ans chez les Mégamicres habitante aborigènes du Protocosme dans l'interieur de notre globe» [Իկոզամերոն, կամ Էդվարդի և Էլիզաբեթի պատմությունը, որոնք ութսունմեկ տարի անցկացրել են մեր մոլորակի Պրոտոկոսմի սկզբնական բնակիչների` մեգամիկրերի հետ], traduite de l’anglois par Jacques Casanova de Seingalt Vénitien Docteur ès loix Bibliothécaire de Monsieur le comte de Waldstein seigneur de Dux Chambellan. — Prague: de S.M.J.R.A. A Prague à l’imprimerie de l'école normale, 1788.
- ↑ Un autre récit des origines est possible: la Genèse dans l’“Icosameron” de Casanova
- ↑ 35,0 35,1 Славин, 2004
- ↑ «Hollow Earth Monument | Atlas Obscura: John Symmes Hollow Earth monument». atlasobscura.com. Վերցված է 1 November 2015-ին.
- ↑ Simon, Matt. «Fantastically Wrong: The Real-Life Journey to the Center of the Earth That Almost Was». Wired. Վերցված է 18 September 2019-ին.
- ↑ Marshall Gardner (1920), A Journey to the Earth's Interior [«Ուղևորություն դեպի Երկրի ներս»], նաև` Mokelumne Hill Pr հրատարակչության, 1974, 0-7873-1192-8
- ↑ «Nequa, or, Narratorial Reliability in a Utopia». A Study of the Hollow Earth (անգլերեն). 2012-12-17. Վերցված է 2025-03-14-ին.
- ↑ «Phantom of the Poles Index». www.sacred-texts.com. Վերցված է 2025-03-14-ին.
- ↑ Пайсинг, 2025, էջ 40
- ↑ Walburga Lady Paget (1909). «Colloquies With An Unseen Friend». www.abebooks.co.uk (բրիտանական անգլերեն). London. էջ 36. Վերցված է 2025-03-14-ին.
- ↑ Steinmeyer, 2008, էջեր 147—148
- ↑ Ferdynand Ossendowski (1922). Beasts, Men and Gods. New York: E. P. Dutton & Company.
- ↑ George & Helen Papashvily, – Anything Can Happen., Harper & Bros., New York, NY., 1940
- ↑ Cave of the Ancients, Lobsang Rampa, Random House, 1993
- ↑ There are Giants in the Earth, Michael Grumley, Panther Books, 1976, pp. 42–47
- ↑ Peter Kolosimo, Not of this World, [«Ոչ այս Աշխարհից»] Sphere Books 1974 0-7221-5309-0 նաև` Peter Kolosimo, Timeless Earth [«Հավիտենական Երկիր»], 1988 Edition 0-8065-1070-6
- ↑ Reece, Gregory L. (2007). UFO Religion: Inside Flying Saucer Cults and Culture. I. B. Tauris. էջ 17. ISBN 978-1-84511-451-0.
- ↑ Walter Kafton-Minkel. Subterranean Worlds: 100,000 Years of Dragons, Dwarfs, the Dead, Lost Races and Ufos from Inside the Earth, Loompanics Unlimited, 1989 978-1559500159
- ↑ Alien races and Fantastic Civilizations, Serge Hutin, Berkeley Medallion Books, 1975, pp. 109–132 – In the Bowels of the Earth: Refers to the mysterious catacombs beneath Paris, and other underground mysteries which lead inside the Earth.
- ↑ The Under-People, Eric Norman, Award Books, 1969
- ↑ Inner Earth People And Outer Space People, William L. Blessing, Inner Light Publications, 2008 Edition 1-60611-036-5
- ↑ Chinese ghouls and goblins, G Willoughby-Meade, Stokes co, 1929
- ↑ Mysteries of Ancient South America, Harold T. Wilkins, Citadel Press.', New York, 1956
- ↑ Florida State Parks. «History». floridastateparks.org. Վերցված է 24 April 2023-ին.
- ↑ Славин, 2004, էջ 460—461
- ↑ David Hatcher Childress. Lost Continents and the Hollow Earth Adventures Unlimited Press, 1998 978-0932813633
- ↑ Kuiper, Gerard. P. (June 1946). «German Astronomy during the War». Popular Astronomy. 54: 263–286. Bibcode:1946PA.....54..263K. See pp. 277–78.
- ↑ Yenne, William (2003). «Adolf Hitler and the Concave Earth Cult». Secret Weapons of World War II: The Techno-Military Breakthroughs That Changed History. New York: Berkley Books. էջեր 271–272. ISBN 978-0-425-18992-4.
- ↑ Энциклопедия для детей. — М.: Аванта+, 1994. — Т. 3: География. — С. 472. — 638 с. — 250 000 экз. — ISBN 5-86529-015-0
- ↑ Mouhy, Charles de Fieux (1787). «Lamekis ou Les voyages extraordinaires d'un Égyptien dans la terre intérieure; avec La découverte de l'isle des Sylphides, enrichis de notes curieuses & nouvelles» [«Լամեկիս կամ եգիպտացու արտասովոր ճանապարհորդությունները դեպի Երկրի կենտրոն՝ Սիլֆերի կղզու հայտնաբերմամբ»]. www.abebooks.com (անգլերեն). Վերցված է 2025-03-15-ին.
- ↑ 63,0 63,1 Славин, 2004, էջ 459
- ↑ Սերժ Հյուտին, «Ֆանտաստիկ մարդիկ և քաղաքակրթությունները» (1975), գլուխ «Մեծ Հյուսիսում արված տարօրինակ հայտնագործություն» (ֆրանսերեն)
- ↑ անգլ.՝ Some Events at the Templar Radiant
- ↑ Burroughs, Edgar Rice (2024-11-07). At the Earth’s Core. Standard Ebooks.
- ↑ «The Core | Rotten Tomatoes». www.rottentomatoes.com (անգլերեն). Վերցված է 2025-03-15-ին.
- ↑ Ancient Aliens proves good TV is ancient history Archive copy Wayback Machine-ի միջոցով: // James Riley III
- ↑ Ronald H. Fritze (2009). «On the Perils and Pleasures of Confronting Pseudohistory». Historically Speaking. էջեր 2–5. Արխիվացված է օրիգինալից 2012-03-10-ին. Վերցված է 2011-10-18-ին.
- ↑ Ancient Alien Astronauts: Interview with Ken Feder Archive copy Wayback Machine-ի միջոցով: // The Skeptics Society
- ↑ Ancient Aliens: The Hollow Earth Hypothesis (S8, E6) ՅուԹյուբում
- ↑ Wingard, Adam (2021-03-31), Godzilla vs. Kong (Action, Sci-Fi, Thriller), Alexander Skarsgård, Millie Bobby Brown, Rebecca Hall, Warner Bros., Legendary Entertainment, Village Roadshow, Վերցված է 2025-03-15-ին
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- What Curiosity in the Structure: The Hollow Earth in Science
- Library of Congress References
- Stories of a Hollow Earth Public Domain Review
- Skeptic Dictionary: Hollow Earth
- "Is Our Globe Hollow?", Scientific American, 13 July 1878, p. 20
- Marshall Gardner
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկրի խոռոչ» հոդվածին։ |