Երկրաչափեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Another butterfly.jpg

Երկրաչափեր (լատ.՝ Geometridae), մթնշաղային և գիշերային թիթեռների ընտանիք։

Մարմնի կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թևերի բացվածքը 3-4 սմ է, խոշոր տեսակներինը՝ մինչև 8 սմ։ Թրթուրները մոխրագույն են կամ կանաչավուն, փորիկի Կոկռոշենու երկաչափ 7-րդ և 9-րդ հատվածներում ունեն 2 զույգ ոտիկներ և քայլում են մարմինը պայտաձև ծալելով, կարծես «երկիրը չափելով» (այստեղից՝ երկրաչափեր անունը)։

Սնուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրթուրները սնվում են բույսերի բողբոջներով, տերևներով, կոկոններով ու ծաղիկներով։ Հարսնեկավորվում են հողում, թափված տերևներում։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ-ում հայտնի է մոտ 1600 տեսակ, տարածված գլխավորապես հեռավոր Արևելքում։ ՀԽՍՀ-ում տարածված էր մոտ 340 տեսակ, որոնց մեծ մասը (օրինակ՝ կոկռոշենու, փումփուլավոր, փափկամազ, կաղնու անկյունավոր երկրաչափերն են) վնաս է հասցնում գյուղատնտեսությանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 624 CC-BY-SA-icon-80x15.png