Երկրաշարժ Տիբեթում (2025)
Երկրաշարժ Տիբեթում | |
---|---|
Տեսակ | երկրաշարժ |
Երկիր | Չինաստան |
Տեղանք | Տինգրի |
Տարեթիվ | հունվարի 7, 2025[1] |
Զոհվածներ | 126 մարդ[2] |
2025 Tibet earthquake Վիքիպահեստում |
Երկրաշարժ Տիբեթում, 7,1 մագնիտուդով երկրաշարժ, որը տեղի է ունեցել 2025 թվականի հունվարի 7֊ին` տեղական ժամանակով ժամը 09:05-ին, Չինաստանի Տիբեթի ինքնավար շրջանի Տինգրի գավառում[3]։ Ըստ նախնական տվյալների՝ Տիբեթում առնվազն զոհվել է 126 մարդ, իսկ 188-ը՝ վիրավորվել[4]։
Երկրաշարժ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Շիգաձե քաղաքից 163 կիլոմետր հեռավորության վրա, խորությունը կազմել է մոտ 10 կիլոմետր[5]։ Երկրաշարժը զգացվել է Նեպալում և Հնդկաստանի որոշ շրջաններում[6]։
Հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիբեթում երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 126 մարդ, ևս 188-ը ստացել են վնասվածքներ[7][8]։ Տինգրի գավառում` էպիկենտրոնի մոտակայքում, ավելի քան 1000 տուն փլուզվել է[9][10]։ Սա Չինաստանում ամենախոշոր երկրաշարժն է 2024 թվականի հունվարից հետո և ամենամահաբերը՝ 2023 թվականի դեկտեմբերի երկրաշարժից հետո, երբ Գանսու նահանգում զոհվել է 148 մարդ[11]։ Տինգրի գավառի գյուղերում հաղորդվել են բազմաթիվ փլուզված տների մասին, բնակիչները մնացել են փլատակների տակ[12]։
Արձագանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ և Չինաստանի Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով հնարավորինս շատ մարդկանց փրկել[13]։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինին՝ երկրաշարժի ողբերգական հետևանքների կապակցությամբ և նշել՝ «Ռուսաստանը կիսում է նրանց վիշտը, ովքեր կորցրել են իրենց մտերիմներին այս տարերային աղետի հետևանքով, ինչպես նաև հույս ունի, որ բոլոր տուժածները շուտափույթ կապաքինվեն»[14]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://earthquake.usgs.gov/earthquakes/eventpage/us6000pi9w/executive
- ↑ https://www.worldjournal.com/wj/story/121474/8480437
- ↑ «M 7.1 - 2025 Xizang, China Earthquake». Comprehensive Catalog (անգլերեն). U.S. Geological Survey. Վերցված է 2024-01-07-ին.
- ↑ «Strong earthquake kills at least 126 people in western China near Mount Everest». AP News (անգլերեն). 2025-01-07. Վերցված է 2025-01-07-ին.
- ↑ «Число жертв землетрясения в Китае выросло до 95». РБК (ռուսերեն). 2025-01-07. Վերցված է 2025-01-07-ին.
- ↑ «Землетрясение в Тибете унесло жизни почти 100 человек – DW – 07.01.2025». dw.com (ռուսերեն). Վերցված է 2025-01-07-ին.
- ↑ «At least 126 people killed in China as 7.1 magnitude earthquake hits near Tibet holy city of Shigatse». Sky News (անգլերեն). Վերցված է 2025-01-07-ին.
- ↑ «Strong earthquake kills at least 126 people in western China near Mount Everest». Yahoo News (ամերիկյան անգլերեն). 2025-01-07. Վերցված է 2025-01-07-ին.
- ↑ «Tibet earthquake kills at least 30». DW News. Reuters. 7 January 2025. Վերցված է 7 January 2025-ին.
- ↑ «西藏6.8级地震已致36人遇难» [6.8-magnitude earthquake in Tibet kills 36 people]. Nanfang Daily. 7 January 2025. Վերցված է 7 January 2025-ին.
- ↑ Kua, Isabel (7 January 2025). «Quake In China's Tibet Kills 32 With Tremors Felt In Nepal, India». Agence France-Presse. Barron's. Վերցված է 7 January 2025-ին.
- ↑ «西藏日喀则6.8级地震救援情况 震中有人员被困». Economic Daily (չինարեն). 7 January 2025. Վերցված է 7 January 2025-ին.
- ↑ Си Цзиньпин поручил спасти как можно больше людей после землетрясения в Тибете
- ↑ «Си Цзиньпину, Председателю КНР». Президент России (ռուսերեն). 2025-01-07. Վերցված է 2025-01-07-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- [com/article/china-nepal-tibet-earthquake-himalayas-ca21bd4848209370b9eebcaf107208df Tibet earthquake kills at least 126 people and leaves many trapped]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկրաշարժ Տիբեթում (2025)» հոդվածին։ |