Երկրային սֆերոիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Երկրային սֆերուդ (հունարեն՝ σφαίρα-գունդ և ετδος-տեսք), գեոիդի ձևը պատկերող երկրաչափական մարմին․ գնդից տարբերվում է բևեռների ուղղությամբ նկատվող աննշան սեղմվածությամբ։ Պարզագույն դեպքում երկրային սֆերուդը անփոփոխ առանցքի շուրջը հաստատուն անկյունային արագությամբ պտտվող համասեռ հեղուկ զանգվածի հավասարակշռության պատկերն է և համընկնում է պտտման էլիպսոիդին։ Գեոդեզիական խնդիրների լուծման ժամանակ երկրային սֆերուդը սովորաբար փոխարինվում է համապատասխան պտտման էլիպսոիդով. դրանք իրարից քիչ են տարբերվում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 622 CC-BY-SA-icon-80x15.png