Երկրային էլիպսոիդ
Արտաքին տեսք
Երկրային էլիպսոիդ, երկրի ձևը (գեոիդը) լավագույնս ներկայացնող պտտման էլիպսոիդ։ Երկրային էլիպսոիդը որոշվում է այնպես, որ.
- նրա և գեոիդի ծավալները լինեն հավասար,
- հասարակածի հարթությունը համընկնի երկրի հասարակածի հարթությանը, իսկ փոքր առանցքը՝ երկրի պտտման առանցքին,
- երկրային էլիպսոիդի և գեոիդի չափերի տարբերությունների քառակուսիների գումարը լինի ամենափոքրը։
Երկրի մակերևույթի այս կամ այն մարզի սահմաններում գեոիդի ձևը լավագույն կերպով ներկայացնելու համար կիրառում են ամենից հարմար երկրային էլիպսոիդը և այն որոշում երկրորդ ու երրորդ պայմաններով։ Գեոդեզիայի և քարտեզագրության մեջ բոլոր չափումները, որ կատարվում են երկրի մակերևույթի վրա, վերաբերում են երկրային էլիպսոիդին, որի վրա հարմար է լուծել բոլոր մաթեմաթիկական խնդիրները։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- В.Л.Пантелеев. Теория фигуры Земли (курс лекций)
- Веб-сайт Международного геодезического и геофизического союза
- Краткая биография Вальбека (անգլ.՝ Walbeck) на сайте Хельсинского Университета Արխիվացված 2012-02-24 Wayback Machine (англ.)
- Le procès des étoiles 1735-1771 ASIN։ B0000DTZN6
- Le Procès des étoiles ASIN։ B0014LXB6O
- Le procès des étoiles 1735-1771 ISBN 978-2-232-11862-3
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Багров М. В., Боков В. О., Черваньов І. Г. Землезнавство. — К.։ Либідь, 2000. ISBN 966-06-0057-7
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 622)։ |
|