Երկպոչանի շուն կուսակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկպոչանի շուն կուսակցություն
հունգ.՝ Magyar Kétfarkú Kutya Párt
Изображение логотипа
Տեսակկուսակցություն
ԵրկիրՀունգարիա Հունգարիա
ԱռաջնորդԳերգեյ Կովաչ[1]
Հիմնադրվածդե ֆակտո` 2006
դե յուրե` 2014 թվականի սեպտեմբերի 8
Գաղափարախոսությունաբսուրդիզմ, հումոր
ՇտաբՍեգեդ, Հունգարիա
Հունգարիայի Հանրապետության Ազգային ժողով0 / 199
Եվրոպական խորհրդարան0 / 22
Կայքmkkp.hu
 Hungarian Two-tailed Dog Party Վիքիպահեստում

Երկպոչանի շուն կուսակցություն (հունգ.՝ Magyar Kétfarkú Kutya Párt; կրճատ MKKP), Հունգարիայի հեգնական քաղաքական կուսակցություն, որը դե-ֆակտո սկսել է գործել 2006 թվականից (ստեղծվել է Սեգեդում) և պաշտոնապես գրանցվել է 2014 թվականի սեպտեմբերի 8-ին։ Կուսակցության անդամները առավելապես զբաղվում են գրաֆիտի պատկերներով և նմանակում-պաստառների ստեղծմամբ, որոնք բնորոշում են Հունգարիայի քաղաքական էլիտայի այն կարգախոսները, որոնք ընտրություններում անհեթեթ գաղափարներ են առաջադրում կամ ծիծաղելի և հիմար պաշտոնական հայտարարություններ են անում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթություն և ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիել Մոգաչ

2006 թվականին առաջին անգամ քվեաթերթիկներում հայտնվել է Իշտվան Նաձ  անունը (հունգ.՝ István Nagy - Հունգարիայի ամենատարածված անունը և ազգանունը, որը համարժեք է անգլերեն ավանդական John Smith և ռուսերեն Իվան Իվանով անուն-ազգանուններին) հետ Երկպոչանի շուն կուսակցության հետ պատկերացրած։ Նման «թեկնածուն» եղել է 2006 թվականի ինչպես խորհրդարանական, այնպես էլ տարածաշրջանային ընտրությունների բոլոր քվեաթերթիկներում[2]։ Կուսակցությունը հանուն հումորի իր նախընտրական ծրագրում ընդգրկել է հետևյալ տարրերը. հավերժական կյանքը, խաղաղություն ամբողջ աշխարհում, շաբաթական մեկ աշխատանքային օր, օրական երկու մայրամուտ (տարբեր գույների), փոքր ծանրության ուժ, անվճար գարեջուր և ցածր հարկեր։ «Խոստումների» թվում ներառվել է նաև Հունգարիայի հարթավայրում սար լցնելու առաջարկը (Ալֆոլդ դաշտավայրում)։ Նման պաստառներ հիմնականում տարածվել են Սեգեդում, նրանցում առավելապես հանդիպում էր երկպոչանի շան պատկերը մակագրությամբ. «Իշտվան Նաձ - այնքան խելոք, որ հաստատ չի գողանա!»։ Կուսակցությունը համագործակցում է ևս մեկ` «Չորրորդ ուղի» հեգնական կուսակցության հետ, որի նախագահները ձևականորեն երկու թռչուններ են, սակայն կուսակցությունները հայտարարում են տարաձայնությունների մասին. «Չորրորդ ուղի» կուսակցությունը ցանկանում է ոչնչացնել թռչնի գրիպը, իսկ Երպոչանի շուն կուսակցությունը հանդես է գալիս վիրուսների իրավունքների պաշտպանությամբ։

Կուսակցությունը ազգայնականների նկատմամբ հատուկ հեգնանքով է հանդես գալիս. նա փակցրել է «Հանուն ավելի փոքր Հունգարիայի!» կարգախոսով պաստառներ, որոնց վրա պատկերված էր ներկայիս Հունգարիայի տարածքի միայն մի մասը, մնացած հողերն էլ «հանձնված էին» Ավստրիային, Սլովենիային, Խորվաթիային, Սերբիային, Ռումինիային, Ուկրաինային և Սլովակիային։ Դա 1920 թվականի Տրիանոնի պայմանագրի չեղյալ հայտարարելու և մի շարք երկրներին տարածքային պահանջներ ներկայացնելու մասին ազգայնականների պահանջներին ուղղված երգիծանք էր[3]։

2009 թվականի հունիսի 20-ին շուրջ 300 մարդ բողոքի ակցիայով հավաքվել էր Հունգարիայի վիճակագրության կենտրոնական գրասենյակի առջև իրենց հեգնական կարգախոսներով` «Վաղը պետք է լինի երեկ!», «Հիմարի նմանվիր!», «Աշխատանքից ազատվիր!», «Ինչ ենք ուզում? Ոչինչ! Երբ ենք մենք ուզում դա? Երբեք!» և այլն[4]։ 2010 թվականին կուսակցությունը շարունակել է իր երգիծանքը, հայտարարելով Բուդապեշտի քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու մասին հետևյալ կարգախոսով ՝ «Թող ամեն ինչ ավելի լավ լինի!»[5], ներառելով այնպիսի կարգախոսներ, ինչպիսիք են` «Ավելի շատ` ամեն ինչ, ավելի քիչ` ոչինչ!», «Հավերժական կյանք, անվճար գարեջուր, ոչ մի հարկ!» և «Մենք խոստանում ենք ինչ ուզեք!»[6]։ Բուդապեշտի 7-րդ ընտրատարածքի թեկնածու առաջադրվեց կատակերգու Դանիել Մոգաչը, որը հարցազրույց տվեց ATV հեռուստաընկերության հաղորդավարուհի Օլգա Կալմանին[7]։ Մոգաչը զբաղվում էր նաև «Մեր գնացքները միշտ կողտոտ են» և «Մեր գնացքները միշտ ուշանում են» կարգախոսներով պոստերներ փակցնելով, որոնցով քննադատում էր Հունգարիայի երկաթուղիների պետական ընկերությանը, և նույնիսկ ստեղծել էր Եվրոպայի մշակութային մայրաքաղաք հռչակված Պեչ քաղաքի կայքի պարոդիա, վերջին գործողության համար նա քիչ էր մնում դատապրտվեր[8]։

Կուսակցությունն իր թեկնածուի գրանցման համար չի հավաքել ստորագրությունների թիվը[9]։ Իր նախընտրական ծրագրում այս անգամ նա խոստացել էր Սեգեդը վերածել տիեզերակայան և սկսել Փուլի շների մատակարարումը Ճամայկա, վերականգնել օզոնային շերտը և կարկատել քայքայված մասը, նոր տեսակի բույսեր և կենդանիներ ստեղծել, որոնք կփոխարինեն անհետացած տեսակներին, առևտրական հարաբերություններ հաստատել արտերկրային քաղաքակրթությունների հետ և հունգարերեն ռեստորան բացել Մարսի վրա[10]։

Պաշտոնական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բարի գալուստ Հունգարիա (փակ է հանգստյան օրերին)» ,  2015 թվականի հայտարարությունների տախտակ, որով հեգնում են Մերձավոր Արևելքի միգրանտների նկատմամբ կառավարության վերաբերմունքը 

2013 թվականին կուսակցությունը ստիպված էր արագացնել ընտրություններին մասնակցելու համար գրանցման գործընթացը[11]. 2014 թվականի սկզբին կուսակցությունը գրանցումից դուրս մնաց «թեթևամտության»պատճառաբանությունով, բայց նույն թվականի հուլիսին Գերագույն դատարանը չեղյալ հայտարարեց այդ որոշումը[12]։ 2014 թվականի սեպտեմբերի 8-ին Երկպոչանի շուն կուսակցությունը պաշտոնապես գրանցվեց ընդամենը 16 րոպեում, խորհրդարանական ընտրությունների մասնակիցներին հայտարարելուց անմիջապես առաջ, ինչի պատճառով չկարողացավ առաջադրել որևէ մեկին և մասնակցել ընտրություններին[13]։

2015 թվականի հունիսին Վիկտոր Օրբանի կառավարությունը սկսեց պայքարել անօրինական միգրացիայի դեմ. կարգախոսների թվում էին այնպիսիք, ինչպես, օրինակ, «Եթե դու եկել ես Հունգարիա, դու չես կարող հունգարացիների աշխատանքը վերցնել!»[14]։ Ի պատասխան Երկպոչանի շուն կուսակցությունը հակառակ բովանդակությամբ ակցիա հայտարարեց և իր կողմնակիցներից հավաքեց 33 միլիոն ֆորինտ[15], սահմանելով անգլերեն և հունգարերեն հեգնական կարգախոսներով շուրջ 800 բիգբորդներ. «Ներեցեք մեզ մեր վարչապետի համար» և «Հանգիստ եկեք Հունգարիա, մենք արդեն աշխատում ենք Անգլիայում!»[16]։

Գրաֆիտի, որն արված է Երկպոչանի շուն կուսակցության կողմից և նվիրված է չորս գույների խնդրին

2016 թվականի փետրվարի 4-ին Medián հարցումը ցույց է տվել, որ Հունգարիայի բնակիչների 1 % - ը կաջակցեր կուսակցությանը ընտրություններում[17]։ Նույն թվականի հոկտեմբերին տեղի ունեցավ Հունգարիայի միգրացիոն քվոտաների հանրաքվե, որն ուղեկցվեց հունգարական կառավարության ագրեսիվ հակամիգրացիոն քարոզարշավով։ Ցածր ակտիվության պատճառով հանրաքվեն կայացած չճանաչվեց, չնայած նրան, որ քվեարկողների ճնշող մեծամասնությունը, իշխող աջ կուսակցությունների կոչին համապատասխան, հանդես էր եկել Հունգարիայում փախստականներին ընդունելու դեմ։ Երկպոչանի շուն կուսակցությունը 4 հազար կամավորներից հավաքեց 100 հազար եվրո և փակցրեց միգրանտների և «Բրյուսելի» դեմ ուղղված կառավարական քարոզչությունը ծաղրող բովանդակություն ունեցող պաստառներ. «Իսկ դուք գիտեք, որ Սիրիայում պատերազմ է?», «Իսկ դուք գիտե՞ք, որ 1 միլիոն հունգարացիներ ցանկանում են Եվրոպա մեկնել?», «Իսկ դուք գիտե՞ք, որկոռուպցիայի մեղավորները մեր քաղաքական գործիչներն են?", "Իսկ դու գիտե՞ք, որ հունգարական օլիմպիականների համար գլխավոր վտանգը հակառակորդներից է բխում?», «Իսկ դուք գիտե՞ք, որ հունգարացիները ՉԹՕ-ներին ավելի հաճախ են դիմավորել, քան փախստականներին?» և այլն[18]։ Կուսակցության առաջնորդ Գերգեյ Կովաչը BBC News-ին տված հարցազրույցում ասել է, որ դիմում է միլիոնավոր հունգարացիներին, որոնք վրդովված են Հունգարիայի կառավարության գործողություններով և ցանկանում են պաշտպանել նրանց։ Այդպիսով, կուսակցությունը կոչ էր անում հանրաքվեի ժամանակ փչացնել քվեաթերթիկները[19], որն էլ արեցին հանրաքվեին մասնակցած մարդկանց 6 % - ը[20]։ Հանրաքվեից քիչ առաջ կուսակցությունը ստեղծեց բջջային ծրագիր, որը կայքից ներբեռնման համար հասանելի էր «Քվեարկիր ոչ ըստ կանոնների» կոչով, որով կոչ էր անում «փչացած քվեաթերթիկը լուսանկարել և տեղադրել ցանցում։ Դրա համար նա ստանում էր 832 հազար ֆորինտ տուգանք, քանի որ արված ընտրությամբ քվեաթերթիկի լուսանկարը հրապարակելն արգելվում էր (նույնիսկ անանունության պայմանով)[21]։

2017 թվականին կուսակցությունն անցկացրել է հանդիսավոր երթ` ծաղրելով Վիկտոր Օրբանի հերթական նախաձեռնությունը (այդ թվում` Կենտրոնական-եվրոպական համալսարանի փակման համար) և ցուցադրելով ռուսերեն և հունգարերեն պաստառներ այնպիսի կարգախոսներով, ինչպես «Մենք գաղութ չենք լինի», «Մեզ պետք չեն ընտրություններ», «Կորչի խոսքի ազատությունը» և այլն[22]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Nem lehet Magyar Kétfarkú Kutya Párt a nevünk» (հունգարերեն).
  2. «Örök életet ígér a Kétfarkú Kutya Párt». Origo.hu. 2006 թ․ փետրվարի 6. Վերցված է 2015 թ․ մայիսի 8-ին.
  3. Партия двухвостой собаки одержала победу в Верховном суде Венгрии и готовится к выборам(ռուս.)(рус.)
  4. A semmit követelte röhögve a tüntető tömeg index.hu 2009. június 20.
  5. http://xpatloop.com/news/budapest_mayoral_candidates_must_try_harder
  6. http://kutyopressz.blog.hu/2010/08/08/letoltesnyomtatas
  7. «Gangos házakat ígér anyjának a 7.kerületi polgármester-jelölt + videó». ATV.hu. 2010 թ․ օգոստոսի 28. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
  8. «Lenyomta a Magyar Kétfarkú Kutya Párt a Pécs2010-et». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 5-ին.
  9. «A Kétfarkú Kutya Kulturális Közhasznú Egyesület adatai a 2010-es önkormányzati választás oldalán». Országos Választási Iroda. 2010 թ․ նոյեմբերի 29. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
  10. «A Magyar Kétfarkú Kutya Párt választási programja. 2010». mkkp.hu. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
  11. Margit Feher. «Hungary's 2-Tailed Dog Party Seeks Ballot Space».
  12. «Kúria: be kell jegyezni a Magyar Kétfarkú Kutya Pártot» (հունգարերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 5-ին.
  13. «Rossz viccnek tűnik, ahogy bejegyezték a Kétfarkú Kutya Pártot». Origo.hu. 2014 թ․ սեպտեմբերի 8. Վերցված է 2015 թ․ մայիսի 8-ին.
  14. Német, Tamás (2015 թ․ հունիսի 4). «Megvan a kormány menekültellenes kampányának két újabb szlogenje». Index. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
  15. «Újabb plakátokat készít a Kétfarkú Kutyapárt és a Vastagbőr». 444.hu. 2015 թ․ հուլիսի 14. Վերցված է 2015 թ․ մայիսի 8-ին.
  16. «'Come to Hungary - we're already working in London' says pro-immigration billboard campaign». Telegraph.co.uk. 2015 թ․ հունիսի 17. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.
  17. «Sajátosan reagálta le a Kétfarkú Kutyapárt, hogy a Medián már méri őket». Heti Világgazdaság. 2016 թ․ փետրվարի 4. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.
  18. Hungary’s satire party takes on migrant referendum
  19. «Hungary poster campaign pokes fun at migrant referendum». BBC News. 2016 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
  20. «Hungary's Referendum On Refugee Resettlement Is Overwhelming — But Invalid». npr.org. 2016 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  21. «Jobbikos javaslatra 832 ezer forintra büntette az NVB a Kétfarkú Kutyákat». index.hu. 2016 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 8-ին.
  22. В Будапеште прошла акция-насмешка над премьером Виктором Орбаном(ռուս.)(рус.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկպոչանի շուն կուսակցություն» հոդվածին։