Երկու շիրիմ իրար կից
Արտաքին տեսք
«Երկու շիրիմ իրար կից» | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | քառյակ |
Ձև | քառյակ |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1918, փետրվարի 4 |
Հրատարակչություն | «Ժողովրդի ձայն» |
Վիքիդարան | Երկու շիրիմ իրար կից |
«Երկու շիրիմ իրար կից», Հովհաննես Թումանյանի քառյակներից՝ գրված 1918 թվականի փետրվարի 4-ին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում է երկու ինքնագիր, ինչպես նաև քառյակի մտահղացման վերաբերող մի արձակ, որ ներկայացված է «Տարբերակներ» բաժնում։ Առաջին անգամ ստեղծագործությունը տպագրվել է 1918 թվականին Թիֆլիսում լույս տեսնող «Ժողովրդի ձայն» թերթի 1-ին համարում, այնուհետև Թիֆլիսում հրատարակված Հովհաննես Թումանյանի «Քառյակներ» ժողովածուի 19,-րդ էջում, Սուրխաթյանի «Գրական գոհարներ» քրեստոմատիայի 498-րդ էջում, Կոստանդնուպոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուի 53-րդ էջում, ապա՝ Թումանյանի երկերի ժողովածուի առաջին հատորի 208-րդ էջում։ Ստեղծագործությունն արտատպվում է Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուից[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Թումանյան, Հովհաննես (1990). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, երկրորդ հատոր. էջ 520.