Երկնքի ու երկրի միջև (ֆիլմ, 1975)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկնքի ու երկրի միջև
Երկիր ԽՍՀՄ
Ժանրերաժշտական ֆիլմ
Թվական1975
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎալերի Խարչենկո
ԿինոընկերությունՄոլդովաֆիլմ
Տևողություն74 րոպե

«Երկնքի և երկրի միջև» (ռուս.՝ «Между небом и землёй»), 1975 թվականի խորհրդային երաժշտական գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանվել է «Մոլդովա-ֆիլմ» կինոստուդիայում ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմիոն Կուկուն (Վսեվոլոդ Աբդուլով), որը ճարպիկ տղա է, հրաշալի երգիչ և աղջիկների սիրելին, պետք է բանակ զորակոչվի։ Հայտնվելով գվարդիական դեսանտային գնդում երաժշտության հանդեպ ոչ անտարբեր ավագ Պետրո Գոլովկոյի (Ռոման Տկաչուկ) ղեկավարության ներքո՝ մոլդովացի Սիմիոնը ամուր բարեկամություն է հաստատում զինակիցների՝ հայ Ներսեսի և ռուս Վասիլիի հետ, որոնք նույնպես սիրում և կարողանում են երգել։ Շուտով ավագի նախաձեռնությամբ ընկերները կազմակերպում են համույթ՝ այն անվանելով «ՍիՆեՎա»՝ մասնակիցների անունների առաջին տառերով։ Իսկ որոշ ժամանակ անց տղաները ծանոթանում են նաև Սաշա Կարասիկ անունով նոր երաժշտական ղեկավարի հետ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վսեվոլոդ Աբդուլով – Սիմիոն Կուկու
  • Լարիսա Երյոմինա – Սաշա Կարասիկ
  • Սեմյոն Մորոզով – Անատոլի Զյուկին
  • Վիկտոր Պերևալով – զինվոր Վասիլի
  • Ռոման Տկաչուկ – ավագ Պետրո Գոլովկո, կամեո – արտիստ Ռոման Տկաչուկ
  • Սեմյոն Ֆարադա – խանութի տնօրեն Գարիկ Մատվեևիչ
  • Դ. Յապուջան – Ներսես

Էպիզոդներում

  • Միխայիլ Բադիկյանու – Արխիպ
  • Կլարա Բելովա
  • Դոմենիկո Դարիենկո
  • Լյուդմիլա Իվանովա
  • Միխայ Կուրագեու
  • Նիկոլայ Մերզլիկին
  • Անատոլի Սոլոնիցին – գնդապետ Օռլով
  • Գեորգի Խասսո

Նկարահանման խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակներ՝ Միխայիլ Բադիկյանու, Արկադի Ինին
  • Ռեժիսորներ՝ Միխայիլ Բադիկյանու, Վալերի Խարչենկո
  • Օպերատորներ՝ Արկադի Չուշ, Եվգենի Ֆիլիպով
  • Նկարիչ՝ Նիկոլայ Ապոստոլիդի
  • Բալետմայստեր՝ Վալենտին Մանոխին
  • Երգերի տեքստերի հեղինակ՝ Լեոնիդ Դերբենյով
  • Կոմպոզիտոր՝ Ալեքսանդր Զացեպին

Երգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում հնչող երգերը կատարում են․

  • Վալերի Օբոձինսկի - «Если девчонка тебя избегает», «Песня о первом прыжке», «Марш десантников» и «Небо моё»
  • Ալլա Պուգաչովա - «И кто виноват?»,
  • «Արիել» խումբ - «Волки гонят оленя», «Уходишь ты», «В деле любом и каждом»,
  • Куплеты старшины (կատարողն անհայտ է, հնարավոր է՝ կատարել է Ռոման Տկաչուկը)։

Երաժշտական թեմաներ և նվագակցումներ․

  • Էստրադային նվագախումբ Վիտալի Կլեյնոտի ղեկավարությամբ
  • «Արիել» խումբ (լուսագրերում՝ «Արիել» վոկալ-գործիքային անսամբլ)
  • «Улыбка» վոկալ քառյակ (լուսագրերում նշված չէ)

1975 թվականին ֆիլմի երաժշտությունը թողարկվել է «Ալեքսանդր Զացեպինի երգերը «Երկնքի և երկրի միջև» ֆիլմից» ձայնապնակում (LP, Мелодия, C60 — 07085-86)[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]