Երկնքից իջածները
Երկնքից իջածները ռուս.՝ Сошедшие с небес | |
|---|---|
| Երկիր | |
| Ժանր | ռազմական ֆիլմ և դրամա |
| Թեմա | Defense of the Adzhimushkay quarry? |
| Թվական | 1986 |
| Լեզու | ռուսերեն |
| Ռեժիսոր | Նատալյա Տրոշչենկո |
| Սցենարի հեղինակ | Վլադիմիր Կունին |
| Դերակատարներ | Ալեքսանդր Աբդուլով, Վերա Գլագոլևա, Յուրի Բելյաև, Նիկոլայ Իվանով, Elena Kimovna Popova?, Oleh Melenevskyi?, Victor Kostetskiy? և Konstantin Anisimov? |
| Օպերատոր | Ալեքսանդր Չեչուլին |
| Կինոընկերություն | Լենֆիլմ |
| Տևողություն | 86 րոպե |
«Երկնքից իջածները» (ռուս.՝ «Сошедшие с небес»), խորհրդային ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Նատալյա Տրոշչենկոն Վլադիմիր Կունինի սցենարով[1][2]։ Ֆիլմն ստեղծվել է Ալեքսեյ Կապլերի «Քսան միլիոնից երկուսը» (ռուս.՝ «Двое из двадцати миллионов») պատմվածքի հիման վրա։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Կատակոմբներում պաշտպանություն են կատարում խորհրդային զինվորները։ Բոլոր մարտիկները տառապում են ջրի պակասից, սակայն ջրհորը հսկվում է Վերմախտի և ՍՍ մարտիկների կողմից։ Սանիտար Մաշան վիրավոր Սերգեյի հանդեպ սիրո պատճառով չի դիմանում և դույլով գնում է ջրհորից ջուր բերելու։ Սերգեյը գնում է նրա հետևից։ Այնուհետև ֆիլմի գործողությունները տեղափոխվում է հետպատերազմյան ժամանակ։ Կյանքը վերադառնում է նորմալ հուն, Սերգեյը և Մաշան փորձում են գտնել իրենց տեղը, լուծել կենցաղային խնդիրները, մեծացնել իրենց որդուն։
Ֆիլմի վերջում գործողությունը տեղափոխվում է ետ, երբ Սերգեյը և Մաշան հասնում են ջրհորի մոտ։ Հանդիսատեսը հասկանում է, որ Մաշայի ու Սերգեյի հետպատերազմյան կյանքը պատրանք է, իսկ իրականում երիտասարդները զոհվում են։ Մաշայի և Սերգեյի գնդակահարման կադրերը խառնվում են նրանց այդպես էլ չկայացած խաղաղ կյանքի կադրերի հետ։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալեքսանդր Աբդուլով – Սերգեյ
- Վերա Գլագոլևա – Մաշա
- Յուրի Բելյաև – Իվան Իվանովիչ, Խորհրդային Միության հերոս
- Նիկոլայ Իվանով – Վասիլի Կուզմիչ
- Ելենա Պոպովա – Նյուսյա
- Կիրիլ Ալեքսեև – Վովկա
- Օլեգ Մելենևսկի – Գրիշա
- Վիկտոր Կոստեցկի – Միշա
- Կոնստանտին Անիսիմով – երիտասարդ բեռնակիր, Սերգեյի ընկերը
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բեմադրող ռեժիսոր՝ Նատալյա Տրոշչենկո
- Սցենարիստ՝ Վլադիմիր Կունին
- Օպերատոր՝ Ալեքսանդր Չեչուլին
- Կոմպոզիտոր՝ Դինա Սմորգոնսկայա
- Նկարիչ՝ Ռիմա Նարինյան
- Ռեժիսոր՝ Վլադիմիր Պերով
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Երկնքից իջածները» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Երկնքից իջածները» ֆիլմը kinopoisk.ru կայքում
|