Երկնային մարմինների խոտորումներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Երկնային մարմինների խոտորումներ, երկնային մարմինների և արհեստական արբանյակների շարժման շեղումը երկու մարմնի խնդրով որոշվող տեսական հետագծերից, որոնք կոնական հատույթներ են (էլիպս, հիպերբոլ, պարաբոլ)։ Կոնական հատույթով շարժումը կարելի է դիտել որպես առաջին մոտարկում, եթե փոխազդող մարմիններից մեկը զանգվածով զգալիորեն մեծ է մյուսից։ Օրինակ, մոլորակների շարժումն Արեգակի շուրջը առաջին մոտարկումով համարվում է էլիպսային ուղեգծրերով շարժում (մոլորակների փոխազդումը կարելի է արհամարհևլ)։ Երկնային մարմինների խոտորումների պատճառներից են երկնային այլ մարմինների ձգողությունը, այդ մարմինների շեղումը գնդաձևությունից, շարժման միջավայրի դիմադրությունը, զանգվածի փոփոխությունը ժամանակի ընթացքում, լույսի ճնշումն են։ Կրկնակի աստղերի խոտորումները պայմանավորված են մոտակա աստղերի ձգողությամբ, ինչպես նաև գալակտիկայի ընդևանուր ձգողական դաշտով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 613 CC-BY-SA-icon-80x15.png