Երկնագույն Մաքսը (ֆիլմ, 1966)
Երկնագույն Մաքսը անգլ.՝ The Blue Max | |
---|---|
![]() «Երկնագույն Մաքսը» ֆիլմի շապիկը | |
Երկիր | ![]() ԱՄՆ |
Ժանր | ռազմական ֆիլմ և արկածային ֆիլմ |
Թեմա | օդագնացություն |
Թվական | 1966 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | John Guillermin? |
Սցենարի հեղինակ | Ben Barzman? |
Դերակատարներ | Ջորջ Պեպարդ, Ջեյմս Մեյսոն, Ուրսուլա Անդրես, Ջերեմի Քեմփ, Կարլ Միխայիլ Ֆոգլեր, Կարլ Շել, Անտոն Դիֆրինգ, Փիթեր Վուդթորփ, Լոնի ֆոն Ֆրիդլ, Ֆրիդրիխ ֆոն Լեդեբուր և Harry Towb?[1] |
Օպերատոր | Դուգլաս Սլոկոմբ |
Երաժշտություն | Ջերի Գոլդսմիթ |
Մոնտաժ | Մաքս Բենեդիկտ |
Պատմվածքի վայր | Ֆրանսիա |
Կինոընկերություն | 20th Century Studios |
Տևողություն | 156 րոպե |
Բյուջե | $ 5.000.000[2] |
Շահույթ | $16,151,612[3] |
MPAA վարկանիշ | 12+ |
ԿինոՊոիսկ | ID 28733 |
![]() |
«Երկնագույն Մաքսը» (անգլ.՝ The Blue Max), Մեծ Բրիտանիա և ԱՄՆ համատեղ նկարահանված մարտաֆիլմ, որի ռեժիսորն է Ջոն Գիլերմինը։ Կինոնկարը նկարահանվել է 1966 թվականին։ Այն պատմում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացի օդաչուների մասին։ Ֆիլմը նկարահանվել է ըստ Ջեք Հանտերի համանուն վեպի։ «Երկնագույն Մաքսը» ժապավենն աչքի է ընկնում ինչպես օդային մարտերի վառ տեսարաններով, այնպես էլ պատերազմական բովում ուժեղ բնավորությունների նկարագրությամբ։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
«Երկնագույն Մաքսը» կինոնկարի գործողությունները տեղի են ունենում Առաջին համաշխարհային պատերազմի վերջին փուլի ժամանակ։ Գերմանական օդային էսկադրիլիա է տեղափոխվում նոր օդաչու, որը նախկինում եղել է հետևակային։ Նա երիտասարդ փառամոլ լեյտենանտ Բրունո Շտախելն է՝ աղքատ ընտանիքի զավակ, ով երազում է դառնալ ազգային հերոս և անպայման ստանա «Ծառայությունների համար մեդալ» (Pour le Mérite), որի ոչ պաշտոնական անվանումն է «Երկնագույն Մաքս»։ Այդ մեդալով պարգևատրվելու համար անհրաժեշտ է, որ անձը ոչնչացնի թշնամու 20 ինքնաթիռներ. Բրունոն այդ ամենին հասնելու համար պատրաստ է ամեն ինչի։ Լեյտենանտի հարաբերությունները մյուս օդաչուների հետ կրում են դաժան մրցակցային բնույթ։ Ֆիլմում կա նաև սիրո պատմություն, որը ձևավորվել է գլխավոր հերոսի և պարծենկոտ Քեթիի միջև։ Քեթին գեներալ ֆոն Քլյուգերմանի կինն է, ով ամեն ինչ անում է, որ ղեկավարությանը ցույց տա Շտախելին որպես անկրկնելի հերոս։
Պատերազմի ամենավերջում լեյտենանտը հասնում է իր նպատակին, սակայն իր փառքի գագաթնակետին թույլ է տալիս ճակատագրական սխալ, որի համար հատուցում է իր սեփական կյանքով։ Բրունո Շտախելի կարիերայի դրամատիկ ավարտից հետո գեներալը՝ Քեթիի ամուսինը, կնոջն ասում է. «Հավաքվի՛ր, դու դեռ պետք է քեզ կարգի բերես, մեզ այսօր ճաշի են հրավիրել»։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան | Դեր |
---|---|
Ջորջ Փեփարդ | Բրունո Շտախել |
Ուրսուլա Անդրես | Քեթի |
Ջեյմս Մեյսոն | Գեներալ ֆոն Քլյուգերման |
Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Solomon 1989, p. 254.
- ↑ "The Blue Max, Box Office Information." The Numbers. Retrieved: 22 May 2012.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Farmer, James A. "Hollywood's World War One Aviation Films." Air Classics, Volume 24, no. 12, December 1988.
- Harwick, Jack and Ed Schnepf. "A Viewer's Guide to Aviation Movies". The Making of the Great Aviation Films, General Aviation Series, Volume 2, 1989.
- Mayo, Mike. VideoHound's War Movies: Classic Conflict on Film. Detroit: Visible Ink Press, 1999. ISBN 1-57859-089-2.
- Mizrahi, Joe. "The Blue Max." Air Classics Volume 2, Issue 6, May 1966.
- Solomon, Aubrey. Twentieth Century Fox: A Corporate and Financial History (The Scarecrow Filmmakers Series). Lanham, Maryland: Scarecrow Press, 1989. ISBN 978-0-8108-4244-1.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Երկնագույն Մաքսը (ֆիլմ, 1966)»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Երկնագույն Մաքսը (ֆիլմ, 1966)»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
- The Blue Max(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- The Blue Max at Shot at Trinity (films shot at Trinity College Dublin)
- Making the Blue Max from the July 2015 issue of Aviation History magazine
- Տեղեկություն ֆիլմի մասին(չաշխատող հղում)
- Տեղեկություն ֆիլմի մասին
- Տեղեկություն ֆիլմի մասին(չաշխատող հղում)
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1966 ֆիլմեր
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- Բրիտանական արկածային ֆիլմեր
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Բրիտանական մարտաֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Ֆիլմեր Առաջին համաշխարհային պատերազմի մասին
- 20th Century Fox ֆիլմեր
- Բրիտանական ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ֆրանսիայում
- Բրիտանական ռազմական ֆիլմեր
- Ամերիկյան ռազմական ֆիլմեր
- Ամերիկյան վեպերի էկրանավորումներ
- BAFTA մրցանակի դափնեկիր ֆիլմեր
- Բրիտանական պատմական ֆիլմեր
- Բրիտանական մելոդրամա ֆիլմեր
- Բրիտանական դրամա ֆիլմեր