Երկկողմանի հատուկ ավտոմատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկկողմանի հատուկ ավտոմատ
Տեսակզենքի մոդել
Ենթատեսակunderwater firearm?
Երկիր Ռուսաստան
Ծառայության ընդունման տարի2013
ԱրտադրողՍարքաշինության կոնստրուկտորական բյուրո
Փամփուշտի տեսակ5,45 x 39 մմ

ԵՀԱ (Երկկողմանի հատուկ ավտոմատ), ռուսական հրաձգային-նռնակաձգային համալիր, որը ստեղծվել է բուլ-փափ կառուցվածքով և նախատեսված է Ռուսաստանի ռազմածովային նավատորմի հատուկ ստորաբաժանումներում ԱՊՍ և ԱԿ74Մ ինքնաձիգների փոխարինման համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամֆիբիական ավտոմատի առաջին նմուշները ստեղծվել են ԱՍՄ-ԴՏ «Ծովային Առյուծի» հիման վրա և օգտագործել են հատուկ զինամթերք՝ ասեղանման գնդակներով ջրի տակ կրակելու համար, և սովորական փամփուշտներ՝ 5,45×39 մմ։ Երբ Տուլայի Գործիքաշինության կառուցվածքային բյուրոյում ստեղծեցին ՊՍՊ նոր գնդակ, որը չափերով նման էր «վերջրյա» 5,45×39 մմ փամփուշտին, ստեղծվեց ԵՀԱ-ի նոր տարբերակ՝ այս անգամ Ա-91-ի հիմքի վրա։

2007 թվականին կառուցվածքի մշակումն ավարտված էր, սակայն հետագա 5 տարվա ընթացքում շարունակվում էին փորձակումները և կառուցվածքային ձևափոխությունները։ Ավտոմատն առաջին անգամ ցուցադրվել է Գործիքաշինության կառուցվածքային բյուրոյի Միջազգային ռազմածովային ցուցադրությունում (2013)[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավտոմատն ունի գազահեռացման «ջուր/օդ» ռեժիմների փոփոխման մեխանիզմ և 40 մմ նռնակաձիգի տեղադրման հնարավորություն, ինչպես նաև ցանկացած տեսակի նշանոցի տեղադրման հարմարություն։

Փողի վրա հնարավոր է տեղադրել նաև խլացուցիչ կամ ոչ մարտական փամփուշտներով կրակելու համար նախատեսված կցափող։ Ինչպես Ա-91-ի դեպքում, այս զինատեսակի պարկուճների հեռացումը կատարվում է հատուկ առաջնետման ուղու միջոցով, որի շնորհիվ ապահովվում է ավտոմատից կրակելու հարմարավետությունը ինչպես աջլիկների, այնպես էլ ձախլիկների համար[2]։

ԵՀԱ-ն օդում և ջրի տակ կրակոցի խմբավորմամբ գերազանցում է ԱԿ74Մ-ին և ստորջրյա հատուկ ավտոմատին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Птичкин, Сергей (06.07.2013). «В Туле изобрели автомат-амфибию». Российская газета. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 25-ին.
  2. «Underwater 'Kalashnikov': Russia showcases first ever efficient amphibious assault rifle». RT America. 2013 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 26-ին.
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 31-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Лазарев К. Один патрон для двух стихий // Популярная механика : журнал. — 2015. — Т. 153. — № 7.
  • Данилов Ю., Борисова А. Двухсредный буллпап // Военный парад : журнал. — 2008. — Т. 86. — № 02. — С. 52-54. — ISSN 1029-4678.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]