Երկգույն մացառախոզ
Երկգույն մացառախոզ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Coendou bicolor Tschudi, 1844 |
||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||
Արեալ | ||||||||||||
|
Երկգույն մացառախոզ (լատ.՝ Coendou bicolor), ամերիկյան մացառախոզերի ընտանիքին պատկանող կաթնասուն[1]։ Դասակարգված է որպես քիչ մտահոգող տեսակ։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկգույն մացառախոզերը կամ երկգույն վայրենակերպերը տարածված են միայն Հարավային Ամերիկա մայրցամաքում։ Ապրում են Բոլիվիայում, Պերուում, ինչպես նաև Կոլումբիայի հյուսիսային և հարավարևմտյան հատվածներում։
Բոլիվիայի տարածքում երկգույն մացառախոզերը հայտնաբերվել են ծովի մակարդակից մինչև 2500 մետր բարձրության վրա։ Տարածված են բացառապես անտառային տարածքներում։
Նկարագրություն և կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկգույն մացառախոզի մարմնի երկարությունը կազմում է 40-54,3 սմ, իսկ քաշը՝ 3-5 կգ։ Քիթը և շուրթերը տեսանելի են՝ կոճղեզային։ Աչքերը փոքր են և ունեն սև գունավորում։ Ականջները համեմատաբար ավելի փոքր են՝ մաշկով և փշերով ծածկված։
Կրծողների կարգի այս ներկայացուցիչը հիմնականում վարում է գիշերային կենսակերպ։ Չափահաս զույգերը կարող են միասին ապրել ծառերի փորվածքներում։ Շարժվում են դանդաղ, սակայն ծառը բարձրանում են բավականին արագ։ Սնվում են տերևներով, զանազան մրգերով, սերմերով և կեղևով։ Դանդաղ շարժվելու հետ մեկտեղ երկգույն մացառախոզը կարող է երկար ժամանակ միևնույն դիրքում մնալ անշարժ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ռեշետնիկով Յու., Կոտլյար Ա. Ն., Ռասս Տ. Ս., Շատունովսկի Մ. Ի. Կենդանիների անունների հնգալեզու բառարան։ «Կաթնասուններ». լատիներեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն։
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Երկգույն մացառախոզ կատեգորիայում։ |
|