Երկգույն լաբեո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երկգույն լաբեո
Epalzeorhynchos bicolor.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Ճառագայթալողակ ձկներ
Կարգ Ծածանակերպեր
Ընտանիք Cyprinidae
Ցեղ Epalzeorhynchos
Տեսակ Երկգույն լաբեո
Լատիներեն անվանում
Epalzeorhynchos bicolor
Hugh McCormick Smith, 1931[1]
Հոմանիշներ
Հատուկ պահպանություն

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 639588
NCBI 98648
EOL 1015624


Երկգույն լաբեո (լատ.՝ Epalzeorhynchos bicolor), Cyprinidae ընտանիքի ձկնատեսակ։ Բնակվում է Թայլանդում։ Բնության մեջ այս կենդանատեսակի պոպուլյացիան խիստ նվազել է։ Տեսակը ներառված է Բնության պահպանության համաշխարհային միության Կարմիր գրքում։ Կարելի է պահել անազատության մեջ և հայտնի է որպես ակվարիումային կենդանի։

Ընդհանուր նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Red-tailed black shark.jpg
Կարելի է պահել այլ ձկնատեսակների հետ մեկտեղ

Մարմինը երկար է, գլանաձև՝ ավելի երկար, քան ազգակից տեսակների մոտ։ Պոչն ունի նարնջագույն երանգ, իսկ մարմինը սև է։ Մեջքի և որովայնի գունավորումները տարբեր են՝ փոքր-ինչ բաց կամ մուգ գունավորումով։ Գիշերը և վտանգի ժամանակ ու սթրեսային իրավիճակներում ձկան գունավորումը փոխվում է. գույնը բացվում է։ Բերանի դիքն ու ձևի շնորհիվ կարողանում է որս անել և հեշությամբ կտրել սնունդը։ Լողակները մեծ են։ Պոչային լողակը երկու մասի է բաժանված։ Ակվարիումային պայմաններում ձկան չափերը սովորաբար հասնում են 15 սմ-ի, իսկ բնության մեջ՝ ավելի մեծ։

Շարժուն ձուկ է։ Աչքի է ընկնում տարածքային վարքագծով։ Մի քանի ձկների հետ հիերարխիկ վարք է դրսևորում, այսինքն՝ տիրապետող դիրք է գրավում տվյալ տարածքում և կարող է ագրեսիվ լինել այդ ձկների հանդեպ։ Լաբեոյին պահում են ոչ խորը՝ միջին խորությամբ ջրում։ Նրանք ամենակեր են, լավ սնվում են ջրիմուռներով։ Ձվադրման ընթացքում ջրի ջերմաստիճանը պետք է լինի 28 °C։ Էգը կարող է դնել մինչև 1000 ձու։ Ինկուբացիոն շրջանը տևում է մեկ շաբաթ, 2-4 օր հետո շերեփուկներն սկսում են լողալ և սնվել ինքնուրույն։ Ձկների սեռահասունացումն սկսվում է կյանքի 1-1,5 տարում[3][4]։

Կարելի է պահել ընդհանուր ակվարիումի մեջ՝ այլ ձկնատեսակների հետ միասին։ Ակվարիումում պետք է լինեն շատ բույսեր և խոռոչավոր առարկաներ՝ խխունջներ, կմախքներ։ Ջուրը պետք է ունենա 24—26 °C ջերմություն, իսկ կոշտությունը՝ 5—15 °dH (կոշտ կամ միջին կոշտության), рН 6—7,5 (չեզոք՝ փոքր շեղումներով)[5]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առավել ուժեղ արուն կարող է լողալ այլ առանձնյակների ջրատարածքներում
  • Եվրոպա այս կենդանին բերվել է 1952 թվականին, իսկ ԽՍՀՄ՝ 1959 թվականին
  • Թայլանդում այս ձուկը բնակվում է փոքր ջրամբարներում փոքր խմբերով։ Երկրում նույնիսկ կա ազգային ձկնաֆերմաներ, որտեղ նրանք պահվում են կիսաբնական մեթոդներով[6][7]
  • Ծնվելուց հետո մահանում են շերեփուկի 40-50%-ը, բայց մյուսները գոյատևում են առանց որևէ հատուկ խնամքի[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]