Երկար մազեր
Երկար մազ, սանրվածքի տեսակ, որի դեպքում գլխի մազերը կարող են աճել մինչև զգալի երկարության։ Թե ինչն է համարվում «երկար մազ», կարող է տարբեր լինել մշակույթից մշակույթ, իսկ երբեմն՝ նույնիսկ նույն մշակույթի ներսում։ Օրինակ՝ որոշ մշակույթներում ուսերին հասնող մազերով կինը կարող է համարվել կարճ կամ միջին երկարության մազեր ունեցող, մինչդեռ նույն երկարության մազերով տղամարդը կհամարվի երկար մազեր ունեցող։
Կանանց երկար և փայլուն մազերը տարբեր մշակույթներում, ընդհանուր առմամբ, գնահատվում են որպես գրավիչ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց կողմից[1][2]։ Մազերի նկատմամբ հատուկ հետաքրքրվածության երևույթը (տրիխոֆիլիա՝ մազերի հանդեպ մասնակի կամ ֆետիշիստական ձգում) հանդիպում է բնակչության մոտավորապես 7 տոկոսի մոտ, և չափազանց երկար մազերը հաճախ հանդիսանում են այդ խմբի հիացմունքի ու նվիրվածության տարածված առարկա։

Կենսաբանական նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդիկ, ձիերը, օրանգուտանները և առյուծները այն քիչ կաթնասունների շարքում են, որոնց մոտ գլխի մազերը կամ բաշը կարող են աճել շատ մեծ երկարության։ Ենթադրվում է, որ մարդիկ կորցրել են իրենց մազածածկույթը (բուրդը) 2,5–3 միլիոն տարի առաջ՝ հոմինիդների փուլում, երբ անտառային միջավայրից անցում են կատարել բաց սավաննաներին։ Սա բնական ընտրության հետևանք էր, քանի որ այս փոփոխությունը հնարավորություն տվեց արագ վազել և որս անել հասարակածին մոտ տարածքներում՝ առանց մարմնի գերտաքացման։ Գլխի մազերը բացառություն էին. դրանք գոյատևման հատկանիշ դարձան, քանի որ ապահովում են գլխամաշկի ջերմամեկուսացումն արևից, պաշտպանում են ուլտրամանուշակագույն ճառագայթման (UV) ազդեցությունից և նպաստում են հովացմանը (երբ քրտինքը գոլորշիանում է թաց մազերից)
Ուղիղ մազեր աճեցնելու ունակությունը դիտարկվել է մարդու որոշ ենթախմբերի մոտ՝ հասարակածից ավելի հեռու, քիչ արևոտ շրջաններում։ Գանգուր, աֆրո-տեքստուրայով մազերի համեմատ՝ ուղիղ մազերը թույլ են տալիս, որ ավելի մեծ քանակությամբ ուլտրամանուշակագույն ճառագայթներ հասնեն գլխամաշկին, ինչը կարևոր է վիտամին D-ի սինթեզի համար, որն անհրաժեշտ է ոսկրային համակարգի զարգացման համար[3]։
Շատ երկար մազեր աճեցնելու կարողությունը կարող է լինել սեռական ընտրության արդյունք, քանի որ երկար և առողջ մազերը հանդիսանում են պտղաբերության ցուցիչ[4]։ Էվոլյուցիոն կենսաբանության տեսանկյունից այս գրավչությունը բացատրվում է նրանով, որ մազերի երկարությունն ու որակը կարող են ծառայել որպես երիտասարդության և առողջության ազդակ՝ մատնանշելով կնոջ վերարտադրողական ներուժը.[5]։
Քանի որ մազերը դանդաղ են աճում, երկար մազերը կարող են արտացոլել մարդու առողջական վիճակը, սնուցման մակարդակը, տարիքը և վերարտադրողական համապատասխանությունը վերջին մոտավորապես 2–3 տարիների ընթացքում։ Թերսնուցումը, ինչպես նաև քաղցի հետևանքով առաջացած հանքանյութերի և վիտամինների պակասը կարող են առաջացնել մազաթափություն կամ մազերի գույնի փոփոխություն (օրինակ՝ մուգ մազերի կարմրավուն դառնալը)[6]։
Հոգեբանական նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդաբաններն ենթադրում են, որ երկար գլխամազերի գործառնական նշանակությունը կարող է լինել զարդարանքի նպատակով՝ որպես երկրորդային բնական ընտրության հետևանք այն բանից հետո, երբ այլ ադրոգենային/սոմատիկ մազերը (մարմնի մազերը) մեծապես կորցվել են։ Մեկ այլ հնարավոր բացատրություն է, որ երկար գլխամազերը կարող են լինել Ֆիշերյան փախուստ սեռային ընտրության արդյունք, երբ երկար, փայլուն մազերը տեսանելի նշան են առողջ օրգանիզմի համար։ Սակայն որոշ խմբերի կամ անհատների դեպքում նախընտրելի հատկանիշը կարող է լինել կարճ մազերը։ Յոթից ինն ամսական երեխաները կարող են տարբերել սեռերը՝ հիմնվելով մազերի երկարության, ձայնի տոնի և դեմքերի վրա։
Մշակութային նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքի այն ձևերը, որոնք հաճախ դիտարկվում են որպես առավել խիստ ու կարգապահ (օրինակ՝ զինվորական ծառայությունը կամ կրոնական վարքը), սովորաբար ունեն մազերի երկարությանը վերաբերող հստակ սահմանված կանոններ։ Օրինակ՝ բուդդայական վանականներն իրենց կրոնական կարգապահության շրջանակում սափրում են գլուխը[7]։ Նմանապես, որոշ կրոնական ավանդույթներում տղամարդկանց երկար մազերը ունեն խորհրդանշական նշանակություն․ դրանք հանդիպում են ժամանակակից հեթանոսության մեջ,Եբրայական Աստվածաշնչում հիշատակվող նազիրների շրջանում (որոնց ամենահայտնի օրինակը Սամսոնն է)[8], ինչպես նաև սիքհերի հավատքային ավանդույթում[9]։
Այլ մշակույթներում, սակայն, տղամարդկանց երկար մազերը կարող էին ընկալվել բացասաբար։ Պատմականորեն որոշ նվաճող խմբեր ենթարկված ժողովուրդների երկար մազերը ներկայացրել են որպես նրանց «այլության» կամ ենթադրյալ ստորադասության նշան։ Այդպես էր, օրինակ, գաելական իռլանդացիների հետ, երբ անգլիաատմականորեն որոշ նվաճող խմբեր ենթարկված ժողովուրդների երկար մազերը ներկայացրել են որպես նրանց «այլության» կամ ենթադրյալ ստորադասության նշան։ Այդպես էր, օրինակ, գաելական իռլանդացիների դեպքում, երբ անգլիայի իշխանության ներքո նրանց արտաքին տեսքը հաճախ ներկայացվում էր որպես «վայրենի» կամ ոչ քաղաքակիրթ, ինչպես նաև մավրերի պարագայում՝ միջնադարյան իսպանիայում[10]։
Ավանդաբար Արևելյան Ասիայի մշակույթներում կնոջ չխնամված մազերը ընկալվել են որպես անպատասխանատու վարքագիծ. այնտեղ կանանցից ակնկալվում էր մազերը հավաքել՝ օրինակ ձիու պոչի, հյուսքի կամ փնջի ձևով, ինչը ծառայել է որպես պատասխանատվության և կարգապահության խորհրդանիշ։
Փոխաբերական իմաստ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Երկար մազեր» բառով ավանդաբար ընկալվում էին արվեստի, իմաստուն անձ կամ գեղագետ[11]։ Որպես նկարագրական տերմին՝ այն կիրառվել է մերովինգների, դասական երաժշտության սիրահարների, ինչպես նաև հիպիների և գեղագիտությամբ հետաքրքրվող անձանց նկատմամբ[11]։
Մազերի երկարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Չինացի-ինդոնեզացի տղամարդ՝ մինչև ուսերը հասնող մազերով
-
Ինդոնեզացի կին՝ գոտկատեղին հասնող մազերով
-
Ինդոնեզացի կին՝ կոնքի-պոչոսկրի երկարության մազերով
-
Շրի Լանկացի կին՝ դասական երկարության մազերով, և տղամարդ՝ կարճ մազերով, քանի որ տղամարդկանց շրջանում կարճ մազերը սովորական են
-
Տիբեթցի կին՝ մինչև ծունկը հասնող մազերով
-
Ամերիկացի կին՝ մինչև ծունկը հասնող հյուսված մազերով
Մազերի երկարությունը սովորաբար չափվում է (սանտիմետրերով) ճակատի մազագծից՝ գլխամաշկի սահմանագծից սկսած, անցնելով գանգի ամենաբարձր կետով մինչև մազերի ծայրը։ Երբեմն չափումը կատարվում է նաև գագաթից, ինչի արդյունքում միջինում ստացվում է մոտ 10 սանտիմետրով ավելի փոքր ցուցանիշ[12]։
Կոսմետոլոգիայում մազերի երկարությունը հաճախ դասակարգվում է ըստ այն մարմնի հատվածի, որտեղ ավարտվում է ամենաերկար մազերի հիմնական մասը․ կզակի մակարդակ, ուսերի երկարություն, ուսաթիակի ստորին հատված / մեջքի միջին մաս, գոտկատեղի երկարություն, կոնքերի երկարություն, «դասական» երկարություն (հասնում է գրեթե նստատեղի երկարությանը, այսինքն՝ ազդրի վերին հատվածին՝ այնտեղ, որտեղ ոտքերը միանում են նստատեղին), ազդրի երկարություն, ծնկների երկարություն և կոճ / հատակին հասնող երկարություն[12][13]։
Մազերը սովորաբար մոտ երկու տարիում են հասնում ուսերի երկարությանը, իսկ գոտկատեղի կամ կոնքերի երկարությանը հասնելու համար պահանջվում է մոտ յոթ տարի՝ ներառյալ ժամանակ առ ժամանակ ծայրերի կտրումը (մարդկանց մեծամասնության համար՝ ճակատից հաշված մոտավորապես 80–90 սմ)։
Առավելագույն մազերի երկարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մազերի հնարավոր առավելագույն երկարությունը մինչև 1 տարեկան նորածինների դեպքում կազմում է մոտ 15 սանտիմետր, երեխաների դեպքում՝ մոտ 60 սանտիմետր, իսկ մեծահասակների դեպքում՝ սովորաբար շուրջ 100 սանտիմետր։ Որոշ անհատներ կարող են հասնել չափազանց մեծ երկարության։ 150 սանտիմետրից ավելի երկարությունը հաճախ նկատվում է երկար մազերի մրցույթներում[14]։ Սյե Ցուպին-ը ունեցել է աշխարհում գրանցված ամենաերկար մազերը, որոնք 2004 թվականի մայիսին չափվել են 5.627 մետր[15]։
Մազերի առավելագույն վերջնական երկարությունը կախված է տվյալ անհատի անագեն փուլից (մազերի աճի ժամանակահատված)։ Գոտկատեղի երկարության կամ դրանից ավելի երկար մազեր հնարավոր է ունենալ միայն այն մարդկանց մոտ, որոնց անագեն փուլը երկար է տևում։ Անագեն փուլը տևում է 2-ից 7 տարի, իսկ որոշ մարդկանց դեպքում՝ նույնիսկ ավելի երկար, և դրան հաջորդում են ավելի կարճ կատագեն (անցումային) և տելոգեն (հանգստի) փուլերը։ Ցանկացած պահին մազերի մոտ 85%-ը գտնվում է անագեն փուլում[16]։
Ֆիբրոբլաստների աճի գործոն 5 (FGF5) գենը ազդում է կաթնասունների, այդ թվում՝ մարդկանց, մազերի աճի ցիկլի վրա։ Մարդու գլխամաշկում FGF5-ի արգելակումը (օրինակ՝ այն արգելակող բուսական քաղվածքի կիրառմամբ) երկարացնում է մազերի աճի ցիկլը, ինչի արդյունքում նվազում է մազաթափությունը և խթանվում է մազերի աճը[17]։
Մշակութային պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրոպա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին Հունաստան և Հռոմ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Հին Հունաստանում տղամարդկանց երկար մազերը համարվում էին հարստության և իշխանության նշան, մինչդեռ մազերը ամբողջովին կտրելը համապատասխանում էր ստրուկների կարգավիճակին։ Հին հունացիները ունեին մի քանի աստվածներ և հերոսներ, ովքեր երկար մազերով էին՝ Զևս, Աքիլլես, Ապոլլոն և Պոսեյդոն։ Պատմություններում նշվում է, որ հունական զինվորներն էլ մարտի ժամանակ կրում էին երկար մազեր, ինչը համարում էին արիստոկրատիայի նշան, և բաց մազերը ցույց էին տալիս իրենց դիրքն ու հարստությունը։
Մազերը պաշտպանելու նպատակով մարտի ժամանակ՝ որպեսզի թշնամիները չկարողանային բռնել դրանք, առջևի հատվածը կարճ կտրում էին, իսկ հետևի մասը թողնում երկար՝ նման մուլետ սանրվածքին։ Մեկ այլ մեկնաբանությամբ՝ նրանք երկար մազերը պահում էին մազերը հավաքած՝ այն թշնամիներից հեռու պահելու համար։ Այս ձևը թույլ էր տալիս մարտիկներին, ովքեր հաճախ երկար քայլարշավների ժամանակ նվազագույն կահավորանքով էին գնում՝ ծանր բեռներից խուսափելու համար, մազերը հեշտ կառավարելի պահել՝ մի փոքր թելով կապված մազերը հավաքած և հետևի հատվածը դանակով անհրաժեշտ երկարության չափով կտրելով։
Մոտ 6-րդ դարից հունական տղամարդիկ հիմնականում անցան կարճ սանրվածքների, բացառությամբ սպարտացիների։ Կանայք շարունակում էին պահել երկար սանրվածքը, ինչը նրանց համար ցույց էր տալիս ազատություն, առողջություն, հարստություն և լավ վարքագիծ[18]։ Տղամարդկանց համար այս ժամանակաշրջանում երկար մազերը համարվում էին կեղծ հպարտության նշան[19]։
Պլինի Ավագը իր «Բնագիտության պատմություն» գրքում և Վարոն նշում են, որ հռոմեացիները մազերը կարճ կտրելը սկսեցին միայն այն ժամանակ, երբ 299 թ․[20]։ Մ.թ.ա. Սիցիլիայից Իտալիա եկան սաներ՝ Պ. Տիկինիուս Մենայի նախաձեռնությամբ։ Հռոմեական ժամանակներում կանայք գնահատում էին երկար մազերը, սովորաբար կենտրոնական բաժումով։ Առաջին ժամանակներից բացի, տղամարդկանց մազերը հաճախ կարճ էին կանանց համեմատ, թեև ժամանակի որոշ այլ մշակույթներում՝ օրինակ, արևելյան հունացիների մոտ, երկար մազերը համարվում էին փիլիսոփաների առաքելության ու ուսուցման նշան, քանի որ նրանք այնքան էին խորթվել գիտելիքի վրա, որ մազերի հոգատարությամբ չէին զբաղվում[21]։ Այնուամենայնիվ, Հռոմի տարածքում կարճ սանրվածքը համարվում էր ամենատարածված և առավել ընդունված[19]։ Երբ Հուլիոս Կեսարը նվաճեց գալների տարածքները, որտեղ նախընտրելի էին երկար մազերը, նա հրաման տվեց կարճ կտրել նրանց մազերը[22]։
Միջնադար
Միջնադարիան Եվրոպայում կարճ մազերը հաճախ համարվում էին ստրուկների և գյուղացիների նշան, մինչդեռ երկար մազերը սովորաբար վերագրվում էին ազատ մարդկանց, ինչպիսին էին գերմանական գոթերը և մերովինգյաններն։
Գաելական իռլանդացիները (տղամարդիկ և կանայք)[23] մեծ հպարտություն էին ապրում իրենց երկար մազերով․ օրինակ, տղամարդու մազերը իր կամքին հակառակ կարճ կտրելը կարող էր հանգեցնել ծանր տուգանքի։ Երբ Անգլո-Նորմաններն ու անգլիացիները գաղութացրին Իռլանդիան, մազերի երկարությունը սկսեց նշանավորել անձի հավատարմությունը։ Իռլանդացիները, ովքեր կտրում էին իրենց մազերը կարճ, համարվում էին հրաժարված իրենց իռլանդական ժառանգությունից, իսկ անգլիացի գաղութարարները, ովքեր հետևից երկար մազերով էին, համարվում էին իրենց անգլիական պարտականություններից հրաժարված և ենթարկվող իռլանդական կենսակերպին։ Այդպիսով, մազերի երկարությունը այդ ժամանակաշրջանում հաճախ օգտագործվում էր՝ իրական անգլիացու ճանաչման համար։ Քրիստոնյա շրջաններում մուսուլմաններին հրամայել են պահել կարճ և բաժանված մազեր, քանի որ նրանց երկար մազերը դիտվում էին ապստամբության և վայրագության նշան[24]։
11–12-րդ դարերում անգլիացի և ֆրանսիացի տղամարդկանց շրջանում երկար մազերի ավանդույթը լայն տարածում ուներ, թեև տղամարդկանց համար կարճ մազերը նույնպես ընդունելի էին, հատկապես Հռոմեական Կաթոլիկ եկեղեցու աջակցությամբ։ Ավանդույթը մեծապես խթանվել էր այն արքաների կողմից, ովքեր հրաժարվում էին կարճ սանրվածքներից, և ժողովուրդն իրենց հետևեց։ Կրոնական առաջնորդ Վուլֆստանը անհանգստանում էր, որ երկար մազ ունեցող մարդիկ կպահպանեն «կանացի» մարտական վարք և չեն կարողանա պաշտպանել Անգլիան արտաքին վտանգներից։ Նման մտածողություն կարելի է գտնել նաև հետագա ռազմական առաջնորդների մոտ, օրինակ՝ Ամերիկայի Կոնֆեդերացիայում[25]։ Շքանշանավորներն ու իշխողներն երբեմն կտրում կամ հանում էին իրենց մազերը՝ ապաշխարության և վշտի նշան ցույց տալու համար, իսկ ասպետի մազերը սովորաբար կարճ էին, քան շքանշանավորինը։ Ամուսնացած կանայք, ովքեր հասարակության մեջ բաց թողնում էին իրենց մազերը, հաճախ քննադատության էին արժանանում, քանի որ դա սովորաբար հատուկ էր դեռահաս կամ անհարսնաց կանց աղջիկներին, թեև վշտի շրջանում նրանց թույլատրվում էր բաց թողնել մազերը՝ տխրությունը ցուցադրելու համար։ Այս դարերի ընթացքում արևելյան քրիստոնյաներից նույնպես ակնկալվում էր երկար մազեր և երկար փարթամ մորուքը, հատկապես հոգևորականների և մենակյացների շրջանում։
Անգլիայում, 1642–1651 թվականների Անգլիական քաղաքացիական պատերազմների ժամանակ տղամարդկանց մազերի երկարությունը խորհրդանշում էր Կավալյերների և Կլորագլուխների (Պուրիտանների) միջև հակասությունները։ Կավալյերները կրում էին երկար մազեր և համարվում էին ավելի քիչ կրոնասեր, իսկ Ռաունդհեդները նրանց համար դիտվում էին որպես բարքերից պակաս տարբերվող և չհասարակական։ Ավելի կրոնասեր Ռաունդհեդներն սովորաբար ունեցել են կարճ մազեր[7]։
Այդ ժամանակահատվածում Անգլիայում երկար մազերը նաև կապվում էին այն արկածախնդիրների հետ, ովքեր ճանապարհորդում էին Ամերիկա և ծանոթ էին տեղական բնակչության մշակույթին, մինչդեռ կարճ մազերը բնորոշ էին ավելի կանխատեսելի և քիչ արկածախնդիր մարդկանց։
20-րդ և 21-րդ դարերում կանանց շրջանում ձևավորված միտումները
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Սաթերլենդ յոթ քույրերը մոտավորապես 1882–1907 թվականներին հանդես էին գալիս Barnum & Bailey Circus-ի կողմնակի ներկայացումների (սայդշոու) ծրագրում՝ երգելով և միաժամանակ ցուցադրելով իրենց լայն ճանաչում ստացած, հատակին հասնող երկար մազերը
-
Օպերային երգչուհի Մերի Գարդեն՝ ծնկներին հասնող մազերով, մոտավորապես 1905 թվական
Կանանց շրջանում երկար մազեր աճեցնելն ու կրելը Արևմտյան աշխարհում լայնորեն ընդունված և տարածված էր մինչև Առաջին համաշխարհային պատերազմը[13]։ Թեև արևմտյան մշակութային ավանդույթում կանանց երկար մազերը երբեք լիովին չեն վերացել, 1920–1930-ական թվականներին դրանք համեմատաբար հազվադեպ էին՝ պայմանավորված նորաձևության և հասարակական փոփոխություններով։
Ժամանակակից հասարակությունների մեծ մասում կանանց համար ավելի բնորոշ է երկար մազեր կրելը, քան տղամարդկանց համար։ Ամերիկյան մի հետազոտություն բացահայտել է մազերի երկարության և տարիքի միջև վիճակագրորեն նշանակալի փոխկապակցվածություն, ինչը ցույց է տալիս, որ երիտասարդ կանայք սովորաբար ունենում են ավելի երկար մազեր, քան ավագ տարիքի կանայք։ Բացի այդ, արձանագրվել է նշանակալի կապ կանանց մազերի երկարության և մազերի որակի միջև, իսկ մազերի որակը, իր հերթին, փոխկապակցված է եղել կանանց ընկալվող ֆիզիկական առողջության հետ։
Էվոլյուցիոն հոգեբանության տեսանկյունից այս արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ մազերի երկարությունն ու որակը կարող են գործել որպես կնոջ երիտասարդությունն ու առողջական վիճակը ազդարարող տեսանելի ցուցիչներ՝ անուղղակիորեն մատնանշելով նրա վերարտադրողական ներուժը։ Միաժամանակ, կնոջ մազերի երկարության և նրա ամուսնական կարգավիճակի կամ երեխաների թվի միջև արձանագրված կապը չի գերազանցել այն մակարդակը, որը տրամաբանական էր ակնկալել՝ հաշվի առնելով մազերի երկարության և տարիքի միջև առկա փոխկապակցվածությունը[5]։
Տղամարդկանց շրջանում զարգացումները 20 և 21-րդ դարերում
[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարում տղամարդկանց մազերի երկարությունը արևմտյան մշակույթներում խիստ տարբեր էր՝ կախված ազգությունից, զբաղմունքից, տարիքից, սոցիալական կարգավիճակից և փոփոխվող նորաձևությունից։ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ արևմտյան երկրներում մորուքները մեծ մասամբ փոխարինվել էին բեղերով, իսկ մազերը սովորաբար կտրում էին միջին կամ կարճ երկարությամբ։ Սակայն տղամարդկանց կարճ սանրվածքը լայնորեն ներդրվեց Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում՝ զինվորների համար։ 1914–1918 թվականների խրամատային պատերազմը զինվորներին ենթարկում էր լվերի և ոջիլների տարածման, ինչի պատճառով բարձր հրամանատարությունը հրահանգեց մազերը կարճ կտրել՝ ձևավորելով նոր ռազմական ավանդույթ[13]։
1950-ականներին Բիթլզ-ի անդամները կրում էին ավելի երկար սանրվածքներ։ Սակայն այդ շրջանում տղամարդիկ և տղաները հիմնականում ունեին կոկիկ կարճ սանրվածք, և երկար մազեր կրելը հաճախ բացասաբար էր ընկալվում։ 1960 թվականին Անգլիայի Քորնուոլ նահանգի Նյուքուեյ քաղաքում գոյություն ունեցող փոքր «բիթնիկ» համայնքը (որի անդամներից էր երիտասարդ Ուիզ Ջոնսը) հարևանների ուշադրությունն էր գրավել՝ ուսերից ներքև երկարեցնելով իրենց մազերը, ինչի վերաբերյալ անգամ հեռուստատեսային հարցազրույց էր արվել Ալան Ուիքերի հետ BBC-ի Tonight հաղորդաշարում[26]։ 1960-ականները նաև բերեցին Բիթլզ -ի հայտնվելը, ինչը նպաստեց ավելի լայն տարածում ստացած երկար սանրվածքի միտմանը։ 1960-ականների սոցիալական հեղափոխությունը հանգեցրեց մազերի ազատ աճի վերածննդին, և երկար մազերը, հատկապես տղամարդկանց մոտ, սկսեցին ընկալվել որպես քաղաքական կամ հակամշակութային խորհրդանիշ, ինչպես նաև տղամարդկության արտահայտություն։ Այս մշակութային խորհրդանիշը տարածվեց Ամերիկայի մի շարք երկրներում, Արևմտյան Եվրոպայում, Հարավային Աֆրիկայում և Ավստրալիայում[27]։ Միտումը հասավ նաև որոշ արևելյան բլոկի երկրներ․ օրինակ՝ Չեխոսլովակիայում տարածված «Մանիշկա» ենթամշակույթը, որը իշխանությունների կողմից հաճախ ենթարկվում էր խտրականության՝ համարվելով անցանկալի արևմտյան ազդեցություն[10]։ Այդ ժամանակից ի վեր որոշ երկար սանրվածքներ, օրինակ՝ դռեդլոքսները, կապվել են հակամշակութային շարժումների հետ՝ որպես այլընտրանքային մշակույթների և կենսակերպերի արտահայտման միջոց։ Ընդհանուր առմամբ, 1960-ականների երիտասարդական ապստամբության և ազատական տրամադրությունների շնորհիվ երկար մազերը կրկին տարածում գտան, իսկ 1970-ականներին երկար սանրվածքները դարձան սովորական ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց շրջանում։
1950-ականներին բիթ-պոետները կրում էին ավելի երկար սանրվածքներ։ Սակայն այդ շրջանում տղամարդիկ և տղաները հիմնականում ունեին կոկիկ կարճ սանրվածք, և երկար մազեր կրելը հաճախ բացասաբար էր ընկալվում։ 1960 թվականին Անգլիայի Քորնուոլ նահանգի Նյուքուեյ քաղաքում գոյություն ունեցող փոքր «բիթնիկ» համայնքը (որի անդամներից էր երիտասարդ Վիզ Ջոնսը) հարևանների ուշադրությունն էր գրավել՝ ուսերից ներքև երկարեցնելով իրենց մազերը, ինչի վերաբերյալ անգամ հեռուստատեսային հարցազրույց էր արվել Ալան Ուիքերի հետ BBC-ի Tonight հաղորդաշարում։ 1960-ականները նաև բերեցին Բիթլզ -ի հայտնվելը, ինչը նպաստեց ավելի լայն տարածում ստացած երկար սանրվածքի միտմանը։ Սոցիալական հեղափոխությունը հանգեցրեց մազերի ազատ աճի վերածննդին, և երկար մազերը, հատկապես տղամարդկանց մոտ, սկսեցին ընկալվել որպես քաղաքական կամ հակամշակութային խորհրդանիշ, ինչպես նաև տղամարդկության արտահայտություն։ Այս մշակութային խորհրդանիշը տարածվեց Ամերիկայի մի շարք երկրներում, Արևմտյան Եվրոպայում, Հարավային Աֆրիկայում և Ավստրալիայում։ Միտումը հասավ նաև որոշ արևելյան բլոկի երկրներ․ օրինակ՝ Չեխոսլովակիայում տարածված «Մանիշկա» ենթամշակույթը, որը իշխանությունների կողմից հաճախ ենթարկվում էր խտրականության՝ համարվելով անցանկալի արևմտյան ազդեցություն։ Այդ ժամանակից ի վեր որոշ երկար սանրվածքներ, օրինակ՝ դռեդլոքսները, կապվել են հակամշակութային շարժումների հետ՝ որպես այլընտրանքային մշակույթների և կենսակերպերի արտահայտման միջոց։ Ընդհանուր առմամբ, 1960-ականների երիտասարդական ապստամբության և ազատական տրամադրությունների շնորհիվ երկար մազերը կրկին տարածում գտան, իսկ 1970-ականներին երկար սանրվածքները դարձան սովորական ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց շրջանում։ 1950-ականներին բիթ-պոետները կրում էին ավելի երկար սանրվածքներ։ Սակայն այդ շրջանում տղամարդիկ և տղաները հիմնականում ունեին կոկիկ կարճ սանրվածք, և երկար մազեր կրելը հաճախ բացասաբար էր ընկալվում։ 1960 թվականին Անգլիայի Քորնուոլ նահանգի Նյուքուեյ քաղաքում գոյություն ունեցող փոքր «բիթնիկ» համայնքը (որի անդամներից էր երիտասարդ ՎԻզ Ջոնսը) հարևանների ուշադրությունն էր գրավել՝ ուսերից ներքև երկարեցնելով իրենց մազերը, ինչի վերաբերյալ անգամ հեռուստատեսային հարցազրույց էր արվել Ալան Ուիքերի հետ BBC-ի Tonight հաղորդաշարում։ 1960-ականները նաև բերեցին Բիթլզ-ի հայտնվելը, ինչը նպաստեց ավելի լայն տարածում ստացած երկար սանրվածքի միտմանը։ Սոցիալական հեղափոխությունը հանգեցրեց մազերի ազատ աճի վերածննդին[13], և երկար մազերը, հատկապես տղամարդկանց մոտ, սկսեցին ընկալվել որպես քաղաքական կամ հակամշակութային խորհրդանիշ, ինչպես նաև տղամարդկության արտահայտություն։ Այս մշակութային խորհրդանիշը տարածվեց Ամերիկայի մի շարք երկրներում, Արևմտյան Եվրոպայում, Հարավային Աֆրիկայում և Ավստրալիայում։ Միտումը հասավ նաև որոշ արևելյան բլոկի երկրներ․ օրինակ՝ Չեխոսլովակիայում տարածված «Մանիշկա» ենթամշակույթը, որը իշխանությունների կողմից հաճախ ենթարկվում էր խտրականության՝ համարվելով անցանկալի արևմտյան ազդեցություն։ Այդ ժամանակից ի վեր որոշ երկար սանրվածքներ, օրինակ՝ դռեդլոքսները, կապվել են հակամշակութային շարժումների հետ՝ որպես այլընտրանքային մշակույթների և կենսակերպերի արտահայտման միջոց։ Ընդհանուր առմամբ, 1960-ականների[27] երիտասարդական ապստամբության և ազատական տրամադրությունների շնորհիվ երկար մազերը կրկին տարածում գտան, իսկ 1970-ականներին երկար սանրվածքները դարձան սովորական ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց շրջանում։ 1970-ականներին Բոբ Մառլի և ճամայկյան ռեգգի երաժշտության հանրաճանաչությունը միջազգային հետաքրքրություն առաջացրեց դրեդլոքսների նկատմամբ։ Ռաստաֆարիի հակահամակարգային փիլիսոփայությունը, որն արտահայտվում էր այդ ժամանակվա ռեգգիի մեծ մասում, արձագանք գտավ ձախակողմյան երիտասարդության շրջանում՝ տարբեր էթնիկ խմբերում, հատկապես աֆրոամերիկացիների և այլ սևամորթների, ինչպես նաև հակամշակութային սպիտակ երիտասարդների շրջանում[28]։ 1980-ականներին երկար մազերը՝ որպես քաղաքական կամ հակամշակութային ինքնության միակ խորհրդանիշ, սկսեցին քննադատվել և ծաղրի առարկա դառնալ ֆիլմերում, օրինակ՝ «Ռեմբո»: «Առաջին արյունում» և ռազմական հերոսներ ներկայացնող այլ ստեղծագործություններում, որոնք մարտահրավեր էին նետում ավանդական պատկերացումներին[29]։ Այսօր տղամարդկանց երկար սանրվածքները դեռևս բավական տարածված են նեոպագանների և ռոք երաժշտության սիրահարների շրջանում[30]․ օրինակ՝ մետալ խմբերի երաժիշտներն ու նրանց երկրպագուները հաճախ ունեն երկար մազեր։ Երկար մազեր կարելի է աճեցնել նաև դրանք նվիրաբերելու նպատակով այնպիսի կազմակերպություններին, ինչպիսին է Սիրո փականներ-ը, որը մազափնջեր է տրամադրում այն մարդկանց, ովքեր չեն կարող մազ ունենալ, օրինակ՝ ալոպեցիա ունեցող անձանց։ Այսօր երկար մազերը էլ ավելի մեծ տարածում են ստացել։ Նույնիսկ հիմնական հոսքի տղամարդկանց շրջանում ընդունելի է մազ ունենալ, որը հասնում է մինչև վերին մեջքը։ Սա մասամբ կարող է կապված լինել «man bun» նորաձևության հետ, երբ տղամարդիկ ուսերին հասնող կամ ավելի երկար մազերը հավաքում են գլխի վրա՝ փնջի տեսքով։
Ամերիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնիկ ամերիկացիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Արևմտյան ազդեցությունների իրենց մշակույթ ներթափանցելուց առաջ Ամերիկայի բնիկ շատ տղամարդիկ կրում էին երկար մազեր։ Օրինակ՝ չերոկիների բանավոր ավանդույթներում գեղեցիկ համարվող տղամարդիկ հաճախ նկարագրվում էին որպես «գրեթե մինչև գետին հասնող երկար մազեր» ունեցող կամ համանման ձևակերպումներով։ Այս մշակույթների թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք բազմիցս փորձել են պահպանել իրենց ավանդույթները, սակայն հաճախ բախվել են լուրջ ընդդիմության։ Շատերի ընկալմամբ մազերը կտրելը նշանակում է զիջել արևմտյան մշակութային ազդեցություններին և հեռանալ սեփական ինքնությունից[31]։ ԱՄՆ-ի վաղ շրջանի եվրոպացի վերաբնակիչները երկար մազերով բնիկ տղամարդկանց դիտում էին որպես իրենց «քաղաքակիրթ» հասարակական կարգերին ընդդիմացողներ։ Նույն վերաբերմունքն էր դրսևորվում նաև այն լեռնային բնակիչների և թակարդագործների նկատմամբ, ովքեր ընդունում էին բնիկների կենցաղային ու մշակութային սովորույթները․ նրանք հաճախ համարվում էին անբարոյական և տարբերակվում էին հատկապես իրենց երկար մազերով[32]։ Սակայն 1960-ական և 1970-ական թվականների մշակութային շարժումներից հետո բնիկ ամերիկացիների նկատմամբ ճնշումը որոշ չափով թուլացավ։ Տարբեր քաղաքացիական և մշակութային շարժումներ հանդես եկան նրանց իրավունքների պաշտպանությամբ, ինչի արդյունքում, օրինակ, մի շարք նահանգներում մեղմացվեցին բանտային կանոնակարգերը[33]՝ թույլատրելով բնիկ ամերիկացիներին կրել երկար մազեր նաև ազատազրկման ընթացքում՝ այլ մշակութային իրավունքների հետ մեկտեղ[34]։
Աֆրոամերիկացիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկայում ստրկության վերացումից հետո աֆրիկացի ծագում ունեցող նախկին ստրուկները հայտնվեցին բարդ սոցիալական գործընթացների մեջ՝ ձգտելով հասնել սպիտակամորթ բնակչության սոցիալական դիրքին և հասարակական ընդունմանը։ Այս համատեքստում արտաքին տեսքը, մասնավորապես՝ սանրվածքը, դարձավ սոցիալական ինտեգրման կարևոր գործոն։ Շատերը փորձում էին հարմարեցնել իրենց մազերի ձևավորումը գերիշխող մշակութային չափանիշներին։ Հատկապես կանայք զգում էին մազերը հարթեցնելու և ուղղելու ուժեղ ճնշում՝ հրաժարվելով իրենց բնական, խիտ գանգուր կառուցվածքից։ Սակայն 1950–1960-ական թվականների քաղաքացիական իրավունքների շարժման ընթացքում ձևավորվեց հակառակ միտում[35]։ Աֆրոամերիկացի առաջնորդներ, այդ թվում ՝ Մալքոլմ Իքսը, խրախուսում էին աֆրո և դրեդլոք սանրվածքները՝ որպես ռասայական ինքնության գիտակցված ընդունման և արևմտաաֆրիկյան մշակութային արմատներին վերադառնալու խորհրդանշական արտահայտություն[36]։ Այդ ժամանակաշրջանի հասարակական նորմերը շարունակաբար ազդում էին սևամորթ կանանց վրա՝ ձևավորելով ուղիղ և հարթ մազերը որպես «ընդունելի» գեղեցկության չափանիշ[37]։ Այս պայմաններում ծագեց ««Սևը գեղեցիկ է» գաղափարական շարժումը, որի շրջանակում աֆրոամերիկացիները սկսեցին գիտակցաբար կրել իրենց բնական, չմշակված և չձևափոխված մազերը՝ ընդգծելով սեփական մշակութային ինքնությունը և արժանապատվությունը։ Վերջին տասնամյակներում լայն տարածում են ստացել նաև մազերի հավելումները։ Որոշ հետազոտողներ պնդում են, որ սևամորթ կանանց նկատմամբ ուղիղ և հարթ մազերի վերաբերյալ սոցիալական ակնկալիքները դեռևս ամբողջությամբ չեն վերացել։ Ամելիա Ջոնսը նշում է, որ մանկական մշակույթը ևս կարող է նպաստել այդ նորմերի վերարտադրմանը․ օրինակ՝ Բարբի տիկնիկների որոշ մոդելներ, այդ թվում՝ սևամորթ տարբերակները, ներկայացվում են ուղիղ մազերով։ Նրա համոզմամբ՝ սևամորթները պետք է հնարավորություն ունենան ազատորեն արտահայտելու իրենց ինքնությունը՝ առանց մազերը «համապատասխանեցնելու» գերիշխող գեղագիտական չափանիշներին[38]։
| «Իր ոսկե մազերը՝ պարզ ու անպաճույճ, Ինչպես մի քող՝ մինչև բարակ մեջքն են հասնում. Խառն են ու գանգուր, բայց նուրբ են շարժվում՝ Ինչպես խաղողի վազն է իր ճյուղերը գալարում...»" |
| Ջոն Միլթոնի նկարագրությունը Եվայի մասին «Կորստյալ դրախտում» ֆիլմում |
Աֆրիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աֆրիկայի մեծ մասում առավել տարածված է աֆրո-տիպի (խիստ գանգուր կառուցվածքով) մազերի ձևը, բացառությամբ Հյուսիսային Աֆրիկայի և Աֆրիկայի Եղջյուրի աֆրոասիական (համիտա-սեմական) լեզուներով խոսող բնակչության։ Վերջին տարածաշրջաններում բնականորեն երկար մազերն ավելի հաճախ հանդիպող են[39]։ Արևմտաաֆրիկյան մշակույթներում երկար մազերով կանայք բարձր էին գնահատվում։ Երկար և խիտ մազերը համարվում էին առողջության, ուժի և բազմազավակ մայր լինելու ունակության նշան։ Այս ընդհանուր պատկերացման համատեքստում ամուսնության համար դեռևս չափահաս չհամարվող աղջիկները սափրում էին իրենց գլխի մի հատվածը՝ այդ կերպ ազդարարելով իրենց տարիքային և սոցիալական կարգավիճակը։ Սակայն այս ավանդույթը բնորոշ չէր Արևմտյան Աֆրիկայի բոլոր մշակույթներին, քանի որ որոշ ժողովուրդներ նախապատվություն էին տալիս նաև կարճ մազերին[40]։

Ասիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմականորեն Արևելյան Ասիայի մշակույթներում երկար մազերը համարվել են երիտասարդության և գեղագիտական գեղեցկության նշան։ Երկար մազերը կապվում էին անձնական կյանքի և սեռականության հետ։ Արևելյան Ասիայի մշակույթներում կնոջ երկար և անխնամ մազերը երբեմն ընկալվում էին որպես սեռական մտադրության կամ վերջերս տեղի ունեցած սեռական հարաբերության նշան, քանի որ սովորաբար մազերը հավաքված էին լինում։ Սովորական հավատացյալները կարող են ունենալ երկար մազեր, մինչդեռ բուդդայական վանականները սափրում են գլուխները՝ որպես իրենց կրոնական կարգի մաս[7]։
-
Երկար մազերը սանրող ճապոնուհի։ (1920 թվականի գունավոր փայտափորագրություն՝ արված Հաշիգուչի Գոյո-ի կողմից)
-
Տոսա Միցուոկիի (1617–1691) կողմից ստեղծված «Գենջիի պատմության» պատկերազարդում
-
1874 թվականի չինացի ուղղափառ քրիստոնյա տղամարդ
-
Նոսու աղջիկներ Չինաստանում, 1922 թ.
-
Հնդու «ֆաքիր» կամ սադհու՝ երկար մազերով։ Լիտոգրաֆիա, 1844 թ., ստեղծված Էմիլի Իդենի կողմից՝ Լոուս Քեյթո Դիքինսոնի նախանմուշի հիման վրա
Չինաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին Չինաստանում և Կորեայում մազերը համարվում էին ծնողներից ստացված թանկարժեք ժառանգություն։ Մարդկանց մեծ մասը չափահաս դառնալուց հետո այլևս չէր կտրում մազերը, իսկ մազ կտրելը կարող էր կիրառվել որպես պատիժ՝ փոքր հանցանքների դեպքում։ Տղամարդիկ և կանայք սովորաբար հավաքում էին իրենց մազերը, և ձևավորվեցին մազերը հավաքելու բազմաթիվ ոճեր։
1619 թվականից սկսած՝ մանջուրական ծագում ունեցող իշխող դինաստիան պարտադրեց, որ բոլոր տղամարդիկ Չինաստանում կրեն «քյու» կոչվող սանրվածքը՝ երկար հյուս մեջքի երկայնքով, իսկ ճակատի հատվածի մազերը ամբողջությամբ սափրված։ Մազերի երկարությունն ու ոճը 1645 թվականին դարձան կյանքի կամ մահվան հարց, քանի որ մանջուրները հայտարարեցին, որ մարդիկ պետք է ընտրեն՝ կորցնել մազերը, թե գլուխը։ Գրեթե բոլոր հան ժողովրդի ապստամբ խմբերը սկսեցին կտրել այդ հյուսը (հատկապես Թայպինների դեպքում, որոնք չինարենում կոչվում էին «երկարամազներ»), սակայն քյու սանրվածքը՝ մահվան պատժի սպառնալիքով, պահպանվեց մինչև 1911 թվականը, երբ ժողովուրդը միասնական կերպով կտրեց իր հյուսերը՝ ապստամբության շրջանում։ Ամերիկացիները սկզբում չինացի ներգաղթյալ աշխատողներին վատ աշխատողներ էին համարում, քանի որ նրանց երկար մազերը ասոցացվում էին կանացիության հետ[41]։ Չինաստանում աշխատող իսլամական և քրիստոնյա միսիոներները իրենց նորադարձներին խրախուսում էին կրել կարճ մազեր[42]։ 1964 թվականի «Չորս հների ոչնչացման» ժամանակաշրջանում գրեթե ամեն ինչ, ինչը համարվում էր ավանդական չինական մշակույթի մաս, կարող էր խնդիրներ առաջացնել Կարմիր գվարդիայի կողմից։ Հասարակության մեջ նկատելի և վտանգավոր համարվող իրերի թվում էին զարդերը և տղամարդկանց երկար մազերը[43]։ Դրանք դիտվում էին որպես բուրժուական կենսակերպի խորհրդանիշներ, որոնք ենթադրաբար արտահայտում էին հարստության ձգտում, և մարդիկ պետք է խուսափեին դրանց ցուցադրությունից, հակառակ դեպքում կարող էին ենթարկվել լուրջ հետևանքների՝ ներառյալ բռնության և ճնշումների[43]։ 1983 թվականի վերջում Չինաստանի կոմունիստական կուսակցության պահպանողական թևը սկսեց «Հոգևոր աղտոտման դեմ» կարճատև արշավը, որի շրջանակում նաև քննադատվում և ծաղրվում էին երկար մազերը[44]։ Նաև չինական հին և ժամանակակից պոեզիայում երկար մազերը հաճախ օգտագործվում են որպես խորհրդանիշ՝ արտահայտելու տխրություն և հոգեկան ընկճվածություն, օրինակ՝ Լի Բայի և Լի Շանգյինի ստեղծագործություններում։
Հարավարևելյան Ասիա
Հարավարևելյան Ասիայում և Ինդոնեզիայում տղամարդկանց երկար մազերը գնահատվում էին մինչև 17-րդ դարը, երբ արտաքին ազդեցությունները, ներառյալ Իսլամը և քրիստոնեությունը, տարածվեցին տարածաշրջանում: Ներխուժող մշակույթները նաև ավելի կարճ սանրվածքներ էին պարտադրում տղամարդկանց ՝ որպես ստրկության նշան: Նրանք նաև շփոթված էին Թաիլանդի նման որոշ տարածքներում կանանց կարճ սանրվածքներից և պայքարում էին բացատրել, թե ինչու են շրջանի կանայք այդքան կարճ մազեր ունենում: Նրանք հորինեցին մի քանի առասպելական պատմություններ, որոնցից մեկը պատմում էր մի թագավորի մասին, ով իր բրնձի մեջ երկար մազեր գտավ և կատաղած պահանջեց, որ բոլոր կանայք կարճ կտրեն իրենց մազերը[42]:
Հարավային Ասիա
Հնդկաստանում, հատկապես գյուղական վայրերում, աղջիկներն ու երիտասարդ կանայք հակված են շատ երկար մազեր աճեցնել, որոնք հաճախ հասնում են ազդրերին: Երկար մազերը Հնդկաստանում համարվում են կնոջ անբաժանելի մասը։
Ճապոնիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջնադարյան Ճապոնիայում, Հեյանի ժամանակաշրջանում, տղամարդիկ այնքան էլ հետաքրքրված չէին կնոջ ֆիզիկական գեղեցկությամբ և հազվադեպ էին հնարավորություն ունենում տեսնել նրան: Միակ գրավիչ արտաքին նշանը կնոջ մազերն էին, որոնք պետք է ավելի հաստ ու երկար լինեին, քան նրա հասակն էր։
Կրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուդայականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաբբանի հրեաները տոնում են Պասեքի սեդերը Հաբբանի հրեաները սովորաբար երկարացնում են իրենց մազերը։
Հին Կտակարանում նազիրեցիները երկար ժամանակ չէին կտրում իրենց մազերը՝ Աստծուն նվիրվածությունը ցույց տալու համար[45]։ Օրինակ է Սամսոնը․ նրա ուժը կախված էր մազերը չկտրելուց, որոնք նկարագրվում են որպես «յոթ հյուսերով»[8]։ Խիստ ուղղափառ հուդայականությունը տղամարդկանց արգելում է կտրել քունքերի մազերը, սակայն մնացած մազերը կարող են պահվել ըստ ցանկության։ Սուգի շրջանում մազեր չեն կտրում։ Երկրորդ Օրինաց 14:1-ում Թորան արգելում է սուգի ժամանակ մազեր կտրել մահացածի համար։

Իսլամ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Անցյալում բեդվին մուսուլմանները հաճախ մազերը երկար հյուսքերով էին կրում, սակայն արևմտյան ազդեցությունները փոխել են վերաբերմունքը։ Այժմ բեդվինները ավելի հազվադեպ են նախընտրում երկար մազեր[46]։ Հյուսիսային Աֆրիկայի իսլամական երկրներում, օրինակ՝ Եգիպտոսում, տղամարդու երկար մազերը երբեմն ընկալվում են որպես մոդեռնիստական երևույթ, իսկ որոշ դեպքերում եգիպտական ոստիկանությունը դա դիտարկել է որպես սատանայական կամ անհավատության նշան[47]։ «Սահիհ Մուսլիմ»-ում Մուհամմադը նկարագրվում է որպես «ուսերին և ականջների բլթակներին կախված մազեր ունեցող»[48]։ «Սահիհ Բուխարին», որը համարվում է ամենաարժանահավատ հադիսը, նույնպես հաստատում է սա՝ օգտագործելով Իսայի (Հիսուսի) վառ օրինակը[49]։ Մուհամմադը նաև նկարագրել է Հիսուսին որպես «ականջի բլթակներին հասնող երկար մազեր ունեցողի»[50]:Մալիքի «Մուվաթթա» 51.2.6-ում հաղորդվում է, որ Յահյան ինձ պատմել է Մալիքից Յահյա իբն Սաիդից, որ Աբու Քաթադա ալ-Անսարին Ալլահի առաքյալին ասել է. «Ես շատ մազեր ունեմ, որոնք իջնում են մինչև ուսերս, սանրե՞մ դրանք»: Ալլահի առաքյալը ասել է. «Այո, և պատվի՛ր դրանք»: Երբեմն Աբու Քաթադան դրանք մեկ օրվա ընթացքում երկու անգամ յուղում էր, քանի որ Ալլահի առաքյալը (խաղաղություն լինի նրա վրա) ասել է նրան. «Պատվի՛ր դրանց»:Սակայն ավրայի կանոններին վերաբերող որոշ հադիսների համաձայն՝ կանայք պետք է մազերը երկար աճեցնեն, այնքան, որ թաղման ժամանակ դրանք կարողանան ծածկել կուրծքը կամ մարմնի ավրա հատվածները, քանի որ այդ պահին հագուստ չկա, և երկար մազերը կարող են օգտագործվել որպես ծածկոց։ Որոշ մուսուլմաններ նաև դեմ են տղամարդկանց երկար մազերին՝ ընդգծելով, որ իսլամում կարևորվում է արտաքին տարբերությունը սեռերի միջև։ Ընդհանուր առմամբ այս մշակույթները խրախուսում են կանանց երկար մազեր, իսկ տղամարդկանց՝ կարճ[51]։ Աֆղանստանում Թալիբանը տղամարդու երկար մազերը դիտում էր որպես արևմտյան ազդեցություն և պատժում էր ձերբակալությամբ ու հարկադիր սանրվածքով[52], թեև դա հակասում է Մուհամմեդի սուննային։ Նման քայլեր կիրառվել են նաև Իրաքի իսլամիստների կողմից[53]։ Չնայած դրան, Մեհսուդ տոհմի՝ Թալիբանի հետ կապված որոշ անդամներ ճանաչելի են իրենց երկար մազերով[54][55]։ Սաուդյան իսլամիստ մարտիկ Ամիր Խաթաբը նույնպես հայտնի էր իր երկար մազերով։ Սուֆիական որոշ եղբայրությունների դերվիշները, օրինակ՝ Կասնազանի, հաճախ երկար մազեր ունեն և ծիսակատարությունների ժամանակ դրանք պտտեցնում են[56]։
Սիկհիզմ
Սիկհիզմում Կեշը այն սովորությունն է, երբ մարդը թույլ է տալիս մազերին բնականորեն աճել, քանի որ երկար մազերը համարվում են սատգուրուի (աստվածային հրամանի) պահանջը[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Buss, David M. (2005). The handbook of evolutionary psychology. John Wiley and Sons. էջ 309. ISBN 978-0-471-26403-3.
- ↑ Bereczkei, T. (2007). «Hair length, facial attractiveness, personality attribution; A multiple fitness model of hairdressing». Review of Psychology. 13 (1): 35–42.
- ↑ «Figure 5. The role of ARA in bone development and homeostatic».
- ↑ Watson, James (2005). Darwin: the Indelible Stamp; the Evolution of an Idea. Philadelphia: Running Press. էջ 1042. ISBN 0-7624-2136-3.
- ↑ 5,0 5,1 Hinsz, Verlin B.; Matz, David C.; Patience, Rebecca A. (2001). «Does women's hair signal reproductive potential?». Journal of Experimental Social Psychology. 37 (2): 166. doi:10.1006/jesp.2000.1450.
- ↑ Sugiyama, Lawrence S. (2005) "Physical Attractiveness in Adaptationist Perspective", Chapter 10 in Buss, David M. (ed.) The Handbook of Evolutionary Psychology. John Wiley & Sons, Inc. 978-0-471-26403-3
- ↑ 7,0 7,1 7,2 Leach, E. R. (1958 թ․ հուլիս). «Magical Hair». Journal of the Royal Anthropological Institute. 88 (2): 147–164. doi:10.2307/2844249. JSTOR 2844249.
- ↑ 8,0 8,1 Judges 13–16
- ↑ 9,0 9,1 Fowler, Jeaneane (1997). World Religions: an Introduction for Students. Brighton: Sussex Academic Press. էջ 352. ISBN 1-898723-48-6.
- ↑ 10,0 10,1 Maynard, Margaret (2004). Dress and Globalisation. Manchester: Manchester University Press. էջ 104. ISBN 0-7190-6389-2.
- ↑ 11,0 11,1 Oxford English Dictionary
- ↑ 12,0 12,1 Clarence Robbins and Marjorie Gene Robbins, "Scalp hair length. II. Estimating the percentages of adults in the USA and larger populations by hari length." Արխիվացված 17 Դեկտեմբեր 2014 Wayback Machine Journal of cosmetic science 54.4 (2003): 367–378.
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 Gonzalez, Anthony (2007). Cosmetology. Global Media. էջ 54. ISBN 978-81-89940-45-4.
- ↑ Robbins, Clarence R. (2002). Chemical and physical behavior of human hair. Springer. ISBN 0-387-95094-X.
- ↑ Guinness World Records: Longest hair. guinnessworldrecords.com
- ↑ Tortora & Derrickson (2012). Principles of Anatomy & Physiology (13 ed.). John Wiley & Sons, Inc. էջ 163.
- ↑ Maeda, T.; Yamamoto, T.; Isikawa, Y.; Itoh, N.; Arase, S. (2007). «Sanguisorba Officinalis Root Extract Has FGF-5 Inhibitory Activity and Reduces Hair Loss by Causing Prolongation of the Anagen Period». Nishi Nihon Hifuka. 69: 81–86. doi:10.2336/nishinihonhifu.69.81.
- ↑ Irwin, M. Eleanor (1990 թ․ հոկտեմբեր). «Odysseus' "Hyacinthine Hair" in 'Odyssey' 6.231». Phoenix. 44 (3): 205–218. doi:10.2307/1088933. JSTOR 1088933.
- ↑ 19,0 19,1 Nicolson, Frank W. (1891). «Greek and Roman Barbers». Harvard Studies in Classical Philology. 2: 41–56. doi:10.2307/310326. JSTOR 310326.
- ↑ Pliny the Elder at Perseus
- ↑ Bartman, Elizabeth (2001 թ․ հունվար). «Hair and the Artifice of Roman Female Adornment». American Journal of Archaeology. 105 (1): 1–25. doi:10.2307/507324. JSTOR 507324. S2CID 191375035.
- ↑ Felt, Joseph (1967). Customs of New England. New York: Burt Franklin. էջ 187. ISBN 0-8337-1105-9.
- ↑ Connolly, Sean J (2007). «Prologue». Contested island: Ireland 1460–1630. Oxford University Press. էջ 7. ISBN 978-0-19-820816-7.
- ↑ Bartlett, Robert (1994). «Symbolic Meanings of Hair in the Middle Ages». Transactions of the Royal Historical Society. Sixth series. 4: 43–60. doi:10.2307/3679214. JSTOR 3679214. S2CID 147186360.
- ↑ McManus, Howard Rollins (1989). The Battle of Cloids Mountain of Virginia, 1864. University of Michigan. էջ 35.
- ↑ Whicker, Alan. Tonight: "Beatniks in Newquay". BBC, 1960.
- ↑ 27,0 27,1 Bronski, Michael (2000), The Pleasure Principle: Sex, Backlash, and the Struggle for Gay Freedom, Stonewall Inn Editions, էջեր 95–96, ISBN 0-312-25287-0
- ↑ Gossai, Hemchand; Murrell, Nathaniel, Religion, Culture, and Tradition in the Caribbean
- ↑ Lu, Hsiao-Peng (1997), Transnational Chinese Cinemas, Honolulu: University of Hawaii Press, էջ 229, ISBN 0-8248-1845-8
- ↑ Weinstein, Deena (2000), Heavy Metal, New York: Da Capo Press, էջ 129, ISBN 0-306-80970-2
- ↑ Kilcup, Karen (2000), Native American Women's Writing, C. 1800–1924, Cambridge: Blackwell Publishers, էջեր 314–316, ISBN 0-631-20518-7
- ↑ Cavallo, Dominick (1999), A Fiction of the past, New York: St. Martin's Press, էջ 90, ISBN 0-312-23501-1
- ↑ Nagel, Joane (1997), American Indian Ethnic Renewal, Oxford Oxfordshire: Oxford University Press, էջ 191, ISBN 0-19-512063-9
- ↑ French, Laurence (2003), Native American Justice, Lanham: Rowman & Littlefield Publishers, Inc, էջեր 113–117, ISBN 0-8304-1575-0
- ↑ Byrd, pp. 25–49
- ↑ Synnott, Anthony (1987 թ․ սեպտեմբեր). «Shame and Glory: A Sociology of Hair». The British Journal of Sociology. 38 (3): 381–413. doi:10.2307/590695. JSTOR 590695.
- ↑ Taylor, Paul C. (1999). «Malcolm's Conk and Danto's Colors; Or, Four Logical Petitions concerning Race, Beauty, and Aesthetics». The Journal of Aesthetics and Art Criticism. 57 (1): 16–20. doi:10.2307/432060. JSTOR 432060.
- ↑ Jones, Amelia (2003). The Feminism and Visual Culture Reader. New York: Routledge. p. 343. 0415267056
- ↑ Hiernaux, Jean (1975). The People of Africa. Scribners. էջ 59. ISBN 0684140403.
- ↑ Byrd, pp. 2–5
- ↑ Prasso, Sheridan (2005), The Asian Mystique, New York: Public Affairs Press, էջեր 115–116, ISBN 1-58648-214-9
- ↑ 42,0 42,1 Reid, Anthony (1988). Southeast Asia in the Age of Commerce, 1450–1680. New Haven: Yale University Press. էջ 82. ISBN 0-300-04750-9.
- ↑ 43,0 43,1 Law, Kam-yee (2003), The Chinese Cultural Revolution Reconsidered: beyond purge and Holocaust, Palgrave Macmillan, ISBN 0-333-73835-7
- ↑ «Olympic crackdown on China's bad habits». BBC News. 2007 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Numbers 6:5, Numbers 6:18–19
- ↑ Massad, Joseph (2001), Colonial Effects, New York: Columbia University Press, էջեր 137–140, 208–210, ISBN 0-231-12322-1
- ↑ Heper, Metin (1998), Ismet Inonu: the Making of a Turkish Statesman, Boston: Brill Academic Publishers, էջ 153, ISBN 90-04-09919-0
- ↑ Sahih Muslim Book 30 Number 5773: "Qatada reported: I asked Anas b. Malik: How was the hair of Allah's Messenger? Thereupon he said: His hair was neither very curly nor very straight, and they hung over his shoulders and earlobes."
- ↑ Sahih Al-Bukhari Volume 7 Book 72 Number 788: "Narrated Al-Bara': I did not see anybody in a red cloak looking more handsome than the Prophet Narrated Malik: The hair of the Prophet used to hang near his shoulders. Narrated Shu'ba: The hair of the Prophet used to hang down to the earlobes."
- ↑ Sahih Al-Bukhari Volume 9 Book 87 Number 128 : Narrated 'Abdullah bin 'Umar: Allah's Apostle said, "I saw myself (in a dream) near the Ka'ba last night, and I saw a man with whitish red complexion, the best you may see amongst men of that complexion having long hair reaching his earlobes which was the best hair of its sort, and he had combed his hair and water was dropping from it, and he was performing the Tawaf around the Ka'ba while he was leaning on two men or on the shoulders of two men. I asked, 'Who is this man?' Somebody replied, '(He is) Messiah, son of Mary.' Then I saw another man with very curly hair, blind in the right eye which looked like a protruding out grape. I asked, 'Who is this?' Somebody replied, '(He is) Messiah, Ad-Dajjal.'"
- ↑ Joseph, Suad; Najmabadi, Afsaneh (2005), Encyclopedia of Women & Islamic Cultures: Family, Body, Sexuality and Health, Volume 3, Boston: Brill Academic Publishers, էջ 35, ISBN 90-04-12819-0
- ↑ Rashid, Ahmed (2002), Taliban: Islam, oil and the new great game in central Asia, I B Tauris & Co Ltd, էջ 219, ISBN 1-86064-830-4
- ↑ Raghavan, Sudarsan (2006 թ․ հոկտեմբերի 6), «Another freedom cut short: Iraq's barbers under threat», The Washington Post, Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 25-ին, Վերցված է 2009 թ․ մայիսի 19-ին
- ↑ «South Asia | Profile: Abdullah Mehsud». BBC News. 2007 թ․ հուլիսի 24. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Taliban leader Hakimullah Mehsud threatens US months after 'death'». The Daily Telegraph. 2010 թ․ մայիսի 3. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ Wong, Edward (2005 թ․ օգոստոսի 22). «Iraq's Sufis attacked as strife widens». The New York Times.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Byrd, Ayana; Tharps, Lori (2002). Hair Story. New York: St. Martin's Griffin. ISBN 0-312-28322-9.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկար մազեր» հոդվածին։ |
|