Երկար ճանապարհ դեպի տուն
Երկար ճանապարհ դեպի տուն անգլ.՝ The Long Voyage Home | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ռազմական ֆիլմ[1], դրամա[1][2] և մարտաֆիլմ |
Թեմա | Երկրորդ համաշխարհային պատերազմ և նավարկելու արվեստ |
Թվական | 1940, հոկտեմբերի 8, 1940[3] և նոյեմբերի 22, 1940[3] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջոն Ֆորդ[1][4][2] |
Պրոդյուսեր | Ուոլթեր Վոնգեր |
Սցենարի հեղինակ | Յուջին Օ'Նիլ և Դադլի Նիքոլս |
Դերակատարներ | Ջոն Ուեյն[5][4][2], Թոմաս Միտչել[5][2], Իեն Հանթեր[5][2], Բարրի Ֆիցջերալդ[5][2], Ջոն Քուեյլեն[5][2], Միլդրեդ Նեթվիկ[5][2], Ուորդ Բոնդ[5][4][2], Ջի Էմ Կերիգան, Ուինդհեմ Սթենդինգ[5], Ուիլֆրիդ Լոուսոն[5][4][2], Արթուր Շիլդս[5][4][2], Դուգլաս Ուոլթոն[5], Հարրի Թենբրուք[5], Ջեք Փենիք[5], Ջո Սոյեր[5], Լայոնել Փեյփ[5], Ռաֆայելա Օտտիանո[5], Բիլլի Բևան[6], Ջեյմս Ֆլավին[6] և Հարրի Վուդս |
Օպերատոր | Գրեգ Թոլանդ |
Երաժշտություն | Ռիչարդ Հեյգմեն |
Մոնտաժ | Շերման Թոդ |
Տևողություն | 105 րոպե |
Բյուջե | 682 495 $ |
The Long Voyage Home Վիքիպահեստում |
«Երկար ճանապարհ դեպի տուն» (անգլ.՝ The Long Voyage Home), ռեժիսոր Ջոն Ֆորդի ֆիլմ-դրաման, որի պրեմիերան կայացել է 1940 թվականի նոյեմբերի 11-ին։ Սցենարը գրվել է Դադլի Նիկոլսի կողմից Յուջին Օ'Նիլի «Լուսինը Կարիբյան ծովի վրա», «Դեպի արևելք` Կարդիֆ», «Երկար ճանապարհ դեպի տուն» և «Զոնայում» (1914-1918) մեկ գործողությամբ պիեսների հիման վրա, միասնական ընդհանուր կերպարներով՝ «Գլենկերն» անգլիական մտացածին շոգենավի թիմով։ Չնայած Ֆորդի ամենահայտնի գործերից չէ ֆիլմը, այն, այնուամենայնիվ, մինչև հիմա լավ է ընդունվում։
Ֆիլմը ստացել է «Օսկար» մրցանակի 6 անվանակարգեր` լավագույն ֆիլմ, լավագույն ադապտացված սցենար (Դադլի Նիկոլս), լավագույն օպերատորական աշխատանք սև-սպիտակ ֆիլմում (Գրեգ Տոլանդ), լավագույն երաժշտություն (Ռիչարդ Հեյջմեն), լավագույն մոնտաժ (Շերման Թոդ), լավագույն հատուկ էֆեկտներ (Ռ. Թ. Լեյթոն, Ռեյ Բինջեր, Թոմաս Տ. Մոուլթոն)։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործողությունները տեղի են ունենում Երկրորդ համաշխարհային պատերազմի առաջին օրերի ժամանակ[7]։ Վեստ Ինդիայի բարերում գիշերային գինարբուքից հետո «Գլենկերն» տրամպային բեռնատար շոգենավի թիմը վերադառնում է նավ և ուղղություն վերցնում դեպի Բալթիմոր, որտեղ նրանց սպասում է պայթուցիկի բեռը։ Սպասվում է երկար ճանապարհ դեպի տուն` Անգլիա` պայթուցիկներով բեռնված նավում, իսկ թիմում լարվածությունը մեծանում է…
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Ջոն Ուեյն | Օլե Օլսեն |
Թոմաս Միտչել | Ալոիզիուս «Դրիսկ» Դրիսկոլ |
Իեն Հանթեր | «Սմիթթի» Սմիթ» Դրիսկոլ |
Բարրի Ֆիցջերալդ | Կոկի |
Ուիլֆրիդ Լոուսոն | կապիտան |
Ջոն Քուեյլեն | Ակսել Սուոնսոն |
Միլդրեդ Նեթվիկ | Ֆրիդա |
Ուորդ Բոնդ | Յանկ |
Արթուր Շիլդս | վերհանիչ |
Ջո Սոյեր | Դևիս |
Ջեք Փենիկ | Ջոնի Բերգման |
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օ'Նիլի սիրած ֆիլմն է` նկարահանված իր ստեղծագործությունների հիման վրա։ Ֆորդն Օ'Նիլին նվիրել է կրկնօրինակը, որը նա դիտել է «ծակուծուկերով»։
- Երբ Ֆորդը Ջոն Ուեյնին առաջարկեց շվեդ Օլե Օլսենի դերը, նա վստահ չէր, որ նա կկարողանա շվեդական շեշտադրումը փոխանցել, և վախենում էր, որ հանդիսատեսը կծիծաղի։ Դանիացի դերասանուհի Օսա Մասենն օգնել է Ուեյնին շեշտադրության հարցում, որի համար նա Ֆորդից հաճոյախոսության է արժանացել. Ֆորդը չի նկատել, որ նա սովորել է[8]։
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անկախ կինոպրոդյուսեր Ուոլթեր Վանգերը կինեմատոգրաֆիայի պատմության մեջ է մտել այս ֆիլմի ստեղծման ժամանակ, որի համար նա վարձել է ամերիկյան հայտնի ինը նկարիչների, որոնք որակի ապահովման համար պահանջել են երեք բան` թեմայի ընտրության ազատություն, արտադրական ստուդիաներ և ֆիլմերի դիտման սենյակ։ Այս առաջին փորձի արդյունքում 11 օրիգինալ նկարներ են ստացվել։ Հոլիվուդյան կինոարտադրության մեջ նման մասշտաբի և նպատակի ոչ մի այլ ձեռնարկություն նախկինում չի իրականացվել։
Ֆիլմը կինոթատրոններում կորցրել է 224 336 դոլար[9]։ Որոշ քննադատներ ենթադրել են, որ ֆիլմը դուր չի եկել հանրությանը, քանի որ այն չափազանց մռայլ էր և ռոմանտիկա չուներ[10]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նյու Յորք Թայմսի կինոքննադատ Բոսլի Քրաուզերին դուր է եկել ֆիլմի սցենարը և ռեժիսուրան և նա գրել է. «Ջոն Ֆորդը իսկապես ստեղծել է ժամանակակից Ոդիսական` դաժան և բարդ ֆիլմ` աշխարհի ջրերով թափառող մարդու անվերջ պատմությունը պատմող, որը փնտրում է իր հոգու խաղաղությունը... այն դաժան է ու անողոք, և միայն մի կարճ ժամանակ է պարունակում կարեկցանք իր անկեղծությամբ մարդկային խղճուկ թերությունների հանդեպ։ Բայց այն մեկն է առավել ազնիվ ֆիլմերից` երբևէ էկրանին հայտնված. այն խորաթափանց հայացք է դեպի փոքրիկ մարդկանց սրտերը, և քանի որ այն ցույց է տալիս, որ մարդկային թուլությունից ինչ-որ ազնվություն է բխում, այն ավելի մեծ բավականություն է բերում, քան հերոսների ամենասուրբ երկրպագությունը»[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt0032728/
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 http://www.filmaffinity.com/en/film950602.html
- ↑ 3,0 3,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=109480.html
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 http://www.imdb.com/title/tt0032728/fullcredits
- ↑ 6,0 6,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Steeman, Albert Արխիվացված 2008-12-04 Wayback Machine. Internet Encyclopedia of Cinematographers, "Gregg Toland page," Rotterdam, The Netherlands, 2007. Last accessed: January 18, 2008.
- ↑ Vgl. imdb.com
- ↑ Matthew Bernstein, Walter Wagner: Hollywood Independent, Minnesota Press, 2000 p440
- ↑ Doss, Erika (1991). Benton, Pollock, and the Politics of Modernism: From Regionalism to Abstract Expressionism. University of Chicago Press. էջ 252. ISBN 9780226159430.
- ↑ Crowther, Bosley(չաշխատող հղում). The New York Times, film review, "The Long Voyage Home, Magnificent Drama of the Sea," October 9, 1940. Last accessed: January 18, 2008
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kritik in Variety (անգլ.)
- Kritik des TimeOut Film Guide (անգլ.)
- Kritik von Channel 4 (անգլ.)
- Kritik von Bosley Crowther in der New York Times (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկար ճանապարհ դեպի տուն» հոդվածին։ |
|