Երկարապոչ արծիվն ունի վառ շագանակագույն գլխանոց, սպիտակ դեմք, մուգ շագանակագույն թևեր և կարմրագորշ մեջք։ Պոչը սև է՝ բնորոշ միջին սպիտակ շերտերով։ Երիտասարդ թռչունները ամբողջությամբ թուխ են և պոչը առանց շերտերի։ Թռչունը 72-84 սմ երկարություն ունի, իսկ թևերի բացվածքը՝ 180-205 սմ[2]։ Էգ արծվի քաշը 2,1-3,7 կգ է, որձ արծվինը՝ 2-3,3 կգ։