Երկարականջ կենգուրու (լատին․՝ Lagorchestes leporides), ոչնչացած տեսակ նապաստականման կենգուրուների ցեղից, ագեվազների ընտանիքից, որոնք բնակվում էին Ավստրալիայի հարավարևելյան մասում։ Առաջին անգամ նկարագրվել է Գուլդ Ջոնի կողմից 1841 թվականին։
Ոչ մեծ կենգուրու է։ Մարմնի երկարությունը մորավորապես կազմում է կես մետր, պոչի երկարությունը հասնում է մինչև 33 սմ։ Մորթու գույնը լինում է սև, դեղին իսկ փորային հատվածը լինում մուգ-սպիտակ։
Այս կենդանու կենսակերպկերպի մասին հայտնի է շատ քիչ։ Դա եղել է գիշերային կենդանի, վարել է միայնակ կյանք։ Ցերեկը նա թաքնվում է խոտերից պատրաստված ապաստանում։ Եթե նրան շատ մոտենալ ապա նա արագ ցատկերով կփախչի։ Ցատկի բարձրությունը կազմում է 1,8 մ։