Երկատոմ մոլեկուլ
Երկատոմ մոլեկուլ, մոլեկուլ, որը կազմված է միևնույն կամ տարբեր տարրերի երկու ատոմներից: Եթե երկատոմ մոլեկուլը կազմված է միևնույն տարրի երկու ատոմներից, օրինակ ջրածնի (H2) կամ ազոտի (N2) մոլեկուլները, ապա այն կոչվում է հոմոմիջուկային: Մյուս դեպքում, եթե երկատոմ մոլեկուլը կազմված է երկու տարբեր տարրերի ատոմներից, օրինակ ածխածնի մոնօքսիդը (CO) կամ ազոտի (II) օքսիդը (NO), ապա այն կոչվում է հետերոմիջուկային:Երկատոմ մոլեկուլների ատոմները միմյանց միացած են կովալենտային կապի միջոցով:
Նորմալ պայմաններում կայուն հոմոմիջուկային երկատոմ մոլեկուլները գտնվում են միայն գազային ագրեգատային վիճակում (բացառություն են կազմում ազնիվ գազերը, ինչպիսիք են հելիումը, նեոնը, (He) կամ նեոնը (Ne), որոնք միատոմային գազեր են:
Մի փոքր բարձր ջերմաստիճանում հոմոմիջուկային են`
Նույնը վերաբերվում է մյուս շատ տարրերի զույգերին բավականին բարձր ջերմաստիճանի պայմաններում[1]:
Մոդելներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկատոմ մոլեկուլների քվանտամեխանիկական դիտարկումների համար օգտագործվում է միջատոմային փոխազդեցությունների պոտենցիալ էներգիաների տարբեր արժեքներ: Դրանցից ամենատարածվածները Մորզեի և Պյոշել- Տելլերի պոտենցիալներն են: Երկատոմ մոլեկուլների էլեկտրոնային կառուցվածքի և մոլեկուլի կառուցվածքի բացահայտման գործում մեծ ներդրում ունի Գերհարդ Հերբերգը, որը քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի է արժանացել 1971 թվականին[2][3]:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Некрасов Б. В. Курс общей химии. — Издание 14-ое (стереотипное). — М.: Государственное издательство химической литературы, 1962. — 843 с.
- ↑ Герцберг Г. Спектры и строение двухатомных молекул. — изд. иностранной литературы. — 1949.
- ↑ Хьюбер К.-Н., Герцберг Г. Константы двухатомных молекул. — в 2-х частях:1, молекулы Ag-MoO. 2, молекулы N2-ZnO. — М.: «Мир», 1984.