Երկաթուղու երեխաները
Երկաթուղու երեխաները անգլ.՝ The Railway Children | |
---|---|
![]() | |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | մանկական վեպ |
Հեղինակ | Էդիթ Նեսբիթ |
Երկիր | ![]() |
Բնագիր լեզու | անգլերեն |
Հրատարակություն | 1906 |
![]() |
Երկաթուղու երեխաները (անգլ.՝ «The Railway Children»), մանկագիր Էդիթ Նեսբիթի ստեղծագործությունը, որն առաջին անգամ անգլերենով տպագրվել է «The London Magazine»-ում 1905 թվականին։ Առանձին գրքով ստեղծագործությունը հրատարակվել է 1906 թվականին։ Սյուժեն բազմիցս էկրանավորվել է[1]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Լոնդոնյան մի ընտանիք տեղափոխվում է Յորկշիրում՝ երկաթուղու մոտ գտնվող «Երեք խողովակ» տուն։ Ընտանիքի հայրը, որը նախկինում աշխատել էր արտաքին գործերի նախարարությունում, հայտնվել է բանտում լրտեսության կեղծ մեղադրանքով։ Երեխաները՝ Ռոբերտը, Փիթերը և Ֆիլլիսը, ընկերություն են անում կայարանի հերթապահ Միստր Փարքսի և ռուս ներգաղթյալ Վլադիմիր Սչեպանսկու հետ, որն Անգլիա է ժամանել իր ընտանիքը գտնելու հույսով։ Վեպը երջանիկ ավարտ է ունենում. ընտանիքի հորը ազատում են՝ հանելով անարդար մեղադրանքները և վերադարձնելով նրա բոլոր իրավունքները։
Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անմեղ դատապարտյալի թեման հեղինակին սկսել է հետաքրքրել Դրեյֆուսի գործի շնորհիվ, որը տեղի է ունեցել գրքի ստեղծումից մի քանի տարի առաջ։ Ռուս էմիգրանտի նախատիպը կարող են լինել Սերգեյ Միխայլովիչ Ստեպնյակ-Կրավչինսկին և Պյոտր Ալեքսեևիչ Կրոպոտկինը, որոնք եղել են գրողի ընկերները[2]։
Գիրքն անդրադառնում է ռուս-ճապոնական պատերազմի թեմային և դրա նկատմամբ անգլիացիների վերաբերմունքին, քննադատում կայսերական Ռուսաստանը։
Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
Գիրքն էկրանավորվել է 6 անգամ.
- 1940 – «Children' s Hour»-ի սերիա,
- 1951 – ԲիԲիՍի-ի արտադրության 8 և 4 սերիանոց ֆիլմեր։
- 1957 – Բի Բի Սի-ի արտադրության 8 սերիանոց ֆիլմ։
- 1968 – Բի Բի Սի-ի արտադրության 7 սերիանոց ֆիլմ։ Գլխավոր դերերում՝ Ջենի Էգաթեր և Ջիլիան Բեյլի։
- 1970 – Լայներ Ջեֆֆրիսի ֆիլմը, որի գլխավոր դերերում նկարահանվել են Ջենի Էգաթերը և Դինա Շերիդանը։
- 1999 – ITV հեռուստատեսային սերիալ։ Դերերում՝ Ջենի Էգաթեր, Ջեմայմա Ռուպեր, Ջեք Բլյումենո, Ջեյ Ջեյ Ֆիլդ։
Ստեղծագործության հիման վրա ստեղծվել են նաև թատերական բեմադրություններ։
Գրագողության մեղադրանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականին Նեսբիթը մեղադրվել է Ադա Ջ. Գրեյվսից սյուժեն փոխառելու մեջ։ Վերջինիս «Տունը երկաթուղու մոտ» ստեղծագործությունն առաջին անգամ հրատարակվել է 1896 թվականին և մաս-մաս լույս տեսել հայտնի ամսագրում 1904 թվականին[3]։ Երկու ստեղծագործություններն ունեն բազմաթիվ ընդհանուր գծեր[4]։
Ժողովրդական մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծ Լոնդոնի Լիում գտնվող 200-մետր երկարությամբ ճանապարհը[5] կոչվել է «Երկաթուղու երեխաների ճանապարհ» ի պատիվ Նեսբիթի համանուն վեպի[6]։ Նույնպիսի անունով ճանապարհ կա Օքսենհոուփում[7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Vaughan Williams Memorial Library
- ↑ Lyn Gardner (2005-03-26)։ «How did E Nesbit come to write The Railway Children?» (անգլերեն)։ the Guardian։ Վերցված է 2018-03-26
- ↑ Copping Jasper (մարտի 20, 2011)։ «The Railway Children 'plagiarised' from earlier story»։ London: The Daily Telegraph։ Վերցված է մարտի 21, 2011
- ↑ Salkeld Luke (մարտի 20, 2011)։ «Author of classic book The Railway Children accused of plagiarism: Did E. Nesbit lift from Ada J. Graves's earlier novel?»։ London: The Daily Mail։ Վերցված է մարտի 21, 2011
- ↑ Brown Matt։ «Photo of Railway Children Walk – Lee»։ Flickr։ Վերցված է նոյեմբերի 29, 2014
- ↑ «Railway Children Walk»։ www.geoview.info։ Վերցված է նոյեմբերի 29, 2014
- ↑ Jones Roger։ «Visit to Hebden Bridge»։ www.rogerjonesblog.wordpress.com։ Wordpress։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-22-ին։ Վերցված է նոյեմբերի 29, 2014
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Эдит Несбит Дети железной дороги / Переводчик: А. Шарапова. — Энас-книга, 2010. — 256 с. — (Маленькие женщины). — ISBN 978-5-91921-012-2
- Эдит Несбит Дети железной дороги / Переводчик: Ж. Сарманова. — Фолиант, 2013. — 48 с. — (Мировая классика - детям). — ISBN 978-601-292-664-4
- Эдит Несбит Дети железной дороги. Повесть / Переводчик: А. Шарапова. — Энас-книга, 2014. — 256 с. — (Книги на все времена). — ISBN 978-5-91921-187-7
- Эдит Несбит Дети железной дороги / Переводчики: Иванов А., Устинова А.. — Эксмо, 2015. — 352 с. — (Лучшая классика для девочек). — 4000 экз. — ISBN 978-5-699-81770-2
|