Երկաթուղային դարպասներ (Կալինինգրադ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարտեզ
Քարտեզ

Երկաթուղային դարպասներ (գերմ.՝ Eisenbahnhof Tor), Կալինինգրադ քաղաքի պահպանված յոթ դարպասներից մեկը։ Դարպասները գտնվում են Գվարդիական պողոտայի վրա տեղակայված 1200 գվարդիականների հուշարձանի կողքին։ Դարպասներով է անցնում դեպի հուշարձանի այգի տանող հետիոտնային ճանապարհը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարպասների վրա թվագրված է շինարարության տարեթվերը 1866-1869 թթ.: Երկաթուղային դարպասները նախագծել է ճարտարապետ Լյուդվիգ ֆոն Աստերը (նա համարվում է նաև Աուսֆալյան դարպասների հեղինակը)։

Այդ դարպասների միջով է անցնում դեպի Պիլաու (ներկայիս Բալթիյսկ) գնացող երկաթգիծը։ Քաղաքի կենտրոնի պաշտպանական կառույցները հանելուց հետո, նախկին խրամի տեղով անցկացվեց Դոյչօրդենրինգ փողոցը (ներկայիս Գվարդիական պողոտան)։ Այսպիսով այդ ժամանակից ի վեր դարպասները հազիվ նկատելի էին և ավելի շուտ հիշեցնում էին ճամփեզրի հողաթմբի միջով անցնող թունել։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դարպասների միջով անցնող երկաթուղին դադարեցրեց աշխատանքը, քանի որ կառուցվեց երկաթուղու նոր ճյուղ։ Այնուամենայնիվ, հին երկաթուղու ռելսերը պահպանվեցին մինչև իննսունական թվականների վերջերը[1]։ Հետագայում նախկին երկաթգծի տեղում անցկացվեց հետիոտնային ճանապարհ, որը Մոսկովյան պողոտան Երկաթուղու դարպասների միջոցով միացնում է 1200 գվարդիականների հիշատակի այգուն։

2007 թվականի գարնանը Երկաթուղային և Աուսֆալյան դարպասները հանձնվեցին Կալինինգրադի մարզային պատմա-գեղարվեստական թանգարանին։ Նախատեսվում է իրականացնել դարպասների ռեստավրացիա և դրանց տարածքում տեղադրել ռազմապատմական թեմատիկայով ցուցանմուշներ։ 1200 գվարդիականների հուշարձանի և Հաղթանակի զբոսայգու հետ միասին դարպասները պետք է դառնան ռազմապատմական համալիրի մի մասը։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկաթուղային դարպասները ունեն երկու կամրջամաս, զարդարված սլաքաձև կամարների ուրվագծերով։ Դարպասի շքամուտքերը ձևավորված են քանդակազարդ աղյուսներով։ Կամարների կողքերին տեղադրված են կազեմատներ, որմանցքերով։ Դարպասների արտաքին կողմում գտնվում են պահականոցները, հզոր որմանցքերով։

Դարպասներն ավարտվում են մետաղյա ճաղաշարով, որոնք շրջափակում են դարպասներից դեպի Գվարդեյսկի պողոտա գնացող ճանապարհը։ Դարպասների առանձնահատկություններից են համարվում այսպես կոչված շտրաբները։ Դրանք իրենցից նեկայացնում են ուղղահայաց երկակի քառակուսի կտրվածքով փորվածքներ կամարների պատի մեջ։ Պաշտպանության ժամանակ այնտեղ տեղադրվում էին ամուր չորսուներ։ Այսպես ձևավորված պաշտպանությունը հիշեցնում էր փայտե շերտիկներից պատրաստված վարագույր։ Արտաքին կողմից անհնար էր քանդել շտրաբները։

Քյոնիքսբերգի մյուս երկաթուղային դարպասները[խմբագրել | խմբագրել կոդը]

Քյոնիգսբերգում գոյություն ունեին նաև այլ երկաթուղային դարպասներ։ Առաջինը կառուցվել է 1853 թվականից հետո, այն գտնվել է Բրանդենբուրգյան դարպասների կողքին։ Այդ դարպասներով էր անցնում դեպի Բեռլին տանող երկաթուղային ճանապարհը։ Գոյություն ունեին նաև մի քանի այլ երկաթուղային դարպասներ։ Դրանք բոլորը քանդվեցին քսանական թվականներին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Авенир Овсянов. В казематах королевского форта. Калининград: Янтарный сказ, 1999. С. 96-97.
  • Балдур Кёстер. Кёнигсберг. Сегодняшний Калининград. Архитектура немецкого времени . Перевод с немецкого (текст). Данные оригинального немецкого издания: Baldur Köster , Husum Druck; 2000, ISBN 3-88042-923-5

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Журнал Eisenbahn-Kurier special 52 (Ost Preuβen), 1 Quartal 1999. Фотография ворот на стр. 100

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]