Երկաթի (III) օքսիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երկաթի (III) օքսիդ
Iron(III)-oxide-sample.jpg
Haematite-unit-cell-3D-balls.png
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգումԵրկաթի (III) օքսիդ
Քիմիական բանաձևFe₂O₃
Մոլային զանգված159,7 ± 0,1 զանգվածի ատոմական միավոր[1] գ/մոլ
Խտություն5,24 ± 0,01 գ/սմ³[2] գ/սմ³
Հալման ջերմաստիճան2664 ± 1 °F[1] և 2849 ± 0 °F[2] °C
Եռման ջերմաստիճան1987 °C °C
Գոլորշու ճնշում0 ± 1 Տոր[2]
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար1309-37-1
PubChem518696
EINECS համար215-168-2
SMILES[Fe+3].[Fe+3].[O-2].[O-2].[O-2]
ЕС215-168-2
RTECSNO7400000
ChEBI14147
IDLH2500 ± 100 mg/m³[1]
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Երկաթի (III) օքսիդ բարդ անօրգանական միացություն է կազմված երկաթի և թթվածնի ատոմներից, ունի հետևյալ բանաձևը՝ Fe2O3:

Ֆիզիկական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուրբեի դիագրամ

Ունի կարմրաշագանակագույն գունավորում: Ջերմակայուն է, հալվում է 1987 °C ջերմաստիճանում: Երկաթի (III) օքսիդի տետրաէդրիկ ɑ-ձևափոխությունը 260 Կ-ից ցածր ջերմաստիճանում ֆերոմագնիսական հատկություններ չի ցուցաբերում, 260-960 Կ ջերմաստիճաններում՝ թույլ ֆերոմագնիսական է[3]: Խորանարդային γ-Fe2O3 (բնության մեջ հանդիպում է մագնետիտ հանքաքարի տեսքով) ցուցաբերում է ֆերոմագնիսական հատկություններ:

Բնության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկաթի (III) օքսիդը բնության մեջ հանդիպում է հերմատիտ՝ Fe2O3, լիմոնիտ՝ Fe2O3·nH2O, մագնետիտ և Կարմրահող հանքերի տեսքով: Երկաթի (III) օքսիդ կա Մարս մոլորակի մակերևույթում:

Քիմիական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկաթի (III) օքսիդը ամֆոտեր օքսիդ է՝ առավել հաճախ ցուցաբերում է հիմնային հատկություններ: Աղերի և թթուների հետ ռեակցիաները դանդաղ են ընթանում: Չի փոխազդում ջրի հետ: Միահալվում է այլ մետաղական օքսիդների հետ առաջացնելով կրկնակի օքսիդներ՝ շպինելներ:

  • Փոխազդում է նատրիումի կարբոնատի հետ:

  • Հալելիս փոխազդում է Նատրիումի հիդրոքսիդի հետ:

  • Ջրածնով վերականգնվում է մինչև երկաթ:

Ստացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդում երկաթի եռավալենտ աղերի ջերմային քայքայումից:

Մետահիդրօքսիդի ջրազրկմամբ:

Կիրառությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կիրառվում է թուջի և պողպատի արտադրությունում:
  • Կիրառվում է որպես կատալիզատոր ամոնիակի արտադրությունում:
  • Հանդիսանում է մետաղական ներկերի, գունավոր ցեմենտի և կերամիկայի բաղադրիչ[4]:
  • Կիրառվում է պողպատե կառուցվածքների թերմիտային եռակցման ժամանակ:
  • Հանդիսանում է անալոգային և թվային տեղեկատվության կրիչ մագնիսական ժապավենի (ֆեռոմագնիսական γ-Fe2O3) վրա:
  • Հանդիսանում է հղկանյութային գործիք պողպատի և ապակու համար:
  • Սննդի արդյունաբերությունում օգտագործվում է որպես սննդային գունանյութ (E172):
  • Հրթիռաշինության մեջ այն օգտագործվում է կատալիզացված կարամելային վառելիք արտադրելու համար, որը սովորական վառելիքի համեմատ 80%-ով ավելի բարձր այրման արագություն ունի:
  • Երկաթի սուսրի (Մումիա) հիմնական բաղադրիչն է:
  • Նավթաքիմիական արտադրության մեջ՝ դիենային ածխաջրածինների սինթեզում, օգտագործվում է որպես ջրազրկման կատալիզատորի հիմնական բաղադրիչ[5]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Химическая энциклопедия / Редкол.: Кнунянц И.Л. и др.. — М.: Советская энциклопедия, 1990. — ISBN 5-82270-035-5

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.cdc.gov/niosh/npg/npgd0344.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.cdc.gov/niosh/npg/npgd0549.html
  3. Greedon J. E. Magnetic oxides // Encyclopedia of Inorganic chemistry / R. Bruce King (Ed.). — New York: John Wiley & Sons, 1994. — ISBN 0-471-93620-0
  4. Природные с примесями разновидности оксида Fe2O3 применяются в качестве жёлтых (охра), красных|мумия) и коричневых (умбра) пигментов для красок.
    См. также Вивианит (синяя охра).
  5. Э. Х. КАРИМОВ, Л. З. КАСЬЯНОВА, Э. М. МОВСУМЗАДЕ, Р. Р. ДАМИНЕВ, О. Х. КАРИМОВ Закономерности дезактивации железоокисного катализатора дегидрирования метилбутенов в изопрен в промышленных адиабатических реакторах // НЕФТЕХИМИЯ. — 1954-01-01. — В. 3. — С. 2014. — ISSN 0028-2421.