Երկաթի (II) օքսիդ
Երկաթի (II) օքսիդ | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Դասական անվանակարգում | Երկաթի (II) օքսիդ |
Քիմիական բանաձև | FeO |
Մոլային զանգված | 1,2E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Խտություն | 6 գ/սմ³[2] գ/սմ³ |
Հալման ջերմաստիճան | 1377 °C[2] °C |
Եռման ջերմաստիճան | 3414 °C °C |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 1345-25-1 |
PubChem | 14945, 168499111 |
EINECS համար | 215-721-8 |
SMILES | O=[Fe] |
ЕС | 215-721-8 |
ChEBI | 14237 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Երկաթի (II) օքսիդը (ենթօքսիդ) քիմիական միացություն է կազմված երկվալենտ երկաթի և թթվածնի ատոմներից։
Ֆիզիկական հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկաթի (II) օքսիդը սև բյուրեղային նյութ է, որի իոնային բյուրեղավանդակում գոյություն ունեն դատարկ հանգույցներ և կազմությունը համապատասխան է FexO բանաձևին (x=0,89-0,95): Երկաթի (II) օքսիդի կայունությունը մեծանում է ջերմաստիճանը բարձրացնելիս։ Մոլեկուլը խորանարդային է, հալման ջերմաստիճանը՝ 13690C, ΔH0գոյ.-272,4 ԿՋ/մոլ, S0298 53,9%/(մոլ·Կ)։
Բնության մեջ գտնվելը
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկաթի ենթօքսիդը բնության մեջ հանդիպում է հազվագյուտ հանքի՝ իոցիտի (տեխնիկական անվանումը՝ վյուստիտ) տեսքով։
Քիմիական հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկաթի (II) օքսիդը դրսևորում է հիմնային հատկություններ։ Շիկացումից հետո նվազում է քիմիական ակտիվությունը և պիրոֆորությունը։
- Չափավոր տաքացնելիս վերածվում է երկաթի (III) օքսիդի, ջերմաստիճանի բարձրացումը բերում է երկաթի (III) օքսիդի քայքայման և երկաթի (II) օքսիդի առաջացման (տես՝ ստացում)։
- Փոխազդում է նոսր աղաթթվի հետ։
- Փոխազդում է խիտ ազոտական թթվի հետ։
- Փոխազդում է նատրիումի հիդրօքսիդի հետ։
- Փոխազդում է թթվածնի հետ։
- Փոխազդում է ծծմբաջրածնի հետ։
Ստացումը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երկաթի և թթվածնի փոխազդեցությունից։
- Անօդ պայմաններում երկաթի (III) օքսիդի քայքայումից։
- Երկաթի և երկաթի (III) օքսիդի, փոխազդեցությունից։
- Երկաթի և երկաթի (II, III) օքսիդի (երկաթաքարի) փոխազդեցությունից։
- Երկաթի (III) օքսիդը շմոլ գազով վերականգնելիս։
- Երկաթաքարի ջերմային քայքայումից։
- Առանց թթվածնի մուտքի երկաթի (II) հիդրօքսիդի թերմիկ (ջերմային) քայքայումից։
- Առանց թթվածնի մուտքի երկաթի (II) կարբոնատի թերմիկ քայքայումից։
Կիրառությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մասնակցում է չուգունի ստացման դոմնային գործընթացին։
- Հանդիսանում է որպես կերամիկայի և հանքային ներկերի բաղադրիչ։
- Սննդի արդյունաբերության մեջ այն լայնորեն օգտագործվում է որպես սննդի ներկ՝ E172 համարի ներքո։
- Սևացման (արջնում) ժամանակ պողպատի մակերևույթի վրա երկաթի (II) օքսիդի ամուր, բարակ շերտ է ձևավորում, որի հաստությունից է կախված պողպատի փոփոխագունությունը (ցանկացած երանգի գույների ստացումը)։ Երկաթի (II) օքսիդի այս հատկությամբ է պայմանավորված պողպատի վրա գունային գծանկարներ ստանալու տեխնոլոգիան։
Թունավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկաթի (II) օքսիդը թունավոր չէ։ Այնուամենայնիվ, երկաթի (II) օքսիդի աերոզոլները (փոշին, ծուխը) երկարատև ազդեցությունից հետո առաջացնում են համեմատաբար բարորակ ընթացքով պնևմոկոնիոզ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Iron(II) oxide
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 CRC Handbook of Chemistry and Physics / W. M. Haynes — 97 — Boca Raton: 2016. — P. 4—67. — ISBN 978-1-4987-5428-6
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Лидин Р. А. Справочник школьника. Химия. — М.: Астерель, 2003.
- Волков А. И., Жарский И. М. Большой химический справочник. — Мн.: Современная школа, 2005.
- Лидин Р. А. и др. Химические свойства неорганических веществ: Учеб. пособие для вузов. 3-е изд., испр. Под ред. Р. А. Лидина. — М.: Химия, 2000:
- Гринвуд Н. Химия элементов.
- Вредные химические вещества. Неорганические соединения V—VIII групп: Справ. изд./ А. Л. Бандман, Н. В. Волкова, Т. Д. Грехова и др.; Под ред. В. А. Филова и др. — Л.: Химия, 1989.